39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին նվիրված բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից:

Բանաձեւում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտան�ությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ,անվերապահ ու լիակատար դուրս բերում:

ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում եւ չպետք է դիմի որեւէ քայլի,որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը:

....

Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»:

Սրան զուգահեռ ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունը ընդունում է «Ղարաբաղի հայակական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»:

Բանաձեւի շուրջ քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստին թեժ բանավեճ էր ծավալեվել, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրնեից երկուսի` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը` ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից ասել է, թե ներկայցված բանաձում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախա�ծին», - հայտարարել է Վուլֆը:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ` նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպոլով»: «Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա», - հայտարարել է Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը:

Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասը «Իսլակաման Համաժողով» կազմակերպության անդմաներն են, այդ թվում` Թուրքիան, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետություններից` Վրաստանը Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեսկտանը: Ադրբեջանական պատվիրակության պատրատսած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան: Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջարկին դեմ հանդես եկած երկրներին, ապա դրանց թվում են Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկեանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները կամ ձեռնպահ են քվերակել, կամ էլ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը արդեն իսկ հույս է հայտնել, որ այս բանաձեւը «Ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»: Հայաստանի արտգործնախարարության ուշ գիշեր տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե ՄԱԿ-ում անցկացված քվերկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում Ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի պնդմամաբ, ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է , որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի»: Ազիմովը խիստ քանադատության է ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախահագներին`պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինկսի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ասել է Ազիմովը:

azatutyun.net

ՄԱԿ-ՈՒՄ ԼՂ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` նախօրեին տեղի ունեցած 62-րդ նստաշրջանում քվեարկության է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագիծը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, Հայաստանը և մի քանի այլ երկրներ` ընդհանուր առմամբ 7 երկիր, նախագծին դեմ են քվեարկել, կողմ է քվեարկել 39 երկիր, 150 անդամ երկիր ձեռնպահ է քվեարկել կամ ընդհանրապես չի քվեարկել: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն օրինագիծը վերնագրել է այսպես` «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների անունից ելույթ ունենալով նիստում, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Վուլֆը հայտարարել է, որ իրենք չեն աջակցում այդ բանաձևին: Համանախագահների կարծիքով, փաստաթուղթը չի արտացոլում հակամարտության բոլոր մոտեցումները, որոնք 2007-ին առաջարկվել են Մինսկի խմբի կողմից «հավասարակշռված փաթեթի» տեսքով: «Ցավոք սրտի, մեզ ներկայացված բանաձևում ընտրովի ներկայացված է այդ սկզբունքների միայն մի մասը: Մյուս մասը հանված է: Հաշվի առնելով նման ընտրողական մոտեցումը, մեր երեք երկրները ստիպված են դեմ արտահայտվել այս միակողմանի փաստաթղթին»,-ընդգծել է Ա. Վուլֆը:

«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից մեսսիջ ստացավ: Կազմակերպության անդամների մեծ մասը միակողմանի մոտեցում ցուցաբերեց»,-հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նախագիծը որակել է որպես երկիմաստ: «Մի կողմից նախագիծը ներառում է մի պարբերություն, որով աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի գործընթացին, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը վնասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների դիրքերը: Համանախագահող երկրների հստակ ասել են, որ չեն աջակցելու բանաձևին և փաստորեն դեմ են քվեարկել նախագծին: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե հետո ի՞նչ է անելու Ադրբեջանը»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագիծը, միջազգային հանրությունը ցույց տվեց իր աջակցությունը բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթի (որը ներառում է հելսինկայն երկու կարևոր դրույթներ` մարդու ինքնորոշում և տարածքային ամբողջականություն) հիման վրա բանակցությունները շարունակելու գործին: «Այս փաստաթուղթը Ադրբեջանին և Հայաստանին առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է տալիս»,-ասել է Վ. Օսկանյանը:

Հիշեցնենք, որ բանաձևում լուրջ մտահոգություն է արտահայտված առ այն, որ իբր «Ադրբեջանի Հանրապետության ԼՂ մարզում և դրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է վտանգ ստեղծել միջազգային հանրության և նրա անվտանգության համար և բացասաբար է անդրադառնում Հարավկովկասյան երկրների հումանիտար իրավիճակի վրա»:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում ստեղծված դրությունը, և չպետք է նպաստի այդ իրադրությանը»,-ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի, գրված է ընդունված բանաձևում:

Աղբյուր

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward