Թերթ.ամ-ում զետեղված Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ծայրաստիճան ցածր է հոդվածին ծանոթանալուց հետո որեւէ մեկի մոտ չի կարող Հայաստանի քաղաքացի լինելու հպարտության զգացում առաջանալ:
Տեսեք ինքներդ.
… ինտերնետից մշատպես օգտվող մարդկանց քանակով Հայաստանը հետ է մնում ավելի քան հարյուր երկրներից։ Ընդհանուր ցուցակում ընդգրկված է 134 պետություն, իսկ մեր երկիրը զբաղեցնում է 105–րդ տեղը։ ԱՊՀ երկրներից միայն Տաջիկստանն է զիջում Հայաստանին՝ զբաղեցնելով նախավերջին տեղը։
Համաձայն զեկույցի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով ինտերնետից օգտվում են 5,75–ը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը 8,19–ն է, Ադրբեջանում՝ 12,23, Ռուսաստանում՝ 21,05, Թուրքիայում՝ 17,73։
Ցուցակում Հայաստանի հարևաններն են Գամբիան՝ 5,87 և Ինդոնեզիան՝ 5,61։
Իսկ ահա առաջատար եռյակում են Հոլանդիան՝ 91,36, Նորվեգիան՝ 80.88 և Նոր Զելանդիան՝ 80.41։
Ավելի բարվոք է իրավիճակը անհատական համակարգիչների ոլորտում։ Այստեղ Հայաստանը գտնվում է 60-րդ տեղում՝ 9,85 ցուցանիշով։ Կարելի է փաստել, որ Հայաստանում ոչ բոլոր անհատական համակարգիչ ունեցողներն են օգտվում ինտերնետից։ Այս ցուցակում առաջին տեղում է Կանադան, որտեղ յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով անհատական համակարգիչներ ունեն՝ 94,58–ը։
9 մեկնաբանություն
Jojoba
30-03-09 • 19:29 PM
1Զատո մեր մոտ այս ճյուղն համարվում է գերակա.
Կարեւորն է, մնացածները /ադմինի կողմից ջնջման ենթակա բառ/
Ինչ բերաբերում է Տաջիկստանն եւ այլ նման երկրների, ապա պետք է հաշվի առնել, որ չնայած նրան, որ ինտերնետը այդքան էլ էժան հաճույք չէ, բայց ամեն դեպքում գնել-օգտագործել - այդքան էլ հեշտ հաճույք չէ՝ պետական ցենզուրան արգելում է տպագիր ընդիմադիր մամուլն, իսկ քանի որ ինտերնետի վրա հսկողությունն համարյա անհնարին է, ապա սահմանափակվում է ինտերնետից օգտվելու հնարավորությունը…
Նկատի ունեմ, որ եթե նման խանգարող պայմաններն էլ չլինեին, ապա Հայաստանը հաստատ ավելի հետ կլիներ
Jojoba
31-03-09 • 06:37 AM
2լավ ... սաղ ջհանդամ
նայեք եւ մի քիչ ներվերդ հանգստացրեք .. ասում են, որ սա նման ազդեցություն է թողնում, /եթե իհարկե չշաշանաք/
Jojoba
31-03-09 • 06:43 AM
3լավ ... մի քիչ ռելաքս անենք
Պատահաբար գտել եմ մեր Փիլիսոփայի նկարը ... իզուր օտկազ չկանգնես՝ ճանաչողներ են եղել
Էս էլ մեր Ֆենոմենն է, իր ավստրիական պեյզաժով
Էս էլ մեր հարգարժան ադմինը՝ աշխատանքից հետո
Որ չասեք սաղին հիշի, ինձ չիՇի .. էս էլ ես
Philosopher
31-03-09 • 22:39 PM
4Պատկերացրու, ասուլիսի ես մասնակցում ու քեզ հարց ենք ուղղում.
----> Բայց ինչո՞ւ հենց ինձ պատկերացրիր դույն «մայմունի» տեսքով:
----> Բայց ինչո՞ւ ես ծաղրում մեր «համամոլորակիցներին»: Մարդիկ են, էլի…
Հ.Գ
«Փախուստի» պահով ասեմ, որ մնացել է 6 (8) սերիա.... հենց կավարտվի, ես քեզ կտեղեկացնեմ:
Jojoba
01-04-09 • 01:27 AM
5Իսկ ով ասեց, որ մայմունի տեսք ունի ՞ .. մեջներիցս ամենանորմալ տեսք դու ունես, ուղղակի մի թեթեւ գրգռված ես.
Բա էն խեղճ Ադմինը ինչ ասի, որ կրիզիսի պատճառով ստիպված է Հայ-Կոլայից կոշիկներ հագնել.
Democrat
01-04-09 • 03:33 AM
6Ես էլ՝ հեչ, հա՞…
Շատ հաջոված կադրեր էին… ահագին խնդացի, մերսի…
Jojoba
01-04-09 • 05:52 AM
7Democrat, դե որ ճիշտ ասեմ, քեզ կամ մտահոգին լավ չեմ ճանաչում, դրա համար չկարողացա հարմար նկար ընտրել, բայց որ շատ ես ուզում .... չեմ մերժի խնդրանքդ .... «քեզ էլ կհաշվենք»/ցիտատը մուլտից/
ներող եթե շատ նման չլինես - մյուս անգամ իրական նկարդ ուղարկիր, որ կրնօրինակիդ գտնեմ
Jojoba
02-04-09 • 00:51 AM
8Որ հանկարծ մեր Սկսնակն էլ չնեղանա -էս էլ նա
Խնդրում եմ չնեղանալ՝ սա իմ պատկերացումն է ...
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)