Դարեր առաջ ծնված Կոնֆուցիուսի զրույցներից մեկն իր աշակերտների հետ.

Ցզի Գունը հարցրեց, թե որն է լավ կառավարությունը:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

- Դա այն կառավարությունն է, որը երաշխավորում է առատ սնունդ, ապահովում երկրի անվտանգությունը թշնամիներից եւ հոգ է տանում այն մասին, որ ժողովուրդը հավատա իրեն:

Ցզի Գունը կրկին հարց տվեց.

- Եթե անհրաժեշտ լինի այդ երեքից միայն երկուսը թողնել, ապա ո՞ր մեկից կարելի է հրաժարվել:

- Բանակից, - ասաց Ուսուցիչը:

Ցզի Գունը հարցրեց.

- Եթե հարկ լինի մնացած երկուսից մեկը թողնել, ապա որի՞ց կարելի է հրաժարվել:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

- Սննդի մասին հոգալուց: Առանց սննդի մարդիկ կմեռնեն, բայց մահը, ի վերջո, բոլորի ճակատագիրն է: Իսկ եթե ժողովուրդը չհավատա իր կառավարությանը, այդ ժամանակ կմեռնի պետությունը:

Մեջբերված է «Ժամանակ» -ից


forward