Վաղը տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Կառավարությունը հրաժարական կտա, եւ կկազմվի նորը: Այս հարցը`վարչապետի, շատ տարածված է եւ «վայելում» է մեծ ժողովրդականություն: Մեկը մեկին հանդիպելիս հարցնում է. «Ըստ քեզ, ո՞վ է լինելու մեր վարչապետը»:
Բայց ի սկզբանե այս հարցը «ունի» մի դեֆիցիտ կարծես: «Մեր վարչապետը…». իսկ ո՞վ ասաց, որ նա մեր վարչապետն է: Եթե կառավարությունը, Նախագահը, պառլամենտը ունեն լեգիտիմության խնդիր, ապա «մեր վարչապետ» ասածը չի՛ համապատասխանի իրականությանը:
Այսպես. քննարկվում են մի քանի թեկնածուներ:
• Ռոբերտ Քոչարյան
• Հովիկ Աբրահամյան
• Տիգրան Սարգսյան
• Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյան. բացառենք, քանի որ նա չունի վարչապետի այնքան պաշար, որ համապատասխանի այս պահին վարչապետի աթոռին:
Հովիկ Աբրահամյանին կարելի է կարծես իսպառ բացառել: Այս անձնավորությունը համարվում է Քոչարյանի վստահելի մարդկանցից մեկը: Նաեւ, Սերժ Սարգսյանը չի նշանակի նրան, քանի որ փոխվարչապետ Աբրահամյանը չունի հասարակական լայն աջակցություն, առավել եւս, ՀՀԿ-ից է: Նա նաեւ հասարակության մեջ հայտնի է ինչպես իր մականվամբ, այնպես էլ որպես Հայաստանի ամենակոռումպացված անձանցից մեկը:
Տիգրան Սարգսյան. ՀՀԿ-ն շատ է խոսում նրա մասին: Եւ հասարակությունը շատ է քննարկում հենց նրա անունը: Բայց,արժե նշել, որ տվյալ գործիչը հանդիսանում է ԿԲ նախագահը, եւ դոլլարի անկումը եւ ժողովրդի կեղեքումը կապվում է նախեւառաջ Սարգսյանի անվան հետ: Եւ նրա նշանակմամբ անպատասխան է մնում Ռ.Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյան. Այ, նրա թեկնածությունը շատ հավանական է եւ շատ առարկայական: Եւ, առավել եւս, այլ թեկնածուների անունները հասարակակն սպառման առարկա դարձնելը կարծես այս ամենին է ուղղված: Քոչարյանի նշանակմամբ Ս.Սարգսյանը կարծես շնորհակալ կլինի իրեն նախագահի պաշտոնում պահելու համար: Իսկ չնշանակմամբ Ս.Սարգսյանի դիրքերի թուլացումը կլինի շատ ավելի ակնհայտ եւ ամեն ինչ այդքան էլ հարթ չի կարող ընթանակ: Իսկ նշանակմամբ Քոչարյանը Սարգսյանին կդարձնի անգլիական թագուհի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Տարածված է նաեւ այն թյուր կարծիքը, որ Քոչարյանին կնշանակի վարչապետ մեկ ամիս անց: Սա բացառել կարելի է, քանզի, եթե ոչ միանգամից, ապա հետո կլինի ոչ միայն շատ բարդ, այլեւ՝ նույնիսկ անհավանական: Այդ ամսվա ընթացքում դեպքերը կարող են զարգանալ այնպիսի արագությամբ, որ Քոչարյանը չհասցնի տիրապետել վերին էշելոնի գործերին:
Սակայն,եթե կադրերը լինեն Ռ.Քոչարյանի հավատարիմ անձինք, ապա Ռ.Քոչարյանի վարչապետ նշանակվելը ոչ միայն իրական է,այլեւ առարկայական ու հաստատ…
Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի:
P.S. 18:36 08 Ապրիլի, 2008 by A1+
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ հաջորդ վարչապետի իր թեկնածուին՝ Տիգրան Սուրենի Սագսյանին: ՀՀԿ խորհրդի 98 անդամներից 90-ը ներկա են եղել նիստին եւ 90-ն էլ կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուին: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի թեկնածությունն առաջարկելուց հետո Սերժ Սարգսյանը հարցրել է. «Այլ թեկնածության առաջարկություն չկա՞»: Բնականաբար, ՀՀԿ որեւէ անդամ վարչապետի այլ թեկնածու ՀՀ-ում չի տեսնում, քան Տիգրան Սարգսյանը, ում դեմ խորհրդարանում նույն ՀՀԿ-ական պատգամավորները տարբեր լրագրողների ներկայությամբ խոսում էին մինչեւ այսօր ժամը 18.00-ն:
ՀՀԿ մամլո պատասխանատու Էդվարդ Շարմազանովից տեղեկացանք, որ երեկ երեկոյան էլ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ եւս հավանություն է տրվել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
2 մեկնաբանություն
Phenomen
11-04-08 • 04:15 AM
1Եվ այսպես, Հայաստանը ունեցավ իր 4-րդ անընդմեջ “պոֆիգիստ” վարչապետը: Նա իհարկե, ցույց կտա, որ անհանգստանում է բոլոր խնդիրներով, ջանադրաբար լուծում է դրանց ճնշող մեծամասնությունը, տառապում է բնակչության խնդիրներով, և այլն, և այլն, բայց վերջին հաշվով, Տիգրան Սարգսյանն էլ մի հերթական “պոֆիգիստ” է՝ մեր ժողովրդի գլխին:
Եվ նա արդեն անգիր է արել “համաշխարհային գնաճի” մասին առասպելը, ու սկսել է դոշ տալ՝ Հայաստանում սույն գնաճի կործանիչ ազդեցությունը իր առողջության գնով մեղմելու համար:
Սիրելի հայրենակիցներ: Արդեն 3 տարի գտնվելով Եվրոպայում, կարող եմ բոլորիդ վստահեցնել. մանրածախ առևտրի գնաճ այստեղ չի նկատվում, եթե կա էլ, ապա ոչ ավել, քան 10 տոկոս: Եթե չկա մանրածախի գնաճ, ուրեմն չկա նաև մեծածախի գնաճ, ուրեմն Հայաստանի իշխանությունների բարձրաձայնած “համաշխարհային գնաճը” փուչիկ է, որը չի ժխտվում միայն այն պատճառով, որ ինֆորմացիայի աղբյուրը Հայաստանում Արմենչիկ Գևորգյանն ու Վ. Սողոմոնյանն են /եղել/:
Եթե բլոգի մասնակիցները ցանկություն կհայտնեն, կարող եմ ներկայացնել սննդի ու տնտեսական ապրանքների գները ավստրիական սուպերմարկետներում /նույն գներն են նաև գերմանականներում, գրեթե նույնը՝ Իսպանիայում, քիչ բարձր՝ Իտալիայում ու Ֆրանսիայում, նշած բոլոր երկրներում մինիմում երկու անգամ եղել եմ, կարող եմ չեկեր ներկայացնել՝ պահում եմ առևտրիս չեկերը /
F5-admin
11-04-08 • 05:29 AM
2չեկիստ հո չե՞ս
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)