Ըստ «Новости-Армения» լրատվական գործակալության հաղորդման, ս. թ. հուլիսի 18-ին հակերները կոտրել էին ՀՀ կառավարության պաշտոնական http://www.gov.am կայքը: Կայքի գլխավոր էջը այցելելիս կապված բերանով և արյան հետքերով պատանու դեմք էր հայտնվում:
Ավելի ներքև անգլերենով գրություն էր թողնված, որտեղ ասվում է, որ կայքը կոտրված է ALTBTA-ի կողմից։
Հակերները փոխանցել էին, որ դա առաջին նախազգուշացումն է և խորհուրդ են տալիս այսուհետ լինել ավելի զգույշ, կարգի բերել կայքը մինչև նոր հակերի գալն ու նոր գրոհը։
«Ներիր, ադմին, և մի անհանգստացիր, ես պարզապես փոխել եմ գլխավոր էջը»,- ասվում է կոտրած կայքի առաջին էջում տեղադրված հաղորդագրությունում։
Որևէ քաղաքական պահանջ հաղորդագրությունում ներկայացված չի եղել։
Հակերներն այնքան վստահ են իրենց զգացել, որ նաև թողել են իրենց տվյալները՝ e-mail-ը, և վերջում ամենայն բարիք են մաղթել։
Ներկայումս կայքի աշխատանքը վերականգնված է:
Հիշեցնենք, որ սա հայկական կայքերի ջարդման առաջին դեպքը չէ: Բազմիցս հարձակման են ենթարկվել ինչպես լրատվական գրոծակալությունների, այնպես էլ պաշտոնական կայքեր:
Այսպես` 2008թ. օգոստոսի 14-ին ադրբեջանական «Azerbaijan Defacers» հակերների խումբը ջարդել էր ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: Հակերները կայքի գլխավոր էջում կոդ էին ներդրել, որը այցելուներին տեղափոխում էր Հայաստանի ու Ռուսաստանի հասցեին ուղված անպարկեշտ հայտարարություներով մի էջ: Բացի դրանից, հակերները օլիմպիական ոսկե մեդալ նվաճած ադրբեջանցի ձյուդոիստ Էլնուրա Մամմադլիին գովերգող հաղորդագրություն էին տեղադրել և խոստացել՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները հայերից»:
Հարձակման էին ենթարկվել նաև մի քանի նախարարությունների կայք էջեր: Մասնավորապես՝ «Azerbaijan Defacers»-ի նմանատիպ պարունակությամբ էջի վրա ավտոմատ տեղափոխության կոդ էր տեղադրվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում, անհասանելի էր դարձել Արդարադատության կայքը, այցելուներին տվյալների շտեմարանի հետ կապված պրոբլեմի մասին տեղեկացնող հաղորդագրություն էր տալիս առողջապահության նախարարության կայքը:
Մեկ այլ հզոր հարձկում էր իրագործվել 2008 թ. հունվարի 20-ին և 21-ին:
Ինչպես գրել էր ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը` “ազգային ողբերգության օրը` հունվարի 20-ին, ադրբեջանական «Azerbaijan Defacers» հակերների խումբը մոտ հարյուր հայկական կայք է ջարդել: Ավելի վաղ նույն գործակալությունը հաղորդել էր, որ Bacioglu անունով հակերը, որ ջարդել էր հայկական mitq.org, xronika.am, armwine.am և 1advice.am կայքերը, այդ կայքերում Հայաստանի հատուկ ծառայություններին ուղղված հաղորդագրություն է տեղադրել:
«Միտք» վերլուծական կենտրոնի mitq.org կայքի վրա հարձակումը կրկնվել էր նաև հունվարի 21-ին:
REGNUM լրատվական գործակալության հաղորդմամբ` deutsch1988 մականունով հակերը ամբողջ օրվա ընթացքում անպարկեշտ պարունակությամբ տարբեր ինֆորմացիաներ էր տեղադրում կայքի էջերում:
Նույն օրերին հակերային հարձակումների էր ենթարկվել նաև «Ոսկանապատ» լրատվական-վերլուծական պորտալը (voskanapat.info):
lurer.net
----------
2 մեկնաբանություն
Jojoba
25-07-09 • 05:02 AM
1ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ՋԱՐԴԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ
Չինական, կորեական եւ արաբական IP-ներով համակարգիչներից հակերները շաբաթ երեկոյան «հարձակում են գործել» հայկական «Արմինկո» ինտերնետ մատակարարի հոսթինգի ու դրանից օգտվող կայքերի վրա։
Առաջինն այդ մասին գրեց բլոգեր Uzogh-ը՝ հղում անելով արաբական կայքին ու ջարդված կայքերի ցուցակին։
«Արմինկո»-ի ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանը այս հարձակումը համարում է աննախադեպ՝ իր մասշտաբներով, բայց հասցված վնասը շատ մեծ չի եղել։
«Նրանք հասցրել են փոխել կայքերի առաջին էջերը։ Մենք 8 ժամով կանգնեցրինք աշխատանքը եւ թույլ չտվեցինք, որ ավելի լուրջ վնասներ հասցնեն»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Արմինկո»-ի ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանը։
Հաջորդ օրը կորեական համակարգիչներից փորձել են ջարդեն panorama.am, aysor.am լրատվական կայքերը։ Բլոգեր, լրագրող Սամվել Մարտիրոսյանը սա ինտերնետային պատերազմ է անվանում։ Նա բացատրում է, որ հակերական հարձակումները 2 տեսակի են լինում. 1-ի դեպքում փորձում են փոխել կայքի բովանդակությունը, 2-ի դեպքում՝ լռեցնում են կայքը։
«Երկրորդ ձեւը կոչվում է «Դի-դոս»։ Ոնց որ դուք համակարգչի բոլոր ծրագրերը միաժամանակ միացնեք ու զուգահեռաբար փորձեք դիսկ ձայնագրել. համակարգիչը կկախվի։ Նույն կերպ հակերները մի քանի տասնյակ համակարգիչներից միաժամանակ մտնում են որեւէ կայք ու սերվերը չի դիմանում»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ սա բավական ծախսատար ու լուրջ զբաղմունք է։ Օրինակ՝ նախորդ տարի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի օրերին, ռուսական կողմը «Դի-դոս» էր ձեռնարկել ու լռեցրել վրացական կայքերը։
Հայկական կայքերի վրա վերջին հարձակումը Սամվել Մարտիրոսյանը չի վերագրում ադրբեջանցիներին. ամենայն հավանությամբ, հենց արաբ հակերիների գործն է։ Սակայն ադրբեջանցիները պարբերաբար փորձում են ջարդել հայկական լրատվական ու պաշտոնական կայքեր։ Մերոնք մի քանի անգամ պատասխան վիրտուալ գրոհներ են կազմակերպել, առանձնապես ակտիվ չեն այս հարցում։
http://e-channel.am
-----------
Գրոհի մասին զգուշացնելու միակ հնարավորությունը, նրա խոսքերով, իրենց տեղեկատվական համակարգը կանգնեցնելն է: Իսկ գրոհը կազմակերպած հակերների անվան ծածկագրերը Գրիգոր Սաղյանը չհրապարակեց. «Խնդրում եմ, հակերների անվան ծածկագրերից եկեք չխոսենք, որովհետև մենք իրենց համար ավելորդ գովազդ ենք անում»:
Ասուլիսի մյուս բանախոսը` տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նշեց, որ հայկական կայքերի վրա հարձակվածներն իրենք իրենց ներկայացնում են որպես արաբական հակերներ:
«Հակերային խմբերը հաճախ գաղտնի ծառայություններից էլ գաղտնի բաներ են: Եվ երկրորդը` շատ ժամանակ` հենց իրենք ինչ-որ երկրի գաղտնի ծառայության մի մաս են կազմում: Այսօրվա բաց տեղեկատվությունից կարելի է կռահել, որ մոտ 100-ից ավելի երկրներում ձևավորվել են կիբեր անվտանգության և ինչից բխում է` նաև հարձակման խմբեր, որոնք գործում են գաղտնի ծառայությունների ներքո»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
http://hetq.am/am/technologies/internet/
----
Էհհհ՜՜.... տերն մեռնի պետություն ...
ում խելքին ինչ տա, ասում է ... ու մեկը չկա ասի, «Ա՜ ումուդ, դու գոնե ջոգում ես ինչ ես ասում ՞… թե ում խելքին ինչ տա, պտի ասա ...»
Democrat
25-07-09 • 06:18 AM
2Jojoba ջան, միգուցե պարզաբանումներ մտցնես… Ինչքան հասկացա խոսքիցդ, դու ունես մեկ այլ տեսակետ, քան մեր այ-թի մասնագետները, ովքեր մամլո ասուլիս էին հրավիրել: Ըստ որում, ինձ էլ դուր չեկավ նրանց «մեղա գալը», հատկապես այն, որ արաբները, որոնց հետ միջնադարից հետո խնդիրներ կարծես թե չենք ունեցել, որոշել են զբաղվել հայկական կայքերով:
Ինչու եմ ասում՝ «մեղա գալ». գոնե մի լուծում ասեն, դրել էին լացում էին…
Ի միջի այլոց, այս կայքն ինչ վիճակում է… թու-թու-թու
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)