Ողջույն, հայեր…
Մի քանի ժամ առաջ վերադարձա Կապանից՝ առոք-փառոք, ու Ժոժոբայի ասած ապրանքն էլ՝ ձեռքիս: Չգիտեմ, թե երբ եք վերջին անգամ եղել Սյունիքում (ինքս եղել էի այս գարուն-ամռանը), ուստի եւ մոտս ցանկություն առաջացավ մի քանի բառով ներկայացնել այս տարածաշրջանը՝ տարեմուտին:
Դիմավորեցին եւ ընդունեցին՝ ինչպես հարկն է սյունեցիքին: Խոսքը միայն թոթի մասին չէ, այլ՝ ջերմության եւ անմիջականության: Եղանակն էլ մեր բախտից՝ պարզ, ոչ ցուրտ, եւ դեկտեմբերին ոչ հատուկ արեւոտ: Ի միջի այլոց, արեւը երկնքում հայտնվեց սյունաց դարպասներից ու շարունակվեց մինչեւ Կապան: Մնացինք մեկ օր (դե մենակ չէի), ու այսօր, վերադարձին, նույն եղանակը: Ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւս՝ մեր բախտից Սիսիանը չհիշվեց որպես դժվար անցանելի տեղամաս:
Թե ինչով էինք զբաղված Գորիսում ու Կապանում, չեմ կարծում, որ Ձեզ կհետաքրքրի: Սակայն մի բոթ, որը ես ցավով եմ արձանագրում:
Մի քանի ամիս առաջ կրճատումներ էին սկսվել Կապանի ու Քաջարանի լեռնահանքային կոմբինատներում (կարծեմ դրանցից մեկի անվանումը DenoGold է): Եվ ահա… դեկտեմբեր ամսին այս կոմբինատները փակվել են (ոչ ոք չգիտի՝ ժամանակավորապե՞ս, թե՞ ընդմիշտ): Պատճառը երեւի հայտնի է՝ գունավոր մետաղների միջազգային գների կտրուկ անկում, որը այդ կոմբինատների աշխատանքը դարձրել է վնասաբեր: Դե պատկերացրեք՝ տարմուտին հարյուրավոր (կամ հազարավոր) սյունեցիներ մնացել են բառիս բուն իմաստով մոլորած՝ առանց աշխատանքի, անփող ու… ընկճված: Հիշում եմ, որ մի ժամանակ Քաջարանը դարձել էր զարգացող ու փողաբեր քաղաք: Հիմա՝ լրիվ հակառակը: Իրոք, ցավալի է առնչվել նման փաստի հետ: Զրուցում ես մարդկանց հետ, ու երկրորդ կամ երրորդ բառի հետ լսում ես տրտունջ՝ կապված կոմբինատների պարապուրդի հետ: Մտնում ես շուկա՝ եւ առաջվա ակտիվ անցուդարձի փոխարեն տեսնում ես մարդկանց, ովքեր տրտնջում են, որ, զարմանալիորեն, տարեմուտին առեւտուր համարյա չկա (թարսի պես էլ այս տարի ճըղոպուրի բերքը լավ չի եղել...): Զրուցում ես հյուրանոցի կառավարչի հետ, պարզվում է, որ մեզնից բացի հյուրանոցում մարդ չկա (սակայն նրանք չեն ունեցել հաճախորդի կարիք, քանի որ, միայն այդ կոմբինատների շնորհիվ Կապան են այցելել տարբեր հյուրեր ու գործարարներ):
Մի խոսքով,.. Ու այդքանից հետո Արենի գյուղում տեսնում ես գյուղացու, որը վաճառում սուպեր կայֆոտ սուջուխ…
Ա՜յ քեզ կոլորիտ…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
2 մեկնաբանություն
Philosopher
25-12-08 • 06:37 AM
1Վերջ…
Ժոժոբա, փաստորեն էն գայի աշխատողը հաստատ պոստին չի եղել:
Հետո էլ ասում ես, թե Ադմինը պարտաճանաչ չի… Տեսար, ոնց բորոց թոթդ:
Իսկ ինչ վերաբերում է Ադմինի նկարագրած իրավիճակին, ապա հենց դրանում է այս հասարակության ողջ պռոբլեմը:
Եթե ժողովրդի ձեռքին փող չկա, ինչո՞ ւ են դես ու դեն ընկած ապրանք առնում՝ Նոր տարվա համար:
Այսինքն՝ այս ժողովուրդը քիչ մը չտես է:
Մի երկու օր առաջ խանութ էի մտել, տեսնեմ՝ մեկը 15 հատ 310 դրամանոց արաղ է գնում… Լավ, ի՞ նչ է անելու էդքան արաղը: Այսինքն՝ ի՞ նչ պարտադիր է այդքան շատ:
Դե մեր մենթալիտետը ուրիշ ա…
Ի՞ նչ ես ուզում մի բարոյալքված հասարակությունից, որին կրակեն էլ, ծեծեն էլ, մեկ է՝ էլի շարունակելու է նույն ձեւով՝ «կովավարի» ապրել…
Հորթին որ տանում են մորթելու, կովը որեւէ էմոցիա չի արտահայտում… Ահա մեր ներկա վիճակը…
Jojoba
25-12-08 • 14:39 PM
2»»»Հորթին որ տանում են մորթելու, կովը որեւէ էմոցիա չի արտահայտում… Ահա մեր ներկա վիճակը…
Այ կակապցությամբ -
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)