Խոսքս այն մասին է, որ Ազգային Ժողովը ինչ-որ մի հանձնաժողով է ձեւավորել, որը պետք է քննարկի եւ եզրակացություն տա մարտիմեկյան դեպքերի մասին:
Իմ իսկ վերաբերմունքն այս դիմակահանդեսի վերաբերյալ արտահայտել եմ գրառմանս վերնագրում եւ նկարում (մեքենայի մեջ՝ Սերժ Սարգսյանն է):
Ուրախ կլինեի լսել Ձեր մտքերը:
4 մեկնաբանություն
F5-admin
17-07-08 • 01:49 AM
1Մյուս կողմից, այդ հանձնաժողովից որոշ մարդիկ սկսել են անկեղծանալ: Օրինակ, «Առավոտի» այսօրվա համարից տեղեկացա հետեւյալին.
Քաղաքացի
17-07-08 • 14:53 PM
2Խնդիրը գիտեք ինչումն է. նրանում, որ քաղաքական պոռնիկների անկեղծանալնելն է պատվերով: Պատկերացրեք Գուրգեն Արսենյանը անկեղծանար առանց իր շեֆի, կամ էլ շեֆի տեղակալի իմացության: Հաջորդ օրն իսկ նրան կայցելեին հարկայինը, մաքսայինը, դատախազությունը, 6-րդ վարչությունը, լեզվի տեսչությունը ու նման այլ տեսչությունններ և գործակալություններ:
Իսկ եթե մենք ունենայինք քիչ թե շատ զարգացած քաղաքական համակարգ, ապա այդպես չէր լինի ու մեզ համար հստակ կլիներ, թե ում ասածը ինչ է նշանակում և անշնորհակալ գուշակություններ չէինք անի:
Հ.Գ. մասնավորապես Գուրգեն Արսենյանի հետ կապված էլ կարծում եմ, որ նա փորձում է ռեաբիլիտացվել, որպես քաղաքական ֆիգուր` մանավանդ հաշվի առնելով մոտակա քաղաքական զարգացումները հավանական համապետական ընտրությունների տեսքով:
Marat
17-07-08 • 15:25 PM
3Կարծում եմ, այս հանձնաժողովն իր նպատակին չի կարողանալու լիարժեք ծառայել:
Նպատակ ասելով՝ կարծում եմ, գիտեք, ինչ նկատի ունեմ:
Ի տարբերություն նախկինում ձեւավորված ժամանակավոր այլ հանձնաժողովների, այս մեկը բացարձակապես չունի հանրային վստահություն: Նախկին հանձնաժողովները ունեցել են հարաբերականորեն ավելի մեծ վստահություն՝ կապված հանձնաժողովի անդամների մի մասի քիչ թե շատ պակաս ախտոտված լինելու հետ կամ թվացյալ պակաս ախտոտված լինելու հետ:
Ներկայիս հանձնաժողովը պարզապես ծիծաղելի է…
Այնպես որ, իմ կարծիքով, սրանք ծածկադմփոցին չեն կարող իրականացնել եւ դատապարտված են անհաջողության:
Ես զարմանում եմ այն պատգամավորների վրա, որոնք առանց ամոթի, առանց խղճի խայթի անհեռատեսորեն դարձել են այդ ծաղրուծանակի գլխավոր դերակատարները:
Երանի սխալվեմ...բայց հանձնաժողովի արդյունվետ աշխատանքին ես ընդհանրապես չեմ հավատում:
Մտահոգ
20-07-08 • 05:09 AM
4Ես էլ եմ համոզված, որ այս կոմիտեն պարզապես “փշի-փշի” անելու ձեւ է:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)