հեղափոխություն արի՞ք… թե՞ գնացիք օրներդ անց կացրիք եկաք:
Աչքիս էլի սրա-նրա վերլուծականներն եք լսել, ասենք՝ «Բեն Լադենի ընտանեկան պրոբլեմները» կամ «Զուրաբյանի ընտանեկան բյուջեն ճեղքվածք է տվել» թեմաներով:
Լավ, արդեն կարելի է բլոգի թեմատիկան փոխել, հիմա սա արդեն արդիական չէ… Օրինակ, մեղմ անցում կատարել կավատների կամ թրաֆիկինգի պրոբլեմներին, ինչու չէ, կարելի է նաեւ արծարծել հակաթմրամոլային կամ հենց թմրամոլային թեմաներ… կամ էլ՝ ինչպես կազմակերպել Նոր Տարվա սեղանը կամ ինչպես դիմավորել Ձմեռ Պապուն…
Բան էլ չարինք… Ինձ զարմացրեց միտինգավորների… քչությունը: Մի 10 հազար մարդ հազիվ լիներ: Մաշտոց-Կորյուն կորը բաց էր, Մատերնադարանի փողոցն էր մարդաշատ, ու կողքի տարածքները՝ այնքան էլ ոչ մարդաշատ: Իսկ Մաշտոցի սկիզբը՝ մայթերին որոշ դիտորդներ կայն՝ տաքսու վարորդներ, Գրանդ Քենդիից դուրս եկած ընտանիքներ, արեւածաղիկ չրթելու համար հարմար տեղ չգտած անչափահասներ ու չափահաս իգիթներ…
Վերջում էլ մայթային թույլոտ շարժում նկատեցի, երեւի երթ էր, հա՞…
Երեւի մարդիկ հիասթափված են… չեմ կարծում, թե այս ժամին բոլորը գերեզմաններում էին…
Ավելորդ անգամ նշած չեմ լինի, որ իմ մտապատկերում քաղաքական գործչի, քաղաքագետի և, ընդհանրապես, իրական դիվանագետի իդեալը եղել է և մնում է Հանրապետության Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչո՞ւ նշեցի այդ մասին: Միայն այն պատճառով, որ այսօրվա հանրահավաքից ես ցավ ապրեցի:
Չէ, մարդկանց քչությունը չէ, այդքան էլ շատ քիչ չէին, ոնց որ Ադմինը նշեց: Ինչեւիցե… Կրկնեմ, որ հիսաթափությունս մարդկանց քանակի վերաբերյալ էր: Երկու անգամ հետաձգել և այդքան մարդ հավաքել միայն 4 թերթի մեջ գովազդ տալով, կարծում եմ՝ լավ է:
Բայց… Ա՛յ, հանրահավաքի բովանդակությունը ինքնին ինձ բնավ հաճելի չէր:
Նախ, չեմ կարծում, որ ճիշտ էր թույլ տալ մարքսիստին այդպիսի անմակարդակ ելույթ ունենալ… Դա պարզապես ապուշություն էր` մեղմ ասած:
Արամ Կարապետյանի և Արմեն Մարտիրոսյանի մասին էլ կասեմ, որ իզուր էին եկել և խոսում, եթե չեն միանում Կոնգրեսին:
Հրաչյա Սարգսյանի դեկլարատիվ խոսքը բազմիցս կրկնված և գրված էր… ուստի հետաքրքրություն իր մեջ չէր առաջացնում:
Արամ Սարգսյանի ելույթը կորակի որպես անընդհատ նույնն ասող Հ1: Միտք չունի, եթե միշտ նույնը պետք է կրկնես, ելույթ ունենալ: Տեսեք, Դեմիրճյանը չխոսեց և շատ էլ ճիշտ արեց: Քանի որ Արամի, Դեմիրճյանի և այլոց խոսքը հետաքրքիր էր, ականջի համար հաճելի էր նախընտրական փուլում:
Հիմա իրավիճակը այլ է.... Հիմա պետք է ոչ թե դեկլարատիվ ինչ-որ խոսք ասել, այլ քայլ անել… Առաջին Նախագահը դեռեւս հունվարի 22-ի հանրահավաքում նշել էր՝ «Ուր բանքն սպառին, և գործքն թագավորեն»: Իսկ հիմա այդ ամենը ոչ ոք չի տեսնում, կարծում եմ:
Արարատ Զուրաբյանի մասին նշել եմ, որ ոչ մի շանս չի ունենալու Կենտրոնում թաղապետ դառնալու: Իզուր կրկին պետք չէ մտնել նույն գետը: Բայց, ՀԱԿ-ը մտնում է… Էհ, ի՞նչ արած…
Հիմա Առաջին Նախագահի ելույթի մասին: Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հետաքրքիր էր, շատ կիրթ և կոկիկ, ինչպես նրա նախորդ բոլոր ելույթները: Սակայն, ցավոք, պետք է արձանագրել, որ մասամբ ժամանակավրեպ ելույթ էր: Ի՞նչ նկատի ունեմ մասմաբ ժամանակավրեպ անվանելու այն:
Կարծես լիներ նախընտրական, ժողովրդին համոզելու ելույթ: Բացառությամբ Ղարաբաղին առընչվող թեմային, որը շատ ճշգրիտ էր, և այսպես շարունակելու դեպքում, միգուցե, կանգնենք այն փաստի առաջ, որ ոչ միայն կկորցնենք ԼՂ-ը, այլև Հայսատանի բուն տարածքներից…
Հիմա հանրահավաքի և նրա տված պտուղների մասին: Շատերը չեն կարողացել գալ… Անձամբ գիտեմ բավական թվով մարդիկ, ովքեր չկարողացան գալ, բայց և կան ոմանք, որոնք չցանկացան գալ:
Ի՞նչ տվեց հանրահավաքը: Կարծես՝ ոչինչ…
Ողջ ամառ տարածվում էին, իբր աշնանը լինլու է վճռական պայքար, վճռական փուլ, բայց ունենք՝ ոչինչ…
Սա շատ վատ է: Եթե ամիսներ առաջ իշխանությանը տալիս էին 30 օր, հիմա տալիս են 10 օր.... Թե ինչո՞ւ են տալիս, դա էլ մնաց անհասկանալի…
Ինչեւէ, չգրեմ երկար-բարակ, առավել ևս, որ խոսքս շատ երկար ստացվեց կարծես:
Միայն պարզ էր մեկ բան, որ հայ ժողովուրդը ի վիճակի չէ տարիներով պայքարել, որի համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ… Ու, թե ինչի՞ է պետք Հայ Ազգային Կոնգրեսը իշխանությունների մնալու պարագայում, երեևի միայն Հրաչյա Սարգսյանն ու Լևոն Զուրաբյանը կիմանան…
Վերջապես, ցավով պետք է արձանագրել, որ այս հանրահավաքը տապալվեց… Այո, տապալվեց, որը ստեղծեցին թե՛ իշխանությունները, թե՛ Շարժման առաջնորդները…
Հ.Գ. Ադմին ջան, եթե վերև բարձրացած լինեիր, ապա պետք է նկատեիր, որ վերևում շատ-շատ էին… Ներքևում էին մի քիչ քչոտ…
>>>Հ.Գ. Ադմին ջան, եթե վերև բարձրացած կլինես, ապա պետք է նկատեիր, որ վերևում շատ-շատ էին…Ներքևում էին մի քիչ քչոտ…
Մեր մեջ ասած, լրիվ ընդհակառակը… ներքեւում մի հատ կաֆեի Վիպ-ում լռված էր մի քանի տղաների հետ:
Այնպես որ Ադմին-ից ձեռ քաշիր, նա էլ, եթե նկատել ես, սկսել է իրեն պասիվ պահել ե՛ւ քաղաքական, ե՛ւ բլոգի վարչարարական առումներով:
-----
Լրիվ լուրջ եմ ասում, ժողովուրդ՝
1. Լեւոնից ձե՛ռ քաշեք, շուտով նա էլ կհավելի քաղաքական դիակների շարքերը
2. Ադմինի քաղաքականությունից ձեռ քաշեք… թեման փոխի
3. Ես կասեյի նաեւ՝ Ադմին-ից կարելի է ձեռ քաշել, եկեք բոլոր դեպքերում օբյեկտիվ լինենք՝
ա/ սեղան խոստացավ՝ չարեց
բ/ վերջին ժամանանկներս իրեն պահում է չափից ավելի պասիվ, եւ նույնիսկ մի հատ բժշկի թուղթ չի ներկայացնում… գոնե մի հատ թութքի ստացական բերեր…
գ/ վերջապես մեր ինչի՞ն է պետք Ադմինը… առաջարկում եմ Պառլամենտական Բլոգի վերածվել:
Phenomen
16-09-08 • 23:34 PM
5
Էս մեր Փիլիսոփան հիասթափվում է, չեղավ, մենակ բլոգը պառլամենտական դարձնելով չենք կարող դրա դեմն առնել:
Եղբայրք, ի՞նչ էիք ուզում լիներ, հեղաշրջո՞ւմ… ուրիշ ո՞նց եք պատկերացնում Ուր բանքն սպառին, և գործքն թագավորեն ասածը: Կամ պիտի միտինգ անեն մի քանի հոգով, հետո էլ կենտրոնի թաղափետի ընտրության մասնակցեն, հետո մի այլ ընտրության, ձեռի հետ էլ դատարաններում քարշ գան, կամ էլ պիտի կրակեն: Է՜, Լևոնը հենց սկզբից ասեց՝ ախպեր, ես քաղաքակիրթ պայքար եմ տանելու, ու հիմա կրակն է ընկել իր ասածից:
Կամ պիտի այսպես էլ շարունակվի մինչև Թորոսյանը մի խելքը գլխին բան չկազմակերպի քաղաքական դաշտում (յանի կատակ եմ անում տղերք, սրտներիդ մոտ չընդունեք), կամ էլ պիտի Ժիրոն կամ մի ուրիշը ֆազերը գցի ու կրակի: Քանի Լևոնն է էդ շարժումը ղեկավարում, ու քանի դեռ ավազակախմբի դեմ է էդ շարժումն ուղղված՝ սենց էլ մնալու է: Սրանք խոսալու են, նրանք «կրակեն», սրանք միտինգ էն անելու, նրանք` քաղմաս, սրանք ընտրություն, նրանք` ախպերություն:
Ճահճային վիճակ ա… իսկ ճահճի մեջ ընկածը ինքն իրան հանել չի կարող: Կողքից պիտի օգնեն, ու կտեսնեք՝ Հայաստանի պարագայում այդպես էլ լինելու է:
Կողքից՝ նկատի ունես գունավոր օգնությո՞ւն… դա էլ մի բան չի, մինչեւ հիմա Ուկրաինայի ու Վրաստանի խելքները գլուխները չի գալիս… էլ չեմ ասում՝ Ղրղզստանի մասին, որի նախկին ԱՄՆ դեսպանը հիմա եկել է օգնելու հայերին…
«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որտեղ ինչ-որ դերակատարություն է ունեցել: Ասենք, ինչո՞ւ են իրենք (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսը) ընտրել Հյուսիսային պողոտան, որը Լ. Տեր-Պետրոսյանը չի կառուցել, ինքը կառուցել է «Հրազդան» մարզադաշտի մոտի տոնավաճառը, այդտեղ էլ պետք է անցկացնի իր միտինգները, որովհետեւ արդեն դրանց տոնայնության եւ բովանդակության մեջ առեւտրի էլեմենտներն այնքան են շատացել, որ ճիշտը տոնավաճառում աշխատելն է»,- երեկ առաջարկեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը
Ակունք իմաստության…
Ես չեմ հասկանում, թե ինչու են դաշնակները իրենց հավաքների եւ մոմավառությունների մի մասը սկսում Ծիծեռնակաբերդից, չլինի՞ թե 15 թիվն էլ իրենք են սարքել…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)
7 մեկնաբանություն
Jojoba
16-09-08 • 00:22 AM
1Հը՞, ի՞նչ արիք
հեղափոխություն արի՞ք… թե՞ գնացիք օրներդ անց կացրիք եկաք:
Աչքիս էլի սրա-նրա վերլուծականներն եք լսել, ասենք՝ «Բեն Լադենի ընտանեկան պրոբլեմները» կամ «Զուրաբյանի ընտանեկան բյուջեն ճեղքվածք է տվել» թեմաներով:
Լավ, արդեն կարելի է բլոգի թեմատիկան փոխել, հիմա սա արդեն արդիական չէ… Օրինակ, մեղմ անցում կատարել կավատների կամ թրաֆիկինգի պրոբլեմներին, ինչու չէ, կարելի է նաեւ արծարծել հակաթմրամոլային կամ հենց թմրամոլային թեմաներ… կամ էլ՝ ինչպես կազմակերպել Նոր Տարվա սեղանը կամ ինչպես դիմավորել Ձմեռ Պապուն…
Ընտրությունը ձերն է:
F5-admin
16-09-08 • 01:34 AM
2Բան էլ չարինք… Ինձ զարմացրեց միտինգավորների… քչությունը: Մի 10 հազար մարդ հազիվ լիներ: Մաշտոց-Կորյուն կորը բաց էր, Մատերնադարանի փողոցն էր մարդաշատ, ու կողքի տարածքները՝ այնքան էլ ոչ մարդաշատ: Իսկ Մաշտոցի սկիզբը՝ մայթերին որոշ դիտորդներ կայն՝ տաքսու վարորդներ, Գրանդ Քենդիից դուրս եկած ընտանիքներ, արեւածաղիկ չրթելու համար հարմար տեղ չգտած անչափահասներ ու չափահաս իգիթներ…
Վերջում էլ մայթային թույլոտ շարժում նկատեցի, երեւի երթ էր, հա՞…
Երեւի մարդիկ հիասթափված են… չեմ կարծում, թե այս ժամին բոլորը գերեզմաններում էին…
Չգիտեմ, դուք ասեք…
Philosopher
16-09-08 • 02:37 AM
3Ավելորդ անգամ նշած չեմ լինի, որ իմ մտապատկերում քաղաքական գործչի, քաղաքագետի և, ընդհանրապես, իրական դիվանագետի իդեալը եղել է և մնում է Հանրապետության Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչո՞ւ նշեցի այդ մասին: Միայն այն պատճառով, որ այսօրվա հանրահավաքից ես ցավ ապրեցի:
Չէ, մարդկանց քչությունը չէ, այդքան էլ շատ քիչ չէին, ոնց որ Ադմինը նշեց: Ինչեւիցե… Կրկնեմ, որ հիսաթափությունս մարդկանց քանակի վերաբերյալ էր: Երկու անգամ հետաձգել և այդքան մարդ հավաքել միայն 4 թերթի մեջ գովազդ տալով, կարծում եմ՝ լավ է:
Բայց… Ա՛յ, հանրահավաքի բովանդակությունը ինքնին ինձ բնավ հաճելի չէր:
Նախ, չեմ կարծում, որ ճիշտ էր թույլ տալ մարքսիստին այդպիսի անմակարդակ ելույթ ունենալ… Դա պարզապես ապուշություն էր` մեղմ ասած:
Արամ Կարապետյանի և Արմեն Մարտիրոսյանի մասին էլ կասեմ, որ իզուր էին եկել և խոսում, եթե չեն միանում Կոնգրեսին:
Հրաչյա Սարգսյանի դեկլարատիվ խոսքը բազմիցս կրկնված և գրված էր… ուստի հետաքրքրություն իր մեջ չէր առաջացնում:
Արամ Սարգսյանի ելույթը կորակի որպես անընդհատ նույնն ասող Հ1: Միտք չունի, եթե միշտ նույնը պետք է կրկնես, ելույթ ունենալ: Տեսեք, Դեմիրճյանը չխոսեց և շատ էլ ճիշտ արեց: Քանի որ Արամի, Դեմիրճյանի և այլոց խոսքը հետաքրքիր էր, ականջի համար հաճելի էր նախընտրական փուլում:
Հիմա իրավիճակը այլ է.... Հիմա պետք է ոչ թե դեկլարատիվ ինչ-որ խոսք ասել, այլ քայլ անել… Առաջին Նախագահը դեռեւս հունվարի 22-ի հանրահավաքում նշել էր՝ «Ուր բանքն սպառին, և գործքն թագավորեն»: Իսկ հիմա այդ ամենը ոչ ոք չի տեսնում, կարծում եմ:
Արարատ Զուրաբյանի մասին նշել եմ, որ ոչ մի շանս չի ունենալու Կենտրոնում թաղապետ դառնալու: Իզուր կրկին պետք չէ մտնել նույն գետը: Բայց, ՀԱԿ-ը մտնում է… Էհ, ի՞նչ արած…
Հիմա Առաջին Նախագահի ելույթի մասին: Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հետաքրքիր էր, շատ կիրթ և կոկիկ, ինչպես նրա նախորդ բոլոր ելույթները: Սակայն, ցավոք, պետք է արձանագրել, որ մասամբ ժամանակավրեպ ելույթ էր: Ի՞նչ նկատի ունեմ մասմաբ ժամանակավրեպ անվանելու այն:
Կարծես լիներ նախընտրական, ժողովրդին համոզելու ելույթ: Բացառությամբ Ղարաբաղին առընչվող թեմային, որը շատ ճշգրիտ էր, և այսպես շարունակելու դեպքում, միգուցե, կանգնենք այն փաստի առաջ, որ ոչ միայն կկորցնենք ԼՂ-ը, այլև Հայսատանի բուն տարածքներից…
Հիմա հանրահավաքի և նրա տված պտուղների մասին: Շատերը չեն կարողացել գալ… Անձամբ գիտեմ բավական թվով մարդիկ, ովքեր չկարողացան գալ, բայց և կան ոմանք, որոնք չցանկացան գալ:
Ի՞նչ տվեց հանրահավաքը: Կարծես՝ ոչինչ…
Ողջ ամառ տարածվում էին, իբր աշնանը լինլու է վճռական պայքար, վճռական փուլ, բայց ունենք՝ ոչինչ…
Սա շատ վատ է: Եթե ամիսներ առաջ իշխանությանը տալիս էին 30 օր, հիմա տալիս են 10 օր.... Թե ինչո՞ւ են տալիս, դա էլ մնաց անհասկանալի…
Ինչեւէ, չգրեմ երկար-բարակ, առավել ևս, որ խոսքս շատ երկար ստացվեց կարծես:
Միայն պարզ էր մեկ բան, որ հայ ժողովուրդը ի վիճակի չէ տարիներով պայքարել, որի համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ… Ու, թե ինչի՞ է պետք Հայ Ազգային Կոնգրեսը իշխանությունների մնալու պարագայում, երեևի միայն Հրաչյա Սարգսյանն ու Լևոն Զուրաբյանը կիմանան…
Վերջապես, ցավով պետք է արձանագրել, որ այս հանրահավաքը տապալվեց… Այո, տապալվեց, որը ստեղծեցին թե՛ իշխանությունները, թե՛ Շարժման առաջնորդները…
Հ.Գ. Ադմին ջան, եթե վերև բարձրացած լինեիր, ապա պետք է նկատեիր, որ վերևում շատ-շատ էին… Ներքևում էին մի քիչ քչոտ…
Jojoba
16-09-08 • 03:00 AM
4>>>Հ.Գ. Ադմին ջան, եթե վերև բարձրացած կլինես, ապա պետք է նկատեիր, որ վերևում շատ-շատ էին…Ներքևում էին մի քիչ քչոտ…
Մեր մեջ ասած, լրիվ ընդհակառակը… ներքեւում մի հատ կաֆեի Վիպ-ում լռված էր մի քանի տղաների հետ:
Այնպես որ Ադմին-ից ձեռ քաշիր, նա էլ, եթե նկատել ես, սկսել է իրեն պասիվ պահել ե՛ւ քաղաքական, ե՛ւ բլոգի վարչարարական առումներով:
-----
Լրիվ լուրջ եմ ասում, ժողովուրդ՝
1. Լեւոնից ձե՛ռ քաշեք, շուտով նա էլ կհավելի քաղաքական դիակների շարքերը
2. Ադմինի քաղաքականությունից ձեռ քաշեք… թեման փոխի
3. Ես կասեյի նաեւ՝ Ադմին-ից կարելի է ձեռ քաշել, եկեք բոլոր դեպքերում օբյեկտիվ լինենք՝
ա/ սեղան խոստացավ՝ չարեց
բ/ վերջին ժամանանկներս իրեն պահում է չափից ավելի պասիվ, եւ նույնիսկ մի հատ բժշկի թուղթ չի ներկայացնում… գոնե մի հատ թութքի ստացական բերեր…
գ/ վերջապես մեր ինչի՞ն է պետք Ադմինը… առաջարկում եմ Պառլամենտական Բլոգի վերածվել:
Phenomen
16-09-08 • 23:34 PM
5Էս մեր Փիլիսոփան հիասթափվում է, չեղավ, մենակ բլոգը պառլամենտական դարձնելով չենք կարող դրա դեմն առնել:
Եղբայրք, ի՞նչ էիք ուզում լիներ, հեղաշրջո՞ւմ… ուրիշ ո՞նց եք պատկերացնում Ուր բանքն սպառին, և գործքն թագավորեն ասածը: Կամ պիտի միտինգ անեն մի քանի հոգով, հետո էլ կենտրոնի թաղափետի ընտրության մասնակցեն, հետո մի այլ ընտրության, ձեռի հետ էլ դատարաններում քարշ գան, կամ էլ պիտի կրակեն: Է՜, Լևոնը հենց սկզբից ասեց՝ ախպեր, ես քաղաքակիրթ պայքար եմ տանելու, ու հիմա կրակն է ընկել իր ասածից:
Կամ պիտի այսպես էլ շարունակվի մինչև Թորոսյանը մի խելքը գլխին բան չկազմակերպի քաղաքական դաշտում (յանի կատակ եմ անում տղերք, սրտներիդ մոտ չընդունեք), կամ էլ պիտի Ժիրոն կամ մի ուրիշը ֆազերը գցի ու կրակի: Քանի Լևոնն է էդ շարժումը ղեկավարում, ու քանի դեռ ավազակախմբի դեմ է էդ շարժումն ուղղված՝ սենց էլ մնալու է: Սրանք խոսալու են, նրանք «կրակեն», սրանք միտինգ էն անելու, նրանք` քաղմաս, սրանք ընտրություն, նրանք` ախպերություն:
Ճահճային վիճակ ա… իսկ ճահճի մեջ ընկածը ինքն իրան հանել չի կարող: Կողքից պիտի օգնեն, ու կտեսնեք՝ Հայաստանի պարագայում այդպես էլ լինելու է:
F5-admin
17-09-08 • 04:00 AM
6Կողքից՝ նկատի ունես գունավոր օգնությո՞ւն… դա էլ մի բան չի, մինչեւ հիմա Ուկրաինայի ու Վրաստանի խելքները գլուխները չի գալիս… էլ չեմ ասում՝ Ղրղզստանի մասին, որի նախկին ԱՄՆ դեսպանը հիմա եկել է օգնելու հայերին…
F5-admin
20-09-08 • 11:35 AM
7«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որտեղ ինչ-որ դերակատարություն է ունեցել: Ասենք, ինչո՞ւ են իրենք (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսը) ընտրել Հյուսիսային պողոտան, որը Լ. Տեր-Պետրոսյանը չի կառուցել, ինքը կառուցել է «Հրազդան» մարզադաշտի մոտի տոնավաճառը, այդտեղ էլ պետք է անցկացնի իր միտինգները, որովհետեւ արդեն դրանց տոնայնության եւ բովանդակության մեջ առեւտրի էլեմենտներն այնքան են շատացել, որ ճիշտը տոնավաճառում աշխատելն է»,- երեկ առաջարկեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը