Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հրազդան մարզադաշտում հանդիպեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ինքս մարզադաշտում էի: Ճիշտն ասած` առաջին խաղակեսում մերոնք վատ չխաղացին: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի համար, ճնշում էին գործադրում թուրք ֆուտբոլիստների վրա հենց իրենց` թուրքերի կիսադաշտում: Երբեմն խաղարկում էին մտածված կոմբինացիաներ, մտնում էին կոշտ պայքարի մեջ, փոխանցումների խոտանը այնքան էլ մեծ չէր: Իհարկե, թուրքերը հետ չէին մնում մերոնցից: Հանուն արդարության, պետք է նշել, որ առաջին խաղակեսում մեր դարպասի մոտ եղան ավելի շատ վտանգավոր պահեր, քան` թուրքերի: Երեւում էր թուրք ֆուտբոլիստների բարձր պրոֆեսիոնալիզմն ու կարգը: Չնայած այդ ամենին` ֆուտբոլասերները հույս ունեին, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկատակտիկական բացը կլրացնեն անմնացորդ պայքարով եւ խաղի մնացած ժամանակահատվածում մերոնք չեն խաղա այն խաղը, որին իրականում ականատես եղանք չարաբաստիկ երկրորդ խաղակեսում:
Ցավոք, երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչնչով աչքի չընկան: Թուրքերն էլ, օգտագործելով մեր խաղացողների անիմաստ, «մանկական սխալները», ի վերջո հաղթեցին այս խաղը:
Երկրպագուների մասին: Միգուցե սխալվեմ, բայց վերջին անգամ այդքան ֆուտբոլասեր մարզադաշտում տեսել եմ 1996թ.-ին Եվրոպայի այն ժամանակվա չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, գուցե` այս անգամ ավելի շատ:
Արեւելյան եւ Արեւմտյան տրիբունաները, ինչպես նաեւ յարուսը լեփ-լեցուն էին: Հյուսիսային եւ Հարավային տրիբունաները զբաղված էին մոտավորապես 1/3-ով:
Ողջ խաղի ընթացքում տրիբունաները վանակարկում էին «Հա-յաս-տան», փորձում էին ճնշում գործադրել թուրքերի վրա: Կարճ ասած` այդպիսի երկրպագություն երեւի չէր եղել վերջին 25 տարում: Նույնիսկ (առաջին անգամ տեսա նման բան Հայաստանում) մեր բազմահազար երկրպագուները ոտնկայս երգեցին Հայաստանի Հանրապետության հիմնը` ի տարբերություն մեր հավաքականի հարգարժան ֆուտբոլիստներից շատերի, որոնցից մի քանիսը, հիմնը հնչելու ժամանակահատվածում, ծամոն էին ծամում, մի քանիսը աչքով էին տալիս տեսախցիկներին եւ այլն (խաղը տեսագրել եմ եւ ուշադիր զննել. երգում էին միայն Լեւոն Փաչաջյանն ու Ռոբերտ Արզումանյանը):
Պետք էր տեսնել ֆուտբոլասերներին խաղից հետո: Խաղից հետո հայ ֆուտբոլասերները մարզադաշտից հեռանում էին տխուր, գլխիկոր, խոցված արժանապատվությամբ ու խոցված ինքնասիրությամբ: Չկար մեր ֆուտբոլիստներին ուղղված, արդեն սովորական դարձած, ծաղրական, վիրավորական որեւէ արտահայտություն (ամեն դեպքում, ես չեմ լսել, չեմ տեսել):
Ինչեւիցե, հուսանք, որ մեր ֆուտբոլում հաղթանակներ դեռ կլինեն, իսկ Եվրոպայի նորընծա չեմպիոնների հետ առաջիկա խաղում` Իսպանիա-Հայաստան, մերոնց մաղթենք հաջողություն:
16 մեկնաբանություն
Մտահոգ
07-09-08 • 20:56 PM
1Դե, ֆուտբոլային խաղը պարզապես խաղ էր՝ պատրվագ քաղաքական խաղեր նախաձեռնելու համար:
Միտք
08-09-08 • 00:03 AM
2Ես էլ եմ կարծում, որ սեպտեմբերի 6-ին կարեւոր էր այն, որ գոնե Սարգսյանի հրավերքը հրապարակայնորեն չանտեսվեց, այլ ոչ թե ֆուտբոլային խաղի հաշիվը: Չգիտեմ ինչու, միշտ փորձում էի ինձ հավատացնել, որ ոչ-ոքի է վերջանալու խաղը: Ու տխրեցի մեր պարտությունը տեսնելով:
Jojoba
08-09-08 • 02:22 AM
3sksnak քանի որ ես չեմ նայել խաղը (ուղղակի զբաղված էի, եւ միայն առավոտյան եմ նայել 10 րոպե ձայնագրությամբ), ապա քո տեքստը լսելուց կարելի է ենթադրել, թե իրականում խաղ է եղել…
Ես հավանաբար այս բլոգի ամենաանհավատ, ոչ ֆոտբոլասեր անձն եմ… բայց նման խայտառակ խաղ ես երբեք չեմ տեսել.... Ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք գրեք, բայց առավել խայտառակ խաղ ես նույնիսկ երբ փոքր էի, մեր բակում չեմ տեսել…
Թե ծախված էր, թե ինչ… գաղափար չունեմ… բայց որ տհաճ էր՝ դա հաստատ:
Հիմա առնվազն մի 10 տարի էլ կսպասես, որ ձեր ստադիոններում մարդ հայտնվի, կամ ինչ-որ մեկը հավատա, որ մերոնց խաղը նայելու արժանի է…
Ասելու բան չի, բայց պտի ասեմ: Բա որ ասում էի՝ հույսեր մի փայփայեք, մեկա կրվելու ենք… ոչ մեկդ չէր հավատում, կամ չէր ուզում դրան հավատալ (համենայն դեպս արտաքուստ)… Հիմա ի՞նչ կասեք:
Չէմ թաքցնի, ես ինքս վերջին օրով սկսել էի հավատալ սրան, նույնիսկ արտահայտություն մշակեցի՝ «Քաղաքական ոչ-ոքի», բայց երբ ինձ ասեցին խաղի ցուցանիշները (ըստ բուքմեյքերների), զգացի, որ տեղի է ունենալու անխուսափելին…
Ցավում եմ ...
Philosopher
08-09-08 • 14:04 PM
4Բայց իրականում ի՞նչ խաղ էր, որ Սկսնակն էսպես ոգեւորվել է:
Կարծում եմ ոչ թե ոգեւորությունը խաղից էր, այլ որ մի քիչ շատ մարդ կար, միայն թույլ տվեք նկատեմ, որ էնքան էլ շատ չէին, դարպասների հետեւի տրիբունաները եւ վերեւներում էլ ահագին տեղեր կային, որ մարդիկ շարք ընդ մեջ էին նստել:
Իսկ Սկսնակը ոգեւորվել էր, քանի որ, օգոստոսի մեկից էս կողմ միտինգ չէր տեսել, շատ մարդ չկար, դրա համար էլ հիմա 30 հազար տեսել է, ու…
Խաղը շատ տաղտուկ էր: Իսկ հայերը պարտվեցին, քանի որ Թուրքիայի հիմնի ժամանակ լկտիություն էր տիրում դաշտում: Այ դրա համար է կպարտվենք, մինչեւ չհասկաանանք, որ մարդու նման պետք է պահել:
Իսկ ոչ ոքիի մասին ես էլ էի մտածել: Հատկապես Գյուլի ժամանման պահին: Բայց երբ տեսա էդ դաշնակների «բողոքը», համոզվեցի որ մենք պարտվելու ենք կա՛մ 1:3, կամ էլ 0:2:
Սկսնակ, չնեղանաս, բայց հոդվածիդ հիմնական մեխը նա էր, որ մերոնք լավ են խաղացել, բայց պարտվել են: Էդպիսի մի ասույթ կա: Ասում են՝ հիվանդի վիրահատությունը անցավ հաջող, բայց հիվանդը մահացավ… Հիմա քո ասածն է…
Ո՛չ, մերոնք լավ չէին խաղում…
Հ.Գ. Տեսա՞ք ՏԻՄ ընտրությունները ինչ լավ, խայտառակ եւ լկտի անացան, եւ կրկին գրանցվեց նորմալ արդյունք. իշխանությունը հաղթեց Հայ Ազգային Կոնգրեսին:
Որ ես ասում էի՝ մի՛ մտեք էդ կեղտոտ խաղերի մեջ, մի՛ մասնակցեք ՏԻՄ հեքիաթներին, էլի իշխանության մոլուցք կա շատերի մեջ…
Եթե Լևոնին չթողեցին, Մանուկի տղա, տկ. Զոյա, դուք ո՞վ եք, որ անցնեիք…
Հիմա էլ Արարատ Զուրաբյանը խայտառակ կլինի Կենտրնում…
Բարի խայտառակություն, ողջունե՛նք միասին…
Marat
08-09-08 • 15:03 PM
5Հարգելի «ֆուտբոլից մի 2000 կմ հեռու» բարեկամներ, մարզադաշտում երկու թիմերի ֆուտբոլային հանդիպումը պարզապես ֆուտբոլային խաղ է` անկախ նրանից, թե հանդիպել են Անդորրայի ու Մադագասկարի հավաքականնե՞րը, Լոռին ու Ալավերդու թի՞մը, թե՞ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները: Եվ անկախ նրանից, թե թիմերը ի՞նչ մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում, ինչպե՞ս է ավարտվում հանդիպումը, երկրպագուները որքա՞ն են հայհոյում, եւ ո՞վ քանի խախտում է անում, այդ երեւույթին այլ կերպ չեն անվանում:
Սա էր պատճառը, որ հոդվածում մի քանի անգամ կրկնվում է «խաղ» բառը:
>>> ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք գրեք, բայց առավել խայտառակ խաղ ես նույնիսկ փոքր ժամանակ մեր բակում չեմ տեսել ...
Ժոժոբա ջան, իսկ ես ասել եմ, որ խայտառակությու՞ն չէր:
>>> Բա որ ասում էի հույսեր մի փայփայեք, մեկա կրվելու ենք… ոչ մեկդ չէր հավատում կամ չէր ուզում դրան հավատալ (համենայն դեպս արտաքուստ) ... հիմա ի՞նչ կասեք
Անկեղծ ասած` ես մեծ հույսեր ունեի:
>>>Բայց իրականում, ի՞նչ խաղ էր, որ Սկսնակն էսպես ոգեւորվել է:
Փիլիսոփա ջան, խաղից չեմ ոգեւորվել, ընդհակառակը` եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ֆուտբոլը շատ է ետ մնում…
>>>Սկսնակ, չնեղանաս, բայց հոդվածիդ հիմնական մեխը նա էր, որ մերոնք լավ են խաղացել, բայց պարտվել են:
Նայում-նայում եմ, բայց այդպիսի տող չեմ տեսնում:
Կրկնում եմ, առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները թուրքերից շատ վատ չխաղացին: Եղեք օբյեկտիվ: Իհարկե, խաղի որակը ցածր էր:
Երկրորդում խաղում էր մեկ թիմ` Թուրքիայի հավաքականը…
Phenomen
08-09-08 • 15:24 PM
6Ֆուտբոլային թեման իմ սիրած թեմաներից է: Խաղը նայեցի, իմ դուրն էլ չեկավ, սակայն ոչ թե նրանից, որ հայերը իրենց հնարավորությունից թույլ էին, այլ զուտ թուրքերն էին շատ ուժեղ, ու ցանկացած իրադրությունում խաղում էին մինչև վերջ: Մերոնց մոտ կա դեռ իրար վրա «մուննաթ գալու» պահը: Ու կա հին խաղացողների մոտ՝ Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Ոսկանյան, նույնիսկ Հովսեփյանի մոտ նկատեցի: Սխալ բան է, չի կարելի թույլ տալ իրար դաշտում նեղացնեն ու հաթաթա տան, մարզչական սխալ է: Իրադրություններն էլ մինչև վերջ չեն խաղում, գնադկը կորցրեցին, կանգնում են տեղում: Իսկ երիտասարդները այդպիսին չեն՝ Պաչաջյանը, Արզումանյանը, Առաքելյանը պայքարում էին գնդակի համար, կորցնելիս՝ միանգամից մտնում պայքարի մեջ:
Հիմա մեկնարկային կազմի ու դասավորության մասին: Իմ կարծիքով, կազմը հիմնականում օպտիմալ էր: Սակայն զարմացրեց Առաքելյանի պաշտպանական դիրքը, ախր նա կիսապաշտպան է, նա պիտի աշխատեր կենտրոնում, կենտրոնական շրջանի տարածքում, որտեղ դիրքավորվել էր կարճահասակ Ոսկանյանը, ու բացարձակ անօգուտ էր թիմին: 35-րդ րոպեին Արզումանյանի հարկադրված փոփոխությունը կարծում եմ սխալ կատարվեց, պիտի շարունակեր Դոխոյանը, սակայն դուրս է գալիս հաջորդ «գնոմիկը»` Ռոմիկ Խաչատրյանը: Պաշտպանությունը թողնվում է թուրքերի հոշոտմանը: Հարձակման գծում ավլացնելու բան չեմ տեսնում՝ հավաքականը արդեն քանի տարի է չունի նորմալ հարձակվող: Բավական է հիշել առաջին խոշոր հաջողությունը Լեհաստանի դեմ, երբ պայծառատես Պորտերֆիլդը (լուսահոգի) դաշտ դուրս բերեց 1-5-5 կազմ՝ առանց հարձակվողի: Կարելի էր հենց սկզբից Ոսկանյանի փոխարեն Մելքոնյանին խաղացնել, գոնե արագ է ու կարողանում է մոտենալ դարպասին (գնդակով):
Մեր թիմի ամենամեծ սխալը, որը նկատած կլինեք բոլորդ. 9-10 անգամ ազատ հարված տրվեց դարպասից, Բերեզովսկին բոլոր էլ բարձր հարվածով ուղարկեց մրցակցի կիսադաշտ, ու ոչ մի անգամ մերոնք չկարողացան տիրել գնդակին: Ես գիտեմ, Վարդան Մինասյանը այդպիսի «մանրուքներ» չի նկատում, նա չունի մարզչական նորմալ կրթություն ու պրակտիկա, բա էդ դանիացին ի՞նչ է մտածում, ոտը ոտին գցի ու ֆուտբոլ նայի՞:
Թերիմը շատ լավ գիտեր մեր հավաքականի հիմնական ուժերը՝ եզրային կիսապաշտպաններին, ու լավ փակել էր երկուսին էլ, իսկ ահա կենտրոնը համեմատաբար ազատ էր թողել, չնայած Ռոմիկն ու Արթուրը չկարողացան դա օգտագործել. ի՞նչ կարող էս անել, թե իրենք, թե մարզիչը գիտեն, որ իրենք թույլ են:
Գնահատեմ մեր հավաքականի մարզիկներին (1-շատ վատ, 5-շատ լավ)
Բերեզովսկի - 3
Հովսեփյան - 3
Առաքելյան - 3
Թադևոսյան - 4
Արզումանյան - 5
Մկրտչյան - 3
Ոսկանյան - 2
Պաչաջյան - 4
Քարամյան Արտ. - 3
Մխիթարյան - 4
Մանուչարյան - 2
Քարամյան Արմ. - 1
Զեբելյան - 3
Խաչատրյան - 2
Իմ պատկերացրած դասավորությունը
--------------Քար.-------------Մանուչ.----------------Պաչ.--------------
-----------------------Մխիթ.----------------------------------------------
-----------------------------------------------------Մելքոն.-----------------
---Մկրտչ.-------------------------Առաք.----------------Հովս.-----------
------------------Արզում.-------------------Թադևոս.---------------------
---------------------------------Բերեզ.----------------------------------
Phenomen
08-09-08 • 16:09 PM
7Իսպանիայի հետ էլ նույն կերպ կխաղան, եթե դասավորությունը նույնը լինի, ինչ թուրքերի հետ, կընդունեն 4-6 գնդակ (պաշտպանությունում արդեն պրոբլեմ կա՝ Արզումանյանը վնասվածք ունի), եթե խաղան իմ առաջարկած սխեմայով, բայց Մանուչարյանի փոխարեն լինի Զեբելյանը, կլինի մինիմալ հաշիվ՝ 1:0, կարող է կիսապաշտպանությունում լավ խաղան ու մի հատ պատասխան գոլ հաջողացնեն: Բերեզովկուն չի կարելի թույլ տալ ազատ հարվածի ժամանակ էլի տշել ուր պատահի, պիտի խաղա ետ քաշված պաշտպանների հետ, նրանք էլ գնդակը հասցնեն Առաքելյան-Մելքոնյան-Մխիթարյան եռանկյունի, որը արդեն կամ հեռահար հարվածներով կստիպի պաշտպաններին դեպի կենտրոն խտանալ, կամ էլ հարձակումը կտարածի ֆլանգներով՝ Քարամյան-Պաչաջյան, որոնք և խաբս տալ կարող են, և տուգանային հրապարակի անկյուններից հարվածել դարպասին: Գնդակը Մխիթարյանի մոտ հասնելուն պես Մելքոնյանը պիտի մոտենա տուգանային հրապարակին, Մկրտչյան-Հովսեփյան զույգը պիտի անցնի կենտրանական գիծը, դրանից ավելի վաղ չի կարելի, քանի որ իսպանացիների կիսապաշտպանները ահավոր արագ են՝ Սիլվա, Ինյեստա, Չավի, Ֆաբրեգաս, չգիտեմ ով կլինի, բայց մեկը մեկից արագ են:
Ընդհանրապես պիտի ձեռ քաշվի այն մտքից, որ մեր տղաներից որևէ մեկը կարող է գնդակով մտնել իսպանացիների տուգանային կամ այնտեղ գնդակ ստանալ: Իհարկե հրաշքներ լինում են, սակայն 90 րոպեն չի կարելի պլանավորել հրաշքների վրա: Խաղը պիտի հիմնվի Առաքելյան-Մելքոնյան-Մխիթարյան եռյակի վրա, Քարամյանն ու Պաչաջյանը պիտի շատ-շատ տեղաշարժվեն՝ որ գոնե իրենց վրա վերցնեն 1-2 պաշտպան-կիսապաշտպան:
Մեր տղաները պիտի չլվեն, այլապես հնար չկա նույնիսկ Էստոնիային հաղթելու: Մենք չունենք այն տաղանդավոր մարզիչը, որ ունեինք անցած տարի, ու չունենք գոնե մի-ոտանի Ֆաբրեգասներ ու Տորեսներ:
Վերջում հերքեմ մի տխմար «իմաստություն», որը 60-ականներին դուրս է եկել մեր տաղանդաշատ ֆուտբոլիստներից մեկի շուրթերից ու մինչ այսօր պտտվում է «հին գվարդիայի» ֆուտբոլասերների ու մարզիչների ուղեղներում. «Գնդակը կլոր է, դաշտը՝ հարթ, չես կարող իմանալ, թե որ կողմ կգլորվի»: Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ իսպանացիներն ու բրազիլացիները, կամ գերմանացիներն ու իտալացիները միշտ իմանում են, թե այդ «կլորը» այն «հարթի» ո՞ր կողմը կգլորվի:
Jojoba
09-09-08 • 01:21 AM
8Հմմմ… բայց ինչ էլ հավես ունեք, նման մանրամասն ռեվյու անել :-(
Ես պետք է դիմեմ Սերժ դյադյաին, որ մյուս անգամ Ավստրիայի մի փոքրիկ քաղաքից հրավիրի մեր նոր մարզիչին:
=========
Ես էլ Սիրով (ես կասեի՝ մեծ սիրով) ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ նոր պրոյեկտը, որը նույնպես «ադնակլասնիկի» պատճենը կամ կրկնօրինակը չէ…
Հուսով եմ, որ անտարբեր չեք անցնի մեր կողքով՝ hyegay[կետ]info
F5-admin
09-09-08 • 02:11 AM
9Ժոժոբա, լավ է քո նշած կայքում գրանցվողները ընդունում են, որ իրենք «նրանցից են», թե չէ մարդ կա մորուք է պահել, մի երկու անգամ ղժժացել է (ավելի շուտ ճվճվացել է) մի 130 հոգու դեմը կանգնած, իրա գերդաստանին էլ տարել է իր մոտ աշխատելու, մի հատ էլ «պադավատ» ունի, ու իրեն թվում է, թե ինքը տղա է:
Այնպես որ «լավ է գեյ աչոյ, քան սրտոյ»:
Phenomen
09-09-08 • 13:14 PM
10չարժե ձեռ առնել, փորձ ունենայի, արդեն ասած կլինեին, սակայն ունեմ միայն տեսական գիտելիք: Ֆուտբոլն էլ քաղաքականությունից հազար անգամ հետաքրքիր ու օգտակար երևույթ է, իսկ մեր բլոգում քաղաքականությունն է հիմնական թեման: վերջերս էլ որոշ պրովոկատորներ փորձում են մեր զուլալ հոգիների մեջ ինչ-որ hyegay ներարկել: Ափսոս ...
Jojoba
09-09-08 • 13:52 PM
11էդ հեչ, հլը քո ասածը պաշտոն ունի, քիչ թե շատ մարդուն ճանաչում են, ոմանք հարգում, բա ինչ կասես, որ ասեմ, որ իմ սիրած քաքաքական գործիչը/որին դուք ախք եք ասում/ հիմա իր ամբողջ կուսակցության անդամներին եվ նրանց ընտանիքի անդամների աշխատանքային հարցերով է զբաղված /նոր պաշտոններ նորաստեղծ Արտակարգ իրավիճակների նախարարությունում (բուժ վարչություն, արտաքին հարաբերությունների բաժին) եվ ԱԽ-ի շրջանակներում; պաշտոններ թաղապետարանների մակարդակով; ավագանու ընտրություններ ...եվ այլն/
Առավել ճշգրտման համար ասեմ, որ սա լրիվ կոնկրետ ինֆորմացիա է, եվ ոչ թե 3-րդ անձից լսված՝ անհրաժեշտության դեպքում կարող եմ կոնկրետ անունններ նշել.
Բա որ ասում էի լավ մարդ է, ոչ ոք չէր հավատում. Մարդը գոնե կոնկրետ գործերով ապացուցում է, որ թքած չունի իր զինվորների վրա. Իսկ Լեվոնը փոխանակ մեր Philosopher-ին մի հատ տուն տար Հյուսիսային պողոտայի վրա, տղու բիզնեսը մաքրազարդեց ավելորդ բեռից.
--------
Զգա տարբերությունը՝
իրա գերդաստանին եվ իր ամբողջ կուսակցության անդամներին եվ նրանց ընտանիքի անդամների
--------
իրականում ձեռ չէի առնում
Jojoba
09-09-08 • 13:55 PM
12»»»վերջերս էլ որոշ պրովոկատորներ փորձում են մեր զուլալ հոգիների մեջ ինչ-որ hyegay ներարկել: Ափսոս ...
ուղղակի չկարողացա անտարբեր անցնել :-Ճ
Philosopher
09-09-08 • 16:31 PM
13Ժոժբա, ակնարկը՞դ
Ես Հյուսիսային Պողոտայի վար ուն չեմ ուզում, թե կարող ես լավ բան առաջարկել, խնդրեմ…
Էս ֆուտբոլը թողեք հա՞…
Բավ է, մեկա մերը ուրիշ ա…
Մենք չենք հասնի ոչնչի.....
Մենք հայ են, մեր մենթալիտետը ուրիշ ա…
Զմայլվեք այս երաժշտությամբ, հոգիներդ կհանգստացնի: Թե չէ ընկել եք Գյուլ, Աբդուլլահ, էլ Սերժ, էլ Սարգսյան.......էհհհհհ… թարգը տվեք…
Առաջ, առաջ .... առաջ քինա.....
Տիգրան Մանսուրյան
Jojoba
09-09-08 • 17:58 PM
14Ինչ լիրիկական բլոգ է, վախտ-վախտ բլոգերները մեր մոտ անցնում են արձակի.
Jojoba
09-09-08 • 17:59 PM
15Հենց դրանից ելնելով էլ արաջարկեցի անդամակցել մեր նոր սայթին /մեր մեջ ասած վերջին 2 օրվա ընթացքում 8 նոր յուզեր է գրանցնել - ափսոս նիկերից չեմ ջոգում օվ-օվ է/
Marat
10-09-08 • 01:11 AM
16Թուրքիա-Հայաստան (երիտասարդականներ)
4:0
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)