Այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում, բոլոր քաղաքական ուժերը, դե, համենայնդեպս մեծամասնությունը, բացառությամբ ՀԱԿ-ի, ջուր են ծեծում: Բայց դա դեռ ոչինչ: Այս ամսիներին բոլորը իրենց հայտարարություններով իբր վեխեցնում էին և վերջնագրեր էին ներկայացնում Սերժ Սարգսյանին, բայց դա ուղղակի կրկեսային մի փոքրիկ «համար» է ընդամենը ոչ այլ ինչ: Նույն դաշնակցության նման «ընդդիմությունն» էլ, և մի քանի այլ քաղաքական ուժերի հետ միասին, պարբերաբար բացատրում է, թե ինչու դուրս չի գալիս այս իշխանությունների դեմ, կամ ինչու չի դժգոհում նրա վարած արտաքին քաղաքականությունից և պահանջում նախագահի հրաժարականը: Իսկ այդ կրկեսի շարունակությունը եղավ մի 3 օր առաջ՝ դաշնակցական Արմեն Ռոստոմյանի հնչեցրած հայտարարությամբ: Նա ամեն ինչ անում էր բոլորին հիմարացնելու համար, թե իբր չի բացառում Սերջ Սարգսյանի հրաժարականի տարբերակը:
Լավ, հարց՝ Պարոն Ռոստոմյան և Սերժ Սարգսյանի իշխանավորներ: Հա, լավ է չմոռացա՝ մեկ էլ էդուարդ Նալբանդյան: Ինչո՞ւ չեք ստորագրում այդ մադիրդյան «գլուխգործոցը», եթե այն իրոք այդպես լավն է, եթե այն ավելի քան հայանպաստ է և բխում է միայն հայերի շահերից:
Իսկ դուք, պարոն Արմեն ազգայնական, ինչո՞ւ չեք պահանջում ոչ թե Նալբանդյանի հրաժարականը, այլ, ընսհանրապես, այս բռնապետության պարագլխի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Չէ՞ որ, իմ կարծիքով, ԱԳՆ նախարարի հրաժարականից հետո, պատկերացրեք, նրա տեղը մեկ ուրիշ Էդիկ կգա, մեկ այլ աղվես, ու ավելի վատ բաներ կարող է լինել:
Սերժ Սարգսյանը եթե ստորագրի այդ մադրիդյան համաձայնագիրը, դա այլ բան չի նշանակում, քան թե այն, որ նա ստորագրում է ՀՀ ապագայի կործանման տակ, կամ էլ՝ ես սխալվում եմ, ու դուք ինքներդ գնահատեք այն:
Բայց, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը կստորագրի միայն մի դեպքում, երբ որ աշխարի գերտերությունների կամ, ինչպես ասում են, մեծ ությանկի երկրների ղեկավարները դա ցանականան: Հակառակ դեպքում, եթե նրանք դա չցանկացան, մենք հաստատ կարող ենք հանգսիտ լինել, որ մեր սիրելի Ղարաբաղին վտանգ չի սպառնում:
Բայց եկեք անդրադառնանք այն հայտարարությանը, որը մի քանի օր առաջ արեցին մեծ ութնյակի մի քանի հզորագույն ղեկավարներ Օբաման, Սարկոզին և Մեդվեևը: Սա իրոք ոչ թե ուղղակի օդում ասված հայտարարություն է, այլ մի շատ լուրջ համոզմունք այս խնդիրը լուծելու գործում: Ինձ թվում է, որ այդ մադրիդովսկի փաստաթուղթը պատրաստած, ծրագրված և լավ կոմբինացված և մի ծուղակ է հայերի և ամբողջ ՀՀ-ի համար. չէ՞ որ մի 10 տարի առաջ հենց Ռոբերտ Քոչարյանը, որը եկավ իշխանության եւ արյունով գնաց, այդ փաստաթղթի հիմքերը և ՀՀ-ի բարենպաստ կործանումը գծագրեց ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի հետ միասին: Եվ այսօր, Սերժ Սարգսյան անունով հրեշտակը և էդիկ Նալբանդյան անունով կծան աղվեսը ընդամենը շարունակում են այս գործնթացը, եւ ուզեն, թե չուզեն, պետք է շարունակեն, որովեհտև Քոչարյանը մեծ գերտերություների ղեկավարներին «խոսք է տվել» Ղարաբաղը երևի թե կամ Հայաստանը, ու Սերժը ստիպված է կյանքի կոչել այդ պլանը: Նա պետք է Ռոբերտի խոսք տվածը արտաքին աշխարհին ի ցույց ղնի, այլապես նրան կզրկեն Բաղրամյան 26-ի շքեղ տնակից, և մնացած այլ իշխանական ռեսուրսներից, ու դրանից հետո նա ուղղակի կլինի շարքային քաղաքացի Սերժ Սարգսյան անունով, որը ժպտալով կպտտվի երևանի փողոցներում, մարդկանց բարեւելով, հարցնելով՝ ո՞նց եք…
Այո, ես կատակ չեմ անում. սա իմ կարծիքն է և իմ պատկերացումը այս հարցի շուրջ: Անդրադառնամ, որ ասում են, թե ղարաբաղյան կողմը լիիրավ բանակցային կողմ չէ կամ անդամ չէ բանակցությունների սեղանին, դե արդեն դա պարզ է: Ու ամբողջ ղարաբաղյան ղեկավարությանը՝ սկսած ամենակարևոր բարձրաստիճան ղեկավարներից, գեներալներից, ասելով, թե՝ մենք Ղարաբաղը չենեք տալու (ինչպես և Երևանում էր ասում, հանգիստ եղեք, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու, պահո, նենց հավեսով ասեց եսքանը, հավեսս տվեց, անկեղծ եմ անսում, ինձ թված թե երկիրը կառավարում է արդեն Սարգսյանը, ոչ Քոչարյանը), հավատացել են այս ֆարսին:
Երեկվա Ալիևի ու Սերժի հանդիպումը երբ վերջացավ, ասում էին, թե Ալիևը հեռացավ տխուր. դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում, ուղղակի PR են անում Սերժիկի, որ ասեն՝ տեսե՛ք, գնաց Մոսկվա ու ինչ պետք էր, ասեց ազերուն, նա է ձենը կտրեց ու հեռացավ:
Ժողովուրդ ջան, ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի շուտափույթ, բայց հայանպաստ ձևով, այլապես հայ ժողվուրդը կկրի անդառնալի կորուստներ:
4 մեկնաբանություն
Marat
26-07-09 • 05:26 AM
1Մենք քո հետ ենք, Սմբատ ջան:
Democrat
28-07-09 • 04:21 AM
2Ոչ մեկ էլ չի տա Ղարաբաղը… ոչ մեկն այդքան ռիսկ չունի: Խոսքը քաղաքական ռիսկի մասին չէ, այլ՝ մերը, հայկականը նկատի ունեմ…
Pandukht Hay
20-09-09 • 09:58 AM
3Դաշնակները շարունակում են իրագործել իրենց հայակործան քաղաքականությունը…
Նրանք Հայ ազգի համար ավելի վտանգավոր են, քան թուրքերը…
Մտահոգ
24-09-09 • 03:07 AM
4Բարով եկար, որտե՞ղ ես անցկացնում քո պանդխտությունը, ստացվում է ինչ-որ բան:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)