Սիրելի հայրենակից,
Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչակարգը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում` գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:
Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չի լինելու կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարևոր հանգրվան է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև`
Պայքար, պայքար մինչև վերջ…
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքի 12.6 հոդվածի ուժով:
------------
Մի քանի ամիս առաջ խոսակցություն ունեցա իրավաբանի հետ՝ հարկավոր էր ճշտել, արդյոք կան լծակներ պատասխանատվության կանչել Սպամերին.
Պատասխանն եղավ՝ ոչ .. քանի որ ՀՀ օրենսդրությունում չկա հոդված Բարոյական Վնասը գնահատող: Այսինքն կա Բարոյական վնաս հասկացողություն, բայց գոյություն չունի սանդղակ, որով կարելի է լինի գնահատել այդ վնասը:
Ես այնքան էլ համաձայն չեմ սրա հետ, քանի որ սպամը բացի վնասից հասցնում է նաեվ ֆինանսական վնաս.
Մի քանի օր առաջ լսում էի ինչպես ռուսական ՌԲԿ գործակալությունը կատարել էր նման հաշվարկ՝ որպես չափանիշ վերցնելով մարդկանց աշխատավարձը, սպամը վրա վատնված ժամանակահատվածն եվ մի քանի այլ չափանիշներ. Նրանց գնահատումների փարձել են, որ մեկ հատ սպամի վրա ռուսները ծախսում են մոտ 7 վայրկյան /ի տարբերություն ԱՄՆ-ում սա մոտ 14 վայրկյան է/.
Հիմա ես այս սպամի վրա ծախսեցի մոտ 20-22 րոպե /ներառյալ հոդվածն/ .. պատկերացնում եք ինչ գումար պետք է պահանջեմ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ-ից /ի միջայլով կայք էլ նույնիսկ ունեն վերջիններս -anc.am/ գրանցված ոմն Avetis Avagyan, Komitas 54/1, apt. 48, Yerevan 0051, -ի անունից.
8 մեկնաբանություն
F5-admin
27-02-09 • 00:56 AM
1Ընկերներիցս մեկն ասում է՝ կա որեւէ խնդրանքը մերժելու դասական 7 եղանակ, որոնցից մեկն էլ այն է, որ ասում ես՝ հա՛, բայց չես անում դիմացինիդ ակնկալած քայլը կամ գործողությունը:
Հիմա նույնն էլ մեր Ժոժոբայի մոտ է: Մերժողական-ժխտողական տոնով խոսելով մարտիմեկյան միտինգի մասին, այնուամենայնիվ, ինքն իր ձեռքով տեղադրել է հայտարարությունը , որի համար, իհարկե, շնորհակալ եմ:
Սփամ-երի մասին խոսեմ մի քիչ: Իրոք, շատ է սփամը: Գուգլ-ը կամ յահուն, եթե իրենց սերվերներից ես օգտվում, շատ օգտակար գործ են անում եւ մաքրում-զտում դրանց մի մասը: Իհարկե, մեկ-մեկ էլ նորմալ նամակներն է մաքրում-տանում, բայց դժվար չէ մեկ-մեկ էլ սփամ-երի ծրարը նայել:
Այդ սփամերը առաջին հայացքից են թվում անիմաստ, սակայն, իրականում, նրանք իրենց ազդեցությունը թողնում են: Դրա համար էլ ստեղծված են: Ժոժոբան ինքը կհիշի, թե իմ եղբորորդու փոստին եկած սփամ-ը ոնց գաղտնազերծեց: Թե չէ խեղճ տղեն խառնվել էր իրար, թե՝ ինչ-որ մեկը որոշել է իրեն բարեգործի տեղ դնել ու հազարներ նվիրել:
Ավետիսին ճանաչում եմ՝ խելացի ու նորմալ տղա է: Ներկա պահին, եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ի ինտերնետային տեղեկատվությունն է ապահովում:
Ժոժոբա ջան, սաղ հեչ, որ քնած չլինես (ղեկի դեմը կամ տանը), գնալո՞ւ ես միտինգի…
Philosopher
27-02-09 • 02:06 AM
2Բա ի՞նչ պիտի անի, եթե չգա:
Օրինակ, թե’ տասքսիստները, ում վրա առաջնայիններց մեկն է ազդում ֆինանսական ճգնաժամը, թե’ ՀԴՄ-ներից դժգոհներ, թե’ այս ամենից զզված ու մինչեւ կոկորդը կուշտ այս անիշխանությունից պիտի գնան:
Ավետիս Ավագյանը, որքան որ տեղյակ եմ, Տեր-Պետրոյսանի գրասենյակի տնօրենն է. կրկնում եմ` որքան որ տեղյակ եմ:
Մյուսները Հայքն են փակում, դու էլ դիմիր դատարան` հաստատ ահագին գումար կգանձեն Կոնգրեսից` հօգոտ քեզ:
Հա, լավ ասեց. էդ զիբիլներից ինձ էլ են ահագին գալիս. մթոմ ի՞նչ են…
Marat
27-02-09 • 03:27 AM
3Ի դեպ, տեսա՞ք այսօր «յոթի դատը»: Պարզապես ծիծաղելի է: Զոհվածների իրավահաջորդները չեն հավատում ոչ դատավորին, ոչ մեղադրողին, ոչ էլ դատական պրոցեսին, երևի նաև այն բանին, որ ներկա իշխանության պայմաններում հնարավոր չէ, բացահայտել անմիջական մարդասպաններին: Լավ, չեմ հասկանում, մարդ ինչքան անբարոյական լինի… Զոհվածների հարազատների վիճակը պատկերացնու՞մ եք: Դաժան է մեր իրականությունը, խելագարվել կարելի է::(
Jojoba
27-02-09 • 04:18 AM
4եղբորորդին ոչինչ ... իրեն ներելի է, բայց որ դու, որ քեզ դրել ես 1000 տարվա գայլի տեղ ... խառնվել էիր ... դրա մասին մոռացար …
էս էն ՄԱԿ-ի Ավետիսը չի .. չշփոթես
Պահ-պահ-պահ .. տղեն կարգին հայտնի տղա է ... ափսոս շատ փող չեն տալիս, թե չէ դոմեյն գրանցելուց բացի գոնի մի հատ սայթ կդներ վրեն
եթե մեր Philosopher աղբերը տեղ պահի պոնչիկնոցում՝ կգամ, թե չէ սովաց փորին արեվածաղիկ չրթելու հավես չկա
Philosopher ջան, չնեղվես .. փողը ...Ադմինը կպակի ...
Philosopher
27-02-09 • 13:35 PM
5Լսիր, բայց ոնց որ ախորժակդ շատ չի՞ պոնչիկ ուզում…
Գնում ես միտինգ, որ պոնչիկ ուտե՞ս… Առաջարկ-տեսակետ ունեմ. պոնչիկ ես առնում, գալիս Մատենադարանի առջեւ կանգնում ու ուտում՝ արեւածաղիկ ըմբոշխնելու փոխարեն:
Լավն էր չէ՞, առաջարկս:
Հարսի միջոցով փեսային լավություն անել. գաղափարը 100 տոկոսով աշխատող է:
Ադմինը բայց պոնչիկ սիորո՞ւմ ա…
Jojoba
27-02-09 • 22:09 PM
6չգիտեմ սիրում է, թե ոչ ... բայց նա էլ է երիտասարդ եղել մինչեւ Ադմին դառնալը
Շատ, հատկապես Հայլուրի դուրն կգա ...
ես իմ 120կգ քաշով կանգնած եմ, մի ձեռքիս պոնչիկ, իսկ մյուս ձեռքիս՝ կակաՎո…
Jojoba
01-03-09 • 20:14 PM
7հը՞, ոնց էր՞
մի հատ էլ աննպատակ ելույթ լսեցիք եվ ինչ ՞.
Հիմա փրփուրը բերաններից պետք է սպասեք Մայիսի 1-ին՞.
Ինչ որ մի թազա բան իմացաք՞ ...թե ԶԼՄ-ներից վերցրած ու համեմված սեփական խոսքերով մի քանի մեկնաբանություն լսեցիք՞
Դե լավ է .. լավ ...
-----------
հը՞ .. .էս անգամ ծափ էիք տալիս, թե բռունքներդ էիք վեր պարզել՞
«Լեվոն Պրեզիդենտ» գոնե գոռացիք՞
F5-admin
01-03-09 • 21:46 PM
8Ում համար՝ աննպատակ, ում համար էլ՝ խիստ օգտակար եւ նպատակասլաց ելույթ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրենց քաղաքական գործիչ համարող տարբեր դեմպքեր, կամ քաղաքականությունից դուրս գտնվող, սակայն քաղաքականությունից իրենց կարծիքով մեծ գիտելիքների տիրապետող մարդիկ, այդ թվում՝ ես, ահագին հեռու ենք սառը եւ հաշվենկատ մտածելու ու գործելու ունակությունից:
Ինչ ասեմ, դա քո սեփական կարծիքն է: Իրականում, սովորաբար ԶԼՄ-ներն են վերցնում նման ելույթներից, ավելին՝ մի ամբողջ կուսակցություններ, իսկ դու ասում ես՝ ԶԼՄ-ներից մեջբերումների ամփոփում:
Լավ, ավելի լավ է՝ ես առանձին մի հոդվածով ներկայացնեմ սեփական տեսակետներս: Այդպես ավելի ճիշտ կկառուցեմ մտքերս:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)