Հարգելիներս,
շնորհավորում եմ բոլորիս նոր` 2009 տարին մուտք գործելու կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու լիքը լավ բաներ:
Ետ նայելով այս` անցնող տարվան, թող մեզ Աստված տա իմաստություն, ուժ ու համբերություն` շարունակելու անավարտ գործերը եւ ձեռնարկելու նորերը:
Իմ համար տարին եւ լավ էր, եւ վատ: Վատ էր` կապված ընդհանուր մեր երկրի վատ վիճակից: Վատ էր, քանի որ այս տարի տեսանք այն, ինչին այդպես էլ չէինք հավատում ոչ մեկս, այդ թվում` ես: Կարեւորն այն է, որ տեսնելուց չկուրանանք ու մտքներս էլ չմթագնվի: Մինչեւ սեպտեմբեր ինքս խելքի չէի գալիս ու պարզապես օր էի մթնեցնում: Հետո, ինչպես միշտ, ժամանակը սկսեց բուժել բոլոր վերքերը: Եվ երեկվա արհավիրքը հիմա դարձել է պարզապես վատ հիշողություն:
Տարին ինչ-որ մի տեղ լավ էր, գուցե ոչ այնքան լավ էր, որքան` կայուն: Խոսքս գործնական կյանքիս մասին է: Մեծ թռիչքներ չեղան, սակայն, կորուստներ էլ չեղան: Երեւի լուրջ գործ չունեմ “դրած”, դրա համար էլ կորուստներ էլ չեմ ունեցել: Հարազատներս, ընկերներս կողքիս են, փառք Աստծո, դրանից լավ բան չեմ էլ պատկերացնում:
Մեկ անգամ եւս բոլորիս մաղթում եմ առողջություն, այսինքն` մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարվոք տարի ու ապագա:
Սիրով` Ֆ5-ադմին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
11 մեկնաբանություն
Philosopher
30-12-08 • 14:50 PM
1Միանում եմ Ադմինի բարեմաղթանքներին՝ ոչինչ չավելացնելով: Ադմինը ամեն ինչ ասեց՝ բոլոր խոսքերը, որոնք պետք է ուղղվեր:
Պարզապես, մեր ազգը այլ տիպի ժողովուրդ է:
Ցավոք արեւելքի ժողովուրդ ենք եւ դա շատ վատ չէ ֆորմալ առումով, բայց եթե ընդունենք, որ ձգտում ենք դեպի եվրոպական ազգ կոչվել, ապա չի կարելի լինել այդքան արեւելքցի…
Այս մեկ ամսվա ընթացքում մի լուավոր կետ էս ժողովրդի մեջ չեմ տեսել…
ԵՎ հատկապես այս վերջին օրերին… Խայտառակ վիճակ, որտեղ բոլորը զբաղված են իրենց սեղաղները «լցոնելով»: Բուդը, տոլման եւ էլ ինչ զիբիլ, որը պիտի լցվի մարդկային փոքրիկ ստամոքս.... Օղի, կոնյակ, գինի, շամպայն, որը պետք է լցվի շատերի ուղեղը եւ հարբեցին շատերին՝ դրդելով տարբեր խելահեղությունների: Բայց ինձ համար ոչ թե ցավալին վերոհիշյալ երեւույթներն են, այլ սոսկ ժողովրդի ագահությւոնը, ուտելու մոլուցքի անհագուրդ դրսեւորումը: Ունեցող-չունեցող առաջ են ընկել՝ դատարակելով խանութ, շուկա, սուպերմարկետ, նույնիսկ իրենց թաղի «պզտիկ բուդկաները»…
Ինչքա՜ն ագահություն կա շատերի աչքերում…
Տպավորություն է ստեղծվում, թե արդեն աշխարհի վերջը լինի եւ պիտի ամեն գնով առնել, տանել, ուտել, «կիշկվել»:
Իսկապես վատ եմ զգում՝ տեսնելով այդչափ ափալ-թափալ մի բան գնելը…
Իսկապես, չի կարելի լինել այսպես…
Մենք, Նոր տարի ասելով, հասկանում ենք մի տգեղ երեւույթ՝ միմյանց տուն անպայման գնալ, սեղանները «լցոնել» եւ հարբել, «կիշկվել», հնձել եղած-չեղածը:
Լավ, տխուր մտնոլորտում չուզենալով ավարտել 2008-ը, նախապես շնորհավորում բոլորին գալիք նոր տարվա համար եւ մաղթում եմ հաջողություն՝ բռնած լավ գործերում:
Տարին լավը լինի, թեեւ առանց բարդությունների ու բացասական երեւույթների չի լինում:
Բայց կյանքը հետաքրքիր են դարձնում նրանք, ովքեր կառավարում են Ձեր ամեն մի րոպեն եւ որոնց համար Ձեր կյանքը գրոշի արժեք անգամ չունի…
Բարի Նոր տարի…
Jojoba
30-12-08 • 21:40 PM
2Jojoba
30-12-08 • 21:43 PM
3Philosopher ջան, էս էլ քո թեմայի մոտիվներով ..
հիմա, ինչ հասցեդ չես ասում գանք ձեր տուն նոր տարիդ շնորհավորենք՞ ...
Democrat
31-12-08 • 13:23 PM
4Բարեւներս ու շնորհավորանքներս!!!
Թող նոր 2009 տարում կարողանանք հաղթել մեր մեջի ստրուկին ու վերածվենք իսկական, իր իրավունքներից տեղյակ ու պաշտպանվելու ունակ քաղաքացիների: Հաջողություններ եւ քաջ առողջություն՝ օգտվելու այդ հաջողություններից: Ընտանեկան բարվոքություն մեզ:
Շնորհավոր բոլորիս նոր տարին ու սուրբ ծնունդը:
Miak
31-12-08 • 16:38 PM
5Բարևներ բոլորին..
Շնորհավորում եմ բոլորիտ նոր տարին Մաղթում եմ առողջություն, հաջողություններ սոցալական բարվոք տարի:
Շնորհավոր
Jojoba
31-12-08 • 17:37 PM
6ես մինչեւ հիմա հավատում եմ, որ ձմեռ պապի կա, բայց թարսի պես, ոչ մի անգամ ձմեռ պապին ինձ իմ ուզած նվերը չբերեց …
Մտահոգ
01-01-09 • 13:56 PM
7Ողջունում եւ շնորհավորում եմ բոլոր ֆ-հինգ-բլոգերներին եւ նրանց ընտանիքներին:
Շնորհավոր Ձեր Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Աստված տա, որ այս նոր տարվա ընթացքում եւ ընդհանրապես մտահոգվելու առիթ հնարավորինս քիչ ունենանք եւ ապրենք առողջ ու համերաշխ:
Sedrak
01-01-09 • 18:17 PM
8Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Շնորհավոր ԱՄԱՆՈՐ!!!
Marat
01-01-09 • 18:17 PM
9Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելիներս Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, ամենայն բարիք: Աստված տա, 2009-ը հաջող տարի լինի մեր ազգի ու մեր հայրենիքի համար:
Jojoba
02-01-09 • 21:59 PM
10ներող կլինեք այսօրվա կարճաժամկետ անհարմարություների համար /հուսով եմ, որ մարդ չի նկատել /
Jojoba
11-01-09 • 21:44 PM
11տեղափոխեցի այստեղ http://www.f5blog.com/site/posts/366
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)