Հուլիսի 18, 2009, 23:43

Եկեք առաջին հերթին գաղափար կազմենք, թե ինչի մասին ենք խոսելու. իհարկե, խոսելու ենք մի բարդ խնդիր մասին, որը չի լուծվում արդեն գրեթե 15 տարի: Հիմա հետ տանք ժամանակը այնքան, երբ որ Լևոնը հրաժարական տվեց, այսինքն` 1998թ-ը: Հարց, ինչը պատճառ հանդիսացավ նրա հրաժարականին: Այ, հենց այստեղ եղեք շատ ուշադիր: Հիշո՞ւմ եք, կարդացե՞լ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե Խաղաղություն» հոդվածը, եթե այո, ուրեմն ավելի ուշադիր եղեք, և հենց այս հոդվածն է եղել նրա հրաժարականի պատճառը:

Այո-այո, չզարմանաք, իսկապես, երբ այս հոդվածը հրապարակվեց , նրա հրաժարականը դարձավ անխուսափելի, և նա ստիպված լքեց պրեզիդենտի պոստը:

Հիմա անցնենք նրա բովանդակությանը`թե ինչ էր գրված այդ վճռորոշ և հանգուցալուծում հանդիսացող հոդվածում: Հոդվածում Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրել էր իր տեսակետը և իր պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի մասին: Նա գրել էր, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը և արդյոք կլուծվի խաղաղությանբ, թե պատերազմով:

Ժամանակին նա հակադարձում էր այն մտքերին, թե պետք է Բաքուն արյան ծով դարձնել, ոչ մի թիզ հող չպետք է տալ թշնամուն: Խնդրի կարևորագույն և հիմանական դրույթները Լևոնը համարում էր, ներկայացնում եմ ձեզ նրա պատկերացումները բառացիորեն հետևյալ հարցերի հետ կապված`

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.
- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.
- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը.
- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:

Այս հարցերի շուրջ նա ասում էր, որ պետք է այս հարցը լուծվի խաղաղ պայմաններում և բացառել պատերազմական գործողությունները, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները:

Լևոնը նաև պնդում էր, թե Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ: Նա այժմ էլ մնացել էր իր հին կարծիքին , որ հարցը պետք է լուծվի միայն փոխզիճման գնալով, որին պետք է գնան երկու կողմերն էլ:

Այն տարիներին նա ուղղակի թյուրիմացություն էր համարում այն խոսակցությունները, թե իբր մի անգամ հաղթել ենք այդ ազերիներին, հիմա էլ կհաղթենք: Բայց այս տեսակետների մեջ ամենակարևորը և առանցքային լուծման նրա առաջարկած հնարավոր տարբերակներն էին, այո` փուլային և փաթեթային լուծում, կարճ ասած, նա երկուսն էլ ռեալ էր համարում, և գտնում էր, որ սրանք իրական լուծման հնարավորություններ են ստեղծում:

Նա ասում էր և 1000 անգամ կրկնում, որ մենք, Ղարաբաղը և Ադրբեջանը ունեն իրենց կարծիքները և տեսակետները խնդիր լուծման հետ կապված, սակայն ընդգծում էր մի կարևոր դրույթ, որ ՀՀ-ն չի ստորագիր մի փաստաթղթի տակ, որի տակ չլինի Ղարաբաղի ղեկավարության ստորագրությունը: Դրանից հետո նա մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, նա բացատրում էր, որ ղարաբաղյան կողմը անհարմար դրության մեջ է դրել թե´ Ղարաբաղը, թե´ Հայաստանը: Բայց նաեւ չեր ասում, թե իրավիճակից ելք չկա, այլ այն, որ կարելի է համատեղել դրանք երկուսն էլ իրար հետ: Եթե հիշում եք նա խորհուրդ տվեց ընդիմությանը որոնել այլըտրամքային ծրագրեր:

Սա` այն ժամանակների Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական տեսակտեներն ու կարծիքներն էր Ղարաբաղյան կարգավորման գործնթացի մասին: Իսկ հիմա, եկեք խոսենք մերօրյա բանակային փատաթղթից, որը հիմա ունենք սեղանին ուզած թե չուզած, դա մադրիդյան սկզբունքերն են, որոնց հիմքում ընկած են ԵԱՀկ հելսինկյան եզրափակիչ ակտերը:

Եկեք խոսենք և համեմատենք այսօրվա մեր ունեցածը և այն ժամանակվա ունեցածը, և ի վերջո հասկանանք, թե որն է ավելի նպաստավոր հայերին: Այսօր մենք ունենք արդեն համակարգված և լիադրույթ, մշակված փաստաթուղթ` ի դեմս մադրիդյան սկզբունքների: Իսկ ինչով է այն վատ հայերի համար և ինչով է լավ:

Լավ է, իմ կարծիքով, նրանով, որ հստակ գրված է, որ միայն լուծվելու է խաղաղ ճանապարհով, իսկ վատ է այն, որ բոլորս էլ գիտենք մի շատ կարեւր հանգամանք ևս, որ այսօրվա մադրդյան փաստաթուղթը ունի հետևյալ տեսքը

«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի իրավասավասարություն եւ ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:

Ահա երկու ժամանակների լուծման տարբերակներն էլ մեր առջև են, և եկեք համեմատենք և տեսնենք թե որն էր դրանցից ավելի բարենպաստ տարբերակը:

Առաջի’նը: Միանգամից ասեմ, որ 1994 թվականին, երբ հայերը հասել էին Կիրովաբադի սահմաններին, Լևոնը մի սխալ բան արեց, ու դա այն էր, որ նա կասեցրեց պատերազմը առանց ադրբեջանական ղեկվարության գրավոր ստորագրումը ստանալը: Բայց կա նաև մի անհերքելի փաստ, որ այն ժամանակ մեր բանակը և մեր ռազմական ներուժը բավարար էր պատերազմը շահելու համար, իսկ հիմա մենք չունենք այդպիսի բանակ, ես դա միանշանակ եմ ասում: Ուրեմն մենք հիմա ընդհանրապես պետք է հեռու մնանք պատերազմից, և հարցը հնարավորինս խաղաղ լուծենք, որովհետև եթե պատերազմ սկսվի, Հայաստանը ուղակիորեն կոչնչանա. իմ այս վերջին մտքի հետ համաձայն կլինեն շատ շատերը:

Ի՞նչ է նշանակում Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տալը: Պարոնայք եվրոպացիներ, եսքան սպասել ենք, 15 տարի անցավ, հիմա դեռ նոր պիտի՞ ինչ-որ մի ժամանակավոր կարգավիճակ ստանանք, թե ես հարցը վերջնականապես, պետք է լուծենք, որ իմացվի, թե ով ում բարեկամն է:

Հարակից տարածքների վերադարձը ո՞րն է, և կոնկրետ ո՞ր տարածքների` մի քիչ հստակեցրեք, եթե ուզում եք «նամյոկ» անել գրավյալ տարածքների ադրբեջանական արտհայատությանը, ուրմեն պետք է ասեմ, որ այդ տարածքները ազատագրված տարածքներ են, և ոչ թե գրավյալ, որ այդ տարածքների ազատագրելու համար շատ մարդիկ են զոհվել, և դրանք վերադարձնել չի լինի, դա ուղակի ձեզ հիշեցում:

Իսկ վերջերս Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե` մենք խաղաղ ձևով չենք ուզում, այլ պատերազմով, սա այն էր, ինչ ես ձեզ հիմա ասում եմ, որ մենք հիմա բանակ չունենք, որ ընդունենք ետ անասունի ձեռնոցը: Շատ չեմ ուզում խորանամ այս փակուղի և որգայթ հիշեցնող հարցում, որովհետև ինչքան հարց տամ` այնքան պատասխան կուզես, իսկ այդ պատասխաներն էլ սպառիչ չեն կամ ընդհանրապես դրա հատ կապ չունեն:

Իհարկե, դե հիմա ինքներդ տեսեք, վերլուծեք ու մտածեք, թե որն տարբերակն է ավելի հայանպաստ` սա էլ թողնում եմ ձեր դատին:

Սմբատ Ղահրամանյան

Հ.Գ. Մի բան շատ պարզ է, որ ինչքան ձգձգվի ԼՂՀ-ի հարցը, այնքան ավելի վատ մեզ հայերիս համար:


forward