Եվրոպական խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են.
Նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվեց:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն: Սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուները պետք է դատարանի առջեւ կանգնեն:
Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանի կառավարությանը կոչ են անում վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով:
Եվրախորհրդարանը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, հրապարակային հայտարարությունների ավելի հանդարտ տոնայնություն որդեգրել` ներգրավվելով արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ, որի նպատակը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, լինելու է երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդումը:
Անդրադառնալով Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, պատգամավորները Եվրամիության գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կենտրոնանալ հատկապես հայաստանյան դատական համակարգի անկախության ապահովման ու ոստիկանական ուժերի մարզումները կազմակերպելու անհրաժեշտության վրա:
Հայաստանի իշխանություններին Եվրախորհրդարանը կոչ է անում նաեւ արագորեն կյանքի կոչել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են Միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից:
Ըստ Ազատություն ռ/կ-ի
Պ.ս. եթե նկատեցիք, առ այսօր չեն աշխատում
առավոտ.ամ
ա1պլյուս.ամ
լրագիր.ամ
hzh.am
chi.am
մի մասը դեռ on hold են, մի մասի էլ հոստը վերականգնած չի
8 մեկնաբանություն
Jojoba
14-03-08 • 19:28 PM
1Էդուարդ Աղաջանովին հրավիրել են ոստիկանություն
Մարտ 14, 2008
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն այսօր հրավիրվել է ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, թե մտադիր են տույժի ենթարկել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: Ես ասել եմ, որ մասնակցել եմ հանրահավաքներին նաեւ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար, եւ դա իմ սահմանադրական իրավունքն է: Բայց ինձ ասել են, որ հանրահավաքները արտոնված չեն եղել, եւ ես ենթարկվելու եմ վարչական տույժի, - Ազատություն ռադիոկայանին ասել է Էդուարդ Աղաջանովը: Ոստիկանությունում նրան հայտնել են, թե համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի օրը կուղարկվեն վարչական դատարան, որն էլ կորոշի տույժի չափը:
Jojoba
14-03-08 • 19:35 PM
2ԱԱԾ-ն Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք է հայտնաբերել
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է երկու օր առաջ կալանավորված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված զինամթերք հայտնաբերելու մասին: ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանի իրեն պատկանող Վանատուր ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը, - ասված է հաղորդագրության մեջ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում մարտի 13-ին, Վանատուր ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել եւ առգրավվել է Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների 20 եւ հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի եւ գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, Պրոմետազին տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաեւ 1 ինքնաշեն հրազեն: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` մարտի 1-ին նմանատիպ` Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների նռնակներ էին հայտնաբերվել նաեւ Օպերայի հրապարակում:
Պ.ս. որ ապուշն է զենքը պրոմետազին «տեսակի հոգեմետ դեղամիջոց»-ի հետ պահում, էլ չեմ խոսում ներարկիչի 15 ասեղն էլ հետը
Աչքիս որ լավ ման գաին, կարող է Պրավդա/Իսկրա թերթի առաջին հեղափոխական համարներից էլ գնեին, անձամբ Լենինի խմբագրությամբ:
Պրոստո հավես չկար փող ծախսելու, թե չէ դրանից հետո ստիպված էլի պտի Գեղամյանին վճարեին, որ գար ՏՎ-ով ցույց տար Կառլ Մարքսի իրեն մակագրած «Կապիտալի» հատորյակը:
Jojoba
14-03-08 • 19:36 PM
3“Ժառանգությունը" դիմել է ՀՀ վարչական դատարան
Հայաստանի Հանրապետության նախագահի` Արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով այսօր ՀՀ վարչական դատարան է դիմել Ժառանգություն կուսակցությունը` համարելով, որ ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են Հայաստանի օրենսդրության, ինչպեսեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է:
Դատարանին ուղղված դիմումում Ժառանգությունը խնդրում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանագիրը, որը, կուսակցության հիմնավորմամբ, օրենքից դուրս է եւ անհամաչափ ստեղծված իրավիճակին: Հայցվոր կողմը դատարանին միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել ՀՀ նախագահի կողմից սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ եւ շտապ նշանակել արագացված դատաքննություն:
Ժառանգություն կուսակցությունը ակնկալում է, որ Վարչական դատարանն արդար վճիռ կկայացնի ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված արգելանքները հանելու, արտակարգ դրության պայմանակարգով ստեղծված անհարմարությունները վերացնելու, քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջապես վերահաստատելու համար:
Jojoba
14-03-08 • 19:41 PM
42007թ. Հայաստան է ներմուծվել 275 հազար 953 բջջային հեռախոս
2007թ. Հայաստան է ներմուծվել 275 հազար 953 բջջային հեռախոս` 36 մլն 959 դոլար ընդհանուր արժողությամբ: Հայաստանից արտահանվել է ընդամենը 1 բջջային հեռախոս` դեպի Ֆրանսիա:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արդյունաբերության վիճակագրության բաժանմունքի խորհրդի անդամ Աշոտ Անանյանը, 2007-ին բջջային հեռախոսներն ամենամեծ ծավալով Հայաստան են բերվել Կորեայից` 109 հազար 345 հատ, 16 մլն 221 հազար դոլար ընդհանուր արժողությամբ, ապա Հունգարիայից` 90 հազար 466 հատ, 10 մլն 772 հազար դոլարի եւ Սինգապուրից` 33 հազար 756 հատ, 2 մլն 228 հազար դոլարի: Չինաստանից նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 24 հազար 257 բջջային հեռախոս 3 մլն 122 հազար դոլար արժողությամբ: Ըստ ներկրման ծավալի` հաջորդում են Ֆինլանդիան (3 հազար 905), Հնդկաստանը (1405) եւ Սլովենիան (205):
Ըստ Ա. Անանյանի` ամենաբարձր գներն ունեցել են Չինաստանից ներկրված բջջային հեռախոսները. 1 հեռախոսի արժեքը միջինում կազմել է 128 դոլար, այնուհետեւ` Կորեայից եւ Հունգարիայից` համապատասխանաբար, 148 եւ 119 դոլար միջին արժեքով:
Նշենք, որ բջջային հեռախոսները, որպես առանձին ապրանք, ԱՎԾ կողմից սկսել են հաշվառվել միայն 2007-ից: Մինչ այդ դրանք ներառված են եղել այլ ռադիոապարատուրա բջջային կապի համար եւ այլ հեռախոսային ապարատներ առանց լարային կապի ապրանքային ենթադասերում, որտեղից բջջային հեռախոսները հնարավոր չէր տարանջատել:
ԱՎԾ վիճակագրության մեջ հաշվառված չէ նաեւ Հայաստան ներմուծվող համակարգիչների թվաքանակը, քանի որ համակարգիչն իրենից ներկայացնում է մի քանի ապրանքների հավաքածու:
Պ.ս. հուսով եմ, որ սրանից քաղաքականության, կամ ընտրական կաշառքների հոտ չի փչում:
Պատկերացնում ես, բացում ես հեռախոսդ, որ զանգես ... իսկ քո հեռախոսից արյան հոտ է փչում, կամ որ ավելի վատ է, Գեղամյանի կիսադրին է
Jojoba
14-03-08 • 19:42 PM
5Թանկարժեք մետաղների գները բարձրացել են
ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից թանկարժեք մետաղների սահմանված գները բարձրացել են: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսերի եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, մարտի 10-16-ի համար քիմիապես մաքուր ոսկու պետական ստանդարտին համապատասխանող ձուլակտորի 1 գրամի գնման գինը սահմանվել է 8 հազ. 939.63 դրամ (շուրջ 28.9 ԱՄՆ դոլար), իսկ բացթողնման գինը` 9 հազ. 716.99 դրամ, նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 8 հազ. 679.63 դրամի (աճը` 2.99551%) եւ 9 հազ. 434.38 դրամի (աճը` 2.99553%) դիմաց: Մեկ գրամ արծաթի գինը մարտի 10-16-ի համար սահմանվել է 184.36 դրամ, բացթողնմանը` 200.39 դրամ` նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 171,89 դրամի (աճը` 7,25463%) եւ 186.84 դրամի (աճը` 7.25219%) դիմաց: Պլատինի 1 գրամի գնման գինը սահմանվել է 20 հազ. 106.36 դրամ, բացթողնմանը` 21 հազ. 854.74 դրամ, նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 19 հազ. 451,99 դրամի (աճը` 3.36402%) եւ 21 հազ. 143.47 դրամի (աճը` 3.36401%) դիմաց: Պալադիումի 1 գրամի գնման գինը սահմանվել է 5 հազ. 33.69 դրամ, բացթողնմանը` 5 հազ. 471,4 դրամ` նախորդ շաբաթվա, համապատասխանաբար, 4 հազ. 935,92 դրամի (աճը` 1.98553%) եւ 5 հազ. 365.13 դրամի (աճը` 1.98075%) դիմաց:
Պ.ս. Ցանկալի այս հաշվով իմանալ ԿԲ-ի նախագահի կարծիքը
Jojoba
14-03-08 • 19:46 PM
6Պաշտոնական
Հարգելի ընթերցողներ
«ԱրմենիաՆաուն» իր ափսոսանքն է հայտնում, որ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում կատարված վերջին փոփոխությունները պահպանում են խիստ վերահսկողության և գրաքննության մեծ հնարավորություն, ինչն արդեն օգտագործվել է հրամանագրի մեջ փոփոխություն մտցնելու հենց առաջին օրը` սահմանափակելով որոշ թերթերի լույս ընծայումը: «Իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն» մշուշոտ ձևակերպման մեկնաբանությունների պատճառով մեր ապագան վտանգելու փոխարեն մենք որոշեցինք շարունակել մնալ լրատվամիջոցների գործունեության սահմանափակման ռեժիմում, մինչև արտակարգ դրության ռեժիմի վերացում:
Շնորհակալություն համբերության համար:
Պ.ս. հետաքրքիր է, մինչ վերջերս գործում էին, հիմա որոշին փակվել
Ադմին
Կարող է մենք ենք շուտ բացվել ՞
Թե ինչ որ բան լավ չեմ ենկալում ՞
Jojoba
14-03-08 • 19:55 PM
7Լավ, եթե հարցը այսպես է դրված, անցնում ենք պաշտոնական տեղեկատվությանը.
Սոնա Տռուզյան. «Սուքիասյանին եւ Փաշինյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ գործողությունները շարունակվում են»
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ գործողությունները շարունակվում են:
Հերքելով վերջին օրերին պտտվող լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն արդեն ձերբակալված է, դատախազության խոսնակն ասաց. - «Եթե այդ անձինք ձերբակալված լինեին, նման գործողությունների շարունակությունը անիմաստ կլիներ»:
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ, նախաքննության մարմնի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անցած տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել գրեթե 1 միլիարդ դոլար
Անցած տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 943 միլիոն դոլար: «Նեզավիսիմայա գազետա»֊-ն պնդում է, որ այդ գումարի առյուծի բաժինը փոխանցել են Ռուսաստանում աշխատող հայաստանցիները:
Ռուսաստանից ստացվող փոխանցումների ծավալով Հայաստանը երրորդ տեղում է: Առաջինը Ուզբեկստանն է՝ 1 միլիարդ 666 միլիոն դոլար, երկրորդը Տաջիկստանն է՝ 1 միլիարդ 632 միլիոն դոլար:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ անցած տարի Ռուսաստանից այլ երկրներ է փոխանցվել 11 միլիարդ դոլար, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2006 թվականին:
Jojoba
15-03-08 • 01:27 AM
8Posted by Phenomen
դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչքան ճիշտ դու արտահայտիր այն ամենը, ինչ իմ մեջ եռում էր արդեն 1-2 ամիս:
Ցավոք սրտի այս ամենը, ինձ ավելի շուտ ձանձրացրեց, միգուցե նրա պատճառով, որ այս ամենին ես ի սկզբանե չէի հավատում:
էհ՛
մի հատ զբաղմունք կար էդ էլ մեր ձեռից վերցրին, իսկ գործերին վերադառնալ ամեն դեպքում չի էլ ստացվում:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)