Երեւի հիշում եք, որ մի քանի ամիս առաջ անհասկանալի պատճառներով փակվել էր պրեզիդենտ.ամ-ն: Հետո, մի շաբաթ առաջ պարզվեց, որ հակերների զոհ են դարձել նաեւ մեր կառավարության պաշտոնական կայքը՝ գով.ամ-ն, ու կարծեմ եւս էլի մի քանի կայքեր:
Հետո եղավ մամլո ասուլիս, ինչ-որ Այ-թի մասնագետներ էին պատմել, թե ինչումն է բանը, եթե չեմ սխալվում, ինչ-որ արաբական հակերների վրա էին մեղքը բարդել: Մեր Ժոժոբան էլ առանձին թեմա բացեց այս մասին:
Եվ ահա, մեկ-երկու օր առաջ արտասահմանցի մեր գործընկերոջից ստանում եմ այսպիսի մի նամակ (ներկայացվում է որոշ կրճատումներով).
...ուզում էի քեզ տեղեկացնել որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլ․ փոստի համակարգը հաքերների հսկողության տակ է՝
http://mineconomy.am/webmail/
http://mineconomy.am/webmail/bin/
http://mineconomy.am/webmail/bin/culture/
http://mineconomy.am/webmail/bin/culture/do-with-a-virus/
Նախապես ասեմ, որ խորհուրդ չի տրվում այս էջերը բացել, առավել եւս, եթե ձեր համակարգիչը զինված չէ որեւէ հակավիրուսով:
Հետո «գործին խառնվեց» իմ մեկ այլ գործընկերը, որը մեկնաբանեց այսպես.
… Ընդամենը մի ապուշ ձեռի հետ վիրուս է լցրել սերվերի վրա…
Պ.ս. Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի կայքին, ապա 99 %-ով հոստի սխալ նաստրոյկաների մեղքն է ...
ՀԻՄԱ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՄԵՐ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՅՍՏԵՂ:
1) Որպեսզի տեղեկացնեմ մեր այցելուներին, իրենց միջոցով էլ՝ գուցե հայկական կայքերի ղեկավարներին այն մասին, որ արաբներին կամ չեչեններին մեղադրելուց առաջ, մի հատ նստեն ու մտածեն սեփական կայքերի անվտանգության, «հոստի սխալ նաստրոյկաների» ու նման հարցերի վերաբերյալ:
2) Նաեւ, եթե ցանկացողներ կան, այս թեման դառնա քննարկման առարկա: Ինքս դժվար թե կարողանամ որեւէ կերպ «խառնվել», սակայն ավելի քան համոզված եմ, որ Ժոժոբան եւ միգուցե այլոք ցանկանան ներկայացնել իրենց խոսքը եւ կարծիքը: Ու, միգուցե, մեր կայքատերերն էլ ընթերցեն այս թեման ու որոշ քայլեր ձեռնարկեն:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
30 մեկնաբանություն
Jojoba
31-07-09 • 01:16 AM
1Ահա իմ պատասխանը քո գործընկերոջ՝ ինձ ուղղված հարցին՝
Jojoba
31-07-09 • 01:25 AM
2Հավելեմ՝
Ցավում եմ, բայց ես անձամբ հաճախ եմ հանդիպում հայկական կայքերի ftp-ի login/pass-երը ազատ վաճառքում.
Չէ, խոսքը չի գնում նրա մասին, որ հայկական կայքերն ինչ-որ մեկին պետք են, ուղղակի «մարդիկ» դրած մասսայական ձեւով ստանդարտ ԾԱԿ-եր են ման գալիս սխալ նաստրոյկա արած հոստերի կամ սխալներով գրված սկրիպտների վրա… Եվ եթե ձեռքն ընկավ, տվյալներն հավաքագրվում են եւ վաճառքի է հանվում:
Եթե արժեցող կայք է, ապա access-ը վաճառվում է առանձին եւ բավականին բարձր գնով, եթե ոչ, ապա վաճառում են ցուցակով -$$5-50-100 հատին:
Ահա, այդ ցուցակներում էլ հենց հանդիպել են հայկական մի քանի կայքերի:
Մի բան է միայն ուրախացնում, որ «այդ բիզնեսում», ուր նման առեւտուրը զարգացած է, ազերիներ չեմ հանդիպել դեռեւս… թուրքեր- ԱՅՈ- Շաա՜տ, բայց ոչ մի ազերի:
Դե, կարելի է ենթադրել, որ քանի դեռ ազերիները այդ բիզնեսում չկան ... ահագին կարող ենք ուրախանալ եւ հանգիստ ապրել:
F5-admin
31-07-09 • 05:12 AM
3Իրոք հետաքրքիր տեղեկություններ էին, ապրես-ներ…
Առավոտ-ի կայքէջը վերջերս մի քիչ դժվարությամբ էր բացում կամ չէր բացում, դա էլ է նույն պատճառո՞վ… Նկատի ունեմ, հասցեում գրում էիր, գուգլ էր բերում…
Իսկ այն, որ ազերի չկա, դա, իհարկե, դեռ ոչ մի բան չի նշանակում… Հումորդ հասկացա, իհարկե, բայց որ քո նշած ցուցակներում հայկական կայքերի ես հանդիպել, դա, իհարկե, վատ է…
Բա ասում են՝ ազգային անվտանգություն, ընդհուպ մինչեւ՝ ՕԵԿ-ական քարտուղարով… կիբեր-հանցագործությունների դեմ պայքարի վարչություն… Լավ, բա իրենք չեն հասկանում էս ամենն ուր է տանում… Մենակ դոսյե հավաքելով հո չէ՞… բա ո՞ւր մնաց անվտանգությունը…
Մյուս կողմից էլ, ոնց մտածում եմ, առաջին մեղավորը կայքի կառավարիչներն ու սերվեր-ադմինիստրատորներն են… Մեղավոր այնքանով, որ իրենց չի հետաքրքրում իրենց իսկ ամենօրյա աշխատանքի ջուր լցվելու վտանգը… եւ, ինչու չէ, գաղտնազերծումները:
Լավ, շատ չխոսեմ, քանի մեր կայքն էլ չեն ջարդել կամ վիրուսոտել....
Jojoba
31-07-09 • 15:07 PM
4այսօր, ուշ-ոտ կպատասխանեմ այս հարցին /կարծեմ մի անգամ էլ Դեմոկրատն էր այդ հարցն բարձրացրել/
Jojoba
01-08-09 • 03:34 AM
5Ընդամենը մի քանի խոսք՝
Չկա սայթ, որը չի կարելի ջարդել ...
հեչ չլինի-չլինի ԴԴՈՍ /DDoS/ հարձակում կարելի է անել միշտ ...
Կրկնում եմ չկա կայք, որը հնարավոր չէ ջարդել, բայց կան մինիմալ կանոններ, որոնք պարտադիր է, որ պահպանվեն ...
Ցանկություն չունեմ թվարկել այդ օրենքներն մի պարզ պատճառով, որ թեման այդ մասին չէ… ուղղակի ամոթալի է երբ՝
1. Պրեզիդենտը բլոգ է բացում եվ հայտարարում այդ մասին, իսկ մի քանի ժամ հետո բլոգն հագեցված էր վերջին քֆուրներով
2. Հ1-ով հայտարարում եմ, որ պրեզինդենտի պետական կայքն թարմացվել, նորացվել եվ վերաբացվել է, իսկ հենց այդ ժամանակ /մոտ 2-3 ժամ/ կայքն անհասանելի է ... /կարծեմ դրա մասին գրել եմ/
3. երբ գօվ.ամ-ը արմինկոյի մեղքով դեֆեյս են անում .... եվ դրանից ոչ մեկ խրատներ չի քաղում ...
4. .....
--------
Ասեմ ընդամենը, որ այս ամենը կարելի է կանխարգելել, կամ առնվազն շտկել շատ կարճ ժամանակում /10-30 րոպեի ընթացքում/ եվ խուսափել խայտառակությունից
--------------
Որպես օրինակ, ասեմ, որ դեռ երեկ գողացվել է «Վկոնտակտե» սոցիալական կայքի յուղերների լօգին - պասսերը /որոշակի տվյալներով 40-135 հազար/ եվ դրվել ազատ վաճառքի .
Օդնոկլասնիկի կայքին կարծես թե հաջողվել է խուսափել վնասներ կրելուց, չնայած որ Trojan.Win32.VkHost.an «ՃիՃուն» նախատեսված էր նաեւ նրա համար.
Jojoba
16-08-09 • 02:47 AM
61. Հանուն արդարության պետք է նշել
Ինչպես ես ասում էր .. եվ մինչ հիմա էլ պնդում եմ Ազերի-ները այս ամենի հետ ոչ մի կապ չունեին. Հավանաբար Սմարթի շեֆը հանուն շքեղ ռեկլամայի մի քիչ խտացրել էր գույները.
2. Հանուն արդարության պետք է նշել
Որ «ոլորտի փորձագետ Արմեն Դարբինյանն » նույնպես սխալվում է, երբ պնդում է, որ կայքն ջարդվել է ... քանի որ ոչ ոք բացի կայքի ադմին-ից չի կարող ասել կայքն ջարդվել է, ինչ որ մեկին հաջողվել է գտնել/հայթայթել ftp-i լօգին/փասը, թե ուղղակի հոստն լավ չի եղել նաստրոյկա արված /ես անձամբ հակված եմ վերջին տարբերակին/
3. Հանուն արդարության պետք է նշել,
Որ Արամ Մխիթարյանը նույնպես սխալվում է պնդելով, որ ջարդել են Webmail–ը ... կրկնում եմ մեղքն 99 տոկոսով հոստերինն է, ով սխալ նաստրոյկաներ է տված եղել ... /ամենաքիչը ...Webmail–ը կամ նրա ներադիր բաժինները AS DEFAULT պետք է անհասանելի լինեին web-user-ին . պահանջվում է login/pass ...որն տվյալ դեպքում իսպառ բացակայում էր/
այ, այս վեջինը ինձ հատկապես ուրախացրեց եվ հանգստացրեց. Կեցցեք՜
Philosopher
16-08-09 • 14:54 PM
7Բա Ֆ5-ը երեկ ամբողջ օրն ինչո՞ւ չէր բացվում, սիրելի Ժոժոբա: Դա էլ ազերիների մեղքո՞վ էր, թե «Հայլուրի» Տաթևիկն էր հակեր վարձել՝ Ֆ5-ը առժամանակ ոչ հասանելի դարձնելու համար…
Jojoba
17-08-09 • 03:09 AM
8Քանի որ mysql-ը /այն ինչ ապահովում է բազաների աշխատանքը/ «կախվել էր», եւ մարդ չկար, որ մի հատ restart անի… Ես զբաղված եմ Հյուսիսային պողոտայի իմ նոր բնակարանի վերանորոգման աշխատանքերով, դրա համար ժամանակավորապես հասարակական աշխատանքերը բացիթող եմ արել… Իսկ ուրիշ, իմ պես խբնված, որ երկարաժամկետ կարող է «վոլոտյորստվա անի», ես չգիտեմ:
Հուսով եմ, որ կարդացել ես, թե ինչ էր գրված, երբ կայքն անհասանելի էր՝ «Unable to connect to your database»: Նկատի ունեմ, որ կայքը որպես այդպիսին կար ու ամեն ինչ տեղում էր, ուղղակի չէր կարողանում կարդալ բազան:
Երեկոյան եկա տուն, տեսա ու դզեցի: Ամենահետաքրքիրը Ադմինի վարքն էր… եկավ-տեսավ, որ կայքն անհասանելի է… մի հատ թեթեւ նամյոկ արեց, որ տեսնի՝ ես տեղյակ եմ, թե՞ ոչ ... Հետո որ տեսավ՝ տեղյակ եմ եւ աշխատում եմ հենց այդ ուղղությամբ, ասեց՝ «Դե լավ, դու գործդ շարունակի, ես գնամ իմ գործերին ...»:
Հ.Գ. Ինչպես եւ բոլոր կոմպերը, սերվերը նույնպես սովորություն ունի մեկ-մեկ կախվելու… հուսով եմ, որ գյուտ չարեցի, եվ նույնիսկ փիլիսոփաները դրա մասին լսել էին:
F5-admin
17-08-09 • 03:33 AM
9Ես կասեի, ոչ թե հետաքրքիր, այլ՝ ցավալի…
...որի համար շնորհակալ եմ:
... ցավոք, նաեւ՝ մարդիկ…
F5-admin
17-08-09 • 03:40 AM
10Ինչպես ասում են… կարդաբալետը շաունակվում է:
Իմ կողմից. ստացվում է, որ գիտությունների դոկտոր Սահակ Պետրոսյանը ավելի հետաքրքրված է հայալեզու կայքերի անվտանգությամբ, քան բուն այդ կայքի սպասարկող անձնակազմը:
Philosopher
17-08-09 • 04:07 AM
11Ասենք՝ շնորհավոր… Բա ե՞րբ ենք մի թաս բան խմում… թե «նավասելյա» չես ուզո՞ւմ անել…
Վատ մի զգա, սիրելիս… 3 բժիսշկ ընկեր ունեմ, երեքն էլ այդպիսին են. իրենց գործերից այն կողմ ոչինչ չեն տեսնում…
Վերջապես ադրբեջանցիները գտան մեր թույլ տեղը ու հասկացան, որ միմիայն սփյուռքի նախարարության կայքը կոտրելով կարող են ռևանշի հասնել մեր նկատմամբ… Հետաքրքիր է, ՀՅԴ կայքը դեռ չի վնասվե՞լ…
Էս ադրբեջանցիների վրա եմ զարմանում… Ասա՝ ինչ էր արել ձեզ մեր գեղեցիկ ու կոկիկ սփյուռքի նախարարությունը՝ իր գեղեցիկ նախարարով: Մեկ-մեկ «Արի տուն» էին խաղում, մեկ-մեկ քաղաքապետարանում հարսանիք էին կազմակերպում… ու վերջ…
Ադրբեջանցիները ճիշտ կանեն՝ սրանից հետո կոտրեն միայն Մելիք-Շահնազարյանի կայքը, «գլուխԸ»… դրան վնաս տան, որ աղմուկ-աղաղակ բարձրացնի… Թե չէ խեղճը էլ թեմա չունի, խոսում ա իր համար բարդագույն թեմաներից, որոնցից «գլուխ նույնիսկ չի հանում»… Մի քանի օր առաջ Ղարաբաղի ու հայ-թուրքական հարաբերությունների թեման էր քննարկում…
Jojoba
18-08-09 • 03:50 AM
12չգիտեմ Փիլիսոփաներն ոնց, բայց նորմալ մարդիկ «նավասելյա» անում եմ ռեմոնտից հետո եվ ոչ թե ընթացքում. …-
Մերսի.
Եթե չեմ սխալվում Ադմինի թեթեւ ձեռքով, ես ինքս շփվել եմ գիտությունների դոկտոր Սահակ Պետրոսյանի հետ եվ կարող եմ փաստել, որ բավականին հետաքրքիր եվ բանիմաց անձնավորություն է .... բայց ինչպես կարող է ոմն անձ, ով ոչ մի կապ չունի այս կայքի հետ .. փաստել ուրիշի կայքի ջարդման փաստի մասին ՞
Չէի ուզենա կրկնված լինել .. ./ավելի լավ է կարդաք մի քանի կոմենտ վերեւ գրված խոսքերս/, բայց պետք է չէ ... կաթնապուրն ու խաշն իրար հետ շփոթել ... էլ չեմ ասում այն մասին, որ խոսքն գնում է «հարեւանի տանը դրված խաշի մասին» ու ասենք բժշկագիտական կամ բանասիրական գիտությունների դոկտորը «կայքի անվտանգության փորձագետ չէ».
Jojoba
18-08-09 • 04:11 AM
1399 տոկոսով համոզված եմ, որ ոչ մի սպասարկող անձնակազմ էլ չկա եվ չի եղել.
Կա կայք պատրաստող կազմակերպություն եվ մի հատ էլ երեվի կոմպ. կուրսեր ավարտած աղջնակ մինիստրության շտատի վրա, ով ժամանակ առ ժամանակ թարմացումներ է անում.
Շատ քիչ կազմակերպություններ ունեն այն գիտակցությունը, որպեսզի մեկին վարձեն մշտակապես, որպեսզի հետեւի կայքին՝ ԱԿԱ- Ադմինիստրատոր կամ Վեբմաստեր.
Իսկ տվյալ դեպքում թարմացումներով զբաղվող աղջնակը հաստատ չէր էլ ջոգի եթե նույնիսկ իր կոմպը ջարդեին, իսկ կայքը պատրաստողները ուղղակի պատասխանատվություն չեն կրում կայքի հետագա գործունեության համար.
Jojoba
19-08-09 • 04:47 AM
14Չգիտեմ ում մոտ ոնց .. բայց իմ մոտ նենց տպավորություն է, որ մարդիկ հանդիպում եմ, իրենց ներկայացնում հասարակությանը եվ խոսում՝ ափսոս ասելու բան չունեն.
Չգիտենք թե ովքեր են, բայց որ կան .. էդ հաստատ է ... տոլի թուրք են, տոլի ազերի, տոլի արաբ, տոլի իրաքից ... տոլի վոոբշե հայ են .. բայց հաստատ գիտենք, որ իրենց հրաման է տվել Ալիեվը ...
Ակամայից հիշեցի ինչպես էին ամերիկայի հատուկ ծառայությունները մի տաս-տասնհինգ տարի առաջ փորձում էին ծաղկեցնել ռուսական մաֆիայի գաղափարը, ստեղծում միջադեպեր ... մենակ թե բոլորի մոտ տպավորություն ստեղծվի, որ նման վտանգ կա ...եվ քանի որ այն շատ զգալի է, ապա սենատը պետք է շարունակի «համապատասխան բաժինների» ֆինանսավորումը, եվ այլն ...
Հանուն ինքնագովազդի պատրաստ են խոսել ժամերով առանց որեւէ էական բան ասելու ....
Կրկնում եմ վերջին անգամ՝
ԱՅՆ ՄԱՐԴՆ ով կփորձին նույնիսկ ենթադրել, որ էկոնոմիկայի նախարարության կայքի միջադեպի մեջ կա ազերի հետքը ... իմ կողմից կորակվի որպես «Հայաստանի վերջին ապուշ»
----------
Պ.Ս.
BTW, նկատել եք ... հիմնականում վերջին դեպքերի մասին խոսում են մարդիկ, ովքեր իսզբանե ոչ մի կապ չունեն Անվտանգության հետ. Գոնե առնվազն մեկի ախրանի պետը լինեին ... կմտածեի, որ կայքի անվտանգության հետ չէ, բայց մարդկան անվտանգության հետ կապ ունեն ...
Ազգովին բոլորս փորձագետ ենք կամ ոչ մասնագետներ ՝
- «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը
- տեղեկատվական անվտանգություն» թեմայով հանդիպման փորձագետ Սամվել Մարտիրոսյան
- քաղաքական գործիչներ
- գիտության դոկտորներ
- լրագրողներ
- բիզնեսմեններ
Հլը որ մի հատ մարդու կարծիքն եմ լսել, ով համակարգից է .. էն էլ ավելի շատ բիզնեսմեն է, քանց ԱյՏԻ ... էլ չեմ ասում, որ նրա վերջին քայլերից ահավոր ռեկլամի հոտ էր փչում ...
Jojoba
23-08-09 • 02:15 AM
15Շատ մեծ դժվարությամբ կարողացա բացահայտել այն 2 հակերներին, ովքեր ջարդել էին հայկական կայքերն /ու ոմանց անձնական համակարգիչներն/.
Ահավասիք նրանք՝
Jojoba
23-08-09 • 02:27 AM
16Կարող եք ենթադրել թե՝
1. ինչի նախատիպն է այս սարքն /ասեմ ընդամենը, որ նրա ստեղծողն է Douglas Carl Engelbartը/ եվ
2. ինչով՞ է զբաղված հաջորդ նկարի զինվորական երիտասարդն
3. որ՞ մոլարակի վրա է կատարվել այս ֆոտո-ն (Socotra)
F5-admin
23-08-09 • 03:42 AM
17Ինչ էլ գտնել ես գտել…
Philosopher
23-08-09 • 20:02 PM
18Որ ասում են՝ մեր ԱԱԾ-ն բանի պետք չի, բողոքի տարափ է տեղում… Ժաժոբան իր տեխնիկայով գտել է կայքեր կոտրողներին, իսկ անվտանգության պահապնները քնած են…
Վայ թե՝ հեռախոսի «զարյադոչնիկ», ճի՞շտ եմ…
Քաղաքական ենթատեքստով նկարներ ես դնում, մի հատ էլ բաներ ես պահանջում…
Հյուսիսային պողոտան չէ՞…
Jojoba
24-08-09 • 00:46 AM
19Համակարգչային մկնիկի նախատիպն է ...
Jojoba
25-08-09 • 04:02 AM
20Հարգելի պսեվդո-փորձագետներ կայքն ջարդված չէ ... վայնասուն չկապեք.
Ընդամենը կայքի ադմինիստրատորին ցույց է տրված, որ դուռը փակել է, բայց պատուհանի փեղկը բաց է թողել /BTW հիմնականում հենց փեղկերն են օգտագործվում շահադիտական նպատակներով կայքեր ջարդելու գործում/.
IT ցուցահանդեսներին մի ժամանակ ընդունված էր /խոսքն չի գնում հայաստանյան էքսպոների մասին/ կայքի ցուցադրական ջարդեր կազմակերպելն.
Այսինքն ցուցահանդեսի հյուրն վճարում էր որոշակի գումար (կախված կայքի բարդությունից 5-50 հզ ԱՄՆ դոլար) եվ մարդիկ քո աչքի առաջ ցուցադրաբար ջարդում են քո կայքն՝ բնականաբար ուսոցողական նպատակով:
Jojoba
26-08-09 • 01:03 AM
21Երկակի զգացում եմ ապրում՝
1. նախ գովելի է, որ նորտուն.ամ /անգլերեն-ով/ կայքի ադմինիստրատորը ավելի օպերատիվ գտնվեց քանց էկոնոմիկայի նախարարության Ադմինը եվ 1 օրվա կտրվածքով կարողացավ տեսնել եվ հեռացնել իմ «Ուսուցողական դիմումս».
2. Բայց ցավալի է, որ հեռացնելով իմ գրառումս հարկ չի համարել փակել անցքը, որտեղից ես սողոսկել էի .... այսինքն ես կամ մեկ ուրիշը կարող է կրկնել իմ քայլերը /կամ որ ավելի վատ է խատարել կայքի բնականոն աշխատանքը/
F5-admin
26-08-09 • 01:35 AM
22Ասենք, դու փորձում ես սովորեցնել, բայց հիշիր, որ ոչ բոլորն են ցանկանում սովորել… Պատճառները տարբեր են, որոնցից մեկն էլ այն է, որ ոչ թե ամոթ է անգրագետ լինելը, այլ անփող լինելը: Իսկ գրագիտությունը, Հայաստանում, ցավոք, ամենաերկարատեւ ճանապարհն է՝ հասնելու նորմալ փողի:
Հենց նոր ես էլ.փոստով ստացա հետեւյալ զգուշացումը:
malware`
http://www.javakhk.am/
http://www.gyumricity.am/
http://www.iravunk.com/
http://www.shirakc.org/
http://www.arenitour.com/
http://www.prkutyun.am/
http://www.amnewsservice.org/
http://www.fm.am/
http://www.kazembassy.am/
http://www.aghveran.am/
http://www.ada-org.am/
http://www.gabone.com/
http://www.expert.am/images/
http://www.proservice.am/
http://www.bvahan.com/
http://www.eter.tv/
http://www.legara.am/UserFiles/File/
http://www.ysu.am/userfiles/
http://www.hotels.am/cache/
http://www.armenoids.am/
http://www.hcav.am/
defacement`
http://www.ypc.am/eng/html/dv.htm
http://www.aniv.am/news.asp
http://www.persons.am/ww/
http://aregtour.am/photo/data/media/7/twe.txt
http://www.exclusive.am/images/
http://www.celi.am/eng//Portals/0/Documentation/wwp.txt
http://www.ufar.am/new/
http://www.berlinhotel-gyumri.am/
http://www.armenpress.am/Photo/upload/
http://www.riconsulate.am/fck/hacked.txt
http://www.baze.am/youthfund/
http://www.aua.am/1/content/index.swf
edo/
Ի՞նչ կասես էս մասին, Ժոժոբ եղբայր…
Հ.Գ. տեսնես գոնե կարդո՞ւմ են քո մտքերն այն մարդիկ, ում դրանք, իրոք, չէին խանգարի…
Jojoba
26-08-09 • 01:59 AM
23Կասեմ, որ ծանոթ եմ այս ցուցակին. Կարծեմ վերոհիշյալ գիտությունների դոկտորի մատն էլ խառն է այս ցուցակի լուսաբանման հետ.
Նախ
1. Սխալ դասակարգում է .
malware եվ defacement -ի
2. ցուցակն բավականին հին է .. նկատի ունեմ հին ու նորն իրար է խառնված.
3. վերին ցուցակից առնվազն 3 կայք կարելի է դուրս հանել՝
ա/ մեծ վաղեմություն ունեն
բ/ անձամբ ես եմ մաքրել մի քանի ամիս առաջ ... ուղղակի գուգլը չի թարմացրել իր բազա-ն
գ/ պատմությունն մի քիչ այլ էր ... կայքերը չէին ջարդվել, հարձակում էլ չէր եղել .. ընդամենը հոստերի /պրիտոմ բավականին հայտնի ու ճանաչված սերվերների հետ էր կապվախ պրոբլեմն/
4. եթե նույնիսկ համաձայնվենք այս դասակարգման հետ, ապա առնվազն վերին ցուցակին /malware/ բոլոր կայքներն չպետք է դիտարկվեն կամ հիշատակվեն Ազերի հակերների հարձակումների կոնտեքստում ... քանի որ նրանք ընդհանրապես կապ չունեն malware-ի հետ.
Ես այո, նրանք՝ ոչ ...
Ինչ վերաբերվում է 2րդ ցուցակին
ապա այստեղ նույնպես լրիվ խեղաթյուրված պատկեր է ...
սխալ է պնդել, որ բոլոր այս կայքերն ջարդված են, եթե ասենք նրանց URL-ով ֆայլեր կան ապլոդ արված նրանց սերվերների վրա
օր.
_http://www.armenpress.am/Photo/upload/
_http://www.celi.am/eng//Portals/0/Documentation/wwp.txt
_http://aregtour.am/photo/data/media/7/twe.txt
_http://www.riconsulate.am/fck/hacked.txt
Կրկնում եմ այս կայքերն ջարդված չեն ... վնասված չեն, ընդամենը տհաճ միջադեպ կարելի է անվանել սխալ settings-երի հետեւանքով… ոչ ավելի ...
Բայց եթե մի քանի փորձանքագետ որոշեն սրա հետ կապված հարձազրույցներ տալ .. չեմ զարմանա ....
Մտահոգ
31-08-09 • 17:19 PM
24Էս քանի օրը կարո՞ղ է ադրբեջանցի հակերներն ու հայաստանցի այ-թի մասնագետները արձակուրդ են գնացել… ինչ-որ լռություն է տիրում:
Jojoba
01-09-09 • 03:35 AM
25Մարդ կա բիզնես է անում, մարդ էլ կա իր կոնկուրենտի գովազդն է տեղադրում իր կայքի առաջին էջին.
00:31am 1.09.2009
------------
ինչ վերաբերում է սրան, ապա խոսելու թեմա էլ չկար ... ընդամենը մարդա իրենց դիվիդենտները հավաքին ու վսյո ...
Democrat
15-09-09 • 05:44 AM
26Այսօր էլ ինձ spyur.am-ը տհաճ անակնկալ մատուցեց… Բան էի ման գալու, ու հայտնվեցի այսպիսի հաղորդագրության
Jojoba
15-09-09 • 14:18 PM
27Իրենց տեղն է ... օրեկան մենակ 2-3 հատ սպամ է գալիս միայն Սպյուռին տրված email-ով. Մի տարի առաջ spyur-ում կազմակերպության ինֆորմացիան դնելուց պահանջեցին նաեւ email.
Ես էլ վերցրի եվ նոր փոստ բացի եվ տվեցի իրենց. Հիմա էդ փոստով ուղղակի եվ անուղղակի ճանապարհներով օրեկան 1-3 սպամ է գալիս. Եթե մի մասը սփյուռից անկախ է ստացվում /մարդը մտավ - նայեց էմեյլը եվ դրանով սպամ արեց/, ապա մյուս մասի կնքահայրն 100% հենց սփյուռն է -» նկատի ունեմ, որ իրենք կամ վաճառում են սպամ բազաների տեսքով, կամ հենց իրենք էլ սպամ են անում/կազմակերպում.
Jojoba
25-09-09 • 04:22 AM
28Մարդ կա մարդ է, մարդ էլ կա .. դրած ուրիշի բիզնեսն է գովազդում /ասես-չասես, մեկ է «հետանցքը» փակելու տեղակ - հոգնայի արգասիքներն են մաքրում 2-3 շաբաթ ուշացումով/
Jojoba
25-09-09 • 04:23 AM
29էն էլ մի քանի լեզվով
Jojoba
25-09-09 • 04:31 AM
30էս էլ սփյուռից ստացած նամակն է մի քանի օրվա վաղեմության
ՈՒշադրություն դարձրեք, ոչ մի ներողություն, ոչ մի ափսոսանք, կամ վստահեցում, որ հարձակման /կամ ավելի ճիշտ իրենց թերացման պատճառով/ ոչ մի տվյալ չի կորել կամ ընկել չարանենգների ձեռքը՝ վերջիվերջո եկեք չմոռանանք, որ ինձ հետ /որպես կորպորատիվ կլիենտի/ պայմանագիր կնքելով եվ գումար գանձելով ... Սփյուռը ստացել է ինֆորմացիա ինձնից, որոնք մի մասն է տեղակայված կայքում եվ պայմանագրում կա պունկտ, որ Սփյուռն խոստանում է այդ ինֆորմացիան չտրամադրել 3 կողմի առանց իմ թույլտվության.
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)