Քոչարյան-Ալիեւ Սանկտ-Պետերբուրգյան հանդիպման շրջանակներում խնդրի կարգավորմանը լծված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հնչող հայտարարությունը ինձ խիստ մտահոգիչ են թվում:
Մեթյու Բրայզա (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ). «Կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին… Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բաց, անկեղծ եւ կառուցողական քննարկում է եղել, Սանկտ Պետերբուրգում հունիսի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ շրջադարձ չի ակնկալվում, բայց առկա է լավատեսություն»:
Յու.Մերզլյակովն (ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ) «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, իսկ մեր երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Բ.Ֆասիե (ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ). «Հայաստանը եւս չի ճանաչել ԼՂ անկախությունը. դա միջազգային իրավունքի խնդիր է»:
Եւ ո՞վ լինի Էլմար Մամեդյարովի տեղը (Ադրբեջանի արտգործնախարար), որ այսքանից հետո ոգեւորված չհայտարարի. «Բանակցային գործընթացի այս փուլում քննարկվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրսբերման եւ բռնի տեղահանվածների իրենց բնակության վայրերը վերադառնալու հարցերը»:
Իրոք, այս ամենն ինձ սկսել է խիստ մտահոգել
6 մեկնաբանություն
Bloger
12-06-07 • 18:57 PM
1Մտահոգությունդ խիստ տեղին է, սակայն մի բան էլ ես ասեմ. վերեւում Ձեր նշած բոլոր պատասխանատու եւ անպատասխանատու հայտարարություններին կամ, մեղմ ասած, երազանքներին (խոսքս ազերի դիվանագետին է ուղղված) մեր արտգործնախարարը հստակ պատասխանեց, որ, քանի դեռ բոլոր տեսակի բանակցությունների ելակետը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը չեն, նման տեսակի գործընթացները դատապարտված են անհաջողոության:
Մտահոգ
12-06-07 • 20:15 PM
2Իրո՞ք դու կարծում ես, որ մենք Օսկանյանով, եւ ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հպարտանալու տեղ ունենք: Լավ կլիներ, որ արտաքին աշխարհին մեր ասածը (արած չեմ գրում, որովհտեւ արած գործ դեռ չեմ տեսնում) տեղ հասներ (չեմ ուզում ավելի գռեհիկ ասել, թե՝ բանի տեղ դնող լիներ, թեեւ ոնց որ թե արդեն ասեցի):
arcadi
13-06-07 • 23:07 PM
3Հարգելի Բլոգեր եւ Մտահոգ, իմ խորին համոզմամբ, Ղարաբաղյան հարցի լուծողները ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ Ամերիկան ու Ռուսաստանը:
Democrat
14-06-07 • 01:15 AM
4arcadi, կարծում եմ, դուք խիստ թերագնահատում եք Հայաստանի եւ Ադրբեջանի դերը: Բնական է, որ գերտերությունների դիրքորոշումից շատ բան է կախված, սակայն չի կարելի անտեսել նաեւ անմիջական հակամարտող կողմերի դերակատարությունը: Իհարկե, որքան Հայաստանը ժողովրդավարության իմաստով թույլ գտնվի, այնքան մեզ հետ հաշվի չեն նստի, այլ կերպ ասած, լուրջ չեն ընդունի: Եվ հակառակը: Եթե մենք լինեինք Հարավային Կովկասում “ժողովրդավարության կղզյակ” (որի դերակատարությունը հմտորեն ստանձնել են վրացիները), ապա հավատացեք, որ մեր ձայն ավելի հնչեղ կլիներ:
arcadi
18-06-07 • 15:15 PM
5Կարո՞ղ եք բոլորիս բացատրել. ասենք, Ամերիկան եւ Ռուսաստանը (նաեւ՝ Եվրոպան) համաձայնության են գալիս, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանին, ինչո՞վ կարող է խեղճ ու կրակ Հայաստանը հակադրվի գերտերությունների այս որոշմանը: Եվ հակառակը, եթե բոլորով համաձայնվում են Արցախը թողնել Հայաստանին, ի՞նչ կարող է ձեռնարկել Ադրբեջանը:
Եվ երրորդ տարբերակը. բոլորով որոշում են պահպանել նեկա վիճակը, կարո՞ղ են Հայաստանը եւ Ադրբեջանը ձեռնարկել կամ պատերազմ, կամ էլ կայուն հաշտություն:
Կզարմանայի, եթե մեզնից բան կախված լիներ: Նկատի ունեմ էական բան, ոչ թե վերջում կանչեն ասեն՝ սենց է լինելու, մենք էլ ձեւ տանք, թե մտածում ենք իրենց առաջարկության վրա:
Քաղաքացի
03-07-07 • 14:50 PM
6Ես անձամբ, որպես ՀՀ քաղաքացի խորը համոզված եմ, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը մեծամասամբ կախված է հայ և ադրբեջանցի ժողովուրդներից: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք արտահայտությանս վրա, քանզի ես ասում եմ ոչ թե Հայաստանից ու Ադրբեջանից, որպես պետություն, այլ դրանց ժողովուրդներից: Ու եթե մեր 2 ժողովուրդները ցանկանան, որ հարցը կարգավորվի ու պատրաստ լինեն լսել դիմացինի կարծիքը, ապա այդ հարցի լուծումը արդեն կլինի ընդամենը հստակ համաձայնեցված ժամանակի հարց:
<<Գերտերությունները>> պրեզիդենտների կամ բռնապետների կամքին դեմ կարող են գնալ, բայց ժողովրդի հավաքական կամքին` ԵՐԲԵՔ:
Պարզպես ցավով պետք է արձանագրենք, որ մեր կառավարությունը կամ շատ կարճատես է, կամ էլ այս կամ այն փևով ծախված, քանի որ ամեն ինչ անում է հայ ժողովրդի հավաքական կամքը կոտրելու համար (կամ էլ չի թողնում որ այն ձևավորվի):
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)