Կարծեմ մի քանի անգամ արդեն անդրադարձ եմ արել «Հայկական բլոգոսֆերա»-ի կապակցությամբ:
Ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ ՍԱ բաժանված է 3 մասի (կամ, ավելի ճիշտ` 2):
Առաջիններն այսպես կոչված «լիբերաստներ» են, որոնք սնվում են տարբեր միջազգային կազմակերպություններից (ուղղակի կամ անուղղակի), հետեւաբար, արտահայտում են ընդիմադիր հայացքներ (հիմնականում OSI կամ դրան հարող կազմակերպություններ, որոնք անուղղակիորեն ջատագում են հակաիշխանական դիրքորոշումը):
Հաջորդ խումբը համեմատաբար ավելի երիտասարդական մի խմբավորում է, սակայն, այս անգամ արդեն՝ իշխանական հայացքներ արտահայտող: Ինձ թվում է, թե ում վրա են վերջիններս հույսը դրել, կամ ով ես սրանց ֆինանսավորում (ուղղակի կամ անուղղակի) կարիք չկա մանրամասնելու:
Ինչո՞ւ երիտասարդական… դե, մինչեւ վերջին ժամանակներս իշխանությունը չգիտեր ինտերնետի մասին… Տեղեկանալուց հետո շատ արագ ստեղծվեց այս խմբավորումը եւ բավականին ակտիվ եւ համառ քայլերով առաջ է շարժվում: Edited by Admin
Երրորդ, առավելի նոսր խումբը կազմում են նրանք, ովքեր հոգով լիբերաստ են (համապատասխան սնուցում ունեն) , բայց համեմատաբար մեղմ դիրքորոշում ունեն՝ հավանաբար հույսը չկորցնելով կամ դուռը մինչեւ վերջ չփակելով:
Բոլոր նրանք ովքեր համաձայն չեն իմ այս դասակարգման համար, ասեմ, որ սա սոսկ իմ կարծիքն է:
Հիմա անդրադառնամ նրան, ինչու հանկարծ հիշեցի «Հայկական բլոգոսֆերա»-ն
Ամբողջ աշխարհում կրիզիս է, բազմաթիվ ընկերություններ փակվում, իսկ հոստինգի բիզնեսը բացառություն չի կազմում:
Ադմինի կողմից. «հոսթինգը» ինտերնետային կայքի անհրաժեշտ ատրիբուտն է, այն համակարգիչը կամ տարածքը, որտեղ գտվնում են կայքի բոլոր ֆայլերը եւ տվյալների շտեմարանները:
Մեր դեպքում, դա կարելի է հասկանալ ուղղակիորեն. մեր հոստերը դուրս է գալիս շուկայից, հավանաբար, այս ամսվա վերջին մենք նույնպես ստիպված կլինենք տեղափոխվել այլ սերվեր: Կաշխատեմ տեղափոխումն կատարել մինիմալ վնասներով:
Ահա այդ կապակցությամբ այսօր որոշել էի զննել, թե ի՞նչ վիճակում է կայքի «բեքէնդը»: Եվ պատահական աչքս ընկավ «թշնամական դաշտից» (իշխանական բլոգերներից) մի հղում: Ասեմ նաեւ, որ չգիտեմ անդիմը ոնց կընդունի, սակայն ինձ նույնչափ տհաճ են եւ առաջին եւ երկրորդ բլոգերները:
Սնվել մեկի ձեռքից եւ արտահայտվել նրա դիրքերից… ամեն դեպքում, տհաճ է… իսկ եթե դա արվում է ցուցադրաբար, ապա առավել եւս՝ տգեղ է:
Շատ ուրախ եմ, որ մեր բլոգն հեռու է երկու խմբերից (չնայած շատերի մոտ ունի «ընդիմական կայք» պիտակը), ամեն դեպքում ինձ արդեն մի քանի տարի է, ոչ ոք չի ֆինանսավորել… չնայած նրան, որ խոստումներ եղել են հենց սկզբից (նրանք, ովքեր չհասկացան, մանրամասնեմ՝ սա կատակ Է):
Լավ, բուն թեմային անցնեմ…
Պատահական տեսնեմ, որ մեր կայք են գալիս «ուզողի բլոգից»: Վերջինիս անձամբ չեմ ճանաչում, բայց իր դիրքորոշման հետ կապված անունը լսել եմ…
Մտա առկա հղումով եւ տեսնա ոմն a_lexus_330-ի գրառումը
uzogh.livejournal.com/283187.html
.
http://www.f5blog.com/site/posts/284/
да отсохнет моя рука за подобную мерзкую ссылку
Նույնիսկ չգիտեմ՝ մեկնաբանե՞մ, թե՞ ոչ…
Edited by Admin
7 մեկնաբանություն
Marat
20-03-09 • 16:31 PM
1Ժոժոբա, ընտիր հոդված է, բրավո: Ես միշտ աշխատում եմ կարդալ, ծանոթանալ հայակական գրեթե բոլոր բլոգներում ու ֆորումներում տեղ գտած գրառումներին ու մեկնաբանություններին: Միայն հավելեմ, որ կան նաև երրորդ խմբի ներկայացուցիչներ, որոնք կարելի է ասել , որ քաղաքականացված չեն:
Իսկ այն մյուս երկու խմբերի մասին քեզ հետ համակարծիք եմ: Ու, ընդհանրապես, ես եկել եմ այն համոզմունքին, որ ֆ5-ն ամենաօբյեկտիվ բլոգներից է: Չհաշված, որ մեր ադմինի ջանքերի ու նրա «ջղայն» լինելու շնորհիվ բլոգում կատարվում են միայն հայերեն, գրագետ, անսխալ գրառումներ… Ու հաստատ համոզված եղեք՝ մեր բլոգն ամենաիմաստալից բլոգն է: Ի դեպ, այն օրը նայում էի մի հաղորդում, որի հյուրը «Լեզվի պետական տեսչության» տնօրենն էր: Մտածում եմ՝ ինչո՞ւ չենք բարձրաձայնում, որ համացանցում գոյություն ունի այսպիսի կայք, որը պայքարում է մեր լեզվի անաղարտության համար և սա՝ առաջին հերթին: Մրցանակ-բան էլ ա կտան, էլի:
Հա, ինչ էի ասում: Ի՞նչ եմ նկատել: Այդ բլոգերներից շատերը տառապում են անսկզբունքայնությամբ… Կարծում եմ, բոլորը բոլորին գիտեն եւ ավելացնել ինչ-որ բան, չարժե:
Հ.Գ. Ֆենոմեն ջան, ի՜նչ էլ հավես ունես…
Հ.Գ.-2 Ժոժոբա, այստեղ գրառում անեն՝ հետո՞… բանավեճը բա՞… բանավեճում «կպարտվեն» միանշանակ:
Հ.Գ.-3 Ինչևիցե, բերեմ մեկ օրինակ, թե ինչպիսին է հայկական բլոգներում կատարված մեկնաբանությունների հիմնական մասը:
Հոդվածն է, հետո՝ մեկնաբանությունները, որոնք այսպիսին են:
«Լավն էր, ապե…»
«Հա, ես էլ եմ, էդ ասում (պարտադիր լատինատառ տրանսլիտով: Ուղղակի չեմ ուզում մեր բլոգը հարամել)»:
«Շատ լավն էր: Դու դեմք ես»:
«Ես դեմք չեմ, դեմքը Ջհանգիրյան Գագոն ա (ժպիտ)»:
«Չեք հոգնու՞մ այսպիսի բաներ գրելուց: Ախր իրականությունը բոլորիս էլ պարզ է…»
«Պայքա՜ր, պայքա՜ր մինչև հեղափոխական պիցա (մեծ ժպիտ)»
…
և հարյուրավոր այսպիսի «թույն» մեկնաբանություններ…
Jojoba
20-03-09 • 20:05 PM
2Ընդամենը մեկ ճշգրտում՝ «ֆ5-ն ամենաօբյեկտիվ բլոգներից է» թեմայով.
Չեմ վերցնի իմ վրա նման առաքելություն պնդել, որ մերը, կամ ես, կամ իմը ամենաօբյեկտիվն է, քանի որ ի սկզբանե մենք ինքներս սուբյեկտիվ ենք մեր կարծիքներով հանդերձ:
Առավել եւս չեմ ասի, որ մերն ամենալավն է .. .. երբե՛ք:
Մերը -մերն է… եւ ի սկզբանե շատ-շատ բաներով տարբերվում է շատ-շատերից: Առաջին հերթին հենց միայն նրանով, որ կա բազմակարծություն, եւ ի տարբերություն հազարավոր wordpress եւ livejournal-ային բլոգների մեր մոտ բոլորն էլ կարող են թեմա առաջարկել եւ գրել:
Վերջիններում միայն բլոգի տերը կամ հեղինակն է առաջարկում (հաճախ անիմաստ թեմաներ՝ ասենք, ինչպես իրեն կոպտեց երթուղայինի վարորդը), որն էլ քննարկվում է շատ-շատերի կողմից… Բնականաբար, հաճախ Մարատի ասած ձեւով՝ «Լավն էր, ապե… »
Չեմ ասում, որ այդ թեմաններն այդքան կարեւոր չեն, բայց երբեմն թեման ի սկզբանե ենթակա չէ մեկնաբանման, այլ ընդամենը ունի տեղեկատվական բնույթ… Դրանից էլ հետեւում են մեկնաբանությունները:
Ինչ վերաբերում է «մերինի» թերություններին, դա այն է, որ շատ քաղաքականացված ենք:
Phenomen
20-03-09 • 21:33 PM
3Վերջերս եմ մտել Ա1 պլյուսի բլոգը: Ա1պլյուսն ինքնին որպես լրատվական կայք բացարձակ ինձ չի գոհացնում, թեեւ բացի այդտեղից ու Ազատությունից այլ լրատվության աղբյուր չունեմ:
Մի քանի օր առաջ էլ որոշեցի բլոգը բացել: է՜հ, անմակարդակություն… Այս բլոգից էլ «ընկա» Փղի բլոգը: Տիգրանի (Փիղ) հետ տարիներ առաջ գործընկերներ ենք եղել, մոտիկություն ենք արել, շատ սեւ հումոր ունի ու այդ հումորի գնահատող է, (անկեղծ ասած՝ ես էլ) ու իրար հետ լավ ենք եղել: Բայց որ մտա իր բլոգը ու կարդացի իր հոդվածներից մեկը , իրեն հաջորդող մեկնաբանություններով («հալալ է, Տիկ ջան», «Փի՛ղ, դու դեմք ես»...) զգացի, որ ես այդ մարդու հետ դեռ անցած կյանքում թշնամանք եմ ունեցել, եւ նույնիսկ զզվանք ապրեցի:
Այ մարդ, ո՞նց կարելի է մարդու մասին այդքան նողկալի բաներ գրել, ու հայհոյանքներն էլ շատ մոդեռն ձևով շարահյուսել, բա ամոթ չի՞: Մի քանի հատ հայհոյանք իր անձի հաշվին նետեցի, որ զգա որ հայհոյելը վատ բան է: Հիմա անցել ենք մեյլով նամակագրության: Բովանդակությունն, իհարկե չեմ բացի… Բայց ափոոս է ադ Տիկոն, ախր լավ կարդացած ու ահավոր ռացիոնալ աշխատող ուղեղ ունի, ի՞նչ է իրա կյանքը ծեփել Լևոնի քննադատությանը, չեմ հասկանում:
Ադմինի կողմից. հարգելի Ֆենոմեն, եթե «ա»-ով գրելը (ասում ա, գրում ա...) հատուկ ես անում՝ ինչ-որ ոճ տալու քո գրառումներին, ապա խնդրում եմ այդ մասին հայտնել, որ իզուր տեղը «ա»-երդ «է» չդարձնենք (օրինակ, ինձ հայտնի է, որ Մարինե անունով մի գրող-հրապարակախոս հատուկ, մտածված «ա»-ով է գրում)
Phenomen
20-03-09 • 21:39 PM
4Ադրբեջանական դեյ.ազ-ի բլոգը երբեւէ մտե՞լ եք: Իրենց «լավ» օրերում, ուզողի բլոգն էլ, Փղի բլոգն էլ նույն ոճով են աշխատում:
F5-admin
21-03-09 • 00:59 AM
5Ֆենոմեն ջան, ինչո՞ւ ես զարմանում մարդկանց այն տեսակի վրա, որն ինքնադրսեւորման որեւէ այլ ձեւ չունի, քան որեւէ կեղծանունի տակ իրեն դնելը աշխարհիս մեծերից մեկնումեկի տեղը: Ո՞նց էր ասվում իմ սիրած ֆիլմերից մեկի հերոսի՝ Օստապ Իբրահիմովիչի կողմից, նույն հարցը կարելի էր տալ բլոգերներից շատերին՝ «Ինչպե՞ս է քո անունը… Սեն-Սիմո՞ն… միգուցե Ժան-Ժակ Ռուսո՞...»: Եվ ահա, բոլորը դառնում են փիլիոսոփա (մեր հարգելի Փիլիսոփայի ականջից հեռու), այն էլ՝ այնպիսի մի իմաստասեր, որը հավատում է միայն իր՝ բացարձակ ճշմարիտ լինելու մեջ եւ մյուսներին վերաբերվում որպես կյանքից բան չհասկացող «պրիմիտիվներ»: Զգո՞ւմ եք, թե իրականում ով է պրիմիտիվը՝ իմ նշած մարդիկ, ում ուղեղը չի իշխում ենթագիտակցությանը:
Ասեմ ավելի մատչելի ձեւով: Ամեն մի «շուն ու շանգյալ», ով դպրոցում ահագին դժվարությամբ է սովորել հայերենի այբուբենը, ու գերմարդկային ուժեր է գործադրում, որ մի քանի կապակցված արտահայտություններ, առավել եւս՝ նախադասություններ իրար կապի (դե, էլ չասեմ, որ մարդու լեզուն իր մտքի հայելին է), սկսում է ինչ-որ թեմաների շուրջ իր իբր թե առանձնահատուկ մտքերը արտահայտել:
Ես բնավ նրա մասին չեմ ասում, որ յուրաքանչյուր մարդ կարող է (եւ ցանկալի է) որ ունենա իր խառնվածքը, իր տեսակետը եւ աշխարհի ու շրջապատի իր ընկալումները, սակայն բնավ չի նշանակում, որ նա կարող է իրենից մեծ մտքեր շաղ տալ ու իրեն դնել ամենատեսի, ամենահասկացողի ու եսիմ, էլ ինչ ամենա-ի տեղ: Այն, նման դեմքերը որ հանկարծ հայտնվեին մի խցում, ասենք՝ նույն քաղբանտարկյալներից մեկնումեկի փոխարեն, ապա մեկ-երկու օրից կմոռանային իրենց կրթվածությունն էլ, իրենց դաստիարակությունն էլ, իրենց ամպագորգոռ մտքերին էլ…
Հիմա անցնեմ, Ժոժոբայի խոսքով ասած, «լեքսուսամոլի» խոսքերին: Բնավ չեմ վիրավորվում: Թող գրեն, ինչ որ ցանկանում եմ: Բայց համոզված եմ մի բանում, ինչ էլ գրեն ու ինչ էլ մտածեն, միեւնույն է, նրանք բոլորն էլ իրենց մտքում նախանձում են Լեւոնին՝ վերջինիս խոսքի, խելքի ու վարվելակերպի առումով: Նաեւ՝ ազդեցությունից են վախենում: Իսկ ազդել կարողանում են ոչ միայն հիպնոսողները կամ շամանները:
Դե գրում են, թող գրեն: Աստված իրենց հետ:
Նրանց մի մասն էլ «փիս» մերժողական է՝ ինչպես Լեւոնի, այնպես էլ Սերժի հանդեպ: Տպավորություն են ստեղծում թե՝ «ես էնքան լավն եմ, որ, ով էլ լինի, մեկ է, իր սխալները կբռնեմ»: Սխալ բռնելուց հեշտ բան մեկ էլ դա է: Ու դրանով ոչ մեկ իր ոչ մի արժանիքի մասին չի ապացուցում:
Մի խոսքով՝ սրտներդ լայն պահեք ու միշտ մնացեք մեծահոգի
Jojoba
21-03-09 • 03:34 AM
6Մի հատ լիրիկական շեղում՝
Այսօր որոշեցի տղաներիս հետ զբոսնել (վերջին անգամ դա եղել էր մեկ տարի առաջ, երբ կինս հարգելի պատճառներով բացակայում էր):
էշ-էշ ասի գնանք Օպերայի սահադաշտն նայելու (ով կմտածեր, որ արդեն գարուն է):
Օպերայի (ընդհանրապես կենտրոնը) հեղեղված էր պարսիկներով եւ պարսկական համարներով մարդատար ավտոմեքենաներով:
Եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ ես արդեն տեղեկացրել էի այդ մասին: Պաշտոնական տվյալներ չունեմ, բայց ահագին եկել են: Եվ ի զարմանս ղարաբաղցիների, որոնք ժամանակին արդեն զավթել էին փոքր կենտրոնը, ապա կենտրոնում բակ չկար, որում առնվազն 3-4 մեքենա կագնած չլիներ պարսկական համարներով (եթե հիշում եք եկել են իրենց հայրենակցի համերգին):
Դե, երեկոյան էլ դուրս էին եկել ծանոթալու իրենց քաղաքի հետ:
Մի խոսքով, որոշեցի 5 տարեկան տղայիս բացատրել, թե ով է Առնո Բաբաջանյանը (երկար ժամանակ պահանջվեց որպեսզի բացատրեի, թե ի՞նչ է գտնվում արձանի թեվերի տակ), երբ մի 10 պարսիկ եկան ցցվեցին արձանի կողքը եւ սկսին բլբլալը (այնպիսի տպավորությունն էր, որ ես եմ հյուր եւ հիմա էլ կանգնած ենք Սաադի Մուսլիխիդինի արձանի կողքին):
Հիմա ծիծաղելին ինչումն է՝ (ինչու եմ պատմում այս ամենը) ասում եմ տղա ջան, սա Առնո Բ.-ի արձանն է:
- Իսկ ինքը ո՞վ է:
- Կոմպոզիտոր է (հետո միայն հասկացա, որ տղաս դժվար իմանա 5 տարեկանում ինչ է կոմպոզիտորը):
Բայց չէի հասցրել ինձ ուղղել, երբ հետեւեց հաջորդ հարցը.
-Իսկ ինքն կռված տղա՞ է…
Այդ ժամանակ ուշադրություն չդարձրեցի եւ սկսեցի պատմել, թե ով է կոմպոզիտորը… եւ այլն:
Երբ Օպերան շրջանցինք եւ մոտեցանք գլխավոր մուտքին… տղաս նկատեց եւս մեկ արձան: Քանի որ տառերը նոր է սովորել, եւ հիմա հենց մի հատ գրություն է տեսնում վազում է, որ կարդա:
Մոտեցավ նայեց… եւ երբ ես ասի, որ սա էլ Ա. Խաչատրյանի արձանն է… հետեւեց նույն հարցը.
-Իսկ ինքն էլ է կռվե՞լ…
----------
Հիմա, որոշ մարդիկ կասեն, որ մենք սրբապղծությունն ենք անում եւ չենք հիշում Գ. Մարգարյանի մահ մասին: Միգուցե նրանք ճիշտ են:
Սրբապղծություն է չիմանալ, ով է եղել Դրոն, Նժդեհը, բայց ներեցեք, ինչքա՞ն կարող են առաջին դասարանցի երեխայի գլուխը դպրոցում մտցնել… կռիվ, կռված տղաներ… հայոց հերոսներ, որ երեխան ամեն մի արձան տեսնելուց մտածում է, որ մեր երկրում մենակ կռված տղաներ են եղել: Եվ մենակ իրենց է հասնում արձան դնել:
--
Հ.Գ.
բոլոր նրանց համար, ովքեր կուզենան հակադրվել եւ մերկացնել ինձ (կամ իմ գրածներս)՝ չեմ ծառայել, կռվին չեմ մասնակվել, ավելին ասեմ՝ Հայաստանում չեմ եղել, էլի ասե՞մ:
Jojoba
21-03-09 • 04:42 AM
7Դիմում բողոք
. Ամերիկայի դեսպանության ազատ մամուլի հարցերով զբաղվող հանձնանակատարին
. Կովկասյան ինստիտուտի Ախարքալակի բաժնի վարիչին
. Հելսինկյան խմբի եւ ընդհանրապես մարդու իրավունքներով զբաղվող բոլոր ազատ մտքի տեր մարդկանց
Բոլորը խոսում են, որ մեզ մոտ ազատ մամուլ չկա, որ ժուռնալիստները ճնշման եւ ծեծի են ընթարկվում, բայց խոսք անգամ չկա ինտերնետի մասին:
Ցավոք սրտի ստիպված եմ հայտարարել, որ մեր իսկ բլոգում չկա խոսքի ազատություն: Իմանալով, որ Ադմինը զբաղված է այսօր եւ չի կարող իրականացնել իր սեւ գործը /ԱԿԱ գրաքննությունը/, համ էլ հոգնած եկել է տուն, ինչ մեղքս թաքցնեմ, 2-3 բաժակ թոթի օրաղով /լավ չեմ հիշում քանի/ ողողումներ արի եւ մտքերիս ազատություն տվի…
Այն հույսով, որ գոնե մի օր ՕՏԿ չենք անցնի…
Պատկերացնո՞ւմ եք, մարդը գործը թողել-ընկել է հետեւիցս եւ համոզելով, որ մենակ սխալներս է ուղղում, ձեռի հետ էլ նախադասություններ ու իմաստային հոմանիշներ է փոփոխում…
Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հոգնել են ապրել անընդհատ վախի մթնոլորտում, վե՛րջ տալ այս գրաքնությանը…
Ազատություն Ֆ5-ի ազատամիտ մտքի դրսեւորումներին
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)