Նոր զանգեցին… Հանրապետության հրապարակն օղակված է ներքին զորքերով, իսկ ավելի ներքեւից՝ Մյասնիկյանի հրապարակի կողմից լսվում են ավտոմատային կրակահերթեր եւ թնդանոթի համազարկեր… Ամենայն հավանականությամբ կրակում են օդ՝ սաստելու հանրահավաքի ժողովրդին: Ամենայն հավանականությամբ, օդ կրակելով մեր ոստիկանները չեն հանդարտվի ու կգա «հատուցման ժամը»՝ «Հիմա՞ էիք ուզւմ, թե հիմա ստացե՛ք...»:
Ցավալի է, բայց փաստ է:
Շնորհավոր նախագահությունդ, պարո՛ն Սարգսյան:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
26 մեկնաբանություն
F5-admin
01-03-08 • 22:39 PM
1Հենց նոր զրուցեցի մեր ընկերներից մեկի հետ, ով ապրում է «պրոսպեկտում»՝ Ձկան խանութի հարեւանությամբ: Այնտեղ իսկական հակամարտություն է ընթանում ոստիկանների եւ ժողովրդի միջեւ՝ փոփոխական հաջողություններով: Այրվում է ինչ-որ մեքենա…
Phenomen
01-03-08 • 23:19 PM
2Պուլպուլակավորներից տեղեկություն չկա?
Phenomen
01-03-08 • 23:24 PM
3Իսկ հեռուստաընկերությունների մեջ դեռ ռացիոնալության նշույլ չկա? Մի երկու ժամ առաջ տուն էի զանգել, ասեցին Երևան ալիքը /կարծեմ/ Լևոնի ամբողջ բացատրությունը դեպքի վերաբերյալ եթեր է տվել, նույնիս մի հատված ինքս լսեցի հեռախոսով:
Կարող է արդեն որոշները “կանտրոլից դուրս են գալիս”?
Phenomen
01-03-08 • 23:27 PM
4Ճիշտ է ասում ԱՍ-ը, երեկ ես ինքս էի պատրաստվում դառը շնորհավորական հոդված գրել Սերժին, բայց նա չի մարսելու: Սա արդեն ապրիլի 12 չէ, ժողովրդի գլխին լիդեր կա, որը հսկում է ողջ իրողությունը: Ու նրան փակի տակ պահելով, իշխանություն ավելի է խորացնում իր ներսում եղած ճաքերը:
Jojoba
01-03-08 • 23:44 PM
5Ֆենիտա լա Կոմեդի Պարետային տարբերակով
Jojoba
01-03-08 • 23:47 PM
6С 1 марта в Армении введено чрезвычайное положение. Как сообщает корреспондент ИА REGNUM, соответствующее решение принято президентом страны Робертом Кочаряном в связи с беспорядками в столице республики - городе Ереване. Режим чрезвычайного положения будет действовать 20 дней.
Jojoba
01-03-08 • 23:51 PM
7Լսեք իսկ արտակարգ դրության օրենքը արգելում է մարդկանց հավաքվել ինտերնետոսւմ, ասենք որեվէ կայքում՞
թե ստեղից էլ պտի բռնեն եվ մեր հաշվին տեղափոխեն մեր բնակության վայրեր՞
օրենքը կարիք ունի պարզաբանման, հակառակ դեպքում ինչպես իրավաբաններն են ասում, ստիպված պետք է լինենք մտնել «մեկնաբանությունների դաշտ»:
Jojoba
01-03-08 • 23:55 PM
8ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՏ ՄՂԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
[22:00] 01 Մարտի, 2008
Գրիգոր Լուսավորիչ փողոցն այսօր ժամը 21-ի սահմաններում մարտի դաշտ էր հիշեցնում: ՀՀ զինված ուժերը հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, որը փորձում էր ինքապաշտպանվել ձեռքի տակ եղած փայտերով, քարերով: Մոտ մեկ ժամ տեւած հարձակման ընթացքում ժողովրդի արձակեցին լուսատու փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ պայթուցիկներ էին նետում: Ժողովիդին ՚Լեւոն նախագահՙ վանկարկելով, փայոտ ու քարերով մինչեւ Մաշտոցի փողոց քշեց զինված ուժերին: Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդը իրար հաջորդելով ելույթներ էին ունենում եւ վստահեցնում է, որ իրենք արդեն հաղթել են: ՚Եթե մենք այստեղից չհեռանանք հաղթանկով, մենք չենք կարողանալու նայել մեր երեխանների աչքերինՙ,- ասաց Արարատ Զուրաբյանը:
ժողովուրդը հետ մղելով զինված ուժերի առաջին հարձակումը, նախապատրաստվում է նոր ինքնապաշտպանության` համոզված չլինելով, որ իշխանությունները այսօր արդեն երրորդ, չորրորդ անգամները ուժ չեն գործադրի իրենց նկատմամաբ: Բացի Լեւոն-Տեր-Պետրոսյանից նրա շուրջ հավաքված բոլոր ուժերը հարթակում են եւ քաջալրում են իշխանություններին: ՚Եթե նրանք փորձեն կրկին հարձակվել, այնպիսի հակահարձակ կտանք, որ մինչեւ Բաքու կհասնենՙ,- հայտարարեց Միյասնիկ Մալխասյանը:
Jojoba
02-03-08 • 00:04 AM
9Իր ժամանակին երբ Միշիկը մտցրեց արտակարգ իրավիճակ ըստ հետեվանք մի քանի օր հետո ստիպված եղավ համաձայնելու վաղաժամ ընտրությունների տարբերակում:
Կարող է պատմությունւ կրկնվի՞ թեկուզ եվ ֆարսի տարբերակով՞
Jojoba
02-03-08 • 00:06 AM
10Jojoba
02-03-08 • 00:08 AM
11Phenomen
02-03-08 • 00:10 AM
12Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ կամրջի մոտ կայանված ոստիկանության բոլոր մեքենաները ջարդուփշուր են արված, այրվում են երկու վիլիս, չորս մարդատար մեքենա, մեծ քանակությամբ մարդիկ են հավաքված: Այստեղ տեղակայված են եղել նաեւ ռազմական ուժեր, որոնք մարդկանց դիմադրությունից վախեցած փախուստի են դիմել, ըստ շրջանառվող լուրերի, դիրքավորվել են դեպի Պռոշյան հատված, սակայն կամրջի վրա շատ մարդիկ կան հավաքված, իսկ երիտասարդները մարտական տրամադրված շարունակում են դիմադրությունը:
Այս պահին մեծ թվով զնվորական ստարաբաժանումներ են կուտակված կառավարության շենքի մոտ: Հայաստանի սահմանագոտում պայմանագրային զինծառայություն իրականացնողները եւ ռազմական ուսումնական հաստատության կուրսանտները հավաքված են կառավարության շենքի մոտ: Ի դեպ, Լեոյի փողոցի վրա ժամը 22.-ի սահմաններում տղամարդու դիակ է եղել՝ ջլուխը ջախջախված:
Բազմաթիվ շտապ օգնության ավտոմեքենաներ են սլանում դեպքի վայր: Կան բազմաթիվ վիրավորներ եւ դիմադրող ցուցարարների եւ ոստիկանների շրջանում:
rumata
02-03-08 • 00:14 AM
13նոր գրանցվեցի. չեմ դիմանում էլ.
էս ինչ ա կատարվում? էս մարսելու են?
լացս ա գալիս. կարդում եմ վոր միլիցեքին հետ են շպրտե - ուրախանում եմ, ոնց որ թուրքերին հետ շպրտած լինեն… ախր ես ինչ ա…
Jojoba
02-03-08 • 00:24 AM
14վսյո գնացի, էլ չեմ դիմանում (պուլպուլակի ուժի մեջ է՞)
Jojoba
02-03-08 • 00:25 AM
15ԿԱՇԽԱՏԵՆՔ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
[23:15] 01 Մարտի, 2008
Հարգելի ընթերցողներ, Երեւանում հայտարարված է հատուկ դրություն, եւ այդ պայմաններում օրենքի համաձայն արգելվում է տեղեկատվություն տրամադրել քաղաքական իրավիճակի եւ զարգացումների մասին: Հատուկ դրությունը կտեւի 20 օր, այդ ընթացքում մեր կայքում կարող եք կարդալ միայն մշակութային, սպորտային լուրեր ու պաշտոնական լրատվություն: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Jojoba
02-03-08 • 00:25 AM
16a1plus.am
rumata
02-03-08 • 00:25 AM
17ժողովուրդը մաշտոցի պողոտայի խանութներն են ավիրում.
Կատարվում ա են որ ոչ մի դեպքում չէր կարելի թույլ տալ… Մարդկանց կարելի ա հասկանալ, բայց դե....
armogirl
02-03-08 • 00:45 AM
18Mi informaciayi axbyur kar A+1 et el chenq unena
rumata
02-03-08 • 00:50 AM
19որտեղից ա աղբյուրը? ես դառնում ա զինված հեղաշրջում....
armogirl
02-03-08 • 00:54 AM
20Russia Today herustaaliq@ henc nor haxortec vor 1 mard arden zohvel e pashtonapes. Bayc vstah em vor aveli shat zoher kan,isk H1@ tatron e cuyc talis.Vay mezzzzzz
Sureyan
02-03-08 • 00:58 AM
21խանութները սադրիչներն են սկսել թալանել, բայց էլ կանգնացնել չի լինի` խառնվել են իրար, 2 կողմից բազում վիրավորներ կան, 4 հոգի մահացավ, 1ը իմ աչքի առաջ` հիվանդանոց տեղափոխելիս:
Մյուս կողմն էլ են մերոնք:
Սարքեցին մեր գլխին սրիկաները
Sureyan
02-03-08 • 00:59 AM
22+ զանգեցի` շատ ավելին են զոհերը
մի ջահել տղու աչն էլ վնասեցին` մասնավոր մեքենայով ուղարկեցինք հիվանդանոց
armogirl
02-03-08 • 01:01 AM
23Astvac im, incha linelu sra verj@.Es karavarutyun@ ba xix& uni?
rumata
02-03-08 • 01:03 AM
24շատ սպասելի էր. նույնիսկ զարմանալու ա ոնց շուտ չեն կարեցե սարքեն.
չեն մարսի. սերժիկը հլա պրեզիդենտ չդառած արդեն արունոտ ա.
Phenomen
02-03-08 • 01:03 AM
25ԱՍ ջան, ուրիշ տարբերակ չկա?
Sureyan
02-03-08 • 01:04 AM
26ա1+ գրեց, որ քանի որ արտակարգ վիճակ է, այլևս քաղաքականության մասին չի գրելու
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)