Այսօր էլետրոնային մամուլը տարածեց այս բավականին անսպասելի հաղորդագրությունը:

Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի գրասենյակը, նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետի ընտրություններին առնչվող հարցեր։ Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ, հաշվի առնելով Երևան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ։ Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երևանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին։ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

tert.am

Որքանով է արդարացված ՀԱԿ-ի այս քայլը: Եկեք քննարկենք:


forward