Որպես նախորդ թեմայի տրամաբանական շարունակություն, առաջարկում եմ նախ լիարժեքորեն պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում քաղաքացիական հասարակություն: Այսքան ձգտում ենք մեր հանրապետությունում ունենալ նման հասարակություն, ուրեմն եկեք մեկ անգամ եւս վերհիշենք վերջինիս բնորոշումները եւ չափորոշիչները:
Ասեմ, որ ինքս սոցիոլոգ կամ քաղաքագետ չեմ, ուստի եւ հղումներ եմ արել տարբեր էլեկտրոնային աղբյուրների:
Սկսենք նույն Վիքիպեդիայից, որտեղ գրված է (իմ իսկ թարգմանությամբ).
Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների եւ կառուցվածքների միասնությունից, որոնք ձեւավորում են հանրության գործունեության հիմքը՝ ի հակադրություն որեւէ պետության ուժային կառույցների (անկախ այդ պետության քաղաքական համակարգից) եւ առեւտրային կառուցվածքների:
Գոյություն ունեն քաղաքացիական հասարակության բազմաթիվ սահմանումներ, որոնցից մի քանիսը կներկայացնեմ ստորեւ:
Լոնդոնի քաղաքացիական հասարակության տնտեսագիտական կենտրոնի դպրոցը տալիս է այսպիսի նկարագրական սահմանում (իմ իսկ թարգմանությամբ).
Քաղաքացիական հասարակությունը (ՔՀ) վերաբերում է կամավոր խմբային գործառույթների ոլորտին՝ համատեղ հետաքրքրությունների, նպատակների եւ արժեքների շուրջ: Թեորիապես, ՔՀ ինստիտուցիոնալ կառուցվածքները տարբերվում են պետության, ընտանիքի եւ շուկայի նույն կառուցվածքներից, թեեւ, գործնականում, պետության, քաղաքացիական հասարակության, ընտանիքի եւ շուկայի միջեւ սահմանները հաճախ բարդ են, աղավաղված եւ պայմանական… ՔՀ հաճախ ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են բարեգործական միությունները, ոչ պետական կազմակերպությունները, համայնքային խմբերը, կանանց կազմակերպությունները, հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, մասնագիտական ասոցիացիաները, արհեստակցական միությունները, ինքնօգնության խմբերը, քաղաքացիական շարժումները, առեւտրային ասոցիացիաները, միավորումնեը եւ ադվոկացիոն խմբերը:
Տարբեր հեղինակների կողմից նկարագրվել եւ ապացուցվել է քաղաքացիական հասարակության հսկայական դերը՝ ժողովրդավարական հասարակարգ ձեւավորելու մեջ (քաղաքացիների տեղակացվածության բարձրացում, ընտրական իրավունքների պահպանման հսկողություն, քաղաքացիների լայն մասնակցությունը քաղաքական գործընթացների մեջ, իշխանությունների կառավարման համակարգի հանրային վերահսկողություն եւ այլն): Օրինակ, Robert D. Putnam-ը պնդում է, որ քաղաքացիական հասարակության կազմում առկա միայն հասարակական կազմակերպություններն արդեն իսկ որոշիչ նշանակություն ունեն ժողովրդավարության հաստատման մեջ:
Քաղաքացիական հասարակության ինքնատիպ բնորոշում հանդիպեցի հետեւյալ կայքէջում (իմ իսկ թարգմանությամբ).
Քաղաքացիական հասարակությունը իրենից ներկայացնում է հանրային տարածություն պետության, շուկայի եւ սովորական բնակիչների միջեւ, որտեղ մարդիկ կարող են ծավալել քննարկումներ եւ ձեռնարկել միջոցառումներ: Այլ կերպ ասած, ՔՀ-ը կամավոր խմբային գործառույթ է, որի շուրջ համախմբվում են մարդիկ՝ փոփոխելու որեւէ մասնավոր գործընթաց:
Ինտրենետում ես հանդիպեցի նաեւ առաջին հայացքից մի քիչ զարմանալի, սակայն խորքային իմաստ ունեցող սահմանումներ, օրինակ (իմ իսկ թարգմանությամբ).
Քաղաքացիական հասարակությունը նշանակում է քաղաքականության՝ հասարակության վրա ունեցած ազդեցության նվազեցում՝ ազատ շուկայի ընդլայնման եւ անհատական ազատությունների կատարելագործման միջոցով: (Cato )
Կարծում եմ, Ձեզ հետաքրքիր կլինի ծանոթանալ նաեւ Michael Edwards-ի դիտարկումները:
Առայժմ այսքանը, երեւի կավելացնեմ… (կամ՝ կավելացնեք):
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
5 մեկնաբանություն
Philosopher
10-05-08 • 13:29 PM
1Բայց դուք նկատեցի՞ք, որ Ձեր նշած պայմանները, որոնք անհրաժեշտ են ՔՀ կառուցելու համար, չկան… Իսկ այ ստեղծելը ոչ միայն բարդ է, այլ նաեւ առանց պետության՝ անհնար:
Ինչո՞ւ ԽՍՀՄ-ի վերջում `1988-1989 թվականներին ստեղծված Ազգային-Ազաատագրական շարժումը այժմ արդեն, կարելի է ասել, տապալվեց: Որովհետեւ չկար ՔՀ, իսկ եթե լիներ, մենք չէինք ապրի այս պայմաններում: Ղարաբաղյան շարժումը տապալվեց, քանի որ չկար ՔՀ, իսկ դրան մեծ մասամբ ազդել էր այն 70 տարին, այն հասարակարգը, որտեղ ապրում էինք: Հիմա նույն ԽՍՀՄ-ն է եւ ոչ մի տարբերություն: Միակ տարբերությունը երեւի նրանում է, որ խանութներում շատ-շատ բան կա…
Marat
10-05-08 • 14:30 PM
21-ին սահմանում: Պարզ է, որ այդ ամենի համար պետք է լինեն առաջին հերթին մտավորականները (ես նկատի ունեմ լայն առումով)` երկրի բնակչության «սերուցքը»:
Այլ հարց է, թե ինչ կարող է անել հիմա ՀՀ մտավորականությունը վախի, համատարած կոռուպցիայի, սոցիալական եւ իրավական անարդարության պայմաններում: Այսօր մեր խեղճ մտավորականությունը լծված է սեփական ընտանիքը մի կերպ պահելու գործին (տարբեր միջոցներով): Նրանցում սպանվել է կամ պետականորեն սպանվում է քաղաքացիական գիտակցությունը:
Եվ եթե նույնիսկ կան որոշ հասարակական եւ քաղաքացիական կազմակերպություններ, ապա, ինչպես ասում են, նրանց ձայնը լսելի չէ եւ նրանք անզոր են այս պայմաններում: Հիմա էլ փորձում են նրանց վերջը տալ: Սրա վառ օրինակը ներկայիս վիճակն է…
ՀՀ-ում կան եւ գործում են 2-րդ սահմանման մեջ նշվածները.
- բարեգործական միություններ
- ոչ պետական կազմակերպություններ
- համայնքային խմբեր
- կանանց կազմակերպություններ
- հավատքի վրա հիմնված կազմակերպություններ
- մասնագիտական ասոցիացիաներ
- արհեստակցական միություններ
- ինքնօգնության խմբեր
- քաղաքացիական շարժումներ
- առեւտրային ասոցիացիաներ
- միավորումներ
- ադվոկացիոն խմբեր:
Իսկ ունե՞նք քաղաքացիական ձեւաորված հասարակություն: Չունե՛նք:
Phenomen
12-05-08 • 03:01 AM
3Սկսնակ ջան, ասում ես՝ փորձում են ՔԿ-ների վերջը տալ, նրանք անզոր են:
Հիմա հարց տամ. դու, անձամբ, քանի՞ անգամ ես մասնակցել, ասենք, ՍԿՍԵԼԱ-ի միջոցառումներին: Իմ համոզմամբ, դրանք քաղաքացիական գիտակցության բողբոջներ են, որոնց պե՛տք է մասնակցություն: Եթե երիտասարդները միանան ու այդ շարժումը ունենա ոչ թե 50, այլ 5000 մասնակից, ապա դա արդեն գիտակցված ու խոր քաղաքացիական շարժում է: Կամ էն Նարեկը, որ թռուցիկներ բաժանելիս ծեծել էին, եթե այդ պահին նրա կողքին 50 մարդ լիներ, կարծում եք՝ կծեծեի՞ն: Վստահ եմ, որ ոչ: Իսկ եթե 500 մարդ լիներ, չէին էլ մտածի մոտենալ, ու իրենց տերերին կասիեն՝ շեֆ, դե 5000 հոգի մարդ են, դրանց մեջից ոնց հանենք էդ մեկին, շուխուր կլնի: Ստիպված կլինեին արդեն ոչ թե «գրաժդանսկի»-ով գալ ծեծել, այլ ֆորմայով: Իսկ եթե միաժամանակ Երևանում 5 տեղ նույնքան մարդ հավաքվի, արդեն էդ միլիցեքն էլ շատ ազդեցություն չեն կարա ունենան՝ վերջիվերջո դրանց քանակն էլ սահմանափակ է:
Ինչ եմ ուզում ասել. մարդիկ կան, երիտասարդներ կան, պիտի միայն վեր կանգնել անձնական ամբիցիաներից, գնալ միանալ արդեն եղած թեկուզև մեկ հոգուն, շատանալ, ու արդեն կա քաղաքացիական մասսա, որը տանը նստած մուլտիկ չի նայում, հայաթում նարդի չի խաղում կամ պուրակում սեմուշկա չի չրթում, այլ կանգնած է իր պես մտածող հարյուրավորների շարքում ու նրանց հետ միասին ունի ազդեցություն:
Marat
12-05-08 • 14:12 PM
4>> Մարդիկ կան, երիտասարդներ կան, պիտի միայն վեր կանգնել անձնական ամբիցիաներից, գնալ միանալ արդեն եղած թեկուզև մեկ հոգուն…
Համաձայն եմ…
Jojoba
12-05-08 • 21:31 PM
5Ներող կլինեք, որ ուշացումով, բայց պետք է շնորհավորեմ բոլորիդ՝
1. Հայրենական պատերազմի հաղթանակի կապակցությամբ. իրականում, դա ինձ համար մեծ հաղթանակ է, մի գուցե նույնիսկ ավելի մեծ նշանակության, քան թե «հայկականը»
2. Շուշիի գրավման կապակցությամբ (ինչպես ասեց կարծեմ Փիլիսոփան՝ դա եղել է մի քիչ ավելի վաղ, բայց դե` ի՞նչ կապ ունի, թե երբ)
3. Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ (ճիշտ է, դա եղել է 14 մայիսին, բայց հրեական օրացույցով դա նշվում է 8-ին Մայիսի)
Հ.Գ. քիչ մնաց մոռանայի, ԱԴՄԻՆ, քո համար լավ լուր, Հովոն էսօր հաղթեց սխոդկայի վախտ՝ կարաս էն կոնյակը բացես եւ նշես հյուրանոցի անձնակազմի հետ:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)