Ես 2009 թվականի մարտի 2-ի երեկոյան հետեւում էի Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ուրվագիծ» հաղորդաշարին` «Կենտրոն» հեռուստատեսության եթերում:  Բազմիցս եմ հետեւել ընդդիմության մասնակցությանը այս հաղորդաշարին եւ, անկեղծ ասած, միշտ զարմացել եմ ըմդդիմադիր գործիչների մասնակցությամբ սույն հաղորդման վրա: Հաղորդման վարողը` Պետրոս Ղազարյանը, պահ անգամ չէր կորցնում յուրաքանչյուր դեպքում քննադատելու ընդդիմությանը եւ նրա առաջնորդին: Ամեն անգամ այս քննադատությունը վերաճում էր անմակարդակ հեգնանքի եւ ապաշնորհ պահվածքի` համեմված լպիրշության ամենավերջին մասնիկներով: 

Պետրոս Ղազարյանը, Լեւոն Զուրաբյանի հետ հաղորդման ժամանակ, որոշ անհարգալից արտահայտություններ թույլ տալով, նաեւ վիրավորական ու անամոթ պահվածք էր ընդունել` ծիծաղելով իր հասցեին հնչած ռեալ, շատ կոռեկտ, «ուղղիչ» արտահայտությունների վրա: Այս հաղորդման վարող Պետրոսը միշտ ընդդիմության հետ քննարկելիս ներկա խնդիրները իրեն վերապահում է խոսել իշխանական դիրքերից եւ ընդդիմության ներկայացուցչի հետ խոսելիս կարծես վերածվում է օպոնենտի եւ սկսում է բանավիճել: Դրան ավելացված՝ հաղորդման հեղինակի անմակարդակ արտահայտությունները եւ էթիկայի բացակայությունը: Անընդհատ ընդմիջում է հռետորին` թույլ չտալով ավարտին հասցնել սեփական միտքը:

Հիշում եմ, որ Պետրոսին միայն շատ լավ տեղը դրեց Արա Սահակյանը` 2008-ի մարտի մեկից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր այլեւս Ա.Սահակյանը չի հրավիրվել այդ հեռուստատեսություն:  Ի դեպ, նշեմ, որ Պետրոսին Արա Սահակյանը շատ դիվանագիտորեն եւ հստակ պատասխանեց` ինչից անգամ կարմրեց քաջնազարականության սույն հետեւորդ Պետրոսը:

Շատ ընդդիմադիր գործիչներ, որոնցից կուզեի առանձնացնել Լեւոն Զուրաբյանին, Արման Մուսինյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, մասնակցելով այս հաղորդմանը, ըստ սեփական դիտարկմանս, չեն կարողանում իրական տեղը ցույց տալ քաջնազարականության ակտիվ ջատագովին:  Չեն կարողանում, քանզի դաստիարակված եւ կիրթ մարդը չի կարող պատասխանել լկտիին` լկտիվությամբ: Ուստի անհրաժեշտ է որդեգրել ավելի ճիշտ ու տրամաբանական ոճ` այս հաղորդանը հետագայում մասնակցելու ժամանակ Պետրոսի խոսքերին ոչ լկտի պատասխանելու, ոչ էլ խոսքերի տակ մնալու համար:

Ես առաջարկում եմ մի քանի մեխանիզմներ, որոնք կարող են օգնել այս հաղորդաշարին մասնակցելուն եւ դրանից պտուղ քաղելուն:

• Երբ հռետորը խոսում է ու Պետրոսը սկսում է բարձր տոնով, առանց որեւէ էթիկայի, խանգարել ու միջամտել, հռետորը թող այլեւս չխոսի: Երբ Պետրոսը կկտրի յուր ձայնը, հռետորը, չլսելով սույն հաղորման վարողին, պետք է շարունակի սեփական խոսքը այնտեղից, որտեղ որ կանգ էր առել:

• Երբ Պետրոսը սկսում է այլեւայլ մեկնաբանություններ անել հարցերի շուրջ եւ կոծկել իրականությունը, ապա ոչ թե պետք է թույլ տալ նրան ավարտել այդքանով` արհամարանք ցույց տալով հյուրի եւ հեռուստադիտողի, թեմայի նկատմամբ, այլ պետք է հռետորը ինքը շարունակի խոսել այն թեմայի շուրջ, որը վարողի պատճառով կիսատ էր մնացել:

• Եթե Պետրոսը չի հանգստանում ու ցանկանում է ամեն կերպ իր պարտքը կատարել` ի դերեւ հանելով յուր հավատարմությունը իշխանություններին, ապա պետք է այդժամ անմիջապես ցած դնել լսափողը եւ հայտարարելով վարողի լկտի պահվածքի այլեւս անթույլատրելիության մասին, կոչ հղելով նրան ու նրա նմաններին` այդուհետ գնալ եւ սովորել ժուռնալիստին վայել պահավածք ցուցաբերել, հռետորը այդ բառերով պետք է լքի ստուդիան` ակներեւ դարձնելով վարողի նսեմությունը, ոչնչությունը` տապալելով վարողի վրա դրված սցենարի իրականացումը:

Հուսով եմ, որ այս մտքերը Կոնգրեսի ներկայացուցիչներին կհաղորդվեն ու հետեւելով այս մտքերին` կարելի է գոնե սանձահարել քաջնազարականին:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward