Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ԹՈՂՆՎԱԾ»
Իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը բաց է թողնված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ցավոք սրտի, մենք բաց ենք թողել դրա ճիշտ պահը, չնայած որ այդ շանսն իրականում ունեինք»,- ասաց նախարարը` հավելելով, դրանում ոչ ոքի չի մեղադրում: Արտաքին գործերի նախարարի կարծիքով, եթե այդ պահը ճիշտ օգտագործվեր, Հայաստանին կհաջողվեր ոչ միայն խուսափել մարտի 1-ի իրադարձություններից, այլև` այսօր երկում նորմալ իրավիճակ կլիներ:
Նախարարը վստահություն հայտնեց, որ մի հրաշալի օր, երբ երկիրը սթափվի, հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել ընտրական ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժաանակ, նա հավելեց, որ երկխոսություն հաստատելու հարցը մշտապես պետք է մնա օրակարգում և դրա լուծումը կախված է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: Վարդան Օսկանյանը վստահություն հայտնեց, որ երկխոսությունը կկայանա և Հայաստանը կհաղթահարի ներկայիս իրավիճակը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
2 մեկնաբանություն
Phenomen
14-03-08 • 15:26 PM
1Հայ ժողովուրդ, բա ասում էին Սարկոզին մեր վարչապետին չի շնորհավորել ընտրվելու կապակցությամբ. http://www.elysee.fr/documents/?mode=list&cat_id=1&lang=fr&page=4
մտեք նայեք, եթե ֆրանսերենի տարրական գիտելիք կա. լավ էլ շնորհավորել ա.
Jojoba
14-03-08 • 17:41 PM
2բա որ դա շուտ իմանաին, խո չեին գնա ֆր. դեսպանատուն ՞
ցավալի է, բայց ամեն անգամ/ամեն 100 տարին մեկ/ այս ազգը իրա հույսը դնում է ուժեղ պետությունների վրա
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)