Այս կիրակի` մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրության օրն է: Կարիք չկա մանրանալու այն հարցի շուրջ, թե ինչու էր այս ընտրությունը ավելի ավելի պակաս էմոցիոնալ եւ աշխույժ, քան նախագահականը: Երևի ՀԱԿ-ն էլ որ չմասնակցեր, ԲՀԿ-ն էլ այսքան ակտիվություն չէր ցուցաբերի, ու Երևանի ավագանու ընտրությունը իր ակտիվությամբ չէր գերազանցի սովորական տեղային ինքնակառավարման մեկ այլ ընտրության: Այնինչ, այս անգամ ընտրվում է միլիոնից ավելի բնակիչ ունեցող Երևանի իշխանությունը:
Ընտրական գործընթացը` սկսած մայիսմեկյան տոնից մինչև այս` մայիսի 28-ի տոնը մի տեսակ սվաղված էր ու զարմանալի: Ես ինքս ահագին զարմացա:
Նախ` զարմացա ու, եթե չթաքցնեմ, զայրացա նաև, երբ հեռուստաեթերից տեսնում էի ՕԵԿ-ի բազմամարդ միտինգները: ՕԵԿ-ի վրա չէի զայրանում, այլ այն մարդկանց, ովքեր «Արթուր» ասելով զարթնում են, այս անունը բերաններին` քնում, ու այսքանից հետո մի հատ էլ վեր կենում գնում հանդիպման: ՍԹԱՓՎԵ’Ք, եթե ձեր նպատակը «շեֆի հլու հնազանդ վասալներից մեկին» ընտրելը չէ: Ես, իրոք, զարմանում եմ ՕԵԿ-ի դեռևս մնացած համակիրների վրա: Բեգլարյանի պարագայում լրիվ հասկանալի է` դե, թաղապետարան է, ժեկ է, դպրոց-մանկապարտեզ… դե, պիտի գան, եթե փող են տվել ու նշանակվել տնօրեն: Պետք է գան, որովհետև, հակառակ դեպքում, կարող է զրկվեն իրեն «մի քանի կոպեկ տանելուց»: Հատկապես, որ շուտով ավարտական քննություններ են, դրամահավաքի մի նոր` աննախադեպ ալիք կա: Պետք է գան, քանի որ բոլոր մյուս դեպքում վտանգվում է նրանց ապագա առաջընթացը: Պետք է գան, որովհետև փող մսխելու օր կա` մայիսի 31-ը, գումարած որոշ խոստումներ` դե, հող է, գարաժ է, ու էլի նման բաներ: Վերջապես, պաշտոն բարձրացնելու կամ ՀՀԿ-ում հարմար դիրք գրավելու խնդիր կա: Լավ, բա ՕԵԿ-ից ինչ են ակնկալում, սա է զարմանալի: Ինչ են ակնկալում այն ուսանողները, ովքեր «դաստեքով» հանդիսավոր կերպով իրենց ականջը ծակեցին ու ՕԵԿ-ի օղ կախեցին…
Իմ կարծիքով, հենց ՕԵԿ-ի հավաքած ձայներից պարզ կդառնա, թե ինչքանով է ընտրությունը ու ձայների հաշվարկը մոտ իրականությանը: Եթե ՕԵԿ-ը անցավ ավագանի, ապա երկու պատճառ կա` կամ, մեր ժողովուրդն իսկապես ընկղմվել է ընկճող թմբիրի մեջ, կամ էլ ամեն ինչ կեղծված է: Աստված տա, որ իմ ենթադրություններից երկրորդը ճիշտ դուրս գա. ժողովուրդը մեղք է…
Հանրապետականները շատ գրագետ կերպով ներկայացրեցին քաղաքապետի պարտականությունները` որպես իրենց կուսակցության գերագույն առավելություն: Այսինքն, եթե քաղաքապետը «ավելը ձեռքը վերցրած փողոցներն է մաքրում» ու «ինդիկատորն էլ ձեռքը բռնած լապտերներ քաշում», ուրեմն` ապրի հանրապետականը: Ու դժվար թե երևանցի մեծ մասը մտածի այսպես` «եղբայր, բայց քաղաքապետն անում է իր ամենօրյա գործը… դա չանի` ի՞նչ անի...»: Ասում են՝ նամակներին է պատասխանում: Բա ահռելի մեծության շքեղ շենքում նստած են լիքը աշխատակիցներ: Բա ի՞նչ անեն, ընդմիջմանը իջնեն բուֆետ, հաց ուտեն, հետո բարձրանան իրենց աշխատասենյակները ու Lines-95 խաղա՞ն:
Մի բան էլ. համարյա բոլոր թեկնածուներին թվում է, թե ընտրվելու են երկրի վարչապետ: Ի՜նչ ասես, որ խոսք չեն տա: Եթե ինձ հեքիաթ են պատմում, շատ-շատ քունս է տանում: Բայց կան մարդիկ, ովքեր հեքիաթ են լսում ու ծափ տալիս…
ԲՀԿ-ն ամեն ինչ արեց նորմալ՝ բացի ելույթներից: «Հավատացեք մեզ, հավատացեք մեր թիմին, հավատացեք մեր կուսակցությանը, հավատացեք մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին...»: Դե, կուսակցապետի խոսքին չեմ էլ անդրադառնում: Երևի շուտով նրա ելույթների հատընտիրը կտպագրվի՝ ինքներդ կկարդաք ու կլցվեք իմաստությամբ: Մի մերժողական դեմք ընդունեք՝ այդ օրն էլ կգա: Ավտոբուսներով Աբովյանից ու թագավորական մյուս ավաններից բերված, ոչինչ չարտահայտող, սակայն ժպտացող դեմքեր (դա էլ դուք գլխի ընկեք, թե ինչու պետք է իր գործից կտրված մարդը ժպտա) ովքեր սպիտակ դրոշակները ձեռքները ծածանում են այնպիսի աշխուժությամբ, կարծես իրենց վճարումը կատարվելու է՝ կախված տատանման արագությունից ու թվից: Հոծ բազմություն, մարդիկ ու տարեցներ, ովքեր ողջագուրվում են Ծառուկյանին այնպես, ինչպես Քրիստոսին ձեռքն էին բռնում առաջին քրիստոնեաները: Սոցիոլոգիական ցուցանիշների կուրսերից լավ տեղյակ «թմբլ» ուսանողներ, ուսանողական կյանքը կուսակցության հետ փոխարինած մարիոնետներ… Իրոք, ցնդելու աստիճան պրիմիտիվ երիտասարդներ…
Դաշնակցության մասին համարյա բան չունեմ ասելու: Նրանց սխալվել են, ու այս ընտրությունից հետ կհասկանան իրենց սխալի ողջ ազդեցությունը: Սխալվել են ոչ թե ընտրարշավի ընթացքում, այլ՝ մեկ տարի ու երեք ամիս առաջ: Կունենա ընտրողներ, բայց՝ ոչ այն տոկոսով, ինչ ունեին նախագահական ընտրության ժամանակ: Ոչ էլ կկարողանան որևէ կերպ հսկել ընտրության ընթացքը, քանի որ ՀՀԿ-ի հետ կամ ԲՀԿ-ի հետ «քյալլա տալը» նույն բանը չէ բնավ: Ու դժվար թե Գառնու նման հակազդեցություն ցույց տան ընտրատեղամասերում: Ու ոչ էլ կփորձեն ոմանց «մռութը ջարդել»:
Կարապետիչից… բան չունեմ ասելու: Ուղղակի կուզենայի (երևի իրենից ոչ պակաս), որ ՕԵԿ-ից շատ ձայն հավաքեր
Եկանք-հասանք Լևոն Տեր-Պետրոսյանին: Չգիտեմ, թե արդյոք երևանցիներն ունակ են ճիշտ հասկանալու նրան ու նրա խոսքը: Նկատի չունեմ, թե երևանցիները «եսիմ ինչ են», բայց ախր «եսիմ ինչ էլ չեն»: Կրթվածության ցածր աստիճանը՝ ահա Լևոնի հիմնական թշնամին: Գավառամտությունը ու վախը պատել է մարդկանց մեծ մասին: Այդքան գոռում-գոչում են՝ գնացեք և մասնակցեք ընտրությանը, գնացեք և գաղտնի ընտրեք՝ չէ՛, պետք է անպայման կամ մնան տները՝ «թթու վարունգի» կերպարը երեսներին, կամ էլ պետք է գնան ու հանձնաժողովականներից մի քանիսին ժպտան անկեղծ՝ «բա ես ձեզ «պադվադիտ» կանե՞մ...»:
Ամեն դեպքում՝ անկախ արդյունքներից, Լևոնն իր խոսքով մի քանի հազար մարդու էլ կրթեց, և սրա մեջ եմ տեսնում այս գործչի ամենամեծ առաքելությունը:
Մնացածը՝ կապրենք-կտեսնենք… Բան չմնաց: Ու աստված տա, որ երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի մեկը, հարամ չլինի…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
8 մեկնաբանություն
F5-admin
28-05-09 • 22:02 PM
1Մոռացա ասել, որ հեռուստաընկերություններն, ինչպես միշտ, իրենց բարձրության վրա էին… Ու հավատացեք ինձ, այս անգամ Հ-մեկն ավելի անաչառ էր, քան մյուսները: Նույն Շանթով եւ մյուս ալիքներով՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի գովքն էր միայն… Իսկ եթե մեկ-մեկ ցույց էին տալիս ՀԱԿ-ի հավաքները, ապա այնպիսի անիմաստ կադրեր, ինչպիսիք էին, ասենք՝ Գայի արձանը՝ ձիու առնականության ընդգծմամաբ, մի քանի տատիկ-պապիկներ, անձրեւաջրով լցված փոսեր… ու առավելագույն դեպքում՝ անկապ հատվածներ՝ միայն ելույթ ունեցողի ընդգրկմամբ ու առանց մարդկանց հոծ բազմությունը ցուցադրելով…
Jojoba
29-05-09 • 00:58 AM
2Հիացրեց երեկ ՏՎ-ով ցուցադրված կադրերը Ծառուկյանի ելույթից
«Ժողովուրդ ջան, ինչ մասով դուք ինձ ձայն տաք, այդ մասով էլ կարող ենք ձեզ ծառայել»
Մեջմերումն արված է ... համարյա 100%-ճշգրտմամբ /մի քանի անգամ տեսա տարբեր կանալներով/ ... այնպես որ ոնց ուզում եք հասկացեք
----------
Լսեք, բայց դուք իրականում ինչ մեղք եք ՜
մի հատ քիչ թե շատ գրագետ խոսացող մարդ եք տեսնում, ու սկսում հիանալ, ոտներդ թուլանում է. ...etc ...էլ չեմ ասում որ նույնացնում գրագետ խոսալու ձիրքն ու խելացի լինելն /քանի որ «մի քանի հազար մարդու էլ կրթեց»/.
Philosopher
29-05-09 • 14:34 PM
3Ասացիր կան, ու պրծա՞ր…
Ստրուկի պես քշվում են արևի տակ, էշ-էշ ծափ են տալիս ու հետո բողոքում են, թե երկիր չի դառնա: Երկիր դարձնողը ամեն մեկն է, որը ոչ մի բան չի ուզում անել:
Էս ժողովրդի մոտ ամենալավը ստացվում է ստրուկի կարգավիճակը: Իսկը իր «հագով» է…
Այսքան ասում են, գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք, բայց գնացեք, որ կեղծելու հնարավորությւոնը քիչ լինի: Իսկ իրենք՝ ինչի՞ս է պետք…
Մտնում եմ Թերթ.ամ ու հարցման արդյունքներով 75-ը գնալու է ընտրության, 35-ը՝ ոչ: Ստացվեց մոտ 45-50 տոկոսը չի գանլու ընտրության: Ու սա նույնիսկ ինտերնետից օգտվողներն են ասում, բա ամեն ինչից անտեղյակ մարդիկ ինչ կեցվածք կընդունեն....
Չէ, ուղղվող ազգ չի.... Լևոնն իզուր էլ եկավ…
Լսիր, Ժոժոբա, չլինի՞ էս ծածկանվան տակ թաքնված է «մեծն» Հայրիկյան Պարույրը: Էդ մարդն էլ, դեռ չեմ ընկալել, թե ի՞նչ է տվել Լևոնին, որ չի կարողանում վերցնել: Հիմա էլ դու՝ հոգնացրիր արդեն էդ կույր ատելությամբդ…
Մտահոգ
29-05-09 • 17:07 PM
4Ես գնալու եմ ու ընտրեմ: Ընտրելու եմ Լեւոնին: Կան իր թիմից մարդիկ, ովքեր հեչ սրտովս չեն, բայց… նման մարդկանց տոկոսը մյուս թեկնածունների կողքին անհամեմատ ավելի շատ է…
Ինչու չեմ ընտրելու Բեգլարյանին: Ոչ թե նրա համար, որ ինքը գործող իշխանությունների մի անկյունաքարն է: Այլ միայն նրա համար, որ իրեն շրջապատել է նախկին ու ներկա թաղապետերով՝ մարդիկ, ովքեր մինչեւ վերջերս կերել են, ամեն կտոր հող ու կանաչ տարածություն ծախել, ամեն ինչից փող սարքել, ու հիմա իրենց դրել են անմեղ աչքերով մայրաքաղաքի համար օր ու գիշեր չքնած դեմքերի տեղ: Ինչի՞ համար ընտրեմ, որ մի քանի օրվա մեջ Երեւանը դարձրին լուսավոր քաղաք, հա՞… Չեմ տեսնում որեւէ արժանիք: Ու պետք չէ խաբնվել նրանց՝ հայրենանվեր ցանկություններին: Սովորական թուլափայ փախցնելու ոգով են նրանք տոգորված միայն, որիշ ոչինչ…
Ինչու չեմ ընտրելու ԲՀԿ-ին: Որովհետեւ մի ամբողջ կուսակցություն, հազարավոր մարդիկ գնացել ու չոքել են փողի կարասի առաջ: Իրենց կուռք են դարձրել ոսկեձուլ առաջնորդին, որի խոսքը լսելիս առնվազն մոտս զզվանք է առաջանում… Ու ամենաահավորն այն է, որ այդ ենթակա-ստորոգյալ չունեցող ու եղանակավորող բառերով լի նախադասությունները ասում է նա, ու համոզված է, որ իր խոսքը գործ է… Եթե գործն էլ պետք է իր խոսքի պես լինի, ապա…
Ինչու չեմ ընտրելու ՀՅԴ-ին: ՀՅԴ-ն ինքն է «իզմենների» մեջ: Թող մի հատ խելքը գլուխը հավաքի, նոր գա ընտրության: Թող հիշի՝ մինչեւ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը պարտվողական գնահատելուց առաջ, թե ով է նույն այս մարդուն թեւ ու թիկունք դարձել՝ դավաճանելով եւ իր համոզմունքները, եւ իր շարքային կուսակիցներին: ՀՅԴ-ն պայթեց, ու այս ընտրությունից հետո ֆսսոցը դեռ կլսենք…
Ինչու չեմ ընտրելուը ՕԵԿ-ին: Նախ՝ ես չեմ սիրում շողոքորթ, քծնող ու ստախոս դեմքերի: Հետո՝ ՕԵԿը կուսակցություն չէ, այլ՝ քսմսվողների մի խումբ: Հիմա էլ էլի սկսել են ժողովրդին քսմսվել: Սերժ Սարգսյանը եթե ուզեց՝ մի քանի ժամվա ընթացքում ՕԵԿ-ից բան չի մնա: Եթե շատ ուզեց՝ Արթուրիկը առաջինը կթքի ՕԵԿ-ի վրա ու դուրս կգա: ՕԵԿ-ին իրեն մասսոնական խաղերն էլ չեն փրկելու:
ՀԱՍԿ-ը տեղյակ չեմ ինչ է, դրա համար համեստորեն լռում եմ:
Կարապետիչը գիտեմ ով է, դրա համա էլ նույնպես համեստորեն կլռեմ:
Ինչո՞ւ Լեւոնը: Իր խելքի ու զարգացվածության աստիճանի համար: Լեւոնը հաղթող է: Նա գիտե՝ ոնց ոգեւորել մարդկանց եւ ոնց հաղթել: Նա գիտե, թե պարտվելուց հետո ինչ քայլերի դիմի: Նա գիտե, ոնց մարդուն ափից հանի, եւ ինչպես ափերից դուրս եկած մարդուն հանդարտացնի: Գիտակ ու կրթված է: Ու՝ հայրենասեր: Այսքանը հերիք չէ՞: Մի հատ համեմատեք մյուս թեկնածուների հետ: Պարզապես համեմատեք…
Ինչո՞ւ ընտրել Լեւոնին: Որ իշխանությունը գոնե մի հակաուժ ունենա: Չմնա այսպես մոնոլիտ ու տաղտկալի: Որ նույն Երեւանի պարագայում տեսնենք եւ համոզվենք՝ արժե՞ Լեւոնին կրկին վստահել երկրի ղեկը, թե՞ ոչ… Ինքս համոզված եմ, որ արժե…
Արժե ընտրել Լեւոնին, որ նույն թաղապետերը՝ նախկին ու ներկա քաղաքապետի գլխավորությամբ ջրի երես դուրս գան… Ու որ հաջորդներն էլ իմանան, որ իրենց եւ ոչ մի կեղտոտ խաղ չի մնալու անհայտության մեջ ու անպայման պարզվելու է՝ իրենց կենդանության օրոք:
Phenomen
29-05-09 • 23:39 PM
5Մտահոգի մեկնաբանությունը վերջին կես տարվա մեջ այս բլոգում իմ կարդացած ամենա-ճիշտ/գրագետ/հիմնավորված/համոզիչ/հուզական, բայց սթափ, մի խոսքով՝ ամենաիմաստուն մեկնաբանությունն էր. հատկապես նախավերջին պարբերությունը: շնորհակալություն:
Jojoba
31-05-09 • 01:12 AM
6սրա մասին էր խոսքդ՞
նույնիսկ չեմ էլ փորձի քննարկել սրա նախորդ պարբերությունը, ուղղակի կասեմ, որ Լեվոնին ընտրելով /եթե իհարկե իրոք համոզված ես նրա այդ արժանիքների մեջ/ - վերջում ինչպես միշտ քեզ խաբված կզգաս.
Քանի որ ձայն կտաս Զուրաբյան ազգանունով ոմն մի 3-րդ մասսցու, որին իրականում ոչ ոք բացի ԼՏՊ-ից չեն սիրում.
Հարցը սիրել կամ չսիրելու մասին չէ ... այլ մարդկային արժանիքների, կամ ավելի ճիշտ նրանց բացակայության մասին.
Philosopher
31-05-09 • 03:23 AM
7Խոսեց, բա ո՞ նցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցց....... «Էլ, գո՛ղ Փիսո, Էլ, քաչա՛լ Շուն… Բանը հասավ, դիվանբաշուն...»: Ժոժոբան ասաց՝ 3-րդ մաս, Զուրաբյան, արժանիք, բացակա, ներկա, անցյալ, ապառնի, սիրիր, մի՛ սիրիր, շնացիր, մի՛ շնացիր, մերձավոր, պատվիրան, ՈՒ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ…
Իհարկե, մեզ խաբվա՛՛՛ծ կզգանք. թե որտեղից վերցրեց սույն տիեզերական «ճշմարտությունը» ձերդ գերազանցությունը, մնում է անհայտ: Միշտ խոսում է, իսկ գործը բաբոյին էլ չի հասնում. միշտ խաբված կլինեք, միշտ կպարտվեք, միշտ հաջողության չեք հասնի, քանի որ......................... Լևոնի կողմից եք: Թե, մեր Պարույրը ինչ է տվել Լևոնին, որ չի կարողանում վերցնել, մնում է անհայտ:
Ուշադիր եղիր.
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ փողոցում մի լակոտ զենքը չհանի ու աջուձախ կրկակի, մարդ սպանի ու անգամ մի քանի ժամ չմնա քաղմասում, էլ ուր մնաց բանտում ու չպատժվի:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ իմ երկրի վարչապետը լինի տնտեսագետ, մտածի տնտեսության մասին, այլ ոչ թե լինի ամեն ինչ, մտածի ամեն բանի մասին, բացի տնտեսությունից:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ երկրի նախագահը լինի քաղաքական գործիչ ու դիվանագետ, որ եվրոպացու հետ խոսի, այլ ոչ թե գովք լսի:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ ինտելեկտը կրկին վերականգնի իր դիրքերը:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ քո երկրի մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով 10 մարդ գնդկահարածը կրի իր արժանի պատիժը:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ անձնական վենդետան վերանա…
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ ազգային արժանիքները ընկնեն իրենց տեղը:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ հասրակական դեգրադացիան կանգ առնի:
ՊԻՏԻ ԸՆՏՐԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, որ արվեստագետը իրեն չդարձնի ծաղրուծանակի առարկա: Այո, ես ցավ ապրեցի, երբ տեսա Միքայել Պողոսյանին ՀՀԿ-ի համար քարոզչություն անելիս: Ես ցավ ապրեցի, երբ տեսա Վարդան Պետրոսյանի երկարի խոսքը: Ես ցավ ապրեցի, երբ տեսա, թե ինչպես է սփյուռքը թքում իր երկրի երեսին ու հիշում ազգայինի մասին այն դեպքում միայն, երբ խոսքը գնում է Ցեղասպանության, որը արդեն դարձել է ազգային բրենդ ու առուծախի առարկա, մասին: Ցավ ապրեցի, որ ֆրանսիահայերը, իրենց հայրենասերի տեղ դրած ու Վրաստանում առկա հայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի համար ցույց են անում, իսկ ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների մասին ոչ մի խոսք չկա… Սա մի այնպիսի բարոյալքում է, որի նախադեպը դեռ չի եղել… սրանից բխող բոլոր հետեւանքներով:
...մնացածը ինքդ թվիր, եթե իհրակե կհամարձակվես…
* * *
Համձայն եմ, որ տվյալ ցուցակում կան մարդիկ, որոնք մեղմ ասած չարժեն ոչնչի, բայց.... Այո, ես վերջին մեկ շաբաթում երկու այդպիսի հիասթափոթւյուն ապրել եմ, բայց… չի կարելի այս ամենին նայել անձնականով: Ես չեմ ասում՝ այս մեկը այսպես արեց, ուրեմն մեղավորը ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ /հատուկ Ժոժոբայի համար եմ գրել մեծատառերով, ամբողջական անունը, այն էլ «բոլդով»/ Է, քանզի նրան կեղքին էլ կանգնած է այդ մարդը: ՉԻ կարելի մտածել միայն սեփական անձով ու չտեսնելու տալ մնացյալը:
Իսկ արժանիքի մասին էլ ասեմ, որ այն իսկապես կա, միայն թե պիտի աչքերդ լայն բացես ու տեսնես, եթե ցանկոթւյուն ունես տեսնելու. իհարկե, եթե ատելությունդ չի մթագնել ուղեղդ ու չի ստիպել քեզ տրվել իրեն ամբողջապես:
Անձնական վենդետան ավարտին հասցրու. ի դեպ, ՇԱՏ ՄԻ ԱՏԻՐ, ՍԻՐԵԼ ԿԱ...
Jojoba
31-05-09 • 14:15 PM
8Չէ ... դժվար, ես քյաչալ տղամարդկանց սիրահար չեմ.
Ինչ վերաբերում է ... մնացած խոսքերիդ ... ապա առնվազն կարող եմ նշել, որ սա քաղաքապետի ընտրություններ են, իսկ իմ իմանալով նա վարչապետ ու նախագահ չի նշանակում. Շատ բան պետք չի կապել այս ընտրությունների հետ ...
Լավ, ամեն դեպքում ցանկանում եմ բոլորիդ «Բարի Որս»…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)