ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Պատգամավորն ասել է, թե նման նախաձեռնությամբ ժամանակին հանդես է եկել նաեւ ինքը: Ըստ պատգամավորի, Հայ Առաքելական եկեղեցին սերտորեն կապված է պետական կյանքին ու ինստիտուտներին: Այդ եկեղեցին գեղեցիկ կնայվի ԱԺ եւ նախագահի նստավայրի ֆոնին, ասել է Աշոտյանը:

Մի քանի օր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովը անիծված շենք է, այն կառուցվել է Կոզեռնի գերեզմանոցի տեղում: Հետաքրքիր է, նոր եկեղեցին կհանի արդյոք այդ անեծքը:

lragir.am

Հ.Գ. դե հիմա ինձ ասեք մենք Հայաստանում ենք ապրում, թե՞ Թաթարստանում: Լսել եմ մեծն մուկի-բենամուկին շուտով Եվրոպայից շամաններ է հրավիրելու ԱԺ-ի շենքի վրայից անեծքը հանելու համար:

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info


forward