Հիմա կասեք լիալուսինը ազդել է Ժոժոբայի վրա ՞
Եվ հավանաբար այս ամենում կա իրականության նշույլ .... ամեն դեպքում ինտերնետում անկապ դեգերումները բերեցին ինձ մի հայկական կայք, որի հենց անվանումն էլ զետեղել եմ վերնագրում.
Կայքի լինկը - http://www.bnatachar.am
Հայերեն «Բնատաճար» - ինչի մասին է .. եթե անկեղծ այնքան էլ չհասկացա, միայն իմ անմեղ ու անմիտ ուղեղին հասավ, որ մարդիկ այստեղ շաբաթը մի անգամ գնում են հանգստանալու ....
Ահա վերջին արշավի հրավերք-գովազդը
Լոռի բերդ և Գյուլագարակի դենդրոպարկ- Lori berd & Gyulagarak dendropark
Սիրելի արշավականներ
Մեր արշավային երթուղին ընդգրկում է Տաշիր-Ձորագետյան հայկական թագավորության մայրաքաղաք Լոռի բերդի ավերակները և Գյուլագարակի դենդրոպարկը, որն իրենից ներկայացնում է ձեռակերտ, բայց և դրախտային մի պարտեզ, ուր աճում են տարբեր մայրցամաքներից բերված հազվագյուտ և արժեքավոր հարյուրավոր ծառատեսակներ և թփեր:
Պառկելով այգու զմրուխտյա կանաչին( չմոռանաք վերցնել ծածկոցներ) և շնչելով նրա մաքրամաքուր ծաղիկների և սոճու
ծաղկափոշով հագեցած առողջաբեր օդը` , կհամոզվեք, որ դրախտն այնքան էլ հեռու և առասպելական մի վայր չէ, և որում հայտնվելու արժեքը 4500 դրամ է (Մայիսի 30-ի և 31-ի արշավի մասնակիցների համար 4000 դրամ)
Իսկ դրախտն առանց պարի, մեդիտացիա և գեղարվեստի չի լինում, որի հնարավորությունը ցանկացողներին կտրվի:Մենք ձեզ ժպտադեմ կսպասենք Կիրակի Հունիսի 7-ին ժամը 8:45 Սախարովի հրապարակում :
Հանրակառքում և դրախտում ձեր նստատեղն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ուրբաթ 5 Հունիսի զանգահարելով 091/094 318 -335 կամ գրելով
Շատ կներեք, ի՞նչ կնշանակե «Հանրակառք» ... մարշրուտկա՞
Հը, ինչ եք ասում մենք էլ չգնանք /ինչքան հասկացա հիմնականում կանացի կոլեկտիվ է/
Կատակը -կատակ, բայց հավեսի գցեցին ինձ ...
5 մեկնաբանություն
F5-admin
08-06-09 • 14:51 PM
1Եթե խոսքը քայլելու-արշավելու մասին է՝ ես փաս: Եթե վերջում խորոված-մորովածի մասին է, ինձ ձեն կտաք:շ
Հանրակառքը հանրային կառքն է: Երեւի երթուղայինն է, բայց չի բացառվում, որ ավտոբուս էլ լինի… դե, տրոլեյբուսը կամ տրամվայը երեւի բացառենք…
Jojoba
08-06-09 • 18:56 PM
2Էլ ինչ կուզեիր (иж чего захотелось)
Աղջիկները մեզնից (նկարներից, պարի խմբից ու ընդհանրապես կազմակերպությունից ելնելով 17-30 տարեկան աղջիկները մեծամասնություն են կազմում այստեղ), «խորոված-մորոված» էլ… Բա ձեզնի՞ց ինչ… 4000-4500 դրա՞մ:
Մի հատ չես էլ ուզում «քայլել-արշավե՞լ»:
էհ… Սենց անհավես… Դու հավանաբա սեքսի հաճույքն էլ արդեն ստանում ես DVD նայելով:
Phenomen
09-06-09 • 00:39 AM
3լօլ, մի պահ սխալ հասկացա, ասի Ժոժոբան ընկերուհիների /բամբասելու/ կարիք ունի…
թեմայից դուրս մի հարց. Ադմին ջան, քո e-armenians-ը ի՞նչ եղավ, բիզնես-կայք ա բացում՝ առանց նորմալ բովանդակության:
Jojoba
09-06-09 • 02:13 AM
4Էհ… Phenomen, դու էլ արդեն «ֆորմից ընկար»: Կնոջ կամ աղջկա անուն լսելուց, առաջինը ինչ մտածում ես՝ դա բանբասելն է ...
Լավ չի, լավ չի ...
F5-admin
09-06-09 • 03:17 AM
5Չեղավ… ուղղակի, ես, հենց-ընենց փորձեցի սոցիալական կայք բացեմ… բայց տեսա, որ կան հայեր կամ Ոուսաստանցի հայեր, ովքեր մեկ այլ նման կայք բացեցին ու լիքը-լիքը փողեր սկսեցին ծախսել դրա վրա… պոստեռներ… գովազդային պաստառներ ու էլի տարբեր առաջխաղացման մեթոդներ:
Կարճ ասած՝ մրցակցությանը չդիմացա…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)