Այսօր հայ ազգի զավակ, ինքը` Սամվել Բաբայանը, ասուլիս է տվել և ամպագոռգոռ ու ցնցող բաներ ասել, որ լրագրողները ուղղակի ապշել էին: Սամվել Բաբայանը եկավ «Դե Ֆակտո» մամուլի ակումբ, վստահ, ծանրակշիռ բարևեց լրագրողներին ու սկսեց պատասխանել նրանց հարցին:
«Այո, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, գնդակը տեղափոխում է հայկական դաշտ։ Այո, Ադրբեջանը գնում է պատերազմի, և մենք պետք է դրան պատրաստ լինենք»,– այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է ԼՂ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը և հավելել, որ եթե ադրբեջանը ուզում է պատերազմել, մենք պատրաստ ենք, որովհետև ես վսատհ եմ, որ մենք հաղթելու ենք միանշանակ:
Փստորեն, ինչ է դուրս գալիս. հիմա հայերը մի իրավիճակում են հայտնվել, որ գրեթե անխուսափելի է պատերազմը, և եթե ԼՂՀ նախկին պաշտպանության Նախարար Սամոն հայտարարում է, որ վստահ է, որ պատերազմ է սկսվելու և նշում է մի քանի օբյեկտիվ պատճառներ, ապա սրան զուգահեռ մեր երկիր դե յուրե նախագահ Սերժիկը և իր չինովնիկները հարցը դնում են մադրիդյան փաստաթղթի տեսանկյունից: Այսինքն, նախարարն ասում է, որ պատերազմին պատարստ եղեք, ուրեմն մի բան գիտի, հո «էշ-էշ» չի խոսում, ի վերջո, ինչ էլ ներկայացնի իր անձը, մեկ է, նա ԼՂՀ նախկին նախարար է`պաշտպանության և պետք է այս խոսքերից հետո մի լավ մտածել, եթե արդեն անհրաժեշտություն կա, նաև պատրաստվել պատերազմին:
Բաբայան Սամվելի հետ ես համաձայն եմ. Ադրբեջանը չի ուզում 7 շրջանները, այլ ավելի` նա թաթը գցում է 12-ին, իսկ սա արդեն պատերազմ է: Նա նաև ասաց, որ եթե Ադրբեջանը 7-ով բավարարվի , դա էլ իր հերթին վտանգ է պարունակում: Միեւնույն ժամանակ Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը մեծ կորուստ է կրելու, քանի որ պատերազմը հաղթում են մտքով, ոչ թե զենքի կամ մարդկանց քանակով:
Սամվել Բաբայանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բնակավայրերը ճակատային ներկայիս գծից, հայկական դիրքերից մի քանի հարյուր մետր են հեռու, և պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն առնվազն 2 միլիոն նոր փախստականներ է ունենալու և նավթի փողերով ստիպված է լինելու ոչ թե բանակը զինել, այլ փախստականներին կերակրել: Նա նաև հորդորեց ռազմական գործիչքներին ամեն պահ աչալուրջ լինել, որովհետև պատերամի ենք գնում, տղանե’ր:
Ճիշտն ասած, էն գլխից էի ասում, որ սա պատեարզմի է տանում, և բանակցությունները հասել են իրենց կիզակետին` ամեանաբարդ վերջին կետին, և դրանք էլ չեն շարունակվի, որովհետ Ադրբեջանը ուզում է այս հարցը ուժի միջոցով լուծել:
Սամոն նաև ասաց, որ մենք հաղթելու ենք ոչ թե զենքով ուժով, մեր տանկերով, այլ մեր մտքով: Դուրս գալիս, որ հայերը միտք էլ ունեն, ավելի ճիշտ` այս հարցում ՀՀ ղեկավարությունտը մտքով է շարժվում: Պարոն Բաբայան, ինչ է, դուք կռիվ տեսած մարդ, պատերազմում հաղթող զինվոր, ի վերջո նախարար, բայց, ներեցեք ես հարգում եմ ձեր ռազմական ներդրումը մեր բանակի կայունացման ու ամրապնդման գործում, բայց դուք լավ մարդ չեք, այ ստեղ է խնդիրը, որ երբ պետք չէ, են ժամանակ եք խոսում, ոնց որ լարած կկու լինեք: Դե, այդ նույն բանը գնա, կանգնիր ու ասա Սերժին` աչքերի մեջ նաեյլով: Ասա` պատերազմ է սկսովւմ, և քո անհեռատես գործունեությունը լավ բանի չի հանգեցնելու: Ասես, ես քեզ կհարգեմ, Բաբայան, դե, իհարկե, որպես ազգին սիրող, հայրենասր մարդ:
Հ.Գ, Գնում ենք դիրքեր պատարստվեք, պատերազմը շատ շուտով սկսվում է:
0 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)