Եթե կարդում եք ՀԱՅՔ, ապա ծանոթ կլինեք, իսկ եթե ոչ, ապա կարդացեք սա, եւ դիտեք ներկայացվելիք լուսանկարը: Ասեմ, որ ոչ մի նկատառում չունեմ` հետին միտք, պարզապես հաճելի նկար է, այդպես չէ՞: tongue wink

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տասը տարիներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ֆաշիզմ՝ հետեւողականորեն արմատավորվող իր դրսեւորումներով: Հայկական մամուլում եղել են մի քանի հրապարակումներ, որոնցում փաստարկվել են Հանրապետական կուսակցության եւ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարական ընդհանրությունները, բայց այդ հրապարակումները մնացել են անարձագանք:

Մեր իրականության մեջ հասարակությունն առհասարակ չի արձագանքում մամուլի հրապարակումներին: Եթե անգամ փոքրիկ վտանգ կա, որ կարող է արձագանքել, ապա պոտենցիալ այդ արձագանքները օպերատիվ կերպով մարում են հեռուստաեթերի ամենակուլ երախում, որը հեքիաթային մետամորֆոզով ժպտում է ամենքիս Հ1-ի «Հայլուրի» Տաթեւիկ Բաղդասարյանի, հ2-ի «Լրաբերի» Գայանե Փայտյանի կամ նրանց նմանակել փորձող այլոց շուրթերով: Այլ կերպ ասած, գեբելսյան քարոզչությունը պարզապես ծամում-թքում է ցանկացած անհաճո միտք, ցանկացած փաստ եւ հասարակությանը ստիպում է մարսել բացառապես իր ծամած-թքածը:

Սա ֆաշիզմի ցայտուն դրսեւորում է՝ ամեն ինչ հարմարեցնել եւ ծառայեցնել իշխող կուսակցության գաղափարախոսությանը:

ՀՀԿ աննկուն գաղափարակիր Տիգրան Թորոսյանը, որը ավելի քան տասը տարի զբաղված է Հայաստանում նացիոնալ-սոցիալիզմի վերածնունդը նախապատրաստելու վատ թաքցված գործունեությամբ, եթե չի գիտակցում իր գործունեության վտանգավոր հետեւանքները, եթե ՀՀԿ խորհրդի նախագահի ցատկահարթակը դեպի ՀՀ նախագահի աթոռը սլանալու հենակետ դարձրած Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ զոհերի արյան գնով իշխանության հասնելը ոչ մի լավ բան չի խոստանում, ուրեմն առնվազն այս երկուսը հայտնվել են հիտլերյան մոլագարության եզրին:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում մարտի 1-ից ի վեր՝ սպանություններ, համատարած բռնություններ, ձերբակալություններ, հալածանքներ, ահաբեկումներ, քարոզչական տեռոր, քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ, շինծու մեղադրանքներ, սպառնալիքներ, պատժիչ գործողություններ, մարդաորսություն, հետապնդումներ,- անցյալ դարի 20-30-40-ական թվականներին նույն ձեռագրով եւ նույն ցինիզմով կատարվել են Իտալիայում, Գերմանիայում, ֆաշիզմի թույնով վարակված այլ երկրներում: Եւ եթե եվրոպական դիտորդական առաքելությունները չեն արձանագրում նմանությունները, ապա մեզ թույլ տանք կասկածել նրանց դիտողունակությանը:

Մենք՝ հայերս, փաստում ենք այդ նմանությունը: Փաստում եւ առնվազն մեր տարակուսանքն ենք հայտնում, որ քաղաքակիրթ Եվրոպան կամ չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս ու հանդուրժում է ֆաշիզմի վերածնունդը առանձին վերցրած մի փոքրիկ երկրում, որը ընդամենը տասը տարի առաջ նույն Եվրոպայի գնահատականով ժողովրդավարության կղզյակ էր Հարավային Կովկասում: Մենք հասկանում ենք, որ կենսամակարդակի խնդիր ունենք, եւ աշխարհի գերզարգացած երկրները իրենց թույլ են տալիս կերակրել մեզ ժամկետանց սննդամթերքով, բուժել ժամկետանց դեղերով, բայց մեզ համար հասկանալի չէ, երբ նույն այդ գերզարգացած երկրները սառնասրտորեն հետեւում են, թե ինչպես է Եվրամիության նոր հարեւանը կոչվելու պատիվը վաստակած Հայաստանում իր հաղթական մեկնարկը ազդարարում եւ իր ասպատակությունը սփռում ժամկետանց ֆաշիզմը:

Մեզ մնում է ենթադրել, որ Եվրոպան եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը չեն հանդուրժում միայն այն սպառնալիքները եւ աղետաբեր երեւույթները, որոնք անմիջականորեն վտանգում են իրենց: Մնացած այլ դեպքերում նրանք կույր են:

HHK

Աղբյուր

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward