Sureyan'-ի ավատարը

Հետաքրքիր բան է թարգմանությունը…

Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:

Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:

Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:

Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:

Սակայն… թարգմանությունը հեշտ բան չէ, ով զբաղվել է, գիտի: Հայերեն թարգմանելը հաճախ ձեռնտու չէ: Այնպես որ, սպասելու փոխարեն՝ մինչ թարգմանչական գործի մասնագետները թարգմանեն, եկեք փորձենք սեփական ուժերով անել այս հանօգուտ գործը: Այսպես ասած «տկլոր ու մերկ էնտուզիազմի» հաշվին:

Ուրեմն, գրեք խնդրեմ.

1. Համաձա՞յն եք արդյոք:
2. Ո՞ր ստեղծագործությունը թարգմանենք (ես հակված եմ «Մերոնք» ("Наши") գործին: Այս դեպքում հեշտ կլինի նաև թարգմանիչների մեջ բաժանել աշխատանքն ըստ գլուխների):
3. Նշված նախաձեռնության ցանկացած քննադատություն կլսվի, բայց, ցավոք, չի ընդունվի մեր կողմից confused:

Կանխավ շնորհակալ եմ:

վախենալը հիմարություն է


forward