Օրերս Թբիլիսիում էի: Իհարկե, չկորցրեցի նման առիթը՝ անձամբ տեսնելու, զրուցելու թբիլիսեցիների հետ եւ պարզելու Վրաստանի մայրաքաղաքում առկա քաղաքական եւ այլ իրավիճակների մասին:

Նախ, առաջին դիտարկումս: Թբիլիսիում մուրացկանները իրենց եւ թվով, եւ ուզվորությամբ չեն զիջում մեր մայրաքաղաքի մուրացկաններին: Սա, կարելի է ասել, առաջին դիտարկումս էր: Հետո՝ շատ են երեխա ու անչափահաս վրացի մուրացկանները: Ու «չամռվելն» էլ, ասեմ, որ շատ հաջող է իրենց մոտ ստացվում: Կարող է մի տաս-քսան մետր հետեւիցդ գան: Մի օրինակ. անմիջապես վերադառնալուցս առաջ, երբ մոտս լարի չէր մնացել, մոտեցավ մի կին, օրհնեց ինչ-որ Դավիթաշվիլի-ի տոնի կապակցությամբ (եկեղեցիական տոն է), հետո՝ փող ուզեց: Ասում եմ՝ ես հայ եմ, ու մոտս էլ լարի չկա: Մեկ էլ հեռացավ կողքի տարադրամի փոխանակման կետը, վերադարձավ թե՝ «վատ չի լինի, որ մոտիդ դրամը փոխես լարի ու ինձ մի բան տաս...»:

Երկրորդը, որ ակնառու է, վրացիների հավատացյալ լինելն է կամ, ավելի ճիշտ՝ ձեւանալը: Ասենք, եկեղեցու կողքով անցնելիս անպայման կանգ առնելը, դեմքով դեպի եկեղեցին շրջվելը ու մի քանի անգամ խաչակնքվելը: Անկախ տարիքից՝ մեծահասակ տատիկ-պապիկ են, չափահասներ, թե երեխաներ: Չգիտեմ… իմանալով, որ վրացիք ի սկզբանե ցուցամոլ են, ավելի հակված եմ նրան, որ սա ուղղակի ձեւ է:

Անցնենք երիտասարդությանը: Հագնվում են՝ ամեն ինչով «պլեճ անելով» ամերիկա-եվրոպական ոճին: Իբր թե եվրոպացի են արդեն: Բայց հո ես գիտե՞մ, որ կովկասցի են: Երիտասարդները կամ խմած են կամ խմում են հենց փողոցներում՝ գարեջուրները ձեռքներին, կամ էլ ուռած-ծակված… Քիչ են իրենց հագուստով կամ շարժուձեւով համեստները: Ավելի շատ են փնթի-մնթի (մթոմ՝ մենք եվրոպացի ենք ու մեր հագուստին ուշադրություն չենք դարձնում), շալվարները քամակներից կախ ընկած «ազատ ու դեմոկրատ ֆռֆռացողները»: Սա իմ երրորդ դիտարկումն էր:

Երթեւեկությունը՝ ահավոր: Մերը փառք է նրանց երթեւեկության կողքին: Լիքը ավտոմեքենաներ, ճկռացող նեղ փողոցներ, հատկապես հին Թբիլիսիում: Ազդանշաններ, աղմուկ… գումարած Քուռի նամշահոտը… Մի խոսքով, անդուր վիճակ:

Լավ, հիմա անցնենք քաղաքականությանը: Այ, այստեղ հաստատ կրկնում եմ վերնագրի տողը՝ «մի տնից չենք, բայց մի հալի ենք...»: Սահակաշվիլուն չէին սիրում հարցուփորձ արված մոտ մի 20-30 վրացիներից համարյա կեսից ավելին, բայց… ընդդիմությանն էլ չեն հավատում էլի դրանց կեսը կամ ավելին: Լարվածություն բնավ չհանդիպեցի՝ ոչ մարդկանց մեջ, ոչ էլ Ռուսթավելի փողոցում, ուր վրացական ընդդիմության թիմակիցները շարել են տասնյակ վանդակներ: Մարդիկ կան՝ ապրում են այնտեղ: Մարդիկ էլ կան՝ գնում են տուն ու երեկոյան ժամերին հավաքվում՝ լիդերներին լսելու: Երեք անգամ հասցրեցի գալ միտինգավայր՝ երեք անգամն էլ 300-500-ից ավելի մարդ չտեսա: Ու՝ ի տարբերություն մեզ, Ռուսթավելին… ծայրից-ծայր զիբիլ… բառիս բուն իմաստով… կեղտ ու զիբիլ…

Ունեմ նաեւ նկարներ…

Թերեւս, այսքանը:

Հեռվում Սահակաշվիլու նստավայրն է (փորձել են նմանեցնել Սպիտակ տանը)

tbilisi

Ւսկ ներքեւում Ռուսթավելու փողոցն է՝ միտինգավորներով հանդերձ:

tbilisi

tbilisi

image

image

image

Սա էլ շտապ-օգնության հերթապահ բրիգադայի մեքենան է, ճիշտ է, ի տարբերություն մեր 1-03-ի, 003 է կոչվում, բայց, ի տարբերություն Երեւանի, թեկուզ մի քանի հարյուր հոգու համար կանգնած է:

image

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward