1988 թվականին փետրվարի 27-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգաիթ քաղաքում տեղի ունեցավ հերթական ոճրագործությունը Հայերի նկատմամբ…
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել http://sumgait.info/sumgait/sumgait-1988.htm (տեղեկությունները ռուսերեն են):
12 մեկնաբանություն
Մտահոգ
28-02-08 • 02:44 AM
1hovulik, կարո՞ղ եք ասել, թե ինչով են հայ ոստիկանները եւ նրանց քրեածին գործընկերները տարբերվում Սումգաիթի ադրբեջանցիներից: Կառաջարկեի ընթերցել այս հոդվածը, նոր պատասխանել:
hovulik
28-02-08 • 10:36 AM
2Ցավում որ այս գրառումը Ձեր մոտ առաջացրեց նմանատիպ *պոռթկում*
F5-admin
28-02-08 • 14:08 PM
3Ես ըմբռնեցի Մտահոգի մտահոգությունը… Սա պոռթկում չէ, այլ պարզապես՝ զուգահեռականներ երկու միանման երեւույթների միջեւ: Դերակատարները փոխվել են, սակայն երեւույթը եւ մեթոդները միանման են:
Ի՞նչ էին անում Սումգաիթում՝ ապատեղեկատվություն, էթնիկ զատում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, հետո ադրբեջանցի խուժանը՝ ոստիկանների եւ քրեածին տարրերի հետ համատեղ մտնում էին հայ ընտանիքներ, ծեծում-ջարդում եւ տներից վռնդում հայերին, անգամ սպանում էին՝ իրենց նախնիներին բնորոշ վայրագությամբ:
Ի՞նչ է կատարվել Հայաստանում վերջին ամիսներին, փետրվարի 19-ին եւ շարունակվում է տեղի ունենալ դրանից հետո: Դարձյալ ապատեղեկատվություն, դարձյալ զատումներ (այս անգամ՝ քաղաքական), հետո «հաղթող» թեկնածուի համակիրները՝ ոստիկանների եւ քրածին տարրերի հետ համատեղ փախցնում-տանում կամ տեղում ծեծում-ջարդում են Լեւոնի համակիրներին՝ ոչ պակաս վայրագ ձեւով եւ մեթոդներով, քան դա կանեին մեզնից արեւելք ապրող ցեղերը:
Հարգելի hovulik, իսկ մի՞թե այս ամենը Ձեր մոտ ոչ մի բան չի առաջացնում, թեկուզ հենց՝ հոգեւոր պոռթկում: Արժե՞ մնալ անտարբեր «հաղթած» թեկնածուին սատարող ուժերի տգետ ինքնավստահության նկատմամբ:
hovulik
28-02-08 • 16:24 PM
4Ընդհանրապես չեմ ցանկանում մասնակցել ոչ «հաղթած» և, առավել ևս` «Լույսի արքա» նախագահի թեկնածուների միջև վեճին, դրանով իսկ արտահայտելով այն կարծիքը, որ պետք չէ ընտրել 2-ի միջև, նրանք 9 էին… իսկ մենք արհեստական ձևոր սարքեցինք նրանցից 2:
Ցավոք սրտի, բոլորիս շրջապատում կան մարդիկ, ովքեր, մարմնավաճառի պես ծախվել են մի քանի հազար դրամով (համեմատության համար ասեմ, որ մի քանի հազարանոց պոռնիկիները չեն վայելում հարգանք մնացած մարմնավաճառների մոտ)… ու այդքանից հետո ուզում ենք ինչ որ բան լավ լինի…
ԵՐԲԵՔ!!!!!!!!!!!!!!!
ԱՀԱՎՈՐ ՁՂԱՅՆԱՑԱԾ
Քաղաքացի
28-02-08 • 16:59 PM
5Հարգելի Հովուլիկ,
Իրոք, որ Սումգայիթի զոհերի հիշատակը արժանի է ուշադրության: Բայց լսելով դրա մասին, քիչ թե շատ տեղեկացված ցանկացած մարդ ակամայից զուգահեռներ է տանում այդ 20-ամյա ողբերգության և այսօրվա իրականության միջև:
Մերօրյա ավազակները պետք է երևի դաս տային այն ժամանակվա ադրբեջանցիներին, թե, ինչպե՞ս է պետք, օրինակ, կին ծեծել կամ, ասենք, մարդ ձերբակալել:
Իսկ եթե դու չես զբաղվում քաղաքական ոչ մի գործընթացով, ապա քաղաքական գործընթացներն են զբաղվում քեզնով, ու դու մի օր պատահականորեն կնկատես, որ գլխիդ հարվածներ են տեղում ու անզոր ես ինչ-որ բան անել:
Իսկ թեկնածուների 9 լինելու մասին ասեմ, որ էդ 9-ը հենց դրա համար էր, որ դու ասեիր.
Իսկ իրականում դա Սերժն էր արհեստականորեն սարքել 9, բայց, բարեբախտաբար, դա նրա մոտ չստացվեց:
Ազիան
28-02-08 • 17:23 PM
6Սումգայիթյան իրադարձությունները պատասխանն էին 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի որոշման՝ «Արդբեջանի ԽՍՀ-ի կազմից Հայաստանի ԽՍՀ-ի կազմ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փոխադրման մասին Ադրբեջանի ԽՍՀ-ի և Հայաստանի ԽՍՀ-ի Բարձրագույն խորհուրդներին ներկայացված միջնորդության մասին»:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի սպասավորները կատարել են հիշատակի կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ներկայացուցիչները, հանրապետության տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ դրել ողբերգության զոհերի հուշարձանին:
Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ,1988թ. փետրվարի այս օրերին, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվեցին 32, վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները անվերադարձ լքեցին իրենց բնակության վայրը:
hovulik
28-02-08 • 17:29 PM
7Հարգելիս ու շատ սիրելի ընկեր…
Մարդկանց աստվածացնելը մեզ հայերիս բնորոշ է ավելին քան ուրիշ ազգերի… սակայն մեզ է նաև բնորոշ է ևս մի գեղեցիկ հատկություն՝ հավատարմություն… ժամանակավոր հավատարմություն…
Քաղաքացի
28-02-08 • 17:32 PM
8Ապեր բայց ես մարդու անուն տվե՞լ եմ:
Ես ինչ անում եմ՝ իմ ու իմ ընտանիքի համար եմ անում…
hovulik
28-02-08 • 17:37 PM
9Ամեն ինչ սկսել է ավելի շուտ
hovulik
28-02-08 • 17:39 PM
10Քաղաքացի ջան… արի չվիճենք այս թեմայի շուրջ, քանի որ արդեն դրա պատճառով ես կռվել եմ մեր հիվանդանոցի մի քանի բժիշկի հետ, արդեն 2 շաբաթ է, որ չեմ շփվում քեռուս ընտանիքի հետ…
ԱԽՊՈՐ ՊԵՍ, ՊԵՏՔ ՉԻ:
Jojoba
28-02-08 • 19:08 PM
11Փորձեմ քիչ-մը մեղմել լարվածությունը
Մեջբերում hovulik-ից
Ինչպիսի՜ իրազեկվածություն (հուսով եմ, նման բառ կա հայերենում, translate from - осведомленность), շատ հետաքրքիր է, իսկ այս ամենի մասին ի՞նչ գիտի վերջերս ամուսնացած hovulik-ը:
hovulik
29-02-08 • 10:23 AM
12Հարգելի Jojoba
եթե դուք գիտեքո իմ ամուսնության մասին, ապա պետք է իմանաք նաև իմ մասնագիտության մասին էլ… շատ հետաքրքիր մասնագիտություն է… եթե պետք լինեմ - գրեք - կաշխատեմ լինել օգտակար անկախ ընտրությունների ժամանակ Ձեր կատարած ընտրությունից
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)