Ազիան'-ի ավատարը

«Մանկական Եվրատեսիլ 2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է ութերորդ տեղը:

Մոնիկա Մանուչարովան լավ է հանդես եկել՝ Կիպրոս կղզում գտնվող Լիմասոլ քաղաքի Սպորտի պալատի բեմում կատարելով «Իմ երգի հնչյունները» ստեղծագործությունը։ Սակայն, ո՞րն է պատճառը 15 մասնակիցների մեջ գրավելու 8-րդ տեղը, երբ հնարավուրություն կար ավելի լավ տեղ վերցնելու: Այս հարցադրումն արվեց նաև ՀՀ հեռուստատեսությամբ, որը, ցավոք, անպատասխան մնաց, մասանբ նաև վերագրվելով գնահատման նոր չափաձևին, որն իրականում նույնիսկ չկիրառվեց էլ:

Ուրեմն, ո՞րն է անհաջողության պատճառը:

Դա մասամբ հաջողվեց պարզել ինձ: Հեռախոսով ու ինտերնետային կապով զրուցեցի գրեթե Եվրոպայում ապրող իմ բոլոր ծանոթների հետ և հետաքրքրվեցի, արդյո՞ք քվեարկել են Մոնիկայի օգտին:

Թեև գրեթե բոլորը հավանել էին աղջնակի արվեստը (ձայնային տվյալներ,բեմական վարպետություն), այնուամենայնիվ չէին քվեարկել նրա օգտին:Պետք է ընդունել,որ նման հանգամանքներում մեծ գործոն է հանդիսանում ոչ այնքան երգի որակը,որքան հայրենասիրությունը:ՈՒրեմն,որն է այդքան բաղձալի հայրենասիրության պակասի ՊԱՏՃԱՌԸ: Որքան էլ տարօրինակ է մեկն է՝ մարդիք հիասթափված են պետության ղեկավարի վարած քաղաքականությունից,որն հենց իրենք անմիջապես են զգում:ԴԱ հայրենիք վերադառնալիս նրանց նկատմամբ տածաց անբարյացկամությունն է:
Նրանք ցավով են նշում, որ ոտնահարվում են իրենց իրավունքները, երբ մեկնում են հայրենիք, հենց օդանավակայանում կասկածի տակ են դրվում իրենց օրինական փաստաթղթերը ու այդ նկատառումներով կորզվում են նրանցից դրամական միջոցներ: Նախկին ղեկավարության օրոք նման պրակտիկա չկար, ասում են նրանք ու ավելացնում. եթե նման երևույթը շարունակական բնույթ կրի, ապա նրանք ընդհանրապես կհրաժարվեն հայրենիք այցելելուց ու ձեռնապահ կմնան հայրենիքին օգնելու մեծ ու փոքր ծրագրերից՝ սկսած հեռախոսային քվեարկություններից վերջացրած Համահայկական հիմնադրամի դրամական հանգանակություններ:Հեռախոսազրույցում նրանցից մեկը նույնիսկ հեռուն գնաց:Երբ հանրապետության նախագահն այցելել է օդանավակայանի համապատասխան բաժին, աշխատողները աշխատավարձի ավելացում են պահանջել: Այն ժամանակ նախագահը հասկացնել է տվել,որ դա հենց այն ոլորտն է,որ պետք է աշխատողները ոչ միայն նայեն իրենց,նաև լցնեն պետական բյուդջեն:Դրանից հետո ևրոպական երկրներից Երևան ժամանող ինքնքթիռներից ,,զտման,, են ենթարկվում մի քանի ուղևոր:
Մյուս զրուցակիցս հաստատեց,որ Ամստերդամ-Երևան չվերթից հետո իրենից շորթվել է 5000$:,,Էլ ինչ խղճով ձայն տայի Հայաստանի օգտին,,.-նեղսրտած ասում է նա:
Այո փաստը փաստ է մնացել,որ վերջերս հայրենիքում շատ են անհանգստասնում արտասահմանում սփյուռք կազմող մեր հայրենակիցներին հենց հայրենիքի հյուրընկալ դարպասների մոտ:Չենք ուզում հավատալ,որ միասնության պառակտմանը հովանավորում է հանրապետության նախագահը:Հակառակ’ ես գիտեմ,որ այսօր Հայաստանում առկա են բազնաթիվ մեծ ու փոքր անարդարություններ,և կա կարիքը,որ հենց նախագահն է,որ պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը,ամրապնդի նրա միասնությունը,վստահություն ներշնչի օրենքն ու օրինականությունը:Լավ է’.որ այս ամենը սկսել հենց պետության դարպասների ոտք դնելու պահից:
Ամենայն քաղաքականությունը,որ ունի կոռուպցիոն երանգներ, թափանցում է տարբեր ոլորտներ,սրա ապաշնորհ իրականացնողների երեսից ջարդուխուրդ է արվում պարզ ու հստակ մարդկային հարաբերությունները:Ցավում եմ սակայն,որ դրա զոհերը Մոնիկայի նման ամենամիամիտ ու անմեղ մարդիք են: Պետք է միամիտ լինել կարծել,որ շպրտված բումերանգը մի օր հետ չի գալու:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


forward