Այս օրերին ամբողջ ազգը շնչում է համաներման հարցով: Սա ողջունելի է, որ ազատազրկված անձանց, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցը դարձել է օրակարգային: Բայց շատ ցավալի է, որ այս ամենը թափ առավ միայն Սերժ Սարգսյանի “հրամանից հետո"՝ “էլ, դու, հասարակություն, ես ինքս գիտեմ ինչ եմ անելու, կամ էլ՝ անելու եմ թե չէ, բայց թե հլը մի հատ տեսնեմ դու ինչ մտքի ես...”:
Ամենաահավորն այն է, որ այս շինծու դատական պրոցեսներին հետեւելուց հետո, ու դրան հաջորդող ինչ-որ մամուլի ասուլիսներից հետո, միայն մի միտք է առաջանում իմ մեջ՝ ինչպիսի տափակ իրավիճակ, ու ինչպիսի “առողջ” մտքեր՝ տարբեր մարդկանց, այդ թվում իրենց մարդու տեղ դնող արարածների կողմից:
Ուրեմն սենց է ստացվում: Ստեղծվել է ինչ-որ մի “եքա” կառույց, անունն էլ դրել են հանրային խորհուրդ: Մի հատ նախկին “աբիժնիկի” (թեեւ, ճիշտն այն է, որ “նախկին աբիժնիկ” չի լինում) դրել են էդ պալատի նախագահ, մի քանի պալատականների էլ “լցրել են” սրա կողքերը, թե՝ դուք պետք է հասարակության խոսքը հասցնեք ամենայն հայոց արքունիք: Ու էս կույտը, լուրջ ընդունելով իրենց պաշտոնները, իրենց դրել են մտածող մարդկանց տեղ: Ասենք, նույն Սոս Սարգսյանը, որը, լինելով դերասան, չգիտեմ ինչու տարիներ առաջ դաշնակների կողմից ՀՀ նախագահի թեկնածու էր խաղում, նույն Գաբրիելյան Էմիլը, որը լինելով ականավոր ակադեմիկոս, իրեն թվում է, թե դեղերն ու մարդիկ նույն բաներն են, կամ նույն, ասենք, անվտանգության հանձնաժողովի նախագահ նախկին ԿԳԲ-ական Կառլոս Պետրոսյանը… Էլ չեմ ասում մազութախտից վերջապես սեւացած Արշակ Սադոյանը, որը մի հատ կենցաղային հարց չի կարողանում լուծել իր հարազատ եղբոր հետ ու դատի է տալիս նրան, հիմա կանգնել է հանրության հարցերն է ցանկանում բարձրաձայնել: Ու այս պալատը, որի կեսից շատը հանրապետական են, իբր թե ներկայացնում են մեր ժողովրդին:
Ու հիմա, հենց Սերժ Սարգսյանը մի հատ շվացրեց, թե՝ հանրային պահանջ կա՞, թե՞ չկա, էլ պալատական նախիրը խառնվեց իրար, մի հատ խորհրդակցություն են անում, ժամը վեցից հետո մնում քննարկումներ անելու ու վերջում տալիս եզրակացություն՝ դարձյալ իբր թե հայաստանցիների անունից: Բա սա անասնագոմ չէ, ի՞նչ է…
Կուսակցություն կոչեցյալներն են իրար խառնվել: Օրերս լսեցի, որ ԲՀԿ-ն է իր իդեաները հանձնել Սերժ Սարգսյանին: Լավ, պետք է Սերժը մի հատ շվացներ, նոր հասկանայի՞ք, թե ինչու է պետք համաներում անել:
Իրոք, այս ամենի մեջ կեղծիքից ու շինծու-անասնական բնազդից բացի, ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում:
Իսկական անանսնագոմ…
5 մեկնաբանություն
Sedrak
16-06-09 • 19:29 PM
1Չարժի էլ այս հարցով ոչ խորանալ, ոչ էլ ներվայնանալ: Բորշն էլ է իրենցը, գդալն էլ: Կուզեն՝ կուտեն, կուզեն՝ շուռ կտան, եւ, ավելի վատ, կուզեն՝ մեզ կուտացնեն, ուզենք թե չուզենք:
Ինչո՞ւ… որովհետեւ այդպես էր եւ է ուզում մեր քաղաքացիների մեծ մասը:
Democrat
17-06-09 • 13:30 PM
2Անանսնագոմ ասելով, երևի նկատի ունեիր՝ անասնաֆերմա: Չէ, ճիշտ էլ գրել ես, մերը շատ հեռու է կազմակերպված ֆերմա լինելուց, մերը մի փոքրիկ գոմ է…
Մտահոգ
19-06-09 • 13:16 PM
3Վերջապես, եթե այս համաներումը արվում է միայն այն պատճառով, որ եվրոպացիների աչքներին թոզ փչեն, այլ ոչ թե ներքին մղումներից ելնելով, ապա ամեն ինչ դառնում է կեղծ ու շինծու:
Ու, երևի թե, համաներումից ամենաշատը կշահեն ընտրակեղծիքների համար մի քանի տարվա անազատության դատապարտված պեշկեքը:
Democrat
22-06-09 • 15:35 PM
4Փաստորեն, ազատեցին հա՞ քաղբանտարկյալներին…
Դե, Եվրոպա, սկսիր գովել, թե Հայաստանի նման երկիր աշխարհում չկա..
F5-admin
23-06-09 • 05:47 AM
5Հա, պահեցին, մեկ տարուց ավել պահեցին, հետո՝ «ներեց»: Ներեց ոչ թե հասարակությունը, այլ, ընդամենը մի մարդ՝ Սերժ Սարգսյանը: Ուղղակի, ինչպես միշտ, ժողովրդին ու այսպես, կոչված, հանրային կարծիքը դարձրեց իր որոշման հիմք:
Դե Եվրոպան ի՞նչ անի, չարժե ամեն ինչ գցել Եվրոպայի վրա: Մենք տեղում չենք կարողանում մարդկանց համոզել, որ իրենք մարդ են, Եվրոպան համոզի-ապացուցի՞… Վերջապես, եվրոպացու աչքը երբեք մեր ազգի համար չի թացացել, եթե եղել է նման բան, ապա, ուղղակի, սենց, պահի տակ, որպես կարեկցանքի ժամանակավոր արտահայտություն:
Մեզ է պետք փոխվելը, թե չէ՝ հազարատ եվրոպացի էլ գա-գնա, եթե մենք չենք ցանկանում ապրել որպես մարդ, ապա մնացածը սուտ է:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)