Նոր հետազոտություններով պարզվել է, որ եթե աղջիկները իրենց հայրիկների հետ ջերմ հարաբերություններ են պահպանում, ապա իրենց երկրպագուներին ընտրելիս փորձում են նրանց արտաքինը նմանեցնել իրենց հայրերի արտաքինին, իսկ որքան շատ նմանություն են գտնում, այդքան հավանական է դառնում, որ “թեկնածուն” կարժանանա նրանց հավանությանը:
Նույն գիտնականները փորձել են պարզել նաեւ, թե հատկապես ի՞նչ արտաքին առանձնահատկություններ են փորձում գտնել աղջիկները եւ պարզել են, որ խոսքն առաջին հերթին վերաբերվում է դիմագծերին, քթի ձեւին, կզակին եւ աչքերին:
Հետազոտության մանրակրկիտ արդյունքների մասին կարող եք ծանոթանալ, այցելելով http://www.medlinks.ru/article.php?sid=29553
4 մեկնաբանություն
ՎաՎա
26-06-07 • 00:28 AM
1Հայարփի, կարծում եմ Հայերի մոտ էլ ինչ որ չափով առկա է այդ երեւույթը: Դա ես ասում եմ այն պատճառով, որ ինձ էլ շրջապատում հանդիպել են աղջիկներ, որոնք տղաներին նայելով առաջին հերթին ցանկացել են ընդհանուր գծեր գտնել այդ տղաների և իրենց հայրիկների միջեւ: Իսկ ինչպիսի՞ն է հենց քո կարծիքն այդ երեւույթի նկատմամբ… Ինքդ կնախընտրե՞ս (եթե իհարկե դեռ չես նախընտրել), որ քո ընտրյալի դիմագծերը նման լինեն քո հայրիկի արտաքին դիմագծերին, թե՞ դու այդ հարցում ունես քո սկզբունքները…
Հայարփի
27-06-07 • 14:19 PM
2Արտաքինը՝ դժվարանում եմ ասել: Սակայն կցանկանայի եւ հնարավորինս չափ կաշխատեմ, որ ներքինը լինի հայրիկիս պես՝ բարի, խելոք եւ առաքինի:
Bloger
30-06-07 • 08:34 AM
3Երեւի շեղվում եմ թեմայի բուն ուղղությունից, սակայն չեմ կարող չասել, որ իմ պարագայում ես կցնականայի ապագա կնոջս մեջ տեսնել մորս գծերը: Նախ՝ մայրս է շատ լավը, եւ երկրորդը՝ հարմարվելը մեկմեկու եւ համատեղ կյանքն ավելի հեշտ կստացվեր:
arcadi
02-07-07 • 16:30 PM
4Ճիշտն ասած, այս ֆենոմենը ես վաղուց էի նկատել: Ասեմ ավելին, եթե աղջիկն ունի պաշտելի մեծ եղբայր, ապա առաջին հերթին, մինչեւ հոր հետ համեմատելը, իր ընտրյալին եւ ապագա ամուսուն համեմատում է եղբոր հետ: Սա էլ իմ անձնական դիտարկումն է
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)