Հայ Ազգային Կոնգրեսը վճռեց մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Որոշվեց, որ ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար, Հայաստանի ժողովրդի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին հայացքից այս որոշումը ցայտնոտի ու քաոսի մեջ գցեց շատ մարդկանց. անկեղծ ասած, ես եւս անմասն չեմ նրանցից, և իմ առաջին տպավորությունը ահավոր էր ուղղակի:
Սակայն Մարատի բացած թեմայի ներքո, անելով առաջին մեկնաբանությունը եւ դեմ կանգնելով այս որոշմանը, նշեցի, որ պետք է մտածել ու խորը վերլուծել:

Ասեմ, որ մանրամասն քննարկել եմ ստեղծված իրավիճակը ինքս իմ մեջ եւ հանգել եմ այն համոզմանը, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու այլ ձեւաչափ ուղղակի տանում էր էր դեպի «կենտրոնաթաղապետական» մրցավազքի ճանապարհով:

Առաջին հերթին այս քայլով, ըստ իս, ՀՀ Առաջին Նախագահը փորձեց եւս մեկ անգամ վերահաստատել այն հանգամանքը, որ ինքը չի ձգտում աթոռի: Սա թեեւ ակներեւ է ու միայն չարախինդն ու ընկալել չկարողացողը չի հասկանում, բայց որոշ շերտ էլ կա, որ այդպես է մտածում. կարծում եմ` դա Վազգեն Մանուկյան կոչված մի մարդ կա, նրա հետեւորդներն են: Բայց հիմա, կրկնում եմ, խնդիրը փոխադրվեց լիովին այլ հարթություն:

Երկրորդ հերթին ՀԱԿ ղեկավարը փորձեց այս պայքարը դնել իրական քաղաքական հարթության վրա: Խնդիրը նրանում է, որ քաղաքապետի ընտրություններին չէր կարող Կոնգրեսը չմասնակցել, բայց մասնկացել էլ պետք էր պատշաճ ու լուրջ աշխատանքով: Յուրաքանչյուր այլ թեկնածուի պարագայում խնդիրը ամբողջապես կլիներ այլ կոնտեքստում ու այլ հարթության վրա: Կեղծելը կլիներ շատ հասարակ, իսկ ակտիվի հոգեբանական անկումը կնշանակեր եւս մեկ նոկդաուն: Այժմ Կոնգրեսի առաջին համարը մի մարդ է, որի հետ չի կարող մրցել ներկա թաղապետը: Չի կարող, զուտ այն պատճառով, որ ինքը չունի որեւէ պոտենցիալ` դիմագրավելու մտքին ու գաղափարին: Ուշադիր` ես չեմ խոսում ուժի մասին, որը տվյալ պարագայում դեր չի խաղում: Չի խաղում, քանզի արդեն ընտրություններից 1,5 ամիս առաջ ակներեւ դարձավ, որ հաղթելու է Հայ Ազգային Կոնգրեսը: Իսկ իշխող դասի ներկայացուցչի հաղթանակը կֆիքսվի` միայն ուժի գործադրման պարագայում. չկասկածեք` այդպես էլ լինելու է:

Առաջին Նախագահը նաեւ լուրջ քաղաքական ապտակ հասցրեց իշխանությանը` ցույց տալով, որ դեռ խաղը ավարտված չէ: Արքան դեռ չի ընկել, իսկ զինվորը մոտենում է վերջնագծին` թագուհու ստեղծումը անհնար է կասեցնել` փիղը աջ ու ձախ տանելով: Վերջին նախադասությունը ձեւավորեցի շախմատային լեզվով, ինչը կարծես տեղին է:

Որոշ քաղաքացիներ, գուցե եւ գուղացիներ տարբեր կայքերում ու էջերում գրում էին, թե նախագահի թեկնածուից Լևոն Տեր-Պետրոսյանը վերածվեց քաղաքապետի թեկնածուի, ապա կիջնի, էլ չգիտեմ ինչեր էին գրել, առանձնապես հետաքրքիրը ոչ թե բուն տեքստն էր, այլ` իմաստը:
Ասեմ բոլորին, որ խնդիրը Տեր-Պետրոսյան անձի մեջ չէ: ՈՒ Կոնգրեսը կարող է հաղթել` միայն այս բանաձեւով առաջ գնալու դեպքում: Պայքարը չի կարելի ձեւակերպել «Տեր-Պետրոսյան-Բեգլարյան» հարթության մեջ, այլ պիտի լինի այսպես` «Հայաստան-իշխանություն»: Այս բանաձեւի գործադրմամբ է հնարավոր հասնել շատ լուրջ արդյունքի:

Կարծում եմ նաեւ, որ եթե ՀԱԿ-ը հավաքի 40+1 կամ 50+1, ապա հաստատ քաղաքապետ է լինելու Ստեփան Դեմիրճյանը. Բնավ պատահական չեմ համարում նրա` երկրոդ համարում հայտնվելը:  Տեր-Պետրոսյանի` առաջին համարում հայտնվելը զուտ խորհրդանշական ու ոգեւորիչ փաստ է միայն:

Վերջապես, վերլուծելով ստեղծված վիճակը` պիտի հանգենք այն եզրակացությանը, որ այս քայլը իրոք ապտակ էր իշխանությանը` զրկելով նրան որեւէ լուրջ որոշումից: Ակներեւ է` իշխանության թեկնածուն չունի որեւէ պոտենցիալ` ընդդիմությանը հակադրվելու: Սրա մասին պետք է իշխանությունները լուրջ մտահոգվեն:

Հ.Գ.
Նաեւ մտածում եմ` միգուցե իշխանությունը գնա «վա-բանկ» ու առաջ բերի «Միակ»-ի «սիրելի ու ուժեղ» մարդուն` Ռոբերտ Քոչարյանին ու նրան առաջ բրդելով` հասնեն ՀԱԿ-ի պարտությանը: Հնարավոր եմ համարում: Առավել եւս այն պարագայում, որ «Քոչարյան-Տեր-Պետրոսյան» հակադրությունը իշխանությունը կարող է իմիտացնել: Այս դեպքում արդեն մենք իրականում գործ ունենք միայն նախագահական երկրորդ ռաունդի հետ: Թեեւ ներկա ֆորմատը եւս լիապես հնարավորություն է տալիս պնդել այս միտքը: Ի դեպ, մարտի 17-ի ասուլիսում Զուրաբյանը շատ լավ ներկայացրեց բնույթը` այս ամբողջ գործընթացի: Իսկ դուք ի՞նչ կասեք:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward