կամ Չոբանի երկիր Հայաստանս-4
Բոլորդ տեղյակ եք երեւի, թե ինչպես եւ ինչու Սերժ Սարգսյանը ստեղծեց մի ակումբ, ու անունն էլ դրեց՝ խորհուրդ, վրան էլ մի հատ վրադիր՝ հանրային: Ու ինչպիսի ինտրիգներ առաջացրեց այս ակումբը երկար ժամանակ ինչ-որ պաշտոնի (թեկուզ՝ ձեւականորեն) ձգտող մի խումբ «հայրենասերների»՝ մարդկանց, ովքեր գրասենյակային մե՜ծ սեղան ունենալու, քարտուղարուհի ունենալու, ու եսիմ էլ ինչ անձնական ամբիցիաներից ինքնաբավարարվելու համար պատրաստ էին անգամ նախագահականի ավտոպարկի գառաժի պետը դառնային, մենակ թե՝ առավոտներն իրենցից գոհ սափրվեն, նախաճաշեն ու գնան գործի:
Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդ արարածին՝ երջանիկ դառնալու համար՝ աթոռ, պաշտոն ու անմիջապես նախագահին զեկուցելու հնարավորություն: Եվ ինչքան մեծ բաներից է պատրաստ նույն մարդ արարածը հրաժարվելու իր կյանքից՝ իր անունից, հեղինակությունից կամ պատվից:
Նախ. հիշեցնեմ, որ հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիրը Սարգսյանը ստորագրել է 12.06.2008, այսինքն, մոտ 10 ամիս առաջ: Ահա եւ նպատակը.
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը…
Ուրեմն՝ ստացվում է, որ այս ակումբը նախատեսված է նրա համար, որպեսզի նպաստի հասարակական-քաղաքական երկխոսությանը: Եվ դա լավագույնս կարող էր անել Վազգեն Մանուկյանը: Անհատ, որը 16.02.2008-ին՝ նույն այս խորհուրդը ստեղծվելուց չորս ամիս առաջ, որպես նախագահի թեկածու, հայտարարում էր՝
«Եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար»
Մեջբերումը՝ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը հաղթանակից առաջ
Մարդը ճիշտ էլ ասել է: Լավ էլ ընտրել է այն միջավայրը ու աշխատաձեւը, որը հարիր էր իրեն: Այսինքն՝ քանի որ ժողովուրդը նրան չընտրեց, ու հիմա էլ ամաչում է դրա համար (ժողովուրդը, ոչ թե ինքը), ապա ինքն էլ որոշեց մարդու տեսակ-բան, փաթաթել, փռել տանիքին ու գործով զբաղվել:
Ու հիմա, նստած իրենք-իրենց հանձնաժողովներ են ստեղծում, ինչ-որ ընտրություններ կազմակերպում…
Օրինակ՝ այսօր: Այսօր ինչ-որ «առողջապահական ու սոցիալական հարցերով հանձնաժողովի» ղեկավար մարմինների ընտրություններն էիր: Մի հատ ընկեր ունեմ, որը մասնակցել էր այս «ընտրություններին»: Ինքը ներկայացնում էր սոցիալական, եւ ոչ թե առողջապահական ոլորտը: Եվ նոր, մի քիչ առաջ զրուցում էինք՝ ինքը պատմում էի, ես՝ խնդում: Ու գիտե՞ք ով է ընտրվել՝ բժիշկների կատարելագործման շեֆը՝ Դումանյան ազգանով մի վառ հանրապետական: Ու գիտե՞ք քանի հոգի են եղել ընտրողները… Ընկերս ասում էի, մի 200-ից ավելի անդամ կա էս հանձնաժողովում, ու մի 170-ի չափ անդամ մասնակցել է ընտրությանը:
Անունը դրել են հասրակական, բայց տեղի է ունեցել մի այլ ձեւի պրեսինգ՝ սկսած ակադեմիկ Էմիլ Գաբրիելյանից, վերջացրած եսիմ ումով: Չհաշված էն, որ լիքը անդամներ, ովքեր իբր թե ներկայացնում են տարբեր կազմակերպություններ, զուտ գրանցվել են այս հանձնաժողովում, թիվը դարձրել 200-ի, որ ընտրությունների օրը ընտրվի Դումանյանը: ԸՆԴԱՄԵՆԸ:
Ու թող հիմ եւ հանձնաժողովի ոչխարները, եւ դրանից դուրս գտնվող ոչխարները շնորհավորեն իրար, լուրեր լսեն ու շնորհավորեն իրար, որ մեր երկրում ստեղծվել է երկխոսության հերթական ինստիտուտը: Երկխոսություն, որտեղ նույն պաշտոնակռիվն է: Ու հանրապետականը դարձյալ ընտրվում է հանձնաժողովի նախագահ: Մյուս հանրապետականը՝ Բաբլոյանը, պառլամենտի նույնանուն հանձնաժողովի նախագահն է:
Խոսքս ավարտեմ նախագահաց նախագահի՝ Վազգեն Մանուկյանի խոսքերով:
Իսկ ինչո՞վ պետք է առաջնորդվի ընտրողը ընտրության գնալիս: Ինը թեկնածու կա, դու պետք է ընտրես` քեզ: Նայիր այդ 9-ը թեկնածուին, տե´ս, քո կերպարը ո՞ր կերպարի հետ է համընկնում, եւ քվեարկիր ք´ո տեսակի համար, քվեարկիր ք´ո կերպարի, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար: Եվ եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար: Եվ հաղթած կլինես ոչ միայն դու, այլ նաեւ հաղթած կլինի քո պետությունը, հաղթած կլինի ժողովուրդը: Այսինքն` մենք հաղթած կլինենք հօգուտ մեր պետության: Որովհետեւ մեր տեսակը ամենատարածվածն է Հայաստանում, եւ հենց այս տեսակը պետք է հաղթի:
Ընտրեք ձեր կերպարին, ձեր տեսակին:
Ինչքա՜ն ուրախ եմ, որ այս մարդը նախագահականի ժամանակ շատ քիչ ձայն հավաքեց: Ուրախ եմ, որ նրա տեսակից մեր երկրում քիչ կան: Սակայն տխրում եմ, երբ նման ոչխարացավը մեր մարդկանցից, այնուամենայնիվ, հեռու չի գնում: Թքում են, մրում են ու… մնում են նույն ոչխարները…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
2 մեկնաբանություն
Վարդազար
22-04-09 • 15:19 PM
1Սույն հասարակաց խորհրդի հիմնական նպատակը անգործ մնացած հաճախորդներին լափով ապահովվելն է: Քաղաքական դիակների ռեանիմացիայի կենտրոն: դե, Վազգեն Մանուկյանն էլ, ի վերջո, դարձավ մի բանի նախագահ, Լևոնի ինադու: Տեսնես, ներե՞լ է Սերժին իրեն «իդիոտ» կոչելու համար, իսկ Սեռոժը մնացե՞լ է իր հին կարծիքին, որ Վազգենը իդիոտ է:
Հրանտ Տեր-Աբրահամյանը մի լավ հոդված ունի հասարակաց պալատի մասին, անպայման կարդացեք
http://www.7or.am/hy/news/2009-04-02/720/
Մի ուրիշ լավ հոդված էլ Պասկեվիչյանը ունի, սա էլ կարդացեք
http://www.tert.am/blog/?p=604
F5-admin
23-04-09 • 07:03 AM
2Բաժինը, որտեղ տեղադրվել է թեման, միայն մասամբ է համապատասխանում իրականությանը… Բայց մյուս կողմից՝ «Իդիոտներ» կամ «Կարտյոժնիկներ» բաժին չկար… այնպես որ ամենի ինչ նորմալ է…
Ինքս լսել եմ այս պատմական ընտրության մասին… Ու շնորհավորում եմ այս հանձնաժողովի բոլոր տուզիկներին:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)