Ազատության հրապարակի նստացույցը արդեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունվելու Հայաստանի երիտասարդության կողմից որպես նախագահ: Եվ գուցե հասարակության մյուս շերտերում էլ նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ու, միգուցե, արդեն փաստ է, որ ժողովրդական շարժումը արդեն հաղթել է: Կեցցե՛ ժողովրդական շարժումը:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը և իր վարչախումը ամեն ինչ արեցին իշխանությունը պահելու ու ամրապնդելու համար: Ժողովուրդը դա տեսավ ու հիսաթափվեց, սակայն դրանից Սերժը չընկճվեց: Ու մի կարճ վայրկյան մտնելով նրա դրության մեջ` հասկանում եմ, որ նա ետ գնալու տարբերակ չունի: Սերժն ու իր հանցախումբը կանգնած են Հայաստանում իրականացվող տնտեսական ու քրեական ամենածանր հանցագործությունների թիկունքում, ու զիջել դիրքերը` կնշանակի դատապարտվել ցմահ բանտարկության: Պայծառ հեռանկար չէ անշուշտ: Ու մի հավելյալ խթան է` գնալու ամեն քայլի իր իշխանությունը պահելու համար:
Ստացվում է մի հակասական պատկեր. ժողովուրդը հաղթել է Լևոնի գլխավորությամբ, Սերժը հաղթել է հանցախմբի գլխավորությամբ: Ռոմանտիզմը ստիպում է վստահորեն գրանցել ժողովրդի հաղթանակը մի երկու շաբաթից կամ ամսից, իսկ դառը իրողության գիտակցումը ստիպում է ընդունել Սերժի ու իր շրջապատի բռնի հաղթանակը:
Այստեղ, սակայն, գտնում եմ մի հաղթաթուղթ, որն, ավաղ, Սերժի ձեռքում է: Սա տնտեսական, ավելի մանրամասնելով՝ ներկրումային գործոնն է:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժն է վերահսկում հանրապետություն ներկրվող վառելիքը: Նույնը կարելի է ասել նաև սննդամթերքի որոշ կարևոր տեսակների մասին` միս, բուսական ու կենդանական յուղ, կաթնամթերքի հումք (կաթի փոշի): Այս ապրանքները ներմուծող կազմակերպությունները, ունենալով ուղղակի կախում Սերժից, անվերապահորեն ենթարկվում են նրա կամքին (աշխատանքի բերումով մի քանի տարի շփվել եմ բավականին խոշոր ներկրողների հետ, որոնք Սերժի «տակ» էին աշխատում դեռևս նրա պաշտպանության նախարար եղած տարիներին): Դրա հիմքերից մեկն էլ, իհարկե, չվճարված հարկերն են, որոնց մասին հստակ տեղեկատվություն ունի Սերժը, ու դա կարող է գործիք հանդիսանալ այդ գործարարներից յուրաքանչյուրի վրաч ժամերի ընթացքում գործ սարքելու ու «փակի տակ դնելու» համար: Այս վախից ելնելով, Սերժը կարող է մի քանի ամիս «պայմանական» ժամկետով Լևոնին զիջել նախագահական աթոռը, հետո վերջնականապես վարկաբեկել նրան ու տիրանալ այդ աթոռին առնվազն 10 տարով: Դրա համար նրան անհրաժեշտ է անել հետևյալ քայլերը.
• Սահմանադրական Դատարանը որոշում է կայացնում անցկացնել նոր ընտրություններ կամ ԿԸՀ-ին համոզում են վերանայել որոշումը և անցկացնել երկրորդ փուլ: Ձայների չնչին մեծամասնությամբ հաղթանակը «գրվում է» Լևոն Տեր-Պետրոսյանի անվան դիմաց,
• Սերժը մնում է վարչապետ, քանի որ նորընտիր նախագահը նրան հեռացնելու իրավունք չունի: Խորհրդարանական մեծամասնությունը պահպանվում է: Առաջանում է քաղաքական կոնֆլիկտ: Բայց քաղաքականությունը սույն հոդվածի թեման չէ:
• Սերժի հրամանով վերը նշված ռազմավարական ներկրողները կտրուկ կրճատում են ներմուծման ծավալները: Դա վերաբերում է առաջին հերթին վառելիքին ու սննդամթերքի հիմնական բաղադրիչներին` մսամթերք, հացամթերք ու կաթնամթերք: Այս քայլին կարելի է նաև քաղաքական աստառ տալ` գործարարները զգուշանում են ստեղծված «անկայուն» քաղաքական իրավիճակում ակտիվ գործունեությամբ զբաղվել: Ստեղծված դեֆիցիտի պայմաններում ապրանքների գներն աճում են. վարչապետը դա գնահատում է որպես նորմալ շուկայական հարաբերությունների արդյունք` միաժամանակ սուր քննադատությամբ հանդես գալով «թույլ ու անկարող» նախագահի հասցեին: Նախագահը, կռահելով իր ու ժողովրդի գլխին գալիքը, իրեն սատարող մի քանի հզոր տնտեսվարողների տալիս է հնարավորություն` նման ապրանքներ ներմուծելու: Սերժին ենթարկվող հարկայինն ու մաքսայինը նրանց գլխին գործեր են սարքում: Նախագահը բարձրաձայնում է ստեղծված իրավիճակում վարչապետի ու նրա շրջապատի հանցավոր դերի մասին: Ժողովրդի մեջ կտրուկ ընկնում է նախագահի հեղինակությունը, քանի որ նա չի կարողանում կառավարել իրադրությունը: Փոխադարձ մեղադրանքներ` վարչապետի ու նախագահի միջև: Նախագահը փորձում է ցրել վարչապետին սատարող խորհրդարանը: Ներկրումային քաղաքականությունը մտնում է իր վերջնական փուլը` զրոյացվում են ներկրումները: Ժողովուրդը մնում է փաստացի սոված, ու Սերժին հաջողվում է ոտքի հանել սոված մասսային:
Ընթերցողի մոտ կծագի մի բնական հարց. իսկ ինչո՞ւ պիտի ներկրողն այդքան հեշտ զրկվի իր եկամտից: Պատասխան. քանի որ նրան տրվելու են երաշխիքներ, ու մեկ-երկու ամիս հետո ներկրումները վերսկսելու պայմաններում նրան տրվելու է գնագոյացման ազատություն իր գործունեության ամբողջ ընթացքում:
Այսքանից հետո, թե ի՞նչ կարող է կատարվել, թողնում եմ ընթերցողի մեկնաբանությանը:
29 մեկնաբանություն
Phenomen
28-02-08 • 16:19 PM
1Ես ինքս կաղոթեմ, որ ներկրողները «թռնեն Սերժի վրայից», բայց խիստ եմ կասկածում, որ.
1. Լևոնը կարող է Սերժին արագ հեռացնել իր այսօրվա պաշտոնից,
2. ներկրողները, անկախ Սերժի պաշտոնից, «կմտնեն Լևոնի տակ»:
Նրանց վրա այնքան կոմպրոմատ կա, որ միանգամից կարող են ոչ միայն ներկրման մենաշնորհից զրկվել, այլ իրենց ունեցած-չունեցածից: Վերջիվերջո, ոչ միայն չմուծված հարկերն են, այլ նաև սպանություններ, ապօրինի զենք, բռնություններ: Ու այդքան հեշտ Սերժը նրանց չի թողնի:
Գրածս հոդվածի իրականացմանը կարող են խանգարել.
ա. զինված հեղաշրջումը,
բ. ուժային կառույցների ոչ թե չեզոքությունը, այլ շարժմանը սատարելը, ինչի հետևանքում Հայաստանում ավելի կխորանան ոստիկանական պետության ավանդույթները` ոստիկանությունը դարձնելով քաղաքականության որոշիչ բաղադրամաս:
Նշվածից ոչ ա)-ն, ոչ էլ բ)-ն այսօր դեռ չեն երևում: Իսկ խաղաղ իշխանափոխության դեպքում` կարդա վերը շարադրված հոդվածը:
Քաղաքացի
28-02-08 • 16:45 PM
2Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր պատմվածք էր, ու եթե ես Հայաստանում ապրեlիս չլինեի, միգուցե դա ինձ համար իրական թվար:
1. Նախագահը ոչ միայն կարող է ազատել Սերժին, այլ նաև նոր նախագահի դեպքում նշանակվում է նոր վարչապետ ու ձևավորվում է նոր կառավարություն:
Մեջբերում սահմանադրությունից
Ի՞նչ է նշանակում՝ «խորհրդակցության հիման վրա» կամ էլ «վստահությունը վայելող»: Սրանք վերացական հասկացություններ են և կարող են մեկնաբանվել ինչպես ուզում ես: Իսկ քոչարյանը, որ ասում է, թե` սահմանադրությո՛ւն կարդացեք, ավելի լավ է ինքը կարդա: Դա նա անում է մարդկանց մեջ անզորության զգացմունը ուժեղացնելու համար:
2. Լևոնի նախագահ ընտրվելու դեպքում, Սերժը նույն օրը կձերբակալվի ու դրանով ամեն ինչ կավարտվի… Ոստիկանապետին ու ԱԱԾ պետին նախագահն է նշանակում:
Phenomen
28-02-08 • 18:29 PM
3Լավ հարգելիներս: Դուք ձեր կարծիքներում ամեն ինչ կառուցում եք Լևոնի նախագահ լինելու պայմանով: Բայց ախր այդ պայմանը դեռ չկա: Ինչ հետագա զարգացում եք դուք տեսնում? Ինչպես եք պատկերացնում օրինական ձևով Լևոնի նախագահ դառնալը, եթե ԿԸՀ-ն արդեն հայտարարել է Սերժի հաղթանակը, իսկ ՍԴ-ն, կարծում եմ, չի պատրաստվում որևէ բան փոխել: Միթե դուք իրոք վստահ եք, որ վաղը մյուս օրը ոստիկանապետերը կհայտարարեն իրենց անվերապահ աջակցությունը ժողովրդական շարժմանը, և Սերժին ոչինչ չի մնա, քան ուղղակի փախնել: Ինչի վրա է հիմնված ձեր համոզմունքը, որ բոլորը պիտի “թռնեն” Սերժի վրայից: Միթե նույն Բուռնաշն ու Գալուստը չեն գիտակցում, որ Լևոնի տակ “փռվելով” չեն փրկում իրենց երթուղայինների գծերը կործանումից կամ հարկահանությունից: Նրանք ունեն լիքը կորցնելու բան` եթե կորցնում են Սերժին: Իսկ Լևոնի հետ նրանց համագործակցումը կարող է կասկածի տակ դրվել հենց Լևոնի ու նրա շրջապատի կողմից:
Դուք մնում եք ձեր համոզման, բայց ես չեմ տեսնում հետագա զարգացումները: Ի վերջո, շարժմանը վերջին օրերին գրեթե ոչ մի “թափով” մարդ / պաշտոնյա չի միացել:
Քաղաքացի
28-02-08 • 19:06 PM
4Phenomen ջան,
Կարծես թե դո՛ւ ես առաջինը կառուցել քո կարծիքները Լևոնի` նախագահ լինելու պայմանով ու հետո էլ սիրուն պատմվածք գրել, իսկ մենք պարզապես ասել ենք, որ Լևոնի նախագահ ընդունելը շատ ավելի հավանական է, քան քո պատմվածքը:
Թափով մարդկանց միանալն էլ արդեն ժողովրդին չի հուզում: Նրանք (մենք գիտենք) պիտի ուրախ լինեն մեզ միանալու համար, և ոչ թե հակառակը: Այս կռվում հաղթելու է նա, ում նյարդերը ավելի կայուն են և եթե մեզնից յուրաքանչյուրը Լևոնի պես պատրաստակամ լինենք, ապա անպայման հաջողություն կունենանք: Փաստը մնում է այն, որ դեռևս շարժումը լայն թափ է հավաքում և դեռ էլի հավաքելու է…
Phenomen
28-02-08 • 19:18 PM
5Տա Աստված, ամեն ինչ լինի Քաղաքացու ասածով:
Միայն նշեմ, որ ես շարադրել եմ Սերժի ու նրա շրջապատի համար ամենաձեռնտու տարբերակը, ու դա իմ կարծիքով, ճիշտ կառուցելու դեպքում, «գրոհային» վիճակ կստեղծի այսօրվա շարժման մասնակիցների շարքերում: Ուղղակի տալիս եմ սցենար, որպեսզի Լևոնը իր կողմնակիցներով պատրաստ լինեն դրան:
Իսկ եթե թափով մարդկանց միանալը չի հուզում, բա ի՞նչ են ակնկալու մարդիկ Լևոնից: Ի՞նչն է ԱՍ-ի, Քաղաքացու ու մյուս երիտասարդների սպասելիքը, ասենք, մինչև մարտի 3-ը: Ի՞նչ իրավիճակների եք պատրաստ դիմակայելու ու ի՞նչ իրավիճակներ եք պատրաստ ստեղծելու Ազատության հրապարակում: Կարո՞ղ եք պատասխանել այս հարցերին: Ո՞րն է շարժման հետագա քայլը, եթե սահմանադրորեն նշված տասնօրյա ժամկետում ՍԴ-ն մերժեց ընտրությունների բողոքարկման դիմումները:
Jojoba
28-02-08 • 19:26 PM
6Սկզբում չէի ուզում խառնվել (типа - базар не мой), հետո չդիմացա:
Ներող եղիր, բայց քո գաղափարները իրատեսական չեն, այլ ավելի շատ ուտոպիստական, հավանաբար երկարատեւ միտինգները ինչ-ինչ ազդեցություն, այնուամենայնիվ, թողել են:
Հեգնանք չկա իմ խոսքերում, ուղղակի դու ինքդ էլ լինելով «բժիշկներից վառված տղա» հուսով եմ կհամաձայնես, որ այս միտինգները թողնում են եւ դեռ հետո շատ ավելի թողնելու են իրենց բացասական ազդեցություն մեր գիտակցության վրա: Արդյունքում, հիմա արդեն իսկ որոշ անհատների մոտ նկատվում է իրականության ոչ համարժեք գնահատում:
Նույնիսկ ադմինը, որը ԻՄՀՕ հավասարակշռված անձնավորություն է, եթե մի քանի որ վրա-վրա միտինգի է գնում, սկսում է այլ կերպ մեկնաբանել ամեն ինչ: Լավ, կոնկրետ օրինակները երեւի թե տեղին չեն մի կայքում, որտեղ հիմնական առավելություններից մեկը հենց «ինկոգնիտո» լինելն է:
Ուղղակի, խնդրում եմ, մի՛ հեռացեք իրականությունից, թե չէ շուտով կարող է ի հայտ գալ նոր նոզոլոգիական միավոր՝ «կախվածություն միտինգներից»…
Jojoba
28-02-08 • 19:40 PM
7Եւս մեկ փաստ. չեմ ուզում բացել աղբյուրներս, բայց բավականին անձնական մի խոսակցության ժամանակ (վերջին մի քանի օրվա պատմություն է) Անդրանիկ Միհրանյանը, որը հայտնի է իր ճիշտ կանխատեսումներով (օր.՝ Պուտինի «փոխատեղման վարկածը» նա արդեն 1.5 տարի առաջ էր կանխազգում) ասել է, որ ԼՏՊ ապագա չունի հայկական քաղաքական բեմում: Իր կարծիքով, Հայաստանում ոչինչ չի փոփոխվի եւ ամեն ինչ կմնա, այնպես ինչպես առկա է հիմա:
Սույն խոսքերը չեն տպագրվել ոչ մի տեղ, չեն փոխանցվել մեկից-մյուսին «հույժ գաղտնի մակագրությամբ», ընդամենը, ես մտերիմ եմ նրա «ընտանիքի անդամի հետ» (չկոնկրետացնեմ՝ ում մասին է խոսքը), որից էլ ստացել են նման տեղեկատվություն:
Գիտեմ, որ շատ-շատերդ կասեք «Թքած ունեմ ե՛ւ Ա. Միհրանյանի ե՛ւ նրա հիմար կանխատեսումների վրա», եւ դա եւս մեկ անգամ կապացուցի իրականության եվ վիրտուալ միտինգային կյանքի մեջ խորը անջրպետի առկայության մասին:
Հ.Գ. Ինչո՞ւ ես «գժի բժիշկ» չեմ, թե չէ բավականին լավ թեմա է դոկտորականի համար՝ «Միտինգային իրականության ազդեցությունը լաբիլ հոգեկան համակարգ ունեցող ամբոխի վրա»:
Պ.Ս.Ս. շուտ եմ ասեմ՝ քրֆել չկա՛
Phenomen
28-02-08 • 19:42 PM
8Ժոժոբա, չեմ կարծում, որ միտինգները քո ասած բացասական ազդեցությունն են թողնում. միգուցե քո գիտակցության վրա, բայց ոչ մեծամասնության վրա: Վերջիվերջո, որոշողը ո՛չ Սերժն է, ո՛չ Լևոնը, այլ՝ մեծամասնությունը: Իսկ երիտասարդության քաղաքականացված մասսայի մեծամասնությունը, ես կասեի՝ ճնշող մեծամասնությունը, ոնց որ թե Ազատության հրապարակում է: Դա բացասական ազդեցություն չի վկայում: Դա վճռականության վկայություն է:
Չեմ ուզում թեմայիցս հեռանալ, թեև թեմաս հեռու տանող չէ: Ուղղակի կա հնարավոր սցենար, որից պիտի զգուշանալ ու դեմն առնել:
Քաղաքացի
28-02-08 • 19:45 PM
9Քրֆել չկա ճիշտ է…
Բայց Անդրանիկ Միհրանյանը իհարկե հայտնի է թե ում կողմից է ֆիանսավորովում և ում կարծիքը պիտի արտահայտի: Ոնց որ Սորոսն է ասում, որ դոլլարը պիտի էժանանա ու բոլորը նրան լսելով սկսում են այն ծախել ու դոլարը իրոք էժանանում է դրա հետևանքով: Այլ լեզվով ասած ինքնաիրականցվող կանխատեսումներ…
Phenomen
28-02-08 • 19:50 PM
10Ինչու ես կարծում, որ Պուտինը դեռ մի 3 տարի առաջ չէր պլանավորել “ռակիրովկա” օպերացիան? Ես լիովին վստահ եմ դրանում: Ու շատ հնարավոր է այդ “կանխատեսումը” ուղղակի լապշա էր` ռուսաստանյան հասարակության “լապշայի կախիչների"` ականջների համար: Ի վերջո, չէր կարող մի ամսվա մեջ ամեն ինչ դասավորել:
Հայաստանում էլ կային կանխատեսողներ, որ Սերժի նախագահ դառնալը ծախս ու ջանք չի պահանջելու, բայց եկավ Լևոնը ու շախ դրեց: Կային ուրիշ կանխատեսողներ` սոցիոլոգ մականունով, որոնք Լևոնին 3-րդ տեղ էլ չէին տալիս ընտրություններում, մարդը կեղծված արդյունքներով էլ 21 տոկոսով երկրորդն է: Մի հավատա քաղաքական կանխատեսումներին, միայն լսիր դրանք ու լայն ժպտա:
“Քաղաքականությունը արվեստ է` կանխատեսելու իրադարձությունների ընթացքը, ու հետո բացատրելու, թե ինչու դա տեղի չունեցավ”,- Ու. Չերչիլ:
Jojoba
28-02-08 • 22:28 PM
11Հավատո՞ւմ ես քո ասածին:
Ախր, որ ասեմ՝ դժվար է խելոք եզրակացություններ անել հեռվից՝ էլի կնեղանաս (առանց տեսնելու, թե ինչ է կատարվում տեղում): Եթե ասեմ՝ տարիքիդ թույլ չի տալիս հիշել 88-ի տարիները, էլի՛ ճիշտ չես հասկանա ինձ (չնայած տարիքիդ ստույգ չգիտեմ, ենթադրաբար մնածում եմ`մոտ 30):
Խնդրում եմ, ճիշտ հասկացիչ ինձ. մարդիկ գտնվում եմ ահավոր լարված վիճակում: Ասել, ու գտնվել եմ ստրեսի մեջ՝ նշանակում է ոչինչ չասել:
Ցավում եմ, որ, հավանաբար, այս ամենը կավարտվի ոչ ի օգուտ ժողովրդի այդ հատվածի: Ա՛յ, այդ դեպքում, արդեն կլինի ահավոր «մանթրաշ», «լոմկա» (մնացած ձեւակերպումները թողնում եմ ձեր դատին): Այ, դրանից հետո, արդեն չեմ կարող նախօրոք եզրակացություններ անել, թե ի՞նչ է սպասում/սպասվում ժողովրդին:
Jojoba
28-02-08 • 22:34 PM
12չեմ կարծում որ Պուտինը դա որոշել էր եվ շշնջացել Անդոյի ականջին, որ տեղեկացնի մեզ: Չեմ պաշպանում Ա. Միհրանյանին, ուղղակի ինչքան էլ սիրենք, կամ չսիրենք նրան, կամ ասենք Սուտիբեկյանին, 2-ն էլ մնում իրենց գործի լավագույն մասնագետները:
Եվ կոնկրետ Անդրանիկի դեպքում, չեմ կարծում, որ պետք է անտեսել, կամ հակառակը ընդունել առանց բացառությունների նրա խոսքերը: Ուղղակի ինֆորմացիան տրվում է նրա համար, որ ես եվ դու հաշվի առնենք եվ նկատի ունենանք, որ կա նման հավական տարբերակ:
Phenomen
28-02-08 • 22:51 PM
13Անկեղծ ասած, Ժոժոբա ջան, հավատում եմ ոչ թե իմ ասածին, այլ Ա1պլյուսի տեսագրություններին: Լիքը երիտասարդություն կա հրապարակում, ու հենց այնպես հայ երիտասարդը երթի չէր դուրս գա, ուրեմն՝ կա՛ համոզմունք, որ տեղից կշարժեն անշարժը:
Թերևս, ճիշտ ես այն առումով, որ հեռվից եզրակացություններ անելը հեշտ է` ընդամենը 3 տարի առաջ ես ինքս էի այդ համոզման: Բայց նաև այն ժամանակ եմ վստահ եղել, որ մի հոգի որոշող չի կարող լինել: Կամ մի փոքր խումբ: Եթե 96-ին Վազգենը չնստեց իր նախագահական աթոռին, դա ոչ թե մյուս Վազգենն ու Վանոն էին մեղավոր, այլ՝ ժողովուրդը պատրաստ չէր: Եթե Ստյոպիկը 5 տարի առաջ չնստեց նույն այդ աթոռին, ապա դարձյալ՝ ժողովուրդը, այդ թվում՝ ես, նրան չենք տեսել այդ պաշտոնում: Իսկ հիմա մի ամբողջ շաբաթ մարդիկ հավաքվում են:
Եթե ունես ստույգ տեղեկատվություն, թե մարդիկ ինչու են հավաքվում, ասա՛, եթե չունես, ապա ես դարձյալ հիմնվելու եմ ծանոթներիս ու մեդիայի տեղեկատվության վրա, որ երիտասարդները ունեն նպատակ ու հետամուտ են լինում հասնելու նպատակին: Միայն թե ես չեմ տեսնում՝ ի՞նչ հանգուցալուծում է ստանալու այս ամենօրյա բողոքի ակցիան:
Phenomen
28-02-08 • 22:54 PM
14Տարիքս ճիշտ ես ենթադրել, բայց 88-ի տարիների հետ կապված ակնարկը չհասկացա: Եթե կարևոր ես համարում, բացատրի՛ր:
Jojoba
28-02-08 • 23:09 PM
15Տեղեկատվություն այս երկրում, հավանաբար, ոչ ոք չունի (նկատի չունեմ այն լուրերը, որ ժողովրդի մի մասը իրար է զանգում եվ հավատացնում, որ այս օր հարձակվելու են ժողովրդր վրա):
Ընդհամենը իմ կարծիքն է. որ.
1. Լեվոնը փորձում է օրինական ճանապարհով հասնել իր ուզածին, որն այս երկրում անհնար է,
2. ցավոք սրտի, նա իրականում վառել է «все пути отхода или компромиссов»
3. ժողովրդի (այնտեղ հավաքված) մի մասը իրականում նախընտրում է (այդ թվում նաեվ ես) «լուրջ միջամտությունները»
4. ինչքան էլ բոլորդ պնդեք, որ Լեվոնը գիտե, թե ինչ է անում, ես շատ կասկածում եմ դրանում… Տպավորություն կա, որ նրան խոսք են տվել եվ հետագայում դրժել իրենց խոստումները:
Հետեւանքում, նա ինքն էլ լավ չի պատկերացնում իր հետագա անելիքը, կամ՝ ընդհանրապես չի պատկերացնում:
Նման դեպքում հաճախ դու վարում ես պասիվ քաղաքականություն եվ ստանձնում են 2-րդ համարով հանդես գալը՝ հակառակորդին հնարավորություն տալով կատարել սխալներ, որից դու կարող ես կառչել:
Jojoba
28-02-08 • 23:16 PM
16Ի՞նչ տարբերակեր ունի Լեւոնը.
1. հեռանալ քաղաքական բեմից (իրեն ձեռ չի տա. 2 անգամ նույն սխալը նրան ձեռ չի տա): Ուղին՝ քաղաքական դիակ
2. փորձը փորձանք չի (авост получится ), նույնիսկ այն պայմաններում, երբ ամեն ինչ գնաց այլ կերպ, փորձել կարելի է
3. նահատակվել եւ մտնել պատմության գիրկը (նման դեպքում նրան հարկավոր է Սերժի անմիջական միջամտությունը) - ձերբակալություն, կամ նույնիսկ ավելին:
Իմ կարծիքով, նա նախընտրել է 2 եվ 3 տարբերակները, չնայած, որ միգուցե նման «պատային» իրավիճակում կարող է եւ 1-ին տարբերակը քննարկել (մի մոռացեք, որ խոսքը միայն նրա մասին չէ, այլ 10-300 հազար մարդկանց մասին, որը իրականում հավատում է նրան եվ սպասում նրանից....)
Phenomen
28-02-08 • 23:24 PM
17Ես էլ ունեմ իմ աղբյուրը, որը ասում է, որ Լևոնին բացարձակ չի անհանգստացնում նույնիսկ քաղաքական դիակ լինելու հեռանկարը, քանի որ նա «բոբիկվել է» ոչ իր անձնական շահի համար. սեփական նախաձեռնությամբ նա քաղաքական դիակ չի դառնա:
Jojoba
29-02-08 • 01:54 AM
18Կարելի՞ է այս լարվածությունը բեռնաթափել 1 հատ հակաԼեվոնական անեկդոտով:
Լեվոնը տուն գալուց մի հատ նապաստակ է բերում եւ կնոջը խնդրում է պատրաստել.
Կինը Լեվոնին.
- Ա՛յ մարդ, ո՞նց սարքեմ, գազ չկա:
- Հոսանքով սարքի:
- Հոսանք էլ չկա, ի՞նչ անեմ:
- Ֆուջիկան միացրու, դրանով սարքի:
- Նավթը պրծել է, ի՞նչ անեմ:
Լեւոնը բռնում է ջղայնացած դուրս է շպրտում է պատուհանից նապաստակին: Նապաստակը հայտնվելով փողոցում, վեր է կենում, մի հատ իրան թափ տալիս, հետո բռունցքը բարձրացնում եվ վանկարկում.
«Լե-վոն, Լե-վոն, Լե-վոն, Լե՜-վո՜ն....»
Jojoba
29-02-08 • 02:05 AM
19Ա.Ս.
Փլիս, մի աղավաղի իմ խոսքերը
Ես, 92-94 թվականերին անցել եմ բիզնեսի դպրոց (արտեկրում): Ամենակարեւոր եւ հիմնական դրույթներից մեկն այն էր, որ, «միշտ իմացիր, թե ի՞նչ կարծիք ունեն քո մտահաղացման մասին ուրիշները (անկախ նրանից, թե ի՞նչ կարծիք ունես քո դիմացի մարդու մտավոր ունակությունների մասին)»՝ մեկ նպատակով. ոչ թե նրա համար, որ կատարես այնպես, ինչպես նա է մտածում, այլ այն պատճառով, որ քո զրուցակիցը կարող է տեսնել այն, ինչ այդ պահին դու չես նկատում:
Երիտասարդ եւ ամբիցիոզ տղայի համար (իմ մասին է խոսքը), դա այն պահին անընդունելի էր, բայց հետագայում սա ինձ շատ-շատ անգամ է փրկել/օգնել:
Ներող եղեք լիրիկական շեղման համար:
F5-admin
29-02-08 • 03:04 AM
20Նախ, պատասխանեմ գրառման վերնագրում ամփոփված հարցադրմանը՝ ի՞նչ արժե ժողովրդի հաղթանակը: Կարծում եմ, սա անգին է, քանի որ կարեւորն այն է, որ հաղթողը ժողովուրդը լինի, եւ ոչ թե մի 40 հոգի (Սերժի պարագայում, ըստ իս):
Կարդալով բոլորիդ գրառումները, փորձեմ շարադրել իմ սեփական տեսակետները, որոնք կարող են վերաբերել ինչպես բուն գրառմանը, այնպես էլ բոլորիդ մեկնաբանություններին (առանց նշելու, թե ում):
Ֆենոմենի եւ որոշ մեկնաբանների վարկածներին հակադրեմ/համադրեմ իմը: Չեմ կարծում, որ Լեւոնի՝ նախագահ դառնալու պայմաններում Սերժը կմնա վարչապետ: Նա մնալու միայն մի տեղ կունենա (իր մի 30-40-ոց թայֆով եւ վերջիններիս հաստավիզներով), այն էլ՝ ոչ այնքան հարմարավետ տեղ:
Հաջորդը, Լեւոնը մինչեւ հիմա ինչ անում է, հլը որ ճիշտ է անում: Վկա՝ չպակասող հանրահավաքը: Կախվածությունը հանրահավաքից այնքան էլ վնաս չէ, վնաս է կախվածությունը իր սեփական վախի զգացումից: Լեւոնը հիմք դրեց (անկախ ամեն ինչից) քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, եւ սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Ես հասկանում եմ՝ «հաղթելո՛ւ ենք» այն իմաստով, որ հաղթելո՛ւ ենք մեր մեջ բուն դրած ու լավ էլ փարթամ աճած վախին: Ստրկության աստիճան հասած վախ-սարսափին ու տականքին: Այո, հենց այն տականքին, որն աճեցրել ենք ինքներս՝ Սերժ-Ռոբերտի պարարտանյութի հաշվին:
Ի՞նչ եք դրել ու հանրահավաքի հետագա վնասներից եք խոսում: Չկա մի դեղ, որ կողմնակի ազդեցություն չունենա: Այնպես որ, եկեք խոսենք նաեւ օգուտներից: Թե չե, եթե վնասներից խոսելու լինենք, դե եկեք խոսենք այն վնասներից, որոնք մեր քաղաքացիները կստանային, եթե հաշտ ու խաղաղ ընդունեին իրենց բռնաբարված լինելու երեւույթը:
Հնարավոր զարգացումներ եք քննարկում. դեմ չեմ, սակայն ստեղծված իրավիճակում կա միայն ու միայն մեկ տարբերակ: Թեկուզ Բուշն ու Պուտինը գան, անձամբ Սերժին պաչ-պռոշտի անեն ու շնորհավորեն, H1-ն էլ 24 ժամ ցույց տա այս ամենը, միեւնույն է, ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՐՏՎԵԼ Է:
Մի քանի օր առաջ նա ինքը համոզվեց, որ ժողովուրդն իրեն չի սիրում եւ իրեն չի ընտրել: Իսկ սա նշանակում է, որ նա երբեք չի կարող իրեն հաղթած նախագահի նման պահել: Նա չի կարողանալու գիշերները հանգիստ քնել, եւ թեկուզ իրենց խիստ բնորոշ զոռբայությամբ իշխանությունը պահեն, միեւնույն է, գիշերները վեր է թռնելու այն զգացումից, որ նա այլեւս դե ֆակտո պարտվել է:
Պարտվել է այնպես, ինչպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ադրբեջանի հավաքականին՝ ամոթալի եւ նվաստացուցիչ:
Այնուհետեւ: Եվրոպային ու ԱՄՆ-ին Նեմեցով եւ Լֆիկով չես կարող զարմացնել: Հաճելի դեմքով կժպտան ու վերջում կասեն՝ Sorry, you’re out-sider. Էլ ո՞վ է լուրջ ընդունելու մի «նախագահի», ով իր սիրելի ժողովրդին քշում է դեպի իր հետ հանդիպմանը: Կարող է ասեք, թե՝ չգիտի այդ մասին, բայց, կներեք, այդ դեպքում ի՞նչ գիտի:
Քննարկում եք, թե ով ում տակ է մտել: Սա՛ է մեր իրականությունը: Ինչպես ամիսներ առաջ մեզ հասկացնում էր Վարդան Պետրոսյանն իր անզուգական խաղով, մեզ մնում է միայն մի բան.
ՎԵՐելք!!!
Ելքն այս վիճակից՝ բարձրանալն է, կռացած մեջքներս ուղղելը եւ մեզ զգալը որպես լիակատար քաղաքացի: Եւ չընկրկելը տարբեր ուղեղը սղոցող հայլուրների առջեւ: Ավելի լավ է կախված լինել միասնականությունից, քան թե ջլատող ու նվաստացնող հայլուրներից ու դրանց պատվիրատուներից:
Չարժե նույնիսկ քննարկել Լեւնի քայլերը կամ հնարավոր ելքերը: Քանի դեռ մեջքներս ծռված է, ապա մեր ոտքերի տակից այն կողմ որեւէ այլ բան տեսնել չենք կարող: Կուղղվենք, եւ կլայնանա մեր տեսահորիզոնը:
Առայժմ այսքանը եւ շնորհակալություն Phenomen-ին այս գրառման համար:
Jojoba
29-02-08 • 15:08 PM
21ընդիմություն ունենք, աշխարհը չունի
ադմին առաջարկում եմ բաժին բացել քո մոտ, նմանատիպ անվանմամբ «Ընդիմությունը իմ առաքելությունն է» կամ ասենք «Ես միշտ իմ ազգի հետ եմ» կամ «Ազգի Հերոսները»: Բաժնում կտեղադրես բոլոր ազգի հերոսների էջերը, եվ շարունակական գրառումները կարելի կլինի անել համապատասխան բաժնում:
Հետո էլ պի-ռեպլասով կդնես, որ ասենք Ա. Բաղդասարյան գրելուց բառը կվերածվի լինկի դեմի իր էջը կամ ասենք բաժինը /նայած ոնց կնախընտրես/
Պ.Ս. Ա.Ս. ականջդ կանչի
Phenomen
29-02-08 • 17:01 PM
22Եվ այնուամենայնիվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու պիտի արդեն նախագահ հռաչակված Սերժը թևեր ծալած նստի-սպասի, թե երբ են իրեն իր մուրազից կտրելու: Նույնիսկ եթե Լևոնը ուժով հետ վերցրեց իրեն պատկանելիքը, Սերժը միևնույնն է փորձելու է ամեն կերպ պահել իր իշխանությունը: Վերջիվերջո կարող եք ընդունել որպես աքսիոմ` Սերժը կորցնելով իր ազդեցությունը իր մանկլավիկների վրա` իրեն դատապարտում է ցմահ բանտարկության: Ինչ գործողությունների կգնա անգրագետ թմրամոլը, եթե իմանա, որ իրեն փակելու են? Դատողությունները արեք ինքներդ:
Jojoba
29-02-08 • 18:08 PM
23ահա, ինքդ եվ հաստատեցիր այն, ինչի մասին ես արդեն գոչում եմ մոտ 1 ամիս
Սերժը ոչ մի կերպ չի հանձնելու իր իշխանությունը, միակ հնարավոր ճանապարհը բռնի ուժով փորձել այդ անել, չնայաց չեմ հավատում այս տարբերակի հաժող ավարտին:
ԻՄՀՕ Արթուրը ինքն չի դիմել այս քայլին, նրան ուղղակի բերման են ենթարկել: Ահա եվս մեկ ապացույց, որ Սերժը փորձում է նույնիսկ իր շրջապատը փչացնելու եղանակով պահպանել իր իշխանությունը:
Jojoba
29-02-08 • 18:13 PM
24Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀՀ Նախագահի թեկնածու
www. arturpresident.am
ախր մարդը հլը ամենասկզբիս դա ասել էր, պրոստը ժողովուրդը իրան սխալ էր հասկացել
F5-admin
29-02-08 • 20:21 PM
25ՍԽԱԼ
An entry already exists with this URL title. URL titles must be unique.
Հավանաբար, դուք Save-ը (Առաջ) սեղմել եք մի քանի անգամ… Ամեն դեպքում, փորձեք կրկին՝ մի քիչ ձեւափոխելով Ձեր վերնագիրը: Մինչ այդ՝ մի հատ logout ռւ login եղեք, ու refresh արեք էջը:
Կրկնվելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք:
Phenomen
29-02-08 • 20:22 PM
26Ռոբերտը վախում ա Ազատության հրապարակ արտահայտությունից: Համալսարանում ուսանողության հետ հանդիպելիս քանի անգամ ասել ա “Թատերական հրապարակ”:
Ծիծաղից մեռա…
Jojoba
01-03-08 • 02:12 AM
27Ա.Ս.
1. ով է իմ կուռքը, լավ չհասկացա ձեր խոսքերը, կանխազգում եմ որ կապված է Արթուրի դիպվածի հետ, բայց չեմ ըմբռնում բուն իմաստը:
2. ՀԱրգելի Ադմին, ոչ մի կերպ չի ստացվում ...
Եթե կան բարդություններ եվ շտապում ես տեղադրել հոդվածը, ուղղարկիր հոդվածը ինձ կտեղադրեմ, եթե շատ վրազ չի սպասի ադմինին, աչքիս էսօր էլի հերթապահ է, եվ թարսի պես ինտերնետը չի բռնում:
Jojoba
01-03-08 • 03:03 AM
28Լուրջ՞
բա որ ասում էի լավ մարդ է չէիր հավատում, խո զոոով չի
բա ասում էիր, չես նայում ԱԼՄ՞
լավ, կատակը մի կողմ, ինչ է ասել ՞
Բա գիտես իզուր էր անում միտինգ/երթ Բակալեայի հայաթում ի պաշպանություն այս երիտասարդի ՞
Արմանից միայն լսել եմ /առավոտյան/ որ ինքը այսօր արդեն պտի զանգի 2 թեկնացուներին էլ /Սերժ եվ Լեվոն/ եվ իր կողմից հանդիպման առաջարկներ անի, որպեսզի տեսնի արդյոք կան եզրեր, թե ոչ: Միայն այսքանը, այն էլ առավոտյան:
Օպաաա .. Հիմա Բաղդիկը ՏՎ-ով արդարանում է, թե ինչ եվ ոնց է ստացվել: Տղան վատ դրության մեջ է ընկել, բայց համոզված եմ, /որ արթուրը ամեն ինչ նենց կներկայացնի եվ կպլստա/ որ մի քանի տարի հետո ոչ ոք դա չի հիշի:
Jojoba
01-03-08 • 09:56 AM
29ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՑՐԵԼ ԵՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ. ԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ
Մարտի 1-ին առավոտյան, ժամը 7:30 սահմաններում իրավապահ մարմինների կողմից շրջապատվել է Ազատության հրապարակը, որտեղ շարունակվում էր Լերոն Տեր-Պետրոսյանի աջակիցների նստացույցը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, կան ձերբակալվածներ, հրապարակում տեղադրված վրանները հավաքվում են: Ժամը 8:30 դրությամբ Ազատության հրապարակը դեռեւս շրջապատված է, ցուցարարները լքել են հրապարակը:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)