Մեր իշխանավորները որքան էլ «չեմ ու չում» էին անում, ճգնաժամն, այնուամենայնիվ, մտավ մեր տուն: Ու որքան էլ հիմա հանրապետականները կապիկություն են անում, թե՝ գնում են մարզեր ու անվճար բուժում անցկացնում (ուշադրություն դարձրեք, որ նրան անվճար բուժում են հատկացնում պետպատվերով հիվանդներին ), այսօրվա մեր առողջապահությունն օր օրի ավելի ու ավելի է խրվում ճգնաժամի մեջ:
Ընդամենը երեք փաստ.
• Հիվանդանոցներում լուրջ խնդիր է առաջացել՝ դեղերի գնման մասով, աշխատավարձներն էլ սկսել են ուշացնել: Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք այն օրերը, երբ հիվանդանոց մուտք գործած հիվանդին դեմ կտան դեղերի ցուցակ՝ «բերեք, որ բուժենք»:
• Առողջապահությանը տրամադրվող պետբյուջեն վերանայվել է, ու 66-ից դարձել է 57,5 մլրդ. դրամ, այն է՝ նվազել է 8,5 մլրդ դրամով: Երեւի չեն տուժի միայն ծննդօգնությունը եւ այն ծրագրերը, որոնք մեծամասամբ ֆինանսավորվում էին միջազգային կողմից (օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման ազգային ծրագրերը)
• Առաջին եռամսյակի ծախսերը վերաբաշխվել են դեպի չորրորդ՝ վերջին եռամսյակ: Իսկ թե տարվա վերջին փող կլինի՞, թե՞ չէ… կարծում եմ, չարժե նույնիսկ քննարկել:
Սենց վատ-վատ բաներ…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
4 մեկնաբանություն
Քաղաքացի
28-03-09 • 00:43 AM
1Իմ կողմից ավելացնեմ, որ
- դեռ փետրվարի փողերն էլ մասամբ են տվել
- մինչ այժմ չեն հաստատել ծառայությունների գնացուցակը, ըստ որի պետությունը փոխհատուցում է բուժհիմնարկներին
- մինչ այժմ չեն բուժաշխատողների աշխատավարձերի դրույքաչափերը
Հ.Գ. նաև հավելել են, որ աստված գիտի, թե վաղը ինչ կլինի, բայց միևնույն ժամանակ մեր ՛՛փառապանծ՛՛կառավարությունը Գլենդել Հիլզ շինարարական ընկերությանը 2.5 մլդ փող տվեց մի 2 օր առաջ` ինչ որ անհայտ գործարքի համար:
Jojoba
28-03-09 • 02:20 AM
2մի քանի օր առաջ մի հոգի էլ դրա մասին ասեց ... սա իրական է՞, թե ուղղակի թերթերն են գրել դրա մասին՞
նկատի ունեմ պետական խողովակներով է դուրս եկալ ինֆորմացիան՞ ..թե ՉԻ կամ այլ թերթում է գրված եղել
Քաղաքացի
28-03-09 • 02:28 AM
3Ժոժոբ ջան, մեր մեջ ասած քո սարկազմն ու կասկածամտությունը այլևս անտանելի են դառնում:
http://www.gov.am/am/news/item/7125/
Հ.Գ. միակ սխալս 2.5 մլդ ասելն էր, իրականում 2 մլդ էր
F5-admin
28-03-09 • 02:37 AM
4Այսօրվա նորություններիցս… ուրեմն դպրոց-մանկապարտեզ փոխանցած փողերը… էլի ետ են վերցրել: Նկատի ունեմ՝ ինչ ծախսել եք-ծախսել եք, մնացածը՝ ետ փոխանցում…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)