Երբ փետրվարի 2-ին Ձեր դատին ներկայացրեցի «Չոբանի երկիր Հայաստանս» վերնագրով գրառումս, համոզված էի, որ այն մեծ անդրադարձ կունենա բլոգի այլ մասնակիցների շրջանում, եւ ես չսխալվեցի: Բանը հասավ նույնիսկ կենդանիների իրավունքների ոտնահարման մեջ ինձ մեղադրմանը: Սակայն այժմ, ավելի քան երբեք, ես համոզված եմ, որ մենք դեռ շատ հեռու ենք Չկոչվելու «չոբանի երկիր»: Սակայն այս մասին՝ ավելի ուշ:
Նախ, մտովի հիշեցի ընկերոջս խոսքը (չգիտեմ էլ, ի՞ր խոսքն է, թե՞ ցիտել է մեկ այլ անձի).
Ես զարմանում եմ ոչ թե մարդկանց լկտիության, այլ նրանց լկտիության աստիճանի վրա:
Մեր մտածելակերպը
Էս ի՜նչ արեց Լեւոնը: Ախր գիտեր, որ Ռոբերտը հաշտ ու խաղաղ իրենց իշխանությունը զիջող չեն, ինչո՞ւ «մեյդան ընկավ»: Որ ի՞նչ: Էսքան մարդու գլուխ կերավ: Իր կողքը կանգնածներին գցեց բերդերը, ինքն էլ իրենից գոհ նստած է իր սեւ դղյակում: Տեսել ե՞ք, Օպերայի բակն ինչ է դարձել՝ ավերակներ: Խոտածածկ գազոնը՝ լրիվ փչացած, նստարանները՝ պոկված, աղբը հասնում է մինչեւ փողոց: Բա էդ երեխեքը մե՞ղք չէին: Ժողովրդին բաժանեց 2 մասի, ատելություն սերմանեց մեր երիտասարդների հոգիներում: Օձ ու կարիճ դարձրեց մեր ժողովրդին: Խաղաղ ապրում էինք, էլի:
Մեր վարմունքը
Տունը՝ թող պլպլա, կապ չունի, որ մուտքը խոզանոց է ու «քաքահոտ» է «բուրում»: Կապ չունի, որ աղբարկղ կա, կարելի է սիգարետը շպրտել գետնին: Թող շեֆը բոլոր աշխատողների ներկայությամբ հետներս «արա՛»-յով կամ «արյա՛»-ով խոսի, ոչինչ, թող մեկ-մեկ էլ քֆրտի. կարեւորը, մորս չկպնի: Թող «դուրս գցի», այլ ոչ թե «ներսում պահի»: Դե մի հատ միտինգ է, էլի, գնամ, հո շեֆիս չե՞մ «պադվադիտ» անելու: Որ ուզեմ, կարող եմ նաեւ չգնալ, բայց թե… ամոթ է, գնամ, իրեն գործից թող չհանեն… Էս անտեր «Հայլուրն» էլ ամեն օր նույն բանն է ասում… Ախչի, բերանդ կջարդեմ, քանի՞ անգամ ասեմ՝ որ հայլուր եմ նայում, ալիքը շուռ մի տուր»: Հլը անցի դասերդ արա...»… Էս ի՞նչ «ավարիա է», սպասի նայենք, տեսնենք էն BMW-ի տղեն ոնց է տաքսի Ժիգուլու վարորդի «բերանը ձեւում», նոր ճամփես շարունակեմ: Ջա՜ն, ի՜նչ լավ «հագցրեց»: Փողոցն անցնում ենք ոչ այնտեղով, որտեղով պետք է: «Արա դե էս ճամփեքն ինչ դարձրին...»: Ինչ ուզում է լինի, Հովիկը Գոքորին Ցոգոլին չի հանձնի…
Հիմա, ավելի լուրջ եւ զուտ պաշտոնական
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներն իրենց չեն խնայում: Որ նստում են գործ անելու, էլ չեն հարցնում ոչ ժամ, ոչ էլ պատարագ: Մինչեւ ուշ գիշեր վռազ-վռազ ընթերցումներ են անում: Փոփոխում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը: Պատկերացնո՞ւմ եք, 60 պատգամավո՛ր են հեղինակել ներկայացված օրինագիծը: Հետաքրքիրն այն է, որ ըստ արդեն իսկ գործողության մեջ դրված օրենքի, հանրահավաքների վերաբերյալ անվտանգության, հանրային կարգի… եւ ամենակարեւորը՝ հանրային առողջության եւ բարոյականության վերաբերյալ գնահատականը պետք է ներկայացնեն Ոստիկանությունը եւ Ազգային Անվտանգության Ծառայությունը: Ստացվում է, որ ցանկացած հանրահավաքի անցկացնելու-չանցկացնելու հարցը կախված է այս երկու գերատեսչություններից: «Մեր հայրենիք, ազատ անկախ...»: Ավելի կարճ՝ հանրահավաքները կարգելվեն:
Ու այս փոփոխությունից հետո, ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վ.Սողոմոնյանը հպարտ հայտարարում է. «Այս պահի դրությամբ ՀՀ նախագահը որեւէ մտադրություն չունի արտակարգ ռեժիմի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»:
Հետո էլ մեր պատգամավերներն են իրար կոտորում հայտարարություններ անելու համար: «Հաղթողներ և պարտվողներ չկան: Պարտվել ենք բոլորս»,- ընդգծում է հանրապետական Ս. Նիկոյանը: Վիկտոր Դալլաքյան էլ է հիշել, որ կարելի է առաջարկություններ անել, նույնիսկ՝ միանգամից 8 առաջարկություն:
Հանրապետությունում, չգիտես, թե ինչու հենց հիմա, սկսվել է պայքար կրծողների դեմ:
Հա, իմիջիայլոց, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այլ կերպ ասած՝ Ազատության հրապարակի կիպ հարեւանությամբ:
Այսքան բան…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
1 մեկնաբանություն
Jojoba
19-03-08 • 16:06 PM
1Ամեն դեպքում ես կարողացա մեր *** եղբայրական ազգի շահերը պահպանել: Մնաց դու սաղով կարողանաք պահպանել մյուս եղբայրների իրավունքները:
а Вам Слабо?
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)