Կարդալով 100-օրյա ինքնամեկուսացման մատնված Սերժիկ Սարգսյանի ուղերձը իր իսկ այդ 100-օրյակի կապակցությամբ (նախօրոք ասենք, որ այս 100 օրը չի հանվելու նրա մոտալուտ ազատազրկման ժամկետից), տպավորություն է ստեղծվում, թե կարդում ես Համաժողովրդական շարժման ամենաեռանդուն ակտիվիստներից մեկի գրվածքը: Նա նույնիսկ իր այդ 100-օրյա մենության ուղերձում մի քանի անգամ հիշատակել է նեյրոլեզվաբանական ծրագրավորման կոդավորված այնպիսի բառեր, որոնք դաժանորեն սրսկվում էին զոմբիացած հասարակության մեջ. դրանք են` ազատ, անկախ Հայաստան, ՀՀ քաղաքացի, տեսլական, օրինապաշտություն, բարոյականություն, արդարություն: Տեսնես այս բառերը գրելիս կամ էլ կարդալիս (միգուցե ինքը չի գրել) նա ում և ինչ է հիշել:
Ազատ Հայաստան ասելիս նա հավանաբար հիշել է Ալեքսանդր Արզումանյանին ու Դավիթ Մաթևոսյանին ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ էս մարդիկ ազատության մասին այնպիսի պատկերացում ունենային, ինչպես ինքը (ասենք ազատ ընտրության հնարավորություն Մոնտե Կառլոյի ու Բադեն-Բանդենի միջև):
Անկախ Հայաստան ասելիս երևի Վ.Վ. Պուտինին է հիշել ու մտածել, ինչ լավ էր, որ վերջինս իրենց անվերապահորեն աջակցում էր. բա հիմա էլ տենց չլիներ:
ՀՀ քաղաքացի ասելիս էլ երևի թե բազազին է հիշել ու մտածել. “երանի թե բոլորը բազազի նման կարգին ՀՀ քաղաքացի լինեին”:
Տեսլական ասելիս էլ երևի Տիգրան Սարգսյանին է հիշել ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ սրա նմանները շատ լինեին ու ավելի շատ անիմաստ խոսեին, որ գործ անելու ժամանակ չլիներ ու ինքը անդարդ ապրեր:
Օրինապաշտություն ասելիս էլ երևի թե նա Աղվան Հովսեփյանին է հիշել (մեկնաբանություններն ավելորդ են):
(էս հատվածը ուշադիր կարդացեք)
Բարոյականություն բառն էլ արտաբերելիս հաստատ Սաշիկին է հիշել ու մտածել. “երանի թե բարոյականության մասին բոլորը Սաշիկի նման պատկերացում ունենային. ախ ինչքան հեշտ կլիներ կյանքը”:
Դե արդարություն կարդալիս էլ, երևի թե մեծն ինքնամեկուսացածը հիշել է Արման Բաբաջանյանին, Վարդան Մալխասյաին, Ժիրոյին, Բյուզանդի փողոցի ու Հյուսիսայինի նախկին բնակիչներին, Դալմայի այգիների հողօգտագործողներին (էդ ընթացքում արագ-արագ հիշել է Արմենչիկին), խաղաղ ժամանակ բանակում սպանված զինծառայողների ընտանիքներին, մարտի 1-ի զոհերի հարազատներին (էլի արագ-արագ հիշել է ռոբիկին) ու այդպես շարունակ:
Մի բան ակնհայտ է, որ նա այդ ամենը հիշել է, որպես երանելի թվացող մի բան որը երբեք չի լինելու ու որ ինքը երբեք չի համարվելու ՀՀ նախագահ ու չի կարողանալու լուծել ՀՀ առջև կանգնած և ոչ մի խնդիր: Նա ՀՀ պատմության մեջ մնալու է, որպես ՀՀ նախագահի աթոռը շատ կարճատև բռնազավթած և, այնուհետև, դրա համար դատապարտված ոմն մեկը, որին հայոց պատմությունը նույնացնելու Էնվերի ու Ջեմալի հետ:
Ու ի վերջո նրա գրած այս` մեղայականի նմանվող ուղերձը, որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանում հաշվի չի առնվելու: Չենք թողնելու’:
Ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:
Աղբյուր` http://www.himaam.info
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
6 մեկնաբանություն
ALIS
31-07-08 • 05:42 AM
1Ժողովու՛րդ, ես ու՞ր եք, հնարավո՞ր է, որ արդեն ՍերԺիկը գնացել է, կամ էլ նստացույցի եք, չգիտեմ, օ՜ֆ ինչ տխուր է մեր օրը:
Աշխարհում մարդիկ պայքարում են էկոլոգիայի, կենդանիների պահպանության, միասեռականների իրավունքների ու էլ չգիտեմ ինչ անկապ բաների համար, իսկ մենք պայքարում ենք ազատության համար. ի՜նչ անցած թեմա է աշխարհի համար, թե՞ մենք ենք լավ հետ ընկել: Երևի մեր չափից ավելի խելացի լինելուց է:
Ոչ, այ սա հաստատ գիտեմ, դա մեր չափից ավել հարմարվող լինելուց է: Մեզ ուզեն լուցկու տուփի մեջ էլ կտեղավորեն, իսկ մենք կպարծենանք, թե՝ տեսե՛ք, ի՜նչ հնարամիտ ենք, ինչ լավ տեղավորվում ենք, ուրիշ ազգ դա չէր կարող անել:
Մեզ ստորացնում է թե՛ մեր արտաքին, թե՛ ներքին քաղաքականւթյունը, բայց արի ու տես, դա էլ է մեր իշխանություննեի համար պարծենալու թեմա, ով այդ գործը անի չանի հայլուրը կա ու կա:
Մի տեղ կարդացել եմ, երբ մեկին շատ ես ստորացնում, պետք է սպանես, հակառակ դեպքում նա դառնում է քո ամենավտանգավոր թշնամին: Դե այս իշխանությունները ինձ թվում է ճանապարհ չուեն, հո չե՞ն կարող բոլոր ստորացվածներին սպանել:
Մտքերս մի քիչ խառն է, բայց երևի դասավորող կլինի, ինչի համար նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:
Քաղաքացի
31-07-08 • 13:54 PM
2Ալիս ջան, նախ՝ ողջո՛ւյն, առաջին անգամ եմ քո հետ զրույցի բռնվում և հուսով եմ, որ ոչ վերջին:
Ասեմ, որ մտքերդ այդքան էլ խառը չէին
Առաջարկում եմ ընթերցել Շանթ Հարությունյանի ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ հրապարակումը, որը կարող ես գտնել այստեղ:
ALIS
01-08-08 • 03:30 AM
3Ողջույն քաղաքացի, շնորհակալություն առաջարկի համար: Իհարկե, շատ հետաքրքիր է մեր պատմությունը Շանթ Հարությունյանի մեկնաբանությամբ, բայց ցավոք մենք ոչինչ չենք սովորում, այլ առանց սովորել մեզ թույլ ենք տալիս մտածել, ինչն էլ շատ վտանգավոր ու կործանարար է:
Քաղաքացի
01-08-08 • 11:04 AM
4Դե ես էլ առաջարկում եմ, եկեք սովորենք: Պետք է մի օր սկսենք չէ, որ մի քանի տարի, կամ 10 տարի հետո արդեն սովորած լինենք:
ALIS
08-08-08 • 20:03 PM
5По предварительной информации, российский самолет, который сегодня нанес авиаудар по военной базе Вазиани, залетел на территорию Грузии со стороны Армении.
На 102-й базе в Гюмри, Армения располагается авиационный полк Российской Федерации.
Согласно международным нормам и соглашениям между Грузией и Арменией, Армения не имеет права предоставлять свою территорию для осуществления агрессии против Грузии.
Грузия-Онлайн
Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, ես կարծում եմ դա մեր«հրաշք ղեկավարության» վարած քաղաքականության խայտառակ էջերից մեկն ու հույս չունեմ ,որ սրանով կվերջանա:
Marat
09-08-08 • 01:32 AM
6Կարծում եմ, սուտ տեղեկություն է:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)