Հարգելի հայրենակիցներ.
Բլոգերներ.
Բլոգին հետեւող արտասահմանում բնակվող բարեկամներ.

Հայտարարելով բոյկոտից դուրս գալու իմ մտադրության մասին` ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ներկայիս քաղաքական արենայի վերաբերյալ:

Քաղաքական դաշտ, որտեղ տեղի են ունենում բացառապես ամեն ինչ, բացի քաղաքական պայքարից: Դաշտ, որտեղ տիրում է մի սոսկալի անորոշություն: Դաշտ, որտեղ առկա են երկու բեւեռ: Մեկը` Համաժողովրդական Շարժումը, իսկ մյուսը` իշխանությունը: Բոլորը կարծես փնտրում են երրորդ ուժ: Թե ինչ է դա, ոչ ոք էլ չգիտե: Երրորդ ուժի դերին են հավակնում թոշակառու քաղաքական գործիչները:

Իսկ թե ինչ կստացվի այդ «շիլա-շփոթից», կարծում եմ գուշակել պետք էլ չէ:

Դիտարկում առաջին.

Նենգափոխման երեւույթը մեզ մոտ շատ-շատ է տարածված: Այսինքն, մարդիկ նենգափոխելով քաղաքական գործչի (տվյալ պարագայում Նախագահ Տեր-Պետրոսյանի) խոսքը, ցանկանում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել:

Նախ եւ առաջ, եթե ուշադիր լինեք, ապա ականատես կլինեք, որ շատ են ասում, թե իբր, Տեր-Պետրոսյանը ասել է, որ ով իր հետ չէ, ապա տականք է, դավաճան է … եւ այլն:
Սակայն, եթե հիշենք այդ ժամանակը, երբ Տեր-Պետրոսյանը Փետրվարի 9-ի նախընտրական Հանրահավաքում հայտարարեց սոսկ հետեւյալը. «Մի կողմում հայ ժողովուրդն է, իսկ մյուս կողմում` ազգի տականքը »:

Պարզից էլ պարզ էր, որ Հանրապետության Առաջին Նախագահը նկատի ուներ մյուս «դավադիր» թեկնածուներին: Սակայն այս խոսքը նենգափոխվեց, եւ այժմ դարձրել են մի առասպել եւ ցանկանում են ինչ-որ բաներ ապացուցել:

Դիտարկում երկրորդ.

Այս դեպքում, կցանկանամ անդրադառնալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանին: Այս տիկին Բիշարյանը, մոռանալով, որ ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հավատրիմ քննադատն էր, այժմ բարձրացել է ասուլիսների հարթակ եւ բոլորիս փորձում է ապացուցել անապացուցելին:

Տիկինը համոզված է, որ Փետրվարի 21-ից սկսած մինչեւ մարտի մեկը, ՀՀ քաղաքացիները անցկացրել են չարտոնված հանրահավաքներ: Այս միտքը արտահայտում է մի մարդ, որը անձամբ է ներկայացել այդ հանրահավաքին եւ բարձրախոսով այդ 200 հազար քաղաքացիների առաջ ելույթ է ունեցել: Փաստորեն նա խախտել է «օրենքը»:

Բայց օրենք ասվածը շատ այլ հասկացողություն է տվյալ պարագայում: Քանի որ, մինչեւ մարտի 17-ը, երբ փոփոխվեց «Հանրահավքների, ցույցերի, երթերի …եւ չգիտեմ ինչերի մասին» օրենքը, գործում էր մի օրենք, որտեղ չկար արտոնված միտինգ հասկացողությունը: Միայն իրազեկվում էր քաղաքապետարանին, որ վերջինս ապահովեր տվյալ հանրահավքի անվտանգությունը: Վերջ… Թե ինչ արտոնման մասին է խոսքը այն ժամանակվա օրենքի, մնում է ենթադրել…

Դիտարկում երրորդ.

Թեեւ չէի ասի դիտարկում: Միայն ցանկանում եմ նշել հիացմունքս այսօրվա հուժկու հանրահավաքից եւ երթից: Իրոք հզոր էր:

Արդեն, կարելի է նշել, որ ռեալ կրիտիկական զանգվածը կա: Այսինքն 100-150 հազար մարդ այսօր պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Ելույթներն էլ լավն էին: Չթաքցնեմ, ինձ, հատկապես հաճելի էր Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի ելույթը: Էլ չասեմ Նախագահի ելույթի մասին: Շատ հետաքրքիր էր եւ շատ հմայիչ…

Այնպես որ, արդեն ակնհայտ է, որ ժողովրդին չվախեցրին այս 4 ամսվա ռեպրեսիաները, եւ Հայ ազգը լծվում է մի նոր Արցախյան Շարժման սկզբնավորման գործին:

Պայքարն անկասելի է:

Հաղթանակն էլ` անխուսափելի:

Ուստի.

Պայքար,Պայքար մինչեւ վերջ…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward