«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միության հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ.

Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի: Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը: Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր (մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել) խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից:

Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը:

Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18:00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները:

Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը` սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով: Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


forward