Ամեն տարի հունիսի 3-րդ կիրակի օրը Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինաը եվ Հայաստանը նշում եմ Բուժ. Աշխատողների տոնը.
Այս տոնը նշվում է երկար տարիներ՝ Указ Президиума Верховного Совета СССР от 01.10.1980 N3018-Х «О праздничных и памятных днях», в редакции Указа Президиума Верховного Совета СССР от 01.11.1988 N9724-XI հիման վրա.
Թողնենք, այն ամենը ինչ է կատարվել, կամ այժմ կատարվում է այս բնագավառի բարգավաճման, կամ բուժ. աշխատողների կյանքի բարեկեցության ուղղությամբ՝ դա այլ հարց է, եվ նկատառում չունեմ այն ամփոփելու այս թեմայում. Իմ ցանկություն է շնորհավորել բոլոր նրանց, ով ինչ որ կերպ առնչություն ունի այս բնագավառին՝ ինչու չէ նաեվ ինձ.
Մաղթանքները թողնում եմ ձեզ.
Պ.Ս. Իրականում բժիշկների միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 6-ին, բայց դե մենք ուրիշ ենք՝ պետք է ունենանք մերը. /հետո այն բժիշկների տոնն է, կարծեմ մի ամիս առաջ առանձին քույրերի տոնն էր, ... հիմա ինչ էն կատալկա քշողը իրա տոնն չունենա՞/
մի խոսքով
15 մեկնաբանություն
F5-admin
16-06-08 • 00:47 AM
1Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս: Լավ մնացեք՝ առողջ ու առողջություն պարգեւող: Հնարավորինս անկախ մնացեք Ձեր մասնագիտական գործունեությանը խանգարող գործոններից: Ու փորձենք վերականգնել Բժշկի պատիվն ու արժանապատվությունը:
Philosopher
16-06-08 • 02:49 AM
2Շնորհավոր…
Marat
16-06-08 • 11:24 AM
3Շնորհավորում եմ բոլոր կոլեգաներիս:Աստված ձեզ պահապան:
Marat
16-06-08 • 23:33 PM
4>>Իմ ցանկություն է շնորհավորել բոլոր նրանց, ով ինչ որ կերպ առնչություն ունի այս բնագավառին՝ ինչու չէ նաեվ ինձ.
Էհ,բժիշկների գործի ողջ պտասխանատվությունն ու դժվարությունը մարդկանց մեծ մասը չեն հասկանում:Երեւի միակ բացառությունը փիլիսոփաներն են:Հարգելի անդամներ ու մեկ-մեկ մեզ այցելող հյուրեր, փոխանակ շնորհավորեք,բարեմաղթանքների տարափով բուժաշխատողների ու բոլոր նրանց, ով ինչ-որ առնչություն ունի այս բնագավառին, սրտերը լցնեք,կենաց ասեք,ձայն չեք հանում:
F5-admin
17-06-08 • 04:09 AM
5Հա, բայց ինչի՞ շնորհավորեն որ… ո՞վ է բժշկից գոհ, որ այցելուները գոհ լինեն… Այսօր բժիշկները դարձել են անպաշտպան ու ամենախոցելի մարդկանցից մեկը: Համ չեն վարձատրվում ըստ իրենց մատուցած ծառայությունների որակի ու ծավալի, համ էլ իրենց մասնագիտական պարտականությունները թողած ստիպված են զբաղվել ամեն ինչով… բացի բժշկությունից:
Երեկ ընկերոջս հետ ավտոսերվիզում էինք… մեքենան էր տարել լվալու… ես անգրագետ “մոյիշնիկը” բորբոքված պատմում էր, որ կնոջը էխո անելու համար 4 հազար դրամ էին ուզել… ու ավտոն լվալու համար հավեսով պահանջեց 2 հազար դրամ: Այ, սա է իրականությունը:
Արժեցող-չարժեցող խոսում են բժիշկների կողմից թալանված լինելու մասին՝ մոռանալով, որ իրենք ամեն վայրկյան թալանվում են՝ սկսած մանկապարտեզներից, շարունակած դպրոցներով ու ինստիտուտներով, ու վերջացրած հարկայիններով, դատախազներով ու դատավորներով…
Մի խոսքով, բժիշկը բոլորի կողմից դիտվում է որպես ապաշնորհ, կոռումպացված ու թալանչի:
Երեւի, նաեւ սա էր պատճառը, որ ես ստիպված եմ եղել թողնել իմ հիմնական մասնագիտությունը…
Jojoba
17-06-08 • 05:41 AM
6Ինչու դու բժի՞շկ ես, բա ինչո՞վ ես հիմա զբաղվում, չլինի՞ որոշել ես ավտոլվացման կետ (մոյկա) բացել՝ հայերեն ասած՝ կարցե՞ր:
Հ.Գ. էդ ինչո՞ւ երբ դու խմած գալիս ես քեզ կարելի է «մոյիշնիկ» գրել, իսկ մենք որ մի հատ օտարալեզու բառ ենք օգտագործում` սանիտարկից բարձր ես գոռում…
Ահա՛ ձեզ կարծեցյալ դեմոկրատիա
Ադմինի կողմից. «չզաղվում»-ը դարձրել եմ «զբաղվում», հո շատ չե՞մ աղավաղել միտքդ:
F5-admin
17-06-08 • 12:45 PM
7Ես գրել էի չակերտների մեջ ու իմ ասած տղան “մոյիշնիկ” էր, այլ ոչ թե ավտոլվացման կետի աշխատող: Դրանք տարբեր բաներ են:
Ես մայրապետից բարձր ե՞րբ եմ գոռացել… սուս ու փուս ուղղել եմ:
Ազիան
17-06-08 • 12:48 PM
8Ահա՛ ձեզ կարծեցյալ դեմոկրատիա… ո՞վ է բժշկից գոհ:
Շնորհավորում եմ բոլոր բժիշկների տոնը:
Philosopher
17-06-08 • 13:09 PM
9Ադմին, չնեղանաս, բայց ձեր բժիշկներն էլ մի բան չեն:
Իհարկե, ոչ բոլոր բժիշկներն են կաշառք կամ չգիտեմ «ինչեր» վերցնում, բայց դե վերցնողներն էլ քիչ չեն:
Բժիշկները Հիպոկրատի երդում են «ուտում», բայց հաճախ են դրժում այդ: Հենց օրինակը բերեմ. այսօրվա հացադուլավորներին չտեսնելու տալը` արհամարհելը: Հրապարակավ մարդիկ հայտարարել են հացադուլի մասին, իսկ բժիշկները, նույնիսկ «Կարմիր խաչի», նրանց ոչ մի ուշադրության չեն դարձնում: Ու հիմա, դու պահանջում ես մեզնից «չխելագարվե՞լ» …
Jojoba
17-06-08 • 14:48 PM
10»»»Իհարկե ոչ բոլոր բժիշկներն են կաշառք կամ չգիտեմ «ինչեր» վերցնում, բայց դե վերցնողներն էլ քիչ չեն:
սա ուրիշ հարց է, արի սա չքննարկենք, թե չէ էլի պտի գանք այն հարցին՝ որն է ավելի շուտ առաջացել՝ ձո՞ւն, թե՞ հավը. (կարո՞ղ է բժիշկը ապրել 20-30 հզ դրամով, հատկապես, երբ այն կամ ուշացնում են, կամ ընդհանրապես չեն տալիս, ինչպես, օրինակ Էրեբունիում էր):
Հանգիստ խելագարվիր, ադեկվատ փիլիսոփաները երբեք այդքան հարգված չեն եղել, այլ բան է՝ մի քիչ խբնված լինելը…
F5-admin
20-06-08 • 02:46 AM
11Եթե լուրջ, ապա «Հայկական բժշկական ասոցիացիան» նախաձեռնել է «Բժշկի էթիկական կոդեքսի» մշակում: Այն կքննարկվի բժիշկների լայն շրջանակներում, նաեւ կներկայացնի առողջապահության նախարարություն:
Այս ասոցիացիան պատրաստվում է նաեւ բոլոր միջոցներով (իրավական, բարոյական եւ այլն) սատար կանգնել բոլոր այն բժիշկներին, ովքեր չեն խախտել այս կոդեքսը, բայց հայտնվել են «հարվածի տակ»:
Ավելի մանրամասն կներկայացնեմ առանձին թեմայում՝ երեւի հաջորդ շաբաթվա մեջ:
Jojoba
20-06-08 • 03:17 AM
12Ադմին, լինկ տալուց առաջ, գոնե վիրուսը ջնջեիք ... մի մոռացի որ այստեղ մարդիկ են մտնում Ավստրիայից եվ Հոլանդիայից, այ իրենց համար դա բավականին վտանգավոր վիրուս է.
Առանց նեղանալու, կամ լինկը հանի, կամ access տուր վիրուսը հանեմ. Լրիվ լուրջ եմ ասում, արջի ծառայություն ես մատուցում եվրոպացի user-ներին
F5-admin
20-06-08 • 05:14 AM
13Jojoba ջան, իսկ չես նկատե՞լ, որ կայքն արդեն վիրուսազերծված է, ու գուգլն էլ չի ղժժում
Jojoba
20-06-08 • 06:55 AM
14եթե գուգլը չի ղժժում, էդ դեռ չի նշանակում, որ վիրուսազերծված է.
հետաքրքիր ինչպես պտի ինքն իրեն վիրուսազերծվեր՞, չես հավատում բաց արա sourceը եվ նայի ամենավերջին տողերը </BODY></HTML>-ի հետո.
նորից եմ ասում, վիրուսն նստած է կամ database-i մեջ, եթե այդպիսին ունեք, կամ via htaccess /առավել հավանական է առաջին վերսիան/.
հիմա անձամբ քեզ ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչ վտանգի առաջ ես դու քո անպատասխանատու քայլերով կանգնեցնում, ասենք Ամատունուն.
Գոյություն ունի Սուտրա ծրագիր, որը դրվում է սերվերի վրա. Այս սա տեսնում է, որտեղից է գալիս յուզերը եվ եթե իրեն հետաքրքիր այդ կլիենտը, ապա ռեդիրեկտ է անում համապատասխան էջ.
Դու երեվի մտածիր, որ էսքան վախդ դու բացել ես, ոչ մի բան չի եղել քեզ, ուրեմն վտանգավոր չէ. Սխալվում ես, քանի որ դու հետաքրքիր չես վիրուսի տիրոջը
նրան պետք է եվրոպական հարուստ կլիենտ /խոսքը գնում է եվրոպական 4-5 երկրների մասին/. Այ եթե այս կլիենտը լինի դիալ-ափի վրա, եվ բացի IE-ով, ապա 95% վարակվում է /հակավիրուսները չեն բռնում, քանի որ ԼԱՎ ՏԵՐԸ վիրուսը թարմացվում է 10 օրը մեկ, իսկ խելոք Miscrosoft-ը հատուկ այդ նպատակների համար անցք ունի թողած/.
Շարունակեմ ինչ է լինում հետո՞
Jojoba
20-06-08 • 07:08 AM
15էհհհ .. .ինչ ասեմ, հանգիստ կարող ես լինկը թողնել ... գիտես ինչու՞.
վիրուսը դրված էր meoryprof.info-ի վրա, դուք էնքան վախտ չհանեցիք ձեր մոտից, որ կայքի/վիրուսի տերն նույնիսկ մոռացավ երկարացնել կայքի գրանցման ժամկետը՝ հետեվանքում կործրեց իր կայքը եվ հետեվաբար վիրուսը էլ չկա.
ինչ անպատասխանատվության զգացում, եթե էդ վիրուսը ես գցած լինեի, ապա առնվազն վատ կզգայի, որ մինչ հիմա, ձեր կայքում իմ կոդս դրված է, բայց ձեր բաննին սկի պետք էլ չի ...
էն ով էր քրֆում բժիշկներին ՞: Հանգիստ քրֆեք, այ սենց էլ հիվանդների հետ են.
Իրենց մոտ դանակահարված հիվանդ է գալիս, փոխանակ դանակը հանեն, եվ վերքը մշակեն, սպասում են .. մինչեւ հանցագործը գա եվ ասի «Իմ դանակս ինձ պետք է . .թողեք հանեմ».
եթե օգնել չես կարող, գոնե մի վնասի
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)