Հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ տոնել է հերթական հաղթանակը: Հայ գրոսմայստերը Էլիստայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երեկ պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին: Այսօր կկայանա հերթական տուրը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանում Արոնյանը 7:5 հաշվով առավելության էր հասել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ:
Ներկա պահին ընթացող 2-րդ շրջանի մյուս մրցազույգերն են՝ Լեկո-Բարեեւվ, Ռուբլեւսկի-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Կամսկի: Հաջորդ 6 խաղերը տեղի կունենան հունիսի 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին (թայ բրեք):
Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին մաղթում ենք հաղթարշավի անկասելի շարունակություն մինչեւ շախմատի արքայի թագը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
4 մեկնաբանություն
Մտահոգ
07-06-07 • 23:30 PM
1Արոնյանը երկրորդ տուրում այսօր սևերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ եւ ներկա պահին հաղթում է 1.5-0.5 հաշվով: Վաղը Արոնյանը կխաղա սպիտակներով, եւ ես համոզված եմ, որ նա միավորների տարբերությունն իր օգտին կդարձնի 2 միավոր!!!
F5-admin
12-06-07 • 03:37 AM
2Շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մոտ է ընդգրկվելու այն ութ շախմատիստների շարքում, որոնք պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Շարունակությունը՝ տե՛ս այստեղ:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)