Համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ շուկայում MS Internet Explorer (IE)-ի կողքին ի հայտ եկան մի շարք բրաուզերներ, որոնք իրենց հնարավորություններով եւ որակով վաղուց արդեն իրենցից ետ են թողել Մայքրոսոֆտի հանրահայտ IE-ը, հատկապես IE 6.0-ը (որով օժտված է MS Windows XP-ն) եւ ավելի հին տարբերակները:
Անձամբ ես օգտվում է Mozilla Firefox-ից: Փորձեք, եւ ինքներդ կհամոզվեք Firefox-ի առավելությունների մեջ: Եվ արտաքին տեսքը, եւ էջերի ներկայացման որակը, եւ այն բազմապիսի լրացուցիչ հնարավորությունները, որն ընձեռում է Firefox-ը, վերջինս դարձնում են անհամեմատ ավելի կատարելագործված ծրագիր:
Եվ ամենակարեւորը՝ մարդիկ նույն տեղում չեն դոփում, այլ համարյա ամեն շաբաթ ավելացնում նոր հնարավորություններ եւ թարմացումներ: Իրական F5!!!
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
3 մեկնաբանություն
Քաղաքացի
28-05-07 • 13:48 PM
1Եթե գաղտնիք չի Firefox-ը ամիսը քեզ ինչքան է վճարում, այսպիսի հոգեցունց գովասանքի համար .
F5-admin
28-05-07 • 13:49 PM
2Հարգելի health policeman, իհարկե գաղտնիք չէ
Նախ՝ ես ճիշտ խորհուրդ եմ տալիս, ուզո՞ւմ ես համոզվել՝ խնդրեմ, այցելիր վեբ-կառավարիչների կողմից գործող հազարավոր ֆորումներ (ինտերնետում search տուր “webmasters’ forum"): Այսինքն՝ դրսի փորձն էլ է դա վկայում: Եվ դրան գումարվում է սեփական փորձս: Նույնիսկ MS-ն է հանձն առել (իրեն հատուկ՝ ահագին ուշացումով) իր IE-6-ի թերությունները, եւ IE-7-ը, եթե չեմ սխալվում, դարձրել են ոչ թե IE-6-ի կատարելագործված տարբերակը, այլ 180 աստիճան շուռ եկել դեպի netscape navigation (ինչի վրա հիմնված են FireFox-ը եւ Opera-ն):
Անցնենք վճարին: Ես FireFox-ի հետ պայմանագիր չունեմ բնավ, իսկ Google-ը համենայն դեպս չի վճարի այնքան, որ կարողանամ այդ եկամուտներով այս եւ եւս 2 կայք ստեղծել ու պահպանել (էլ չեմ ասում սերվերի հետ կապված ծախսերը, որոնք, փառք աստծո, լավ ընկերս ու բարեկամս է “վերցրել իր վրա"):
Քաղաքացի
28-05-07 • 13:50 PM
3Ես քո բոլոր մեկնաբանությունները միանշանակորեն ընդունում եմ
Պարզապես ուզում էր reasoning-դ ստուգեի (հայերեն տարբերակը չգտա):
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)