Ինչը որ սպասվում էր… ընտրությունները անցնում են խիստ լարված վիճակում: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին է գզզում… Z-տաքսիները ՀՀԿ-ի համար նոր ռեյս է բացել՝ տուն-ընտրատարածք… Մասիվում կրակում են… Էրեբունի-ում Ալրաղացի թիկնապահը ոստիկանությունում արցունքն աչքերին բողոք-դիմում է գրում, որ Հայք-ի լրագրողը հարձակվել ու քացու տակ է գցել իրեն… Փողեր են ֆռֆռում էլ դու սուս (մեր շենքում՝ ամենայն հավանականությամբ, երեկ է բաժանվել)…
Մի խոսքով, լավ չէ: Ու խորհուրդ կտայի լսեք FM 104.1… շատ օպերատիվ կերպով թարմացնում են տվյալները…
Added at 12:54 01 June 2009
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
52 մեկնաբանություն
Վահե
31-05-09 • 20:39 PM
1ԺՈՂՈՎՈՒՐԴ ԷՍ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԷՍ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ։
Էս այլանդակությունները լրիվ չափ ու սահման անցել էն։ Մարդու տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում։ Էս անմազ հաստագլուխ աննասունները բառիս բուն իմաստով դուրս են եկել մարդավորսի, լրիվ խելքները գցել են։ Չգիտեմ ի՞նչ մեկնաբանեմ, ի՞նչ գրեմ։ էսքան անզոր կարելի՞ է լինել:
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՍԵՔ։
Miak
31-05-09 • 21:28 PM
2Ի՞նչ անել ժողովուրդ… երևի այսպես…
Ճիշտ ասած, այլ բան չէի սպասում… Նախ, պատմեմ իմ ընտրատեղամասի վերաբերյալ. ժամը 13:30 գնացել եմ ընտրության, ընտրատարածքի դռան մոտ ու դրա շուրջը շարված էին թաղային բլոտի առաջնության ակտիվ մասնակիցները, սուտի գողականները, ու մանր-մունր 5000 հազարանոց մարդիկ: Չեմ չափազանցնում՝ ընտրատեղամասում ու նրա շուրջը հավաքված էին մոտ 65-75 մարդ, ընտրատեղամասում ՀԱԿ-ի մեկ ներկայացուցիչ կար՝ կին: Նրան հաջողություն մաղթեցի, չգիտեմ, թե ինչո՞ւ վատ ընդունեց: Երեւի մտածեց, թե երևի ծաղրում եմ… Ես էլ անհարմար դրության մեջ ընկա:
Իսկ մինչ այդ ինչ-որ դեմքեր իմ՝ ընտրատեղամաս մտնելուն պես ասացին՝ «ապե, 6-ն ես ընտրում» Չպատմեմ 1-2 րոպեանոց խոսակցության մասին:
Միայն այսքանը բավարար է: Դուք երևի հասկացաք…
Philosopher
31-05-09 • 21:35 PM
3Խայտառակություն… Բա պրեզիդենտի եղբայրն էլ ընտրախախտում անի՞…
Ամոթ քեզ, Հայաստան… Խայտառակվիր, անցիր դեպի պատմության աղբանոցը…
Էս ընտրությունները ամեն ինչից անցել են: Դեռ այսպիսի խախտումներ չեն եղել: Հայ ազգին ասում են՝ թքենք քեզ վրա, թքենք քո բոլոր սրբությունների վրա, քեզ կարող ենք խփել, սատկացնել, արհամարհել, բայց դու ձայն չես հանի:
Հիմա, չեմ հասկանում, ազգը չի ապացուցելու, որ ինքն է իրադրության տերը:
Ոտքի կանգնիր, ժողովուրդ.....
Miak
31-05-09 • 22:07 PM
4Վահե ու հարգարժան Philosopher: Մի տեսակ շատ զգացմունքային էք աևտահայտվում… իսկ դուք կասկածո՞ւմ էիք:
Ես պատշգամբից նայում եմ… Սա մառազմ է… Պարզապես չեմ ուզում նկարագրել, թե ինչ է կատարվում:
Որքա՜ն ծիծաղալի է… բայց՝ մտահոգություն կա:
ALIS
31-05-09 • 22:23 PM
5Մի՞թե կարելի է այդքան չհարգել սեփական անձը, մի՞թե մարդը կարող է ատել ինքն իրեն, լցոնողները իրենց հաստատ հերոսներ են համարում, որ կարողացել են շեֆին ծառայություններ մատուցել:
Սիրտս շատ է ցավում, բայց ինչ էլ լինի պետք է շարունակել պայքարը, պետք է ամենօրյա աշխատանք կատարել, անկախ նրանից՝ ընտրություններ են թե ոչ: Հավանաբար կգա մի օր, երբ մեր ժողովուրդն էլ կստիպի որ իր հետ հաշվի նստեն ու թույլ չեն տա, որ իրենց օգտագործեն ու դեն նետեն:
F5-admin
31-05-09 • 22:28 PM
6Ասե՞մ… մի քիչ կոպիտ է հնչում, բայց… մեր ժողովրդին սա էլ քիչ է: Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչու պետք է ՀՀԿ-ն ու իր քրեածին տղերքը այսպիսի բաներ չանեին: Ինչի՞ց սսկվեին ու խելոքանային:
Ոչ, պետք է անեն, ու էլի այնքան են անելու, ինչքան կարող են: Քանի որ իրենք անում են, իսկ մյուսները անտարբեր նայում են… Սենց, կողքից դիտում ու շարունակում իրենց ճանապարհը…
Այ, այսպիսի անտարբերությունն էլ բերում է ամենաթողությանը: ՉԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ուստի եւ ՀՀԿ-ի ձկնիկները իրենց զգում են ինչպես թթվածնով հարուստ ջրում:
Հեչ որ չլինի, Մալաթիա-Սեբաստիայի ու Ավանի հաշվին հանրապետականները լավ առաջ կպոկվեն…
F5-admin
31-05-09 • 22:46 PM
7Իզուր էլ էդքան էներգիա ես ծախսել… Ամենաճիշտ պատասխանն է՝ մի հատ թարս նայում ես վրեքներն ու ասում՝ «Դու ինչ (պի...), որ ինձ ասես՝ ում ընտրեմ, ում չընտրեմ… Լեւոնին եմ ընտրելու, դե գնացեք տրաքեք...»
Jojoba
31-05-09 • 23:03 PM
8հը, տղերք, թքում եք ՞
վաղն ենք գնում Օպերան գրավենք, թե էսօր՞
Philosopher
31-05-09 • 23:12 PM
9Ընտրություններն արդեն ավարտվեցին. աննախադեպ խախտումները իրոք հրաշալի էին: Շնորհավորում եմ բոլորին, հատկապես այն լակոտներին, որոնք 2-3 հազար դրամի համար իրար գլուխ էին կոտրում, որոնք մի օր արաղ լակելու համար փչացնում են ազգի ապագան՝ առանց հասկանալու, որ իրենք թքում են հենց իր երեսին: Շնորհավորում եմ բոլոր անտարբերներին, որոնք մտածում էին. «Ինձ ի՞ նչ, Լևոնը՞ կանցնի , թե՞ Չոռնին… մեկ ա փորս չի լցվի»:
Տեսնենք՝ վաղը Լևոնը ի՞ նչ է ասում ու ի՞ նչ է առաջարկում. օրենքով խոսում են լսել ցանկացող ու լսելու ունակություն ունեցող մարդու հետ, իսկ քեզ հետ լկտիաբար խոսողի հետ, ի՞ նչ օրենք, ի՞ նչ բան…
Չէ, Ժոժոբա, ձեր տունն ենք գրավելու:
Վարդազար
31-05-09 • 23:17 PM
10մի անգամ ևս ապացուցվեց, որ էս կոլխոզում ընտրությունների միջոցով հնարավր չէ իշխանություն փոխել, հասունացել է ուժով գրավելու պահը, չնայած միգուցե նաև ուշացել է: Բոլոր ռոմանտիկները միգուցե համոզվեն որ մինչև մի քանի տասնյակ ղզլբաշների գլուխները չցխի ժողովուրդը, էս երգիրը երգիր չի դառնա՜…
Իսկ որ ցխելու է, դրանում չկասկածեք, անպայման պայթելու է: Ժոժոբա ձյա, կներես բայց էլի մի քանի հարյուր հոգի գոռձները կկորցնեն, հատկապես մեր թաղի Սիրուշ տոտային ասում են Օբաման թերթի բուդկից հանելու է:
Jojoba
31-05-09 • 23:48 PM
11բայց ախր հեչ մարդ չեք .... էդքան ասի ... ձեն հանեք, եթե ինչ որ մեկը կա, որ փող է բաժանում ...
հերթական անգամ ձայնս անկապ գնաց ինչ որ մեկին ... չեմ մտածում, որ ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի 10 հազար-ը ինձ կխանգարեր ...
բայց ինչպես միշտ կարելի է միայն ասել՝ ԱՎԱՂ
Վարդազար
01-06-09 • 00:03 AM
12Ժոժոբ ձյա, գիտես չէ, հիմա նորաձև հայհոյանքներ են առաջացել, ասենք “ընտրակեղծիք ըլնեմ, թե սուտ եմ ասում” կամ “արա, այ ձայնավաճառի բալա” կամ “էս գազելի զոհն ով ա՞...” , այնպես որ չկա չարիք առանց բարիք, չնայած կոնկրետ դեպքում վնասը ֆինանսական էր, իսկ օգուտը բարոյական:
Philosopher
01-06-09 • 00:07 AM
13Էդ տասը հազարի հույսի՞ ն ես մնացել: Հա, չասացիր, բա ինչո՞ւ Տիգրան Կարապետիչի տեղը ՀԱՍԿ-ին ընտրեցիր…
Jojoba
01-06-09 • 00:38 AM
14Վարդազար
01-06-09 • 01:16 AM
15Ժոժոբ ձյա, անգղացիները ասանկ աղվոր ասացվածք մը ունին,
other’s opinions about us are like a mirror. If an ass looks in, you can’t expect an angel to look out. սա իմիջիայլոց, կապված իմ կարծիքի ու Ջոկոնդայի հետույքի հետ:
Miak
01-06-09 • 01:59 AM
16Կատակը ու ուրախությունը ընդունում եմ, բայց ոչ այսօր եկեք համաձայնվենք....
նախնական տվյալները ընտրատեղամասերից ցույց են տալիս…
ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ...ՕԵԿ, ՀՅԴ
սպասենք 1-ի հանրահավաքին, չէմ պատկերացնում ինչ բառեր կգտնի ՀԱԿ-ը, սակայն ես դեմ եմ այն մտքին՝ սպասենք ...վաղը մյուս օր ԼՂ, մյուս օր ՑԵղասպանությունը, մյուս օր մեզ կհանեն վաճառքի այդ ժամանակ թաղային լակոտը, 5000 դրամանոց ձայնավաճառը, հղփացաց շունը կհասկանան....
Հարցերը լուծվում են ՀԻՄԱ.....
Մաքրենք վերջապես..
Jojoba
01-06-09 • 02:13 AM
17Հուսով հիմա ինքդ էլ ես հասկանում, ինչու եմ ես սարկազմի ենթարկում այս ամենը՝ ընտրություն, ընտրություններ .... եվ այլն.
Ինչպես դու, այնպես էլ ես համոզված ենք, որ այն չի լինի/նկատի ունեմ միտինգին/ ... ... հետեվաբար ... կարելի է եւ հեգնել, ձեռ առնել եվ այլ պաշպանական ռեակցիաներ օգտագործել.
Miak
01-06-09 • 02:43 AM
18Բայց ոչ հիմա......
Սա արդեն ողբերգություն է...մենք գիտակցում ենք որ սա մեր ազգային դիմագիցնե այսօր: Այն տաս երիտասարդը, որոնք զոհ դարձան մարտի 1-ին ինչ պատասխան ենք մենք ինքներս իրանց տալիս, այն զոհերը, որոնք զոհվեցին ԼՂ-ում ինչ պատասխան ենք մենք հիմա իրանց տալիս, ԵՍ որ ծառայել եմ Հայոց ԲԱՆԱԿՈՒՄ ու պաշտպանել եմ սահմանները Հայոց...ինչ պատասխան է այդ հայրենական ոգին ինձ տալիս:
ՈՒ վաղը այդ ծախվաց մտավորականները ու մշակութային գործիչները, որոնք ստացել են իմ երկրի ամենաբարձր պատիվները կայնելու են ու հրճվեն....սա նողկանք եմ ապրում այդ արարածների համար:
Վաղը իմ Հոգևոր առաջնորդ կոչեցյալը հանդես է գալու ճառով.....
Վաղը իմ Երկրի առաջնորդ ՍԵրժը խոսելուէ մեկ քայլ առաջի մասին…
Philosopher
01-06-09 • 02:52 AM
192008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրություններում, դեռ ժամը 21:00-ից սկսած, արդեն սկսում էին մեկնաբանել արդյունքները: Հիմա, երբ փոքր Երևանում հաշվարկը պիտի տևեր 2-4 ժամ, մինչև հիմա դեռ տեղեկություն չկա: Բոլոր հեռուստաընկերությունները զբաղված են իրենց մակարդակի ֆիլմեր ցուցադրելով: Չեմ հասկանում ինտերնետային պարբերականների այս լռությունը: Ա1-ն էլ չկա.... Անհասկանալի լռություն. միգուցե՝ լռություն, փոթորիկից առաջ: Հավանական է, որ սա էլ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ առավոտյան լրագրողներին ասում էր. փոթորիկներ, փոթորիկներ, փոթորիկներ…
Իսկ որ այս անգամ չպետք է թույլ տալ, որ սա մարսվի, կարծում եմ, բոլորն են հավատացած: Բոլորն ասում էին. ընտրությունները կեղծել չեն մարսի, մարտի մեկը չեն մարսի, քաղբանտարկյալների առկայությունը չեն մարսի… Սա էական չէ. մի խոսեք, այլ գործեք: Ցույց տվեք, վերջապես, որ իրոք չեն մարսի, թե չէ միշտ էլ մարսել են ու դեռ քիչ են արել: Անտարբերության այս տոտալ տարածվածությունը էս ազգին հասցրել է թշվառության գագաթնակետին :
F5-admin
01-06-09 • 03:23 AM
20Դուք ներվայնությունից քիչ է մնում տրաքեք, իսկ տղերքն արդեն սալյուտներ են տրաքացնում եւ իրենց հաղթանակը նշում:
Ու, նորից եմ կրկնում. ես չեմ մեղադրում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու դրանց վարձած հաստավզերին, մլիցեքին կամ արջուկներին…
Ես մեղադրում եմ մեզ ու մեր ժողովրդին, որը պաթոլագիական ապաթիայի մեջ ընկղմված մտքով չի էլ անցկացնում, որ հեսա` Եվրոպան ու ԱՄՆ-ն ավելի խորը կխրեն «Հայաստանի» միջումը ու մեր պետությունն էլ ստիպված ավելի մեծ զիջումների է գնալու…
Մի խոսքով… լավ չի, որ մեր ազգը սկլերոզվել է ու առաջ-առաջ գնում է դեպի լիարժեք դեգրատացիա ու դեբիլիզմ…
Jojoba
01-06-09 • 03:43 AM
21Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մոտ 16 հազար քվեաթերթիկի արդյունքը, ըստ որի գրեթե 50 տոկոս ձայն ունի Հանրապետական կուսակցությունը: Բարգավաճ Հայաստանն ու Հայ ազգային կոնգրեսը հավաքել են 3000-ից քիչ ավելի ձայն: Ըստ ամենայնի, իշխանությունը որոշել է ռիսկի չգնալ եւ հույս չդնել կոալիցիայի նախկին եւ ներկա անդամների վրա` Երեւանի ապագա ավագանում քաղաքապետի ընտրությանը, եւ միանգամից լուծել Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ դարձնելու հարցը:
00:20:37 - 01/06/2009
Jojoba
01-06-09 • 03:45 AM
223:27 | 31/ 05/ 2009
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու ընտրություններում վստահաբար առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղակայված ամենաառաջին տվյալներով, ՀՀԿ-ն հավաքել է 791 ձայն, երկրորդ տեղում է ՀԱԿ-ը` 314 ձայն, իսկ երրորդում` ԲՀԿ-ն` 128 ձայն:
Այնուհետև հաջորդում են ՀՅԴ-ն` 55 ձայն, ՕԵԿ-ը` 20 ձայն, Ժողովրդական կուսակցությունը` 17 ձայն, ՀԱՍԿ-ը` 2 ձայն:
Դեռ հաշվել են ընդամենը մի քանի հազար քվեաթերթիկ:
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները: “Երևանում տեղական ինքնակառավարման մասին” նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ՀՀԿ-ն, “Օրինաց Երկիր” կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։
Ընտրելու իրավունք ունեցող 771 հազար 477 քաղաքացուց, նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 407745-ը, ինչը ընտրողների 52,85 տոկոսն է կազմում:
Philosopher
01-06-09 • 03:47 AM
23ՀՀԿ - 45.000
ԲՀԿ - 22.000
ՀԱԿ - 19.000
ԱՌԱ՜՜՜՜Ջ......................
Jojoba
01-06-09 • 03:57 AM
24Դե տենց էլ պտի լիներ ... ոչ մի զարմանալի բան ...
Դրա մասին մենք ասում էինք դեռ շատ վաղուց ... այնպես, որ թող ՀԱԿ-ից մի 2 հոգի իրենց 5-րդ կետերը յուղեն, քանի որ քամակ են մաշելու ու պաչելու առաջիկա մի քանի տարին.
Մտահոգ
01-06-09 • 03:59 AM
25Մեր թաղամասում՝ Ավանում, իսկական “պռազդնիկ” էր: Համ փող կար, կամ ձրի երթեւեկություն…
Կեցցե ՀՀԿ-ի երկրորդ տեղը զբաղեցվող Տարոն Անդրանիկովիչին… Հորից մենակ հայրանունն է ժառանգել այս նորելուկ օլիգարխը…
Մարդ էլ Անդրանիկի նման համեստ հայր ունենա, ու լինի այսաստիճան մորթապաշտ…
Իսկ Հ1-ով, գիտեն, որ մարդիկ սպասում են ինչ-որ նորությունների` թվերի տեսքով, իսկ իրենք հայերեն թարգմանած սեքս են ցույց տալիս: Դե, ճիշտ են անում, բռնաբարին-վերջացրին, հիմա էլ լիբիդոյի մեջ զվարճացնում են ժողովրդին…
Թուլացեք, հայեր, թուլացեք ու առավելագույնս հաճույք ստացեք…
Մտահոգ
01-06-09 • 04:00 AM
26Philosopher, կասես թե որտեղի ես վերցնում այս թվերը…
Philosopher
01-06-09 • 04:07 AM
27Մտիր այս կայքը, և քո առաջ կհառնի մի «կապույտիկ» բաններ՝ աջ կողմինը՝ «Քվեարկության ընթացիկ արդյունքներ» խորագիր կրող: Դրա վրա սեղմիր ու տես, թե ինչ կերպ են դոզան հորդեցնում…
Ինչեւէ, միտք չունի էլ շարունակելը. ՀՀԿ-ն 45-55 տոկոս հաստատ կստանա, ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին կպահեն շատ մոտ՝ իրար կերեք սկզբունքով:
Էական բան էլ չկա, եթե մեկը այլ բան էր սպասում, ապա իզուր. մնում է սպասել: Սակայն, եթե Տեր-Պետրոսյանը չանցավ լուրջ պայքարի ու էլի մտածեց Ղարաբաղի, Ցեղասպանության, ՀՀ-ի միջազգային վարկի ու նմանատիպ բաների մասին, ապա մոռաանալ է պետք ապագան այս երկրի համար…
Հ.Գ. Տեսնում եք՝ Սերժը լուրջ հարվածներ հասցրեց ոչ միայն ընդդիմությանը, այլև ժողովդին… ասել կուզի՝ ոչ քաղբանտարկյալներին եմ թողնում, ոչ էլ ձեզ եմ թողնում ընտրություն անեք…
ԱՌԱ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋ...................
Հ.Գ. Վերջին արդյունքները. էլ չեմ տեղադրելու. կարիքը չկա պարզապես…
ՀՀԿ - 63.000
ԲՀԿ - 30.000
ՀԱԿ - 25.550
ՀՅԴ - 5646
ՕԵԿ - 5252
ԺԿ - 2977
ՀԱՍԿ - 675
Miak
01-06-09 • 04:24 AM
28Բարի գիշեր բոլորին.........լավ է, որ Դուք կաք..
Հ.Գ. ՀԱԿ-ը գնալու է Սահմանադրական Դատարան.......այնտեղ էլ պարտվելու է… նույնիսկ չգիդեմ կարող է հասնել Մարդու իրավուքների Եվրոպական դատարան, բայց եթե հնարավորություն լինի հաստատ:
Նորից պայքարից տուժվաց ժողուրդը պետք է տուն գնա, քանի որ դւվանագիտական շատ հարցեր կա, որոնք իշխանությունը չի գիտակցում իսկ ընդիմությունը գիտակցումա, նորից հկիշվի տնտեսական չգնաժամը…
նորի ու նորից…
Մաքրեցինք ՄԵԶ.........Առաջ Մաքրելով
Jojoba
01-06-09 • 04:25 AM
29Սաղ հեչ, բայց ոչ ՕԵԿ-ը ԺԿ-ից 2 անգամ շատ ձայն է տարել .. .էդ մեկը լուրջ չդզեց ՜
Miak
01-06-09 • 04:27 AM
30ՀՀԿ .....82335
ԲՀԿ........39669
ՀԱԿ.... 33806
Jojoba
01-06-09 • 04:27 AM
31մտահոգ ջան, կասես որ ալիքով ես նայում ՞ ...
Philosopher
01-06-09 • 04:29 AM
32Ճիշտ ես, լուրջ, լավ չէր, որ Կարապետիչին ավելի քիչ տվեցին, քան առյուծին: Բայց, չեմ էլ հավատում, որ էդքան վերջինին տված լինեն. ուշադիր տեսեք. ՀՀԿ-ն կրկնակի առաջ է ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից, ոնց որ 2008-ի նախագահականի ժամանակ, հետո էլ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև պահում են 5000 ձայնի տարբերությունը: Հատուկ գծված սցենարով ավելացնում են… Ամբողջը հրաշալի կերպով կեղծել են…
Իրոք, սա դեռ քիչ էր…
Բարի գիշեր, իզուր սպասելու կարիք չկա…
Մտահոգ
01-06-09 • 05:32 AM
33Մերսի հղման համար.
02:28-ի դրությամբ
ՀՀԿ - 131255 (47%)
ԲՀԿ - 62581 (23%)
ՀԱԿ - 51382 (19%)
ՕԵԿ- 12751 (5%)
ՀՅԴ - 12056 (4%)
ԺԿ - 6232 (2%)
ՀՍԱԿ - 1449 (1%)
Jojoba
01-06-09 • 14:58 PM
34Լավ .. գիշերն անցավ… ներվերներդ մի քիչ հանգստացան ... իսկ հիմա եկեք մի քիչ ավելի իրատեսական լինենք.
Այս ընտրություններն դուք իրականում պարտվեցիք, եվ ոչ այն պատճառով, որ նկարվեցին, այլ այն պատճառով, որ քիչ ձայն հավաքեցիք.
Հիմա կասեք, որ նկարվել է՞ .. այո միգուցե, բայց հիմնական տարբերությունն դա ձեր ձայների սակավության պատճառով է եղել.
Իշխանությունն ուղղակիորեն չի կեղծել ընտրություններն ... կոպիտ ասած «կպնելու տեղ չունեք», այնպես որ եղեք անտեղի չթափահարենք մեր թուրը եվ պահանջենք ճշմարտություն, կամ թե Լեվոնից էլ կոնկրետ գործողություններն. Չի լինելու ՜
Ձեր հանջարեղ, խելացի, «դիվանագետ բալեն» բաց թողեց «ինչ որ բան անելու» հարմար պահն ...իսկ անկիրթ, անտաղանդ, ապաշնորհ Սերժ դյադյան ինքն նույնիսկ կոնկրետ գործողություններն չանելով, վիճակն շտկեց՝ օգտվելով Լեվոնի սխալներից.
Այնպես որ ոչինչ էլ մի սպասեք Լեվոնից կամ նրա միտինգից ..
Կարճ ասած՝
«Պայքարն շարունակվում է»
«Պայքարն նոր է սկսվել»
«Պայքար -պայքար մինչեւ վերջ»
«Սպասենք մինչեւ մյուս ընտրություններ»
Philosopher
01-06-09 • 15:19 PM
35Գիտես, եթե մի պահ կարելի է քեզ հետ համաձայնել, որ այո, որոշ թերացումներ, այդուհանդերձ, կային, բայց Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելը ամենաանշնորհակալ գործը կլինի հատկապես այն պարագայում, որ Լևոնը ընդհանրապես մեղավոր չէր, որ ժողովուրդը մտածում է միայն իր այդօրվա ուտելիքի մասին, Լևոնը մեղավոր չէր, որ ժողովուրդը, փող վերցնելով, ծախում է իր ու իր երեխաների ապագան: Լևոնը մեղավոր չէ, որ մեզ մոտ կա աղճատված հասարակաություն:
Եվ, վերջապես, Ադմինը շատ ճիշտ էր ասել. Լևոնի հիմնական թշնամին գավառամտությունն է ու տգիտությունը, որը անհուսալիորեն տարածված է ազգի մեջ ու դա մաքրել, պարզապես եթե ոչ անհնարին, ապա առնվազն բարդ է…
Իսկ ինչ վերաբերում է կեղծելուն, ապա ասեմ, որ հիմնականում կեղծում են ոչ թե տեղերում, այլ ԿԸՀ-ում, որտեղ նոր թերքիկներ են ավելացնում՝ հինը ավռելով: Դեռ 2003-ին էին, կարծեմ, Սովետաշենի աղբանոցում Դեմիրճյանի օգտին քվեարկված քավեաթերթիկներ էին գտել…
Jojoba
01-06-09 • 15:36 PM
36արգելի երևանցիներ,
հետևում մնաց ընտրական պայքարն ու ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր կատարել են քաղաքացիական պարտքն ու իրենց քվեի միջոցով տեր են կանգնել Երևանի ապագային: Ես ցանկանում եմ, որ ընտրությունները մեր բնակիչներին ոչ թե բաժանեն տարբեր ճակատների, այլ նրանց համախմբեն կարևոր գաղափարի շուրջ` հանուն համայնքի և երկրի հզորացման ու զարգացման: Երևանը հունիսի մեկից դառնում է մեծ համայնք, դառնում է մի մեծ ընտանիք, որտեղ հարազատ են լինելու բոլորը` անկախ կուսակցական պատկանելության կամ գաղափարական տարբերության: Երևանն ու երևանցին լինելու են ձեր կողմից ընտրված ավագանիների ամենօրյա ուշադրության ու հոգածության կենտրոնում և մենք, ջանասիրաբար աշխելով, պատասխանելու ենք ձեր վստահությանն ու հավատին: Երևանը մեր սիրո կարիքն ունի և այդ սերը մենք ապահովելու ենք հունիսի մեկից, որպեսզի ուրախանանք մեր քաղաքի խաղաղ օրերով: Իսկ խաղաղության դրոշը հաղթողի ձեռքում է, որ գործելու է Քե’զ համար, Երևա’ն:
Հարգանքով`
Գագիկ Բեգլարյան
Վահե
01-06-09 • 15:42 PM
37ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Ի ՆՇԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ։
«Հերոսները» հերոսաբար մարտընչեցին սեփական ժողովրդի դեմ և հաղթեցին։ Հաղթեցին իրենց երեխաներին։ Բրավո։
Հիմա ստիպված ենք փրկել իրենց ու մեր երեախաներին։
Jojoba
01-06-09 • 15:50 PM
38Electoral Fraud in Shengavit
link
Jojoba
01-06-09 • 16:01 PM
39Էս էլ մեր Արմ-Ռեպորտերից
լինկը նույնպես կտեղադրեմ
հոդված-ում
Democrat
01-06-09 • 16:21 PM
40Երեւանի ավագանու ընտրությանը միաջազգային միակ՝ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի դիտորդներն այսօր հայտարարել են, թե ընտրությունը գնահատում են դրական, Եվրոպայի չափանիշներին համապատասխան: Նրանք նշել են, թե եղել են բացթողումներ, որոնք գուցեեւ ազդել են արդյունքների վրա, բայց ոչ օրինականության վրա:
Էս էլ ձեր եվրոպացիք…
ALIS
01-06-09 • 16:41 PM
41Շատ դժվար է հեռվից խոսել այս ամենի մասին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որ ապրում են Հայաստանում ու հավատում են , որ այն կարող են լավը դարձնել:
Phenomen
01-06-09 • 17:06 PM
42- Գարսեվան, այ Գարսեվան, էս ու՞ր ես քշում էս ոչխարներին:
- Ալեքսան ջան, քշում եմ երեխեքի ստադիոն՝ մի կարգին արածեն:
- Այ անաստված, դու չգիդե՞ս, որ էդ ստադիոնի խոտը իսկական չի, արհեստական ա:
- Գիդեմ, բայց ինձ ինչ, ուտողը հո ես չեմ՝ ոչխարներն են:
Մոտավորապես այսպես կարողացա բեմականացնել ընդդիմության գործողությունները Երևանի ավագանու ընտրություններում:
Վահե
01-06-09 • 17:18 PM
43Հարգելի ALIS կես վարկյան անգամ չկասկածեք, որ էս անգրագետ կամ կիսագրագետ թայֆան, մեղմ ասած, ռադ կլինելի: Հավատացեք իրանց իշխանություն պահելու ռեսուրսը արդեն սպառվում է, իսկ գործիքները մաշվում։
Վստահ եղեք , որ ժողովրդի մեծ մասը լիարժեք գիտակցում է այս կրիմինալ իշխանական ոհմակի լիկվիդացման անհրաժեշտությունը։ Շատ տեսանելի է սրանց վերջը։ Միայն այն փաստը, որ սրանց ուժը մի երկու կոպեկ փողն ա և թաղերում թրև եկող անգրագետ, կիսագողական ու իրականում վախկոտ լակոտ լուկուտներն են, հերիք է, որ հասկանանք որ սրանց կյանքը երկար չի լինի։ Էս ընտրությունները իրենց ավելի են մերկացնում ու իրականում թուլացնում։ Էնպես որ հիասթափությունն արդեն նահանջումա ժողովրդից։
Jojoba
01-06-09 • 17:50 PM
44ինձ մի վայրկյան թված, որ սա մեջբերում է Լեվոնի հերթական միտինգային ելույթներից. Չնեղանաս Վահե, բայց «ռեսուրսները սպառվելու», «ընտրությունից ընտրություն իրենց թուլացնելու կամ մերկացնելու» մասին կարելի է լսել յուրաքանչյուր միտինգին, բայց .... միայն լսել.
Եթե ականջներով սնվելը ձեզ գոհացնում է, ապա բոլորս դեպի հերթական ու վերջին միտինգը /այսօր/ ... իսկ մոտակա շաբաթներին կարելի կլինի նշել Լեվոն պապուն վաստակավոր հանգստի ուղարկելու փաստն.
Հուսով եմ, որ հիմա արդեն նույնիսկ փաստահավաք-միջազգային խմբերն կնշեն, որ Լեվոնը իսպառ ծախսել է «տրված փողերն» եվ սրանից հետո.
ա/ Լեվոնը պարտավորված չի զգա իրեն արեւմուտքի առջեւ
բ/ ժողովուրդն չի լինի երկընտրանքի առջեւ՝ գնալ թե չգնալ միտինգների
գ/ Սերժն էլ ստիպված չի լինի իր թանկարժեք ժամանակն վատնելու
Երկնքից 3 հատ խնձոր կընկնի.
մեկը ձեզ, որ ուշադիր լսեցիք այս հեքիաթն մինչեւ վերջ
մեկն Լեվոնին ու Սերժ/Ռոբերտին, որ գերազանց կատարեցին իր դերերն
դե մի հատ էլ խնձոր պահ կտանք նրանց, ով դեռ փորձեր կանի վերակենդանացնել հին մեռելներին
Jojoba
01-06-09 • 18:21 PM
45Վահե
01-06-09 • 18:28 PM
46Չէ ՋՈՋՈԲԱ։ Ի տարբերություն քեզ ես լսելուց բացի մտածում եմ։ Թէ քո կարծիքով միտինգ գնացող մարկանց ականջներով սնվելն է գոհացնում, իմ խորին համոզմամբ քեզ գոհացնում է կամ նույնիսկ հաճույք է պատճառում սնվելը մարմնի այլ բացվածքով։ Նամանավանդ եթե դու Բեգլարյանի ջատագովներից էս, ուրեմն հաստատ սնվում էս հենց նրանից , իսկ Բեգլարյանի սնելու տեխնոլոգիան էլ չնկարագրեմ։
Philosopher
01-06-09 • 19:00 PM
47Մուրացանը, իրեն համարելով տենդեցիզ հեղինակ, ասելով «միայն անձնազոհ անհատները կփրկեն ազգը», ամենայն հավանակոնւթյամբ նկատի ուներ Ժոժոբային ու նման մի քանի բլոգի փոխնախագահների:
Այ, օրինակ, Ժոժոբ, էդ խնձորը ինչո՞ ւ ես պահ տալիս ուրիշին՝ մոռանալով քո իսկ մասին: Չէ, եղբայր, թարգը տուր, անձնազոհ մի եղիր. արի էդ խնձորը վերցրու, քեզ մոտ պահիր, որ հետո տաս մեզ… թե չէ հիմա, եթե մեզ մի հատը տան, մենք ուտենք, հետո սոված կմնանք, իսկ քեզ մոտ դեռ մի հատ կլինի....
ԱՌԱ՜՜՜՜՜՜՜՜՜ՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋՋ.... դեպի Մատենադարան...
Հ.Գ. Էն եվրոպական յոնջաները էլի մեյդան են ընկել: Մեկն էլ հարցնի՝ ձեզ ո՞ վ բան հարցրեց…
Sedrak
01-06-09 • 20:29 PM
48Փաստորեն, ստացվեց սենց.
- ՀՀԿ՝ 35 մանդատ
- ԲՀԿ՝ 17 մանդատ
- ՀԱԿ՝ 13 մանդատ
ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը ինքնըստինքյան դառնում է քաղաքապետ:
Վահե
01-06-09 • 20:43 PM
49Նաեք թէ ովքե՞ր են էս ընտրություն կեղծողները, նաեք թէ ինչի՞ համար են կեղծում։ Եթե ուշադիր նաեք, ինչ որ տեղ նույնիսկ կուրախանաք։ Որովհետև դրանք ընդամենը փնթի, անգրագետ, վախկոտ ու անմակարդակ լակոտ լուկուտներ են, ովքեր էս իշխանավորների զխտկվելիքի մնացուկներից ընդամենը հոտ քաշելու ակնկալիքով՝ ստրկագրվել են դրանց և խոնարաբար ծառայում են։ Մի զարմացեք, բայց էդ փաստը իրոք ուրախալի է, քանի որ դրանք, վաղը, իրենց էությանը հատուկ ձևով փախնելու են էս իշխանագողերի ծոցից։ Փախնելու են նոր ծոց փնտրելու հույսով։ Մենք էլ հուսանք, որ հետագայում ոչ ոք իր ծոցում նմաներիս չի տեղավորի։ Հավատացեք ,որ էս ժողովրդական պայքարը հաղթական ավարտ կունենա, որովհետև իրոք ժողովրդականա։ ՀԻՄԱ պետքա հաղթել, բայց հաղթելով չդադարեցնել պայքարը։ Պայքարը պետքա լինի միշտ, քանի որ միշտ էդ լակոտ լուկուտները փորձելու են տեղավորվել նոր ծոցերում , որ էլի իրենց թուլափայի համար հարամեն բոլորիս կյանքը։
ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
Jojoba
01-06-09 • 21:19 PM
50Շրջադարձեր անելուց, մի քիչ զգույշ եղիր
Պահ-պահ-պահ՜ ... ինչ մե՜ծ ձգտում, ինչ անկոտրոն պայքարի կարոտ, ինչ նպատակներ ... դե գնացեք միտինգին մասնակցեք ու տեսենք հետո ինչ երգ եք երգելու ...
-------
Համառոտ սցենարը՝
Կկատարվի մի փոքր բացահայտում - ասենք Ղարաբաղի հետ կապված ինչ որ փաստաթղթի վերաբերյալ
Երկար բարակ քննարկումներ-վերլուծություններ անցած օրվա հետ կապված, խոստումներ սպասել մինչեւ իրենք դիմեմ դատարան եվ ստանան պատասխան.
Վերլուծություններ ինչ է մեզ սպասվում 1-5-10-100 տարի հետո.
Հաջորդ միտինգի օրը ... -ենթադրաբար Հուլիսի 1, կամ օգոստոսի 1, բայց մինչ այդ մենք կհանդիպենք համայնքներում, թաղերում /քիչ մնած ասեյի թաղումների ժամանակ/.
Վահե
01-06-09 • 21:34 PM
51ԺՈԺՈԲԱ՞ , թե՞ ՋՈՋՈԲԱ։ Կարող ե՞մ իմանալ քո սեռն ու ազգությունը։ Եթե գաղտնիք չի։
Phenomen
01-06-09 • 21:45 PM
52ազգությունը կասեի՝ պրագմատիկ… սեռն էլ արդեն ինտիմ հարց է՝ ես չբացահայտեմ…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)