Ընկերությունը կատարում է ԵՎՐՈ-2008-ի սահմաններում եւ դրանից դուրս ֆուտբոլային մրցախաղերի երաշխավորված կանխատեսումներ՝ նվազագույն return rate-ով:
Մոտակա խաղերի համար.
Ռուսաստան - Իսպանիա
խաղի ելքի համար՝ 10% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 28.7% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 32,5% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ:
Գերմանիա - ?
խաղի ելքի համար՝ 15% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 32.8% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 40,5% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ-2. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-2:
Հայաստան - Թուրքիա
խաղի ելքի համար՝ 9% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ միայն Սերժ Սարգսյանի ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 14,2% ձեր ապագա եկամտից,
Հայաստանի կողմից գոլ գրանցելու համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության եւ նախագահի կողմից ծափ տալու պայմաններում՝ 20,2% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ-3. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-3:
Դիմումներն ընդունվում են այս գրառման սահմաններում: Գումարի փոխանցման եւ տեխնիկական այլ հարցերով խնդրում ենք դիմել Jojoba-ին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
8 մեկնաբանություն
Marat
26-06-08 • 03:28 AM
1Ադմին, բա պարտվելու եւ կանխատեսման ֆիասկոյի դեպքում, Ձեր կողմից փոխհատուցում չի՞ լինելու:
Philosopher
26-06-08 • 03:30 AM
2Սիրելի Ադմին, միթե դու չես վախենում, որ ՀՀ Գերագույն դատախազ Աղվան Հովսեփյանը, կարող է Ձեր ընկերությունը` որպես ապօրինի հասարակաց տուն, օ կներեք, հազար ներողություն, որպես ապօրինի հասա… թյու.. մոռացա, որպես ապօրինի` չգրանցված, բուքմեյքերական գրասենյակ ընդունի, եւ ձեզ ...
Հ.Գ. Սկսնակ ջան, շնորհակալ եմ, որ շնորհավորեցիր, եւ բոլորին եմ շնորհակալ: Թեւե, ինձ `ինչ: Ուզում ա Գերմանիան հաղթի, ուզում ա` ...
Ինչպես ասվում է հայտնի <խոհափիլիսոփայաբանական> (Ժոժոբայի ականջը կանրի, տեսնեսմ, հասկացավ բառը, թե էլի մուննաթ է գալու...??? ) խոսքը.
Աշխարհին խաղաղություն, ջհանդամ, թե պատերազմ չի լինի...:
Ահա այս ուրախ նոտայով էլ, ավարտենք այսօրվա արկածները… Լույսը բացվի` բարին հետը…
Բարի գիշեր...
Jojoba
26-06-08 • 04:04 AM
3խի նոր էդ նկատիր՞, ափսոս Ադմինը չի նկատում. Գրազներս չի տալիս ջհանդամ, գոնե ակտիվություն մտցնելու համար ինձ աշխատավարձ տա
Խոտիա ... մեր ադմինը նենց ծագումնաբանություն ունի /նկատի ունեմ -պապերն/, որ ավելի շուտ Ամատունին կհամաձայնվի, որ իր ազգանունն փոքրատառ գրվի, քանց Ադմինից քո հասանելիքը կփոկես.
Philosopher ջան մի հատ էլ կրկնի, եվ անպայման ԲՈԼԴՈՎ, որ տեսնի.
Լավ, ոչինչ. Որոշել եմ ինչ կանեմ. հիսա մի հատ խանութ եմ բացում շուտով. Ադմինին կասեմ, թող ձրի խանութի եվ ապրանքների գովազդը դնի կայքում.
էդ խի Վերվարածն դառել է գովազդային սերիալ, Ֆ5-ն չի դառնա ՞
էհհհ .... վիզս կտրեմ, թե մի բան էլ հասկացել Ամատունու ասածից. խի ինձ հաղորդավար սարքեց, խի մնացածը շարունակին ...
Լավ կարեվոր չէ.
ԱՄատունի, դու ինչպես միշտ ճիշտ ես.
Սկսնակ, եթե շատ ես ուզում, դու էլ :-Ճ
փայաբանական ինձ լավ ընկալելի է, բայց տենց էլ չջոգի իմ ականջս ինչ անի ՞ [Ժոժոբայի ականջը կանրի]
չԷ, հաստատ մոտս կլիմաքս է ... Ադմինի քո գրածից էլ բան չհասկացա, բա եթե փող տվող ես գտել, ապա համեցեք
/Ադմին, չհասկացա, ես էլ քո փող հավաքողն եմ, հա՞/.
Չէ, աման, գործ չունեմ, ասում էին Լֆիկը Սերժի փող հավաքողն է, հենա տեսար ինչ եղավ. հիմա ուզում եք իմ գլխին էլ մի քյալաք ֆռռաք՞ /մարդը գոնը հաստցրեց փող կուտակել, իսկ ես դաժի իմ գրազներս եվ պարտքերս չեմ կարում հավաքել/
Jojoba
26-06-08 • 04:06 AM
4ՄԻ ՀԱՏ ՀԼԸ, ԲՈԼՈՐԴ ՌԵԶԿԻ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՔ ՜՜՜
Խոխեք ջան, ես ստեղ եմ, լոխ լավա լինելու, եթե նույնիսկ ինձ բլոգում տենում չեք, վախել միք;
բլոգում չեմ բայց տերիտորիայում եմ
Philosopher
26-06-08 • 12:29 PM
5Տեսնում ես, Ադմին, ոնց ես Ժոժոբային նյարդայնացրել:
>>>բլոգում չեմ բայց տերիտորիայում եմ
Էս նմանվեցիր ՀԻտլերին (չվիրավորվես, հենց որպես օրինակ բերեցի)
Նրա մասին էլ էին ասում.
Հիտլերը տեղում չի, բայց տեղանքում է: :
>>>Ժոժոբայի ականջը կանրի
Դե պիտի գրեի կանչի… Կներես… Իսկ ինչի էդ բառից հետո քո ականջը կանչի, քանի որ մեկ-մեկ չես հասկանում օգտագործաս բառերը, մտածեցի դա էլ չես հասկանա, կներես… Մեղա եմ գալիս...
>>>Philosopher ջան մի հատ էլ կրկնի, եվ անպայման ԲՈԼԴՈՎ, որ տեսնի.
Ադմին, հիշիր, որ Ժոժոբին լավ նայես: Քանի որ, քո կայքը ակտիվացնողը ինքն ա: Եթե չես հավատում, լավ կանես հավատաս...
>>>Որոշել եմ ինչ կանեմ. հիսա մի հատ խանութ եմ բացում շուտով.
Իսկ մենք էդ խանութից ինչ-որ քյար ունենալու ենք..?
Marat
26-06-08 • 15:48 PM
6ԺՈԺՈԲԱ
>>>ԱՄատունի, դու ինչպես միշտ ճիշտ ես.
>>>Սկսնակ, եթե շատ ես ուզում, դու էլ :-Ճ
Թե ինչ է ուզում ասել` չեմ հասկանում:
>>>Գրազներս չի տալիս ջհանդամ...
>>>...իմ գրազներս եվ պարտքերս չեմ կարում հավաքել
Դիմիր բլոգի լաավ տղեքին:
>>>չԷ, հաստատ մոտս կլիմաքս է…
Ես էլ ասեմ` ինչու ես գլխիս սարքում, որ ես իբր` բալզակյան տարիքի կանանց եմ սիրում:
(...առանց խռովել ու ջղայնանալ)
Jojoba
26-06-08 • 20:52 PM
7նախ հերիք է մեկս մեկին գրենք ... չվիրավորվես - ամեն դեպքում սա կայք է, այն էլ հիմնականում արական կայք եվ ոչ թե институт благородный девиц.
»Էս նմանվեցիր ՀԻտլերին
հենց էդ էլ նկատի ունեի ... չնայած կծիծաղես, բայց սա իրականություն է. վերջին ժամանակներս ինտերնետում /բայց տեղանքում է/ լինում եմ օրեկան 16-18 ժամ. :-Ճ
բնականաբար հասկացել էր, ուղղակի չկարաղացա բաց թողնել կպնելու լավ հնարավորությունը.
կուտակային զեզջեր կառաջարկենք բլոգի մասնակիցներին, քեզ համար հատուկ ՛Philosopher coupon՛ կթողարկեմ
Marat
27-06-08 • 14:52 PM
8Խռովե՜ց…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)