Մեջբերում՝ որը վերաբերում է Ադրբեջանի այսոօրվա ներքին կյանքին:
Այսօր Բաքվում կմեկնարկի չորրորդ Էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Անդրիս Փիելբալգսը, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներ` Աբդուլլահ Գյուլը, Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Վալդաս Ադամկուսը եւ Լեխ Կաչինսկին: Նախարարների մակարդակով ներկայացված են Ռումինիայի ԱԳ նախարար Լազեր Կոմենեսկուն, Ղազախստանի էներգետիկայի եւ բնական հանածոների նախարար Սայաթ Մինբաեւը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բեդմենը, Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտուրս Բերգհոլցեմը: Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու կժամանեն նաեւ Մոլդովայի, Թուրքմենստանի եւ Էստոնիայի պատվիրակությունները:
Մեջբերումը՝ «Ժամանակ» օրաթերթ
Այսօր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հանդիպել է հայազգի բռնցքամարտիկ եւ չեմ հիշում, թե ինչ վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն (թիվն էլ չեմ հիշում) Արթուր Աբրահամին: Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին Արթուրը ՀՀ նախագահին է նվիրել իր ձեռնոցները՝ ստորագրելով դրանց վրա: ՀՀ նախագահն անկեղծորեն հպարտ է նման նվեր ստանալու համար:
Իմ սեփական դիտարկումը՝ հեռուսատեսությունից (չեմ հիշում, թե որ ալիքով...)
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
7 մեկնաբանություն
Քաղաքացի
15-11-08 • 11:06 AM
1Ուժեղ համեմատություն էր
Jojoba
16-11-08 • 16:09 PM
2Ցուցադրվեց տարբեր ալիքներով, բայց ինձ հատկապես դուր եկավ Հ2-ի ռեպորտաժը.
Տրվեց հարց իսկ հայաստանից կան մարդիկ, որոնք ներկա են լինում նրա մենամարտերին. Պատասխանը մոտավորապես հետեւյալն էր ...
- Այո շատ կան, հատկապես ուզում են նշել հայաստանի գլխ դատախազին /Աղվանին/, Յունի բանկի շեֆը /Աթայանը/, եւս մի քանի հոգու անուն, որոնց ես չեմ ճանաչում եվ վերջում Հ2-ի շեֆը իր տիկնոջ հետ.
Չգիտեյի, որ Գոհարիկն էլ բոքսի սիրահար է
F5-admin
17-11-08 • 21:33 PM
3Քաղաքացի՞, էս ո՞ւր ես կորել… չկաս ու չկաս… Հո չե՞ս նեղացել մեզնից, կամ, ասենք՝ Jojoba-ից:
Ի միջի այլոց, ե՞րբ եք ակտիվանալու…
F5-admin
17-11-08 • 21:42 PM
4Նույնիսկ Աշոտյանն է սկսել նեղվել…
Վերսկսե՛ք հանրահավաքները. ընդդիմությանը կոչ է անում Աշոտյանը
Ու վերջում էլ ավելացնում է՝ «Ժամանակն է վերսկսելու հանրահավաքները»:
Marat
18-11-08 • 16:14 PM
5Ողջույն…
Ինչու՞: Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որ զինվորական համազգեստով էր`"նատովկով", տեսա՞ք: Չտեսա՞ք, թե ինչպիսի նեղսրտած ձևով էր բացատրում, որ Հայաստանում հուշարարությամբ են զբաղվում ի օգուտ ադրբեջանցիների:
Առավել տհաս միտք դժվար էր արտահայտել:
Ի՞նչ: Թզբեհից լավ չի՞…
Philosopher
18-11-08 • 17:54 PM
6Ողջույն Սկսնակին.
Երկար ժամանակ էր չկայիր.... Հե՞ր բաբամ… որտեղ էի՞ր...Թեհրան էի՞ր...:
Բայց կարծեմ մեր նախագահը սիրում է ռուլետկա, կամ մեդալ ստանալ: Հիշում եք, որ էդպիսի բաներ էին խոսվում...ու հաստատվում…
Հիշում եմ, երբ Առաջին Նախագահը խնդրեց 3 տարի, Սերժ Սարգսյանը ծաղրեց, թե 3 տարին երեւի բավական է, որ Ղարաբաղը վաճառի:
Դրան հակադրենք այն, որ հիմա էլ Սարգսյանը հայտարարում է, թե ադրբեջանցիներին մտքեր են հուշում` նկատի ունենալով Լեւոնին:
Բայց Լեւոնը փետրվարի 9-ին բացահայտելով Մեղրիի դավադրությունը, նշեց որ խնդիրներ կան, որոնց մասին ինքը չի խոսի, որ Ադրբեջանցիներին մտքեր չտա:
Ես կփորձեմ Յություբում տեղադրել ու ով որ չի տեսել, կնայի ու կլսի:
Իսկ հիմա էդպիսի բաներ հայտարարելը մեղմ ասած թեթեւ անհարկի շահարկումներ են, որ երբեք անհրաժեշտ չեն:
F5-admin
19-11-08 • 21:44 PM
7Լավ, հիմա անցնեմ ու խոսեմ «մյուս կողմից», թեեւ, մյուս կողմում էլի մեր հայերն են
Հիմա, բա որ հանկարծ բանակցությունները ձգվեցին մինչեւ… ասենք, մյուս ընտրություններ, էդ դեպքում ի՞նչ են ասելու թայմ-աութ վերցրած գործիչները:
Թեեւ, մյուս կողմից, որ մտածում եմ համալիրյան հանդիպման մասին, որտեղ Ս.Սարգսյանն անկեղծանալու է կուսակցությունների հետ, ինչ-որ սիրտս վատ բան է գուշակում:
Խճճվել եմ… Ես էլ չեմ հասկանում, թե իրականում իրո՞ք մեր վիճակն այսքան ծանր է, ու արհեստականորեն թեթեւացնում են, թե՞ այնքան էլ ծանր չէ, ու արհեստականորեն ծանրացվում է:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)