Այսօր հանդիպեցի Գալուստ Սահակյանի ամենաթարմ անեկդոտին:
- Ասիական, մուսուլմանական կառույցներ կան, մենք էլ կգնանք` էնտեղ ձեն կհանենք,-հայտարարել է նա` խոսելով ԵԽԽՎ-ի այն հանրաճանաչ որոշման մասին:
Ինչպես Սամվել Բաղդասարյանն է ասում. «Ակա’նջդ կանչի, Մա’յր Հայաստան»…
Փաստորեն կարագախոսը փոխում ենք` «Առաջ Հայաստան` դեպի մահմեդականություն»: Հրաշալի վայր է, որտեղ կարող ենք իսկապես ազգային ինքնադրսեւորում իրականացնել:
Հո իզուր չէր` քիրվայությունը անմահ է…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
6 մեկնաբանություն
F5-admin
20-12-08 • 23:11 PM
1Դե Գալուստն ինձ այլեւս չի զարմացնում: Զարմացնում է այն, որ մարդիկ, որպեսզի իրենց չմոռանան, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բլթացնելու նման բան են անում: Ու ավելի է զարմացնում այն, որ… իրենց այդ քայլը, այնուամենայնիվ, ինչ-որ չափով էֆֆեկտ տալիս է:
Նման դեպքերում ամենաճիշտ ուղին արհամարհելն է՝ թող ինքն ասի, ինքը լսի, եւ ոչ թե բլթացնի, ու մենք էլ սկսենք քննարկել:
Նույն ձեւով, Արտաշն էլ Շանթով սկսեց իր մարգարեական դատարկախոսությունը: Եվ շատ ուրախ կլինեմ, որ որեւէ արձագանք նրա պոռոտախոսությունը չհանդիպի:
Հ.Գ. Հետեւեցի ստորագրությանդ եւ այցելեցի յություբըդ: Հետաքրքիր հավաքածու ունես, սակայն ֆոնը ծանրացնող է: Լեւոն-Տեր Պետրոսյանական ֆոնը երեւում է հավաքածուիդ բովանդակության մեջ, այնպես որ, իմ կարծիքով, չարժե ավելորդ անգամ շեշտել այդ մասին:
Նաեւ շնորհակալություն, որ ինքդ քեզ համարում ես f5blog.com - ական: Իրոք, զգացված եմ:
Philosopher
22-12-08 • 20:59 PM
2Ադմին, դու թերագնահատում ես ՀՀԿ-ի ֆրակցիայի ղեկավարին…
Եթե դհոլի խոսքերը քննարկաման նյութ ոչ միայն չի կարելի ընդունել, այլեւ լսելը անգամ վտանգավոր է, ապա ԱԺ-ում ամենամեծ խմբակցության ղեկավարի մտածելակերպի եւ արտահայտությունների ուսումնասիրումը հույժ անհրաժեշտ է…
Եթե մեր ընտրյալը՝ Գալուստ Սահակյանը, վստահ է, որ ԵԽԽՎ-ն մեզ համար «ձեն հանելու» վայր է, ապա մտածելակերպի թերարժեքությամբ տառապելը ոչ թե Գալուստի խնդիրն է, այլ նաեւ ողջ մեր հասարակության, որը ոչխարի պես տանում է այս ամենը…
Հասկանալի է, որ Գալուստը չէ, որ պետք է որոշի պետության այս ու այն կողմ թեքվելը, սակայն եթե նա, լինելով մեծագույն կուսակցության ֆրակցիայի ղեկավարը, մտածում է, թե ԵԽԽՎ-ն միայն ձեն հանելու համար է, ապա նրան ի տես ընդունելով՝ ողջ ազգի մասին պատկերացում է կազմում մի այլ եվրոպական պաշտոնյա եւ այլն…
Այսինքն՝ թերաժեքության բարդույթը ոչ թե Գալուստ Սահակյանինն է, այլ մեր հասարակությանը, որ իր հերթին հատել է արդեն բարոյալքման կարմիրը…
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է հետգրության մեջ նկատառումիդ, ապա շնորհակալ եմ, որ ինչ-որ մինուս տեսար. ես եւս մի անհարմարություն եւ ինչ-որ բան փոխելու եւ ձեւափոխելու կարիք էի զգում… ...
Կրկին շնորհակալ եմ ....
Հ.Գ. Հետաքրքիր նրբություն նկատեցի: Հենց որ սկսում ենք խոսել քաղաքականույթւոնից, Ժոժոբան անհետանում է, բայց «փոքր վախտվա տկլոր նկարների» արդիականության դեպքում անպայման պատրաստ է ներկայանլու…
Jojoba
22-12-08 • 23:39 PM
3Բայց մարդ ինչքան էշի քուռակ պտի լինի նման արտահայտություն անելու համար
«Տրամվայով գործի գնացողն ով է դառել, որ գա մեզ քննադատի» (աշխատեցի հիշողությամբ վերականգնել նրա խոսքերի իմաստը Համմենբերգի մասին):
Ստեղ են ասել, էշին ***ես, կամ հակառակը՝ «ա՛յ անբարոյականի որդի, դու ո՞վ դառար, որ տրամվայով գործի գնացողին վերեւից նայես»:
Քեզ թվաց, որ սրա-նրա քամակը պաչելով մի 2 կոպեկ փախցրիր, ուրեմն մարդ դառա՞ր… կամ որ վրա-վրա սրանից նրանից մեջբերում ես անում, ապա ուրեմն խելոքի տպավորություն ես թողնո՞ւմ:
Ի միջի այլոց, չեմ հիշում ով է ասել մեծերից, որ շատ մեջբերումներով իրենց խոսքը համեմում են միայն հիմար եւ սեփական գիտելիքների վրա կասկածող մարդիկ՝ փորձելով մեջբերումով ապրապնդել իրենց իսկ թեր միտքը:
Ախր, դու հիմար մարդու տպավորություն չես ստեղծում, ապա այդ դեպքում ինչպե՞ս չես տեսնում, որ քեզ ՏՎ կանչելուց, առնվազն գոնե Նվերը վրեդ վրա-վրա խնդում է, երբ սկսում ես մեջբերումներ անել կամ նանոտեխնոլոգիաներից խոսել.
Մի՞թե չես հասկանում, որ խնդում են վրեդ (մնացածի մասին էլ չեմ խոսում_: Ուրեմն որպես 100 տարվա շոփեռ կարող են ասել՝
ա/ կամ դու իրականում խփնվել ես (երեվի թե ինչ-ինչ պատճառներից - հավանական է քեզ «փչացնելը» դարձել է դրա պատճառը):
բ/ կամ փորձում ես խաղալ «պուբլիկայի վրա» (նման դեպքում երկարատեւ խաղը նույնպես կարող է բերել Առաջին կետին -մարդը իրեն նույնացնելով իր դերի հետ - ի հայտ է գալիս անձի տարանջատում եւ իրականությունից հեռացում):
Լավ իմացիր, որ եթե նույնիսկ քո անձի համար վատ չես զգում, ապա եթե անձամբ ես քո որեւէ մի բարեկամի, կամ զավակի հանդիպեմ, եթե նույնիսկ չասեմ էլ դեմքին (քաղաքավարությունից դրդված), ապա անռնվազն մտածելու եմ, որ բ-ի վաստակ է ...
Հը՞… էսքանից հետո արժե՞ր արդյոք, մի երկու կոպեկի համար քո եւ քո ազգի (հետնորդների եւ զավակների) պատվի հետ խաղալ:
Հ.Գ. ակամայից հեշիցի տարիներ առաջ, երկու անբարոյականների հանդիպումը եթերում - Արտաշես Գ. եվ Արթուր Բ.-ի բանավեճը (վերջինիս պարլամենտի խոսնակ ժամանակով):
Jojoba
22-12-08 • 23:51 PM
4Մեռած, ինչ էլ նրբանկատ տղա՞ ես …
Ես շատ վաղուց եմ ասել, որ ես հայկական մամուլ չեմ կարդում եւ, ընդհանրապես, հետաքրքրված չեմ հայկական դեղին-քաղաքական թեմաներով:
Աշխատում եմ ուղեղս չծանրաբեռնել էժանագին բաներով:
Անիմաստ բան է՝ այ հիմա ամենա արդիական թեման այն է, թե ինչպես է տեղ հասնելու թոթի արաղի նոր խմբաքանակը Ղափանից մոտ օրերս:
Կուրյերս (ԱԿԱ մեր ադմինը) խոսք է տվել անվնաս տեղ հասցնել, բայց իրեն լավ իմանալով շատ մեծ կասկածներ ունեմ:
Քիչ առաջ խոսեցի պոստավշիկիս հետ (Կապանում), ասեց, որ ապրանքը պատրաստ է բեռնման:
Բայց, չեմ թաքցնի մի քիչ ներքին հուզմունք ունեմ… ամեն ինչ նորմալ կանցնի՞, թե՞ ոչ:
Պ.ս. Հատուկ հարցրել եմ, Փիլիսոփա, քեզ Կապանում կանգնեցրած միակ Ղարաբաղցի Գայի աշխատակիցը վաղը չի աշխատելու, այնպես որ ամեն պետք է որ լավ անցնի.
Պ.Պ.Ս.
Դե հիմա, մի հատ ձեռդ դիր խղճիդ (ձախ կողմից, աճուկից քիչ վերեւ) եւ ասա .. ո՞րն է ավելի մնայուն կամ կարեւոր. ՀՀԿ-ի, Գեղամյանի, Լեվոնի հակակրիզային ծրագրե՞րը, թե՞ դրանց դեմ պայքարելու ամենալավ ռելաքսանտը
Շնորհակալ եմ, որ գոնե մտքումդ ինձ հետ համաձայն ես
Philosopher
24-12-08 • 08:47 AM
5Դե բա ես ի՞ նչ եմ ասում…
Դհոլը ոնց որ մի քիչ հարբած էր, իմ առաջին տպավորությունը դա է եղել… Իսկ ընդհանրապես ես դրան չեմ էլ նայել:
Եվ հետո, մոռացե՞լ է , թե ինչ ռեւերանսներ էր անում Եվրոպայի հանդեպ, իսկ հիմա իրան ավելի բարձր է դասում…
Բայց եթե սույն երաժշտական գործիքը տրամվայով գործի գնացողին ստորադասում է իրենից, եւ ամեն ինչ չափում է մեքենայով, ապա էլ ի՞ նչ իմաստ ունի խոսելը նրա մասին:
Եթե հիշեք, նախընտրական փուլում մի երկու հատ ավել պակաս բաներ էլ էր ասել, թե Նաիրիի մոտ իրենք պիվա էին խմում, հետո ինչ-որ մեկը հավաքում էր…
Էնպես որ, եկեք Դհոլին մեջ չբերենք՝ նրան միացնողների ջրաղացին ջուր չլցնելով…
Հիշո՞ւմ եք, ոնց էին իրար միս ուտում՝ թատրոն խաղալով եւ ժողովրդին խաբելով… Ու ինչքան մարդ էր հավատում նրանց սպեկուլյացիային…
Ժոժոբա, բայց «բեսամթ» խմողն ես, հա՜…
Հերիք խմես, թե չէ…
Լսի, մենակ Նոր Տարուն շատ չխմես…
Հա Ժոժոբա, եթե ինքը աշխատեց, ձեր թոթը հաստատ կմնա կամ կես ճանապարհին, կամ էլ կառգրավվի՝ որպես անկարգությունների կազմակերպման իրեղեն ապացույց…
Եթե դու ռելաքսանտ ասելով նկատի ունես թոթի արաղը, ապա միանգամայն քեզ հետ համամիտ եմ՝ ԹՈԹԻՑ ԼԱՎ ԲԱՆ ՉԿԱ՜՜՜…
Jojoba
24-12-08 • 11:12 AM
6չես նկատե՞լ, խմողը երբեք էդքան շատ չի խոսի էդ թեմայից
իսկ ինձ պես սիրողական սպորտսմենները, հնարավորություն չունենալով անցնել պրոֆ. սպորտ, ստիպված իրենց պահանջը մենակ խոսալով են բավարարում.
որ ես պրոֆի չեմ - արդեն ասեցի, բայց աչքիս դու վոոբշե սպորտսմեն չես
ո՞ւմ հետ պտի խմեմ
հավանաբար ընտանիքով անց կացնեմ, իսկ իմ երկու տղաներս էլ «սպորտային տարիքի» չեն .. կինս էլ մենակ կենաց փչացնող է` էնքան վրես կխոսա խմելուս համար, որ թոթից սկսում է Դամբուլի համ գալ:
Այ, որ կանչես ձեր տուն, ուրիշ բան կմտածեմ ... շատ խմե՞լ… թե՞, այնուամենայնիվ, ինձ համեստ պահել …
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)