Կարծում եմ, արժե տեղեկանալ, թե ո՞ւմ եք ընտրելու: Նկատի ունեմ՝ ավագանու թեկնածուների ցուցակները: Ահա այն, ինչ կարողացել եմ գտնել ինտերնետից: Իհարկե, առաջին եռյակը կարեւոր է, բայց մյուսներն էլ պակաս հետաքրքիր դեմքեր չեն լինի:
• Հայաստանի Հանրապետական Կուսակցություն - ցուցակ
• Բարգավաճ Հայաստան Կուսակցություն - ցուցակ
• Հայ Հեղափոխական Դաշնակցություն - ցուցակ
• Հայ Ազգային Կոնգրես - ցուցակ
• Օրինաց Երկիր Կուսակցություն - ՉԵՄ ԳՏԵԼ
• Ժողովրդական Կուսակցություն - ցուցակ
• ՀՍԱԿ - ցուցակ
Եթե չեմ գտել, դա դեռ չի նշանակում, որ տեղեկություն չկա: Այնպես որ, խնդրում եմ օգնեք այս հարցում: Այնպես որ, այս էջը կարիք ունի թարմացման:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
27 մեկնաբանություն
Philosopher
10-05-09 • 13:33 PM
1Մի հարցնող էլ լինի՝ դու դրա ցուցակը ի՞նչ ես անում: Առաջինը բոլշեւիկն ա, հետո էլի մի քանի բոլշևիկ-մենշեւիկ-էսէռ և նմանատիպ ֆեոդալներ:
Եվ, ընդհանրապես, էդ ցուցակները ոչ մի դեր էլ չեն խաղում (համենայն դեպս այս ընտրություններում). բոլորն էլ հասկանում են, թե խնդիրն ինչ է:
Իսկ նախորդ թեմաներից մեկում կանխատեսել էին Ժոժոբան ու Մտահոգը, թե ինչպես կլինի նկարված թվերը:
Ես ունեմ այլ տեսակետ.
ՀՀԿ ___ 35-42
ՀԱԿ ___ 25-30
ԲՀԿ ___ 10-13
ՀՀԴ ___ 6-7
ՕԵԿ ___ 4-5
ԺԿ ___ 1-1.5
ՀԱՍԿ __ ?
F5-admin
10-05-09 • 15:47 PM
2Դե, Փիլիսոփա ջան, ես բան չեմ պատրաստվում անել այդ ցուցակի հետ, ընդամենը՝ հղումը տեղադրեի, որ չմեղադրեին կողմնապահության եւ խտրական վերաբերմունքի մեջ:
Իսկ թվերդ ինձ իրոք տխրեցրին… Շատ կուզեի, որ ԺԿ-ի նպատակը ի կատար ածվեր, այն է՝ ՕԵԿ-ից շատ ձայն հավաքեր:
Դաշնակների անցնել-չանցնելը կախված է միմիայն նախընտրական վերջին օրերի իրենց բանակցությունների արդյունքից: Բանակցություններից՝ Սերժի հետ, ոչ թե մյուսների:
Sedrak
10-05-09 • 16:07 PM
3ՀՀԿ - 26-ից 30 ավագանու տեղ
ՀԱԿ - ?
ԲՀԿ - 18-ից 20 ավագանու տեղ
ՀՅԴ - ?
ՕԵԿ - 5-ից 7 ավագանու տեղ
ԺԿ - ոչ մի տեղ
ՀԱՍԿ - ոչ մի տեղ
ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի տեղերը կախված կլինեն նրանից, թե ինչ արդյունքով կպսակվի իշխանություն-ՀԱԿ բանակցությունը: Համաձայնության դեպքում ՀՅԴ-ն հավանաբար կզրկվի որեւէ տեղից, իսկ ՀԱԿ-ի անդամները կհամալրեն թե՛ ավագանու խորհուրդը (8-10), եւ թե դրանից հետեւող քաղաքապետարանի վարչությունները: Մյուս կողմից, ՀԱԿ-ի պայմանավորվածությունը կարող է դառնալ նույն ՀԱԿ-ի տրոհման պատճառ (հիշեքն ԱԺՄ-ի օրինակը):
Հակառակ դեպքում, եթե ՀԱԿ-ը որեւէ պայմանավորվածության չի գալիս, ապա այս մնացած 8-10 տեղը կկիսվի ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կամ էլ, վատագույն դեպքում, ՀԱԿ-ին ընդհանրապես տեղ չեն տա:
Կրկնում եմ, որ ես քաղաքական պրոգնոզներից այնքան էլ վատ չեմ: Սակայն, ինչպես Ահարոնն է ասում՝ սա այսօրվա դրությամբ է: Որեւէ բան փոխվելիս ես կանդրադառնամ:
Marat
10-05-09 • 17:36 PM
4Ի՞նչ բանակցություն, Սեդրակ ջան: Ինչո՞ւ ես կարծում, որ ՀԱԿ-ն ու իշխանությունները բանակցելու են կամ բանակցում են:
Վարդազար
10-05-09 • 18:08 PM
5ՀԱԿ-ին ընդհանրապես տեղ չտալը դուրս եկավ: Սա արդեն լավ է, քանի որ եթե կան մարդիկ, որոնք այսքան վատ կարծիք ունեն իշխանության մասին, նշանակում է, դեռ պայքարողների թիվը ավելանում է:
Սեդրակ, պատկերացնո՞ւմ ես, թե ինչպես կարելի է սրիկայաբար Երևանում, գարնան վերջին օրը «թոզլամիշ» անել ԱՌՆՎԱԶՆ 153 հազար ձայն (նախագահական ընտրությունների ժամանակ հավաքած), սրան միանշանակ կգումարվեն ԱԽՔ-ի ձայների մեծ մասը, օլիմպիական արջուկի 237,953 ձայները առնվազն կկիսվեն Խելացի Գագիկի ու Գագիկ Օբամայի միջև (սա նույնիսկ Ահավոր Դոդիմեկյանն է կանխատեսել), գումարած Հասարակաց պալատի նախագեյի ձայները ու էլի լիքը մարդկանց ձայները, որոնք հասցրել են հիասթափվել «Առաջ Հայաստանից» ու որոնց մոտ ցրտի մթի տարիների հիշողությունից առաջացած իռացիոնալ ատելությունը իր տեղը զիջել է պարզ մարդկային բանականությանը:
Սրան կարելի է գումարել նաեւ այն փոքրաթիվ տեղեկացված անձանց, ովքեր ժամանակին իսկապես հավատում էին Լեվոնի արտասահմանյան ֆինանսավորմանը, սորոսյան ու մասոնական փողերի հոսքին դեպի Հայաստան ու հիմա այլևս դադարել են հավատալուց, քանի որ «Հայլուրն ու Տաթոն» էլ նման բաներ չեն ասում:
Մի խոսքով, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, իսկ Ժոժոբին խոստանում եմ հեղափոխության հաղթանակից հետո արդեն ՀՀՇ-ական դարձած Կորյուն Փիլոյանի ձեռքը չհանձնել՝ ստուգելու նրա հավաստի տեղեկությունները ընդդիմության արտասահմանյան ֆինանսական աղբյուրների մասին:
Philosopher
10-05-09 • 19:17 PM
6Սեդրակ ջան, դու հո Սուտիբեկյանի հե՞տ չես աշխատում...
Դեռևս 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էր խոսք գնում, թե էնպես են սարքելու, որ ԱԽՔ-ին դարձնեն երկրորդ տեղ, իսկ Լևոնի ձայները պակասեցնելով՝ իջեցնեն երրորդ հորիզոնական: Սակայն Տեր-Պետրոսյանի ձայները իրականում այնքան ահռելի էին, որ անհնար եղավ իրականցնել տվյալ բեմականացումը: Հիմա առավել եւս անհանր է դառնում:
ՀԱԿ-ը ամբողջապես հնարավորություն ունի հավաքելու 75-80 տոկոս: Իհարկե, չեն թույլ տա, կիջեցնեն ու կնկարեն այն, ինչ ուզեն, բայց հասարակական հզոր ալիքից խուսափելու համար չեն կարող ՀԱԿ-ին հեռացնել: Կարող են նաեւ ոչ մեկի օգտին չնկարեն 40 տոկոս ու հետո՝ ԲՀԿ + ՀՀԿ = 40+....
Բայց սա էլ չեմ համարի լուրջ. ամեն ինչ ավարտվելու է հետընտրական պայքարում, ու հայը պիտի վերջապես ցույց տա, որ ճակատագրի նվերը չի կարելի բաց թողնել:
Էս ընտրություններով պիտի հաղթանակ տոնվի....
Jojoba
10-05-09 • 20:30 PM
7Կորյուն Փիլոյանը ով է՞
Չիմանամ ինձ ինչ ապագա է սպառնում ՞
Լուրջ
Jojoba
10-05-09 • 20:32 PM
8ճիշտ կլիներ ասել - ուներ.
Բայց ոչ հիմա
Sedrak
10-05-09 • 21:22 PM
9Նման բանակցություններ միշտ էլ լինում են ընտրություններից մի քանի օր առաջ: Չարժե միամիտ լինել ու չհավատալ, որ բանակցություններ իրականում լինում են: Ու, ինչպես ցանկացած նմանատիպ բանակցություններում, յուրաքանչյուրը գալիս է՝ արդեն իմանալով իր հետագա հնարավոր տոկոսները:
Խնդրվում է ցանկալին չդարձնել կանխատեսելին
75-80 տոկոս ունենար, բանն ընտրություններին չէր հասնի:
Հիմա ասե՞նք, թե՞ հետո ինքդ կծանոթանաս:
Հիշեցման կարգով ասեմ, որ իմ այս գրառման մեջ ես որոշ թվեր էի կանխատեսել, որոնք, եթե շատ դեմ չեք, իրականությունից այնքան էլ հեռու չէին:
Հիմա, ընդամենը մնացել է մի քանի շաբաթ, մի 20 օր: Ու տեսնենք, թե ի՞մ թվերը մոտիկ կլինեն իրականությանը, թե՞ Ձեր՝ ՀԱԿ-ին տված մինչեւ 80 տոկոսը:
ՄԻ ՀԱՐՑ ՀԱԿ-ի ԲՈԼՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ. ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ԳՏՆԵԼ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՈՐ ՄԻ ՀԱՏ ԿԱՐԴԱՄ ԵՎ ՏԵՍՆԵՄ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ:
Նախապես շնորհակալ եմ:
Sedrak
10-05-09 • 21:34 PM
10Պատկերացնում եմ… Բայց մի վերապահում էլ անեմ. նախագահական ու քաղաքապետի ընտրությունները լրիվ ուրիշ բաներ են: Ինչքան էլ Լեւոնենք ասեն՝ Փոխենք Հայսատանը ու սկսենք Երեւանից, ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ Երեւանով չի ստացվի Հայաստան փոխելը:
Ու եթե նախագահան ընտրության ժամանակ մարդիկ հույս ունեին, որ ինչ-որ բան կարելի է փոխել, հիմա, ասյ մի քանի շաբաթվա ընթացքում, ասֆալտ անելով, լույս քաշելով, ինչ-որ բարեկարգումներ անելով այս հույսը կփայթեցվի վերջնականապես:
Բեգլարյանը հպարտորեն նշում է, որ մոտ 5000 նամակ՝ ուղղված քաղաքապետարանին, պատասխան ստացել են՝ հօգուտ նամակագրերի: Այսինքն, այս մի պրիմիտիվ քայլով արդեն իսկ ավելի քան 5000 ձայն մեխանիկորեն եկավ ՀՀԿ-ին:
Ուզո՞ւմ եք մի քիչ էլ Ձեզ «բորբոքեմ». Մի հատ փորձեք ՀՀԿ-ի կամ ԲԿՀ-ի ցուցակը նայել, ու համեմատել ՀԱԿ-ի ցուցակի հետ:
ՀՀԿ-ում ու ԲԿՀ-ում կամ ՍՊԸ եւ այլ տնօրեններ են կամ թաղապետարանի աշխատողներ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր բազմաթիվ ձայներ կբերեն: Իսկ ՀԱԿ-ի ցուցակում թեկնածուների կեսի դիմաց գրած է՝ «չի աշխատում»:
Եվ, վերջապես, ՀԱԿ-ի ամենամեծ սխալն այն է, որ հույսը դնում է «ընտրություններից հետո»-ի վրա՝ նաղդ ընտրությունները թողած…
Մի խոսքով, լիքը ստրատեգիական ու տակտիկական սխալներ են թույլ տալիս ու հետո զարմանում, թե ձայները ոնց փոշիացան…
Վարդազար
10-05-09 • 22:00 PM
11Այ, մի հատ որ էդ «ուրիշ բանը» ավելի մանրամասն բացատրեիր` հասկանայի, լրիվ ուրիշ բան կլիներ: Միայն՝ ոչ Ահավոր Դոդիմեկյանի կանխատեսումներով: Այսինքն ՀԱԿ-ի ընտրազանգվածը, որը ընտրել է Լևոնին, ինչո՞ւ պետք է այս ընտրություններում չընտրի նրան: Ասենք՝ ես ընտրել եմ Լևոնին, բայց էս ընտրություններում ընտրելու եմ Սևաթույր Գագիկին, որպես շնորհակալություն բարակ Օբամային՝ «Մեծ Եղեռն» արտահայտությունը ասելու համար:
Իսկ ի տարբերություն քեզ, ինձ թվում է ժողովուրդը երբեմն նաև օրինակներին է նայում, ասենք Վրաստանում «վարդերի հեղափոխություն», երբ Թբիլիսի քաղաքի քաաքապետ դարձավ ընդիմության ներկայացուցիչը, Սերբիա՝ Միլոշևիչի սկտիրմարշը սկսվեց բելգրադի քաղաքապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցչի ընտրությամբ, որ հիշողությանս ջրհորը դատարկեմ մի քանի օրինակներ էլ կգտնեմ:
Իսկ որ ընդհանուր գծերով ստրատեգիական ու տակտիկական սխալներից մի քանիսն էլ ավելի մանրամասն ներկայացնեիր, երախտապարտ կլինեի, ու կարծում եմ ոչ միայն ես, այլ նաև Փիլիսոփան:
Վարդազար
10-05-09 • 22:05 PM
12Սեդրակ ջան, որ դրանք միշտ էլ լինում են, դա՝ քո խորին համոզմա՞մբ, թե՞ երբեմն դու էլ ես ներկա եղել այդ բանակցություններին. եթե այո, ապա միգուցե ես էլ սկսեմ հավատալ, իսկ եթե դա լսել ես ձեր քուչի Վլեից, որի հոպարը շատ «լավ կուրսված է» ամեն ինչից, ապա հայցելով ներողամտությունդ, թույլ տուր չհավատալ դրան: «Ռազ ասում եմ` ուրեմն կա նման բան» ու նամանատիպ կարծիքները ապացուցողական նշանակություն չունեն նվաստիս համար:
F5-admin
10-05-09 • 23:03 PM
13Թեեւ հարցդ ուղղված էր Սեդրակին, բայց, մեջ ընկնեմ ու մի քանի տակտիկական սխալ կամ թերություն նշեմ: Իհարկե, ես քաղաքական ստրատեգ չեմ, սակայն կան բաներ, որոնք, չեմ կարծում, որ դրանք տեսնելու կամ հասկանալու համար պետք է ինչ-որ մասնագիտական հմտություններով օժտված լինել:
1) Լեւոնի թիմը գիտի, կարծում եմ, որ իր ընտրողների մի զգալի մասը ինտերնետային իմացություն ունեցող կամ ինտերնետը որպես ամենօրյա շփման, հաղորդակցման կամ տեղեկություն ստանալու միջոց օգտագործող մարդիկ են՝ երիտասարդներ եւ այլն: Կարո՞ղ եք ինձ ասել, թե ի՞նչ կայքից են կարող այս մարդիկ ստանալ նորմալ տեղեկություն՝ ՀԱԿ-ի ու վերջինիս գործունեության մասին:
Խոսք է գնում Երեւանում կաբելային հեռուստատեսության ցանց ունենալու մասին: Դա՝ ավելի լավ կլինի, իսկ ինտերնետն ինչո՞ւ են անտեսում: Ով ասես youtube-ում հոլովակ է upload անում: Հասկացանք, շատ լավ սոցիալական ցանց է, բայց պետք է, չէ՞, լինի ինչ-որ կենտրոնական կայք, որը կդառնա տեղեկույթի հիմնական շտեմարանը՝ եւ հայաստանաբնակների, եւ սփյուռքի համար:
2) Պատասխանելով Սեդրակի այն հարցին, թե որտեղից կարելի է ճարել ՀԱԿ-ի ծրագիրը: Ասեմ, որ մինչեւ երեկ չէ առաջի օրը այդ ծրագիրը… չէր տպագրվել: Կամ էլ տպագրվել էր, չէր ցրվել: Սա՝ ընտրությունների պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ անց: Բա որ ՀԱԿ-ի հակառակորդները սկսեն ծնոտները թուլացնել (ավելի ճիշտ՝ ինչո՞ւ թուլացնել, որ, ճիշտ էլ կանեն), թե՝ «բա խոսում եք ամեն ինչից… բա ո՞ւր է ձեր ծրագիրը...»
3) «Ժառանգության» հետ պետք էր լեզու գտնել: Պետք էր ջանք գործադրել, եւ ոչ թե ուլտիմատում ներկայացնել: Պետք էր նորմալ բանակցել: Եվ ոչ թե ասել՝ ափսոսում ենք, որ չստացվեց: Հանձնաժողովում «Ժառանգությունը» տեղեր ուներ, ու ժառանգական հանձնաժողովականները ավելի մոտիվացված կլինեին՝ տեր կանգնելու ընդդիմության ձայներին: Իսկ հիմա, նրանք կարող են մտածել (եւ սա լրիվ հասկանալի է)՝ «ո՞ւմ ձայներին տեր կանգնենք՝ որ կանգնեցին մեզ իրենց ցուցակը դեմ տվեցին ու ասեն՝ էս է ու վե՞րջ...»: Չէր կարելի, ըստ իս, «Ժառանգության» հետ նման կերպ վարվել: Նույն այն մարդկանց, ովքեր մինչեւ վերջին պահը օժանդակ են իրենց եւ իրենց շարժումը, ովքեր գնացել են յուրաքանչյուր կալանավորված մարդու հետեւից, ովքեր տարբեր տեղեր թմբկահարել են իրենց իսկ՝ ՀԱԿ-ի համակիրների պաշտպանության հարցը: Ստացվել է, թե չէ, դա կարեւոր չէ: Այս կետը նույնիսկ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական սխալ էր:
4) Միտինգ են անում՝ լավ են անում: Իսկ ո՞ւր մնաց ավելի պրակտիկ՝ շենքերում կատարվող աշխատանքը: Մեր ու մեր կողքի շենքերում որեւէ ՀԱԿ-ի համակիր, ով հանդիպում է, զրուցում է մարդկանց հետ, գոտեպնդում են՝ չկան: Իսկ ցանկացած ընտրություններում ամենահզոր ուժն, ըստ իս՝ սոցիալական ցանցերն են: Մենակ Լեւոն-ով հո չէ՞:
Այս օրերին մի քանի ընկեր ունեմ հանրապետական՝ զանգել են մեր տուն, զրուցել ենք, ցանկացել են գալ-հանդիպել մեր տուն: ԲՀԿ-ն է ակտիվություն ցուցաբերել: Ահագին դաշնակցական ընկեր-ծանոթներ ունեմ՝ բոլորը խիստ զբաղված են: Սակայն ՀԱԿ-ի ակտիվություն ինչ-որ չեմ նկատում: Միգուցե մեր թաղո՞ւմ կամ մեր շենքերո՞ւմ են պասիվ…
Դեռ այսքանը
Sedrak
10-05-09 • 23:23 PM
14Լավ էլ նշեցիր… ու լավ էլ առաջ ընկար
Բախտ չեմ ունեցել ներկա գտնվելու, ոչ էլ Վլեից կամ Սքեից եմ լսել: Սա իմ ենթադրությունն է, որը ունի ապացուցողական հիմքեր: Ապացուցողական ասելով նկատի ունեմ՝ պատմության մեջ միշտ էլ այդպես է լինում: Եթե Ստալինն ու Հիտլերը կարող էին բանակցել, երկու հայ չեն կարո՞ղ:
Իսկ ՀԱԿ-ի սխալների մասին մի առանձին թեմա կբացեմ, հուսով եմ, մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում:
Sedrak
10-05-09 • 23:28 PM
15Ադմինի 1)-ին կետի համար լրիվ համաձայն եմ: Ու ավելացնեմ նաեւ, որ ինտերնետից օգտվողների շրջանում շատ-շատ են, այսպես կոչված, opinion leader-ները, ում խոսի հետ հաշվի են նստում: Խոսքս տարբեր օֆիսներում աշխատող, միջազգային կազմակերպություններում աշխատող, արտասահմանյան ֆիրմաներում աշխատող մարդիկ են:
Վարդազար
11-05-09 • 00:51 AM
16Հարգելի Սեդրակ, եթե բանակցելու մասին քո ենթադրության ապացուցողական հիմքը՝ Հիտլերի ու Ստալինի բանակցելու փաստն է, հավանաբար 1968 թվականին Բրյուսելի քաղաքապետի ընտրության ժամանակ, ապա ինձ մնում է հրաժարվել քո հետ այս թեմայով բանավիճելուց:
Մյուս հարցերը, զորօրինակ սա՝
Հավանաբար չնկատեցիր: Ինչևէ, ես չափազանց համեստ մտավոր ու վերլուծական կարողությունների տեր մարդ եմ, որպիսի Հիտլեր-Ստալին բանակցությունների փաստից տրամաբանորեն ապացուցեմ ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների փաստը, Ես փաս այստեղ:
Ադմին, դու անշուշտ գերագնահատում ես ինտեռնետի դերը Հայաստանում, ու կարծում ես որ մենք ապրում են եվրոպաներում, կարծեմ ոչ վաղ անցյալում այստեղ մի թեմա կար, ՀՀ-ն ինտեռնետից օգտվողների քանակով կարծեմ գրավում էր «պատվավոր» հորիզոնականներ աֆրկազիմբաբվեական բանանային երկրների հետ: Այնպես որ, այդ զգալի մասը բնավ էլ զգալի չէ, սա իմ խորին համոզմամբ, կարևոր է ասածներդ, բայց երևի հրատապության առումով զբաղեցնում է երեսուներոդական տեղերը:
Ծրագրի մասին ասեմ, որ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ ու այլոց ծրագիրները փայլում են ուղղակի, սա լրիվ անկեղծ, օրինակ ԲՀԿ-ն խոստանում է ամեն շնչին բաժին ընկնող 5.5 մետր կանաչ տարածությունը դարձնել 8-9 քառակուսի մետր, ուղղակի սքանչելի է, եթե դեռ Երևանում մնացել է գեթ ՄԵԿ մարդ որը հավատում է այս ծրագրերին:
Իհարկե քարոզչական առումով, չստացված բժիշկ-երգահանը կամ հունադավան նժդեհականը քյաբաբ գալուստի առաջնորդությամբ մի քանի անգամ կխոսեն դրա մասին, բայց սրանց քաղաքական ասուլիսները յուրյանց ընտանիքի անդամները նույնիսկ չեն նայում: Ամբողջ հարցը հետևայալում է՝ եթե դեռ կան մարդիկ, որոնք մարտի մեկի սպանդից հետո, կարդում ու համեմատում են ծրագրերը ընտրություններից առաջ, ու նույնիսկ ընտրում ՀՀԿ-ին, ապա սույն անձանց ոչինչ չի կարող փոխել:
Առաջնահերթությունը այսօր, ոչ թե կանաչ տարածություններն են ու զիբլահավաքությունը, այլ սահմանադրական կարգը վերահաստատելը. ժանտախտի ժամանակ մարդիկ մտածում են երեխաններին փրկելու մասին, այլ ոչ թե այն մասին, թե երեխան մեծանալուց հետո ո՞ր ԲՈՒՀ-ում պետք է սովորի: Երկիրը «ափաշքյարա» վարի են տալիս, Երևանի կենտրոնում հայ են գնդակահարում, ու դեռ կան մարդիկ որ սարի սմբուլ են պարում, Լևոնի անձը քննարկում, իրենց չհաջողված մանկությունն ու պատանեկությունը կապելով անձամբ Լևոնի ձեռքով անջատված ռուբիլնիկի հետ:
F5-admin
11-05-09 • 02:39 AM
17Վարդազար, հասկանում եմ, որ իմ հարցապնդումները այնքան էլ հաճելի չէին, բայց որ տեղին էին, համոզված եմ, ինքդ էլ գիտես այդ մասին: Ու երեւի դա է պատճառը, որ դու ոչ թե պատասխանում ես իմ հարցերին, այլ, կներես, պտտվում «вокруг до около»:
---
Սկսենք ինտերնետից: Դու ճիշտ ես, ինտերնետը իր մատչելիությամբ չի փալյում Հայաստանում: Սակայն՝ Երեւանում արդեն սկսել է դառնալ ամենօրյա օգտագործման հաղորդակցման եւ տեղեկատվություն-նորություն ստանալու միջոց: Ինքդ մի հատ խորհիր՝ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ՝ իմ նշած նպատակներին հասնելու համար: Հասկացար, հարցս բնավ ադնակլասնիկի.բու-ում ծաղկեփունջ ուղարկողների մասին չէ բնավ: Խոսքս լրիվ ուրիշ մասսայի մասին է: Հիմա, ըստ քեզ, այդ մարդկանց տեղեկություն հասցնելը երեսուներո՞րդն է իր առաջնահերթությամբ: Փաստորեն, ես Լեւոնի թիմի համար հանգրվանել եմ երեսուներորդ տեղում, վատ չէր:
Իսկ կարո՞ղ ես այդ դեպքում նշել գոնե առաջին մի քանի առաջնահերթությունները:
---
Ես ասում եմ՝ ինչո՞ւ նախընտրական ծրագիրը մինչեւ հիմա չկա, դու ասում՝ բա ո՞ւմ տանձին է պետք դրա լինելը: Հիմա դու այս հարցին պատասխանի՝ պե՞տք է, թե՞ ոչ նման ծրագիր ունենալը: Կամ էլ, ավելի ճիշտ՝ ունենալո՞ւ է ՀԱԿ-ը նման ծրագիր, թե ոչ:
Երեւի, պատասխանդ լինելու է՝ որ, այո, ունենալու է: Դե ես էլ ասում եմ՝ բա որ ունենալու է, ինչո՞ւ մինչեւ հիմա չկա: Անկախ այն հանգամանքից, թե, ընդհուր առմամբ, ով է որեւէ կուսակցության ծրագիրը կարդալու, ով չի կարդալու, ով ինչ է գրել, ով ինչ հիմարություններ է լցրել մեջը, ով ինչքան տառասխալ ու հոգեկան հիվանդին բնորոշ ֆանտազյորական իդեաներով է համեմել իր խոսքը: ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ: Չէ՞ որ ընտրարշավի 1/3-ն արդեն ետեւում է:
Հիմա ի՞նչ, կարո՞ղ է դնես-ապացուցես, որ նման ուշացումը հաշվարկված եւ հնարամիտ քայլ է: Միգուցե նաեւ բացե՞ս, թե՝ ինչո՞ւ:
---
Ու, վերջում, էլի քիթս խոթեմ Սեդրակին տված քո պատասխանի այս մասին՝
Ու, Երեւանի քաղաքապետարանի ընտրություններին մասնակցելով (եւ, մեծ հավանականությամբ՝ պարտվելով) սահմանադրական կարգը կվերահաստատվի՞:
Դե, ընկճվել կա, անհուսություն կա, չհավատալ կա, աշխատանք կորցնել կա, տեղեկատվության պակաս կա ու էլի լիքը պատճառներ կան, որ Լեւոնին ընտրողը կարող է «նահանջել»:
Ինձ ճիշտ հասկացիր, խոսքս այն մասին չէ, թե Լեւոնն է ճիշտ, թե Սերժը: Այլ ընդամենը Լեւոնենց քայլեի մասին: ՀՀԿ-ի մասին ինչո՞ւ չեմ ասում՝ նրանք մինչեւ հիմա ամեն ինչ ճիշտ են անում: Ճիշտ՝ իրենց տեսակետից, բայց ճիշտ ասելով նկատի ունեմ ճիշտ՝ ուղղված հաղթելուն:
Լավ, սենց ասեմ: Մայիսի 1-ին միտինգ էր, չէ՞ (եթե չեմ սխալվում՝ «համահանրապետական» որակված): Ինչքա՞ն մասնակից կար: Ես գուցե սխալվում եմ, բայց ոչ ավել, քան մի 15 հազար: Դու ասա թիվը, եթե այն, ըստ քեզ տարբերվում է իմ ենթադրած թվից: Հիմա, նման միտինգ էլ սպասվում է մայիսի 15-ին, չէ՞: Հիմա, եթե իրենց ռազմավարությունը ճիշտ է, ի՞նչ ես կարծում, ինչքա՞ն մարդ պետք է գա ու լսի ՀԱԿ-ի առաջնորդներին ու Լեւոնին:
Jojoba
11-05-09 • 03:28 AM
18Նոր վարբեռնեցի եւ ծանոթացա «Հայ Ազգային Կոնգրես - ցուցակ»-ի հետ: Այնպիսի տպավորություն է, որ թոշակառուների եւ սոցապում հաշվառման կանգնած գործազուրկների ցուցակ է (չեմ ասում «աբիժնիկների», որ հանկարծ սխալ չընկալվի ոմանց կողմից):
Էս Ա. Զուրաբյանին ինչո՞ւ են տարել ցուցակի վերջը: Իրեն չարդարացրեց իշխանությունների հետ գործարքո՞վ: Դե, էդ դեպքում կարելի է ընդհանրապես հանել ցուցակից:
Philosopher
11-05-09 • 14:21 PM
19Հետաքրքիր բանավեճ էիք բացել, իրոք, երեկ չկարողացա մասնակցել, բայց հետեւում էի, այսօր էլ զբաղվածությանս պատճառով միգուցե երկար-բարակ չգրեմ, միայն ասեմ, որ մի նյութ եմ պատրաստել, որի մեջ նաեւ ներառել եմ այստեղ հնչած որոշ մտքերի պարզաբանումներն ու բացատրությունները՝ իմ տեսակետից, բնականաբար…
Միայն, այժմ, պատասխանեմ Ժոժոբայի այս հարցին, թե չէ, ոնց որ իրոք վախեցած լինի:
Ահավասիկ.
կամ դիտիր այս հոլովակը:
Վարդազար
13-05-09 • 20:20 PM
20Հարգելի Ադմին, ես կարծեմ, որ մանրամասն պատասխանեցի քո հարցումներին՝ ի տարբերություն Ձեզ ու հարգարան Սեդրակի:
Իսկ հարցապնդումներիդ մեջ բացարձակ տհաճություն չկար ինձ համար, առավելագույնս զարմանք առաջացրեց ինձ մոտ, քանի որ ես ապրում եմ իրական կյանքում, ու դժվարանում եմ հավատալ, որ Հայաստանում, առավել ևս՝ Երևանում, կգտնվի գեթ մեկ մարդ, որը լուրջ է վերաբերվում նախընտրական ծրագրերերում տեղ գտած դրույթներին: Դա պետք է, միգուցե նաև կարևոր է, սակայն դրանից ոչինչ կախված չէ: Այնպես որ ուշացումը, հավատա. որ 0.000000001 տոկոսով միայն կազդի ընտրազանգվածի քանակի վրա: Սա էր ընդամենը իմ ասածի իմաստը:
Ավելացնեմ, որ ցանկության դեպքում կարելի է ևս մի քանի տասնյակ բացթողումներ գտնել ՀԱԿ-ի գործունեության մեջ՝ սկսված Լևոնի կնոջ ազգությունից, ցուրտ ու մթից, 96-ով գալ ու հասնել «գործազուրկ աբիժնիկների» ցուցակին, որոնք սնվում են Սորոսի կապիտալիստական արյունոտ դոլլարներով: Հարցը հետևյալն է՝ արդյոք դու, ես, մեզանից յուրաքանչյուրը ի՞նչ է անում Հայաստանը ներկա թափթփուկներից ազատելու համար, մի մասը ակատիվ պայքարում է, մյուս մասը դժգոհ է ու չի ընդունում էս ույղուրներին, սակայն վախենում է աշխատանք կորցնելուց կամ թաղի տղեքի ծեծից ու էլի նման մի քանի տասնյակ օբեկտիվ ու սուբեկյտիվ գործոններից:
Սեփական վախը արդարացնելու համար ամեն ինչ կարելի է մտածել, մեղադրել սրան ու նրան, խոշորացույցով ձվի մեջ մազ փնտրել ու հեգնանքախառն քմծիծաղել կամ քննադատել: Մարդկայնորեն հասկանալի վիճակ է, սրանց չեն ընդունում, քանի որ նորմալ մարդիկ են (իմ խորին համոզմամբ ցանկացած նորմալ հայ մարդ, չի կարող ընդունել ու հաշտվել այն փաստի հետ, որ ՀՀ Ազգային Ժողովի շեֆը «Մուկն» է), սակայն, չընդունելով հանդերձ արդարացումներ են փնտրում չպայքարելու համար: Եթե կուզես, Լևոնի սխալներից ես էլ ասեմ`իշխանությունը ուժով չգրավելն էր, ույղուլների սրիկայության չափը թերագնահատելը, չհավատալը, որ սրանք այնքան են փչացած, որ չեն վարանի նույնիսկ ազգի կեսին գնդակահարել` իրենց քամակները պահելու համար:
F5-admin
14-05-09 • 02:42 AM
21Խնդրում եմ, եթե դժվար չէ, կրկնիր հարցդ:
Իմ ասածն էլ ընդամենը այն է, որ դժվար չէր այդ բուկլետը մի 10 օր առաջ տպագրվեր ու ցրվեր: Թե չէ, ինչքան էլ բացատրես-ապացուցես, ինչ-որ անլրջության կա նման ուշացման մեջ:
Եթե համոզված ես, որ ծրագիր պետք չէ (ի հակառակ ինձ), ապա, թող ընդհանրապես չտպագրվեր մի 10.000 օրինակով, ու ոչ էլ բաժանվեր: Ի՞նչ է, պարտադիր պայման է, դրա համար են արե՞լ…
Դու ինքդ ծրագիրը համարում ես աննշան մի բան: Սակայն, նման աննշան բաները կուտակվում են ու դառնում որակ:
Ի՞նչ է, մեծն մարքսիստի «ծնոտը թուլացնելն» էլ էր աննշա՞ն, թե՞ Ալիկի՝ հեռուստատեսությամբ հրճվելն էր աննշան՝ ոստիկանական մեքենաների այրվելու փաստի վերբերյալ կամ հայոյախառն խոսելը:
Ե՞վ, ինչ ես առաջարկում, չարժե՞ թերությունների եւ սխալների մասին բարձրաձայնել: Գաղտնի պահվի, հա՞: Այսինքն՝ ասենք, ամեն ինչ իդեալական է, հա՞: Թե՞ կարծում ես, որ ինչ որ ես կամ ուրիշները նշում են, մի քանի հոգուն է հայտնի, ու մարդիկ դա չեն նկատում:
Փոքր սխալն է ծնում մեծ սխալը: Էդ դեպքում ինչո՞ւ աչք չփակենք ու չտեսնելու տանք այսօրվա թերությունները:
Ես՝ պայքարում եմ իմ ձեւովո, դու՝ քո ձեւով, մյուսը, ինչպես ճիշտ նկատեցիր, անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, չորրորդը, դարձյալ ինչպես ճիշտ նկատեցիր, գիտե, որ ոչ մի բան իր տեղում չէ, բայց հարմարվել է, հինգերորդը հարմարվել է իր պաշտոնին, վեցերորդը՝ իր զիբիլախառն առօրյային… Եվ սա բնական է:
Այ, սրան համաձայն չեմ: Ուժով գրավի՝ մեկ այլ ուժով էլ կտապալվի: Լեւոնն ի սկզբան էր ասել, որ իրենց պայքարը լինելու է երկարատեւ, ոչ թե մեկ օրում կամ մեկ ամսում:
Sedrak
27-05-09 • 01:49 AM
22Իմ այս կանխատեսմանը կարող եմ ավելացնել, որ ՀՅԴ-ի շանսերը խիստ փոքրացել են, եւ սա “կարող է լրացվել” ՀԱԿ-ի տեղերով:
Այսինքն, այսօրվ իմ ունցած տպավորությամբ՝
1. ՀՀԿ
2. ԲՀԿ
3. ՀԱԿ
Եթե ընտրողները վերջին պահին խելքի եկան, ապա ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի տեղերը կփոխվեն…
Սակայն, բոլոր դեպքերում, ՀՀԿ-ԲՀԿ-ի համագումարը կկազմի մեծամասնություն, ու իրենք կդառնան քաղաքապետարանի տերը…
ՀԱԿ-ն էլ կամ կհրաժարվի իր տեղերից, կամ էլ՝ դուք ասեք…
Sedrak
27-05-09 • 01:52 AM
23Մոռացա ասել, որ ՕԵԿ-ի հարցերն էլ են լրջացել, թեեւ հավատս չի գալիս, որ Արթուրիկի դեն շպրտելու ժամը հասել է…
Jojoba
27-05-09 • 02:10 AM
24դեռ չի հասել ... դեռ հլը կտեսնենք սրանց ռոժերը
Jojoba
27-05-09 • 02:12 AM
25ինչպես նաեւ .. .դեռ մի քանի անգամ կտեսնենք ՀՅԴ-ի տիդիրիդները կոալիցիոն ճամբարից դեպի ընդիմություն եվ հակառակն
Philosopher
27-05-09 • 02:52 AM
26Զուր մի ջանացեք. ընտրությունները արդեն նկարված են ու էդքան էլ հեշտ չի ղել նկարելը, բայց՝ ինչպես միշտ: Այս անգամ էլ Նկարիչների միության պատվավոր նախագահ, միաժամանակ Աղվան Հովսեփյանը արդեն հայտարարել է ՀՀկ-ին պաշտոնապես սատարելու մասին: Դե եթե նկարիչները սատարում են, ուրեմն նկարները արդեն պատրաստ են:
ՀՀԿ- 41-42
ՀԱԿ 30-33
ԲՀԿ 15-20
Մնացածը չեն անցնելու… հույսներդ կտրեք. Մեկ էլ կարող ա մի քիչ Տիգրան Կարապետիչը տիտիրիդներ անի, բայց դե էդ էլ անլուրջ է…
Jojoba
27-05-09 • 13:17 PM
27դե քանի որ ինքդ էլ արդեն խելոքացար ու համաձայնեցիր «նկարչության իրական հնարավորությունների» մասին, ապա բարի եղիր աչքերդ բացել եվ ընդունել, որ գլխավոր նպատակն է՝ ոչ թե ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին տեղեր տալն է, այլ ՀԱԿ-ին տեղ չտալն.
Հետեվաբար ինչքան էլ Բանգլադեշում Լեվոնի ոտերի տակ ոխՉար մորթեն, մեկ է ... 5-10%-ից ավել նրան ձայն տվող չկա
Որպես հետեւանք թվերդ մի քիչ այլ կլինեն՝ համեմված ՀՅԴ-ով, ՕԵԿ եւ ՏԻՏԻՐԻԴ.
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)