ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաք ին ելույթով հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ ընդդիմությունը պայքարի մեջ է մտել ոչ թե պաշտոններ զբաղեցնելու, այլ աշխատելու համար։

Գժեր-Գժվեք«Ինձ համար գոյություն չունեն երկրորդ, երրորդ տեղեր։ Մենք կամ առաջինն ենք, կամ մեր տեղը Մատենադարանն է»,- ասել է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը մաքրում է Հայաստանի քաղաքական դաշտը։

«Նախագահական ընտրություններին մասնակցելով՝ ընդդիմությունը ստիպեց քաղաքական դաշտից հեռանալ մի շարք մարդկանց, որոնց այժմ ոչ ոք չի հիշում։ Այս ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընդամենը երեք քաղաքական ուժ մնաց, որոնցից երկուսին դժվար է քաղաքական համարել. դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը։ Մենք մաքրել ենք քաղաքական դաշտը»,- ասել է Արամ Սարգսյանը։

Նա նաև ավելացրեց, որ 70 հազար մարդկանցով, որոնք ձայն են տվել Հայ ազգային կոնգրեսին, կարելի է շատ բան փոխել։

Ընդդիմությունը փոխում է իր նպատակը, հայտարարել է Դավիթ Շահնազարյանը
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքին հայտարարել է, թե Երևանի ընտրություններով ընդդիմությունն ամրացավ որպես կազմակերպական կառույց։

Նա կաշառակերության մեջ մեղադրեց իշխանություններին երեկվա ընտրությունների համար և ավելացրեց, որ Սերժ Սարգսյանին պետք է ընդգրկել Գիննեսի ռեկորդակիրների շարքում։

Ընդդիմության ներկայացուցիչը Մատենադարանի հարթակից հայտարարել է, որ երեկվա ընտրություններից հետո ընդդիմության նախկին նպատակները փոխվել են, և այսօր ընդդիմությունն ունի մեկ համընդհանուր նպատակ՝ դա Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից և երկրից։

«Սա է մեր միակ նպատակը, որը կօգնի մեզ լուծել նաև մյուս խնդիրները»,- ասել է նա։

Շահնազարյանը նաև հայտարարել է, որ այսուհետ ընդդիմությունն իշխանությունների հետ խոսելու միայն մեկ բան ունի. դա Սերժ Սարգսյանի հեռացման օրն ու ժամը քննարկելն է։

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հրաժարվում է ավագանու իր մանդատներից
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ խիստ հուշագրավ հայտարարություն է արել։ Առաջին նախագահը հայտարարել է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների որոշմամբ՝ Կոգրեսի ավագանու անդամները հրաժարվում են իրենց մանդատներից։

Tert.am

-------------

Պ.ս. Ինչպես կասեր մեծն Կարապետիչն ... հիմա էլ ՀԱԿ-ն է տիդիրիդներ անում.

Այ որ ՕԵԿ-ը իմանար, որ սենց է ստացվելու իզուր էդքան փող կբաժանեին՞


forward